185
 
 
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ-
ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ* 
 
* Տպագրվել է Սոֆիայում, 1935թ.: 


 
186
 
 
ԵՐԿՈՒ ԽՕՍՔ 
 
Ընթերցո°ղ, օրերը` որ կ’ապրենք, գրեթէ աննախընթաց են հայոց պատմութեան բոլոր ժամանակների մէջ: 
 
Մե°զ վիճակուեց` 
 
-Վկայ լինել մի մեծ վատութեան` մեր ժողովրդի մի մասի ամբարիշտ 
ուրացումին, եւ 
-Ցմրուր դատարկել բաժակը ազգային մի մե°ծ ամօթանքի: 
Այն օրէն, երբ լենինեան դաժան կատակերգութիւնը չեկայաչարչար 
մեր հայրենիքում մի բուռ դերակատարներ գտաւ, այն օրէն հայոց սփիւռքի 
թատերաբեմի վրայ վերստին երեւաց հայ ուրացողի զազրատիպ դէմքը: 
 
Այն օրէն` օտար ափերի վրայ ազգային իդէալով ապրող հայութեան 
պարտադրուեց մի անօրինակ պայքար - պայքար` երրեակ ոյժերի դէմ, 
պայքար` օտար այլասերիչ միջավայրի, արտաքին թշնամիների եւ, միաժ
ամանակ, հայ ուրացողի դէմ` ներազգային ճակատի վրայ: 
 
Պայքա°ր կայ հայոց գաղթաշխարհում` օտար անապատներում 
փռուած մեր մենաւոր ովասիսներում: Եւ, աւա―ղ, այդ պայքարում, յուրա-
խութիւն մեր ցեղի թշնամիների, մենք օտար հարուածներից աւելի° մեր 
թիկունքում զեռացող հայ տականքի հարուածներիցն ենք նեղւում: Այո°, 
տակա°նք, որ իր կուրութեան մէջ` շարունակում է անասնօրէն լծուած 
մնալ թրքօ-բոլշեւիզմի ռազմակառքին: 
 
Պայքա°ր կայ, որի մէջ կողմերից մէկը - ազգայնական հայութիւնը 
աշխարհն ու երեւոյթները դիտում է իր ցեղի յաւիտենականի բարձունքէն, 
միւսը` իր առօրէական վաղանցիկ հաշիւների անկիւնէն: Մէկն իր որոշ 
ճամբան եւ ազգային դատն ունի, միւսը` անուղի է, աննպատակ: Մէկը 
կռւում է իր նուիրական դրօշի, միւսը` վարձկան է օտար զէնքի տակ: Մէկը 
իր ցեղային լիարժէքութեան գիտակցութիւնն ունի, եւ իր ցեղին պարտ
ադրուած անարդար ճակատագրի դառնութենէն է առնում պայքարի եւ 
զոհաբերութեան իր խանդը. միւսը նուաստ` իր ընկածութեան գիտակցութիւնն 
ունի, եւ այդ վերջինից է ստանում վատութեան իր ոյժը: 
 
Ո±վ, ներցեղային բարոյականով առաջնորդուող ո±ր հայը ցաւախառն 
խռովքով չի զգում շունչը այս նոր, այս քաղաքական Աւարայրի: 
 
Այսօր առաւելապէս Ամերիկան է այդ պայքարի թատրը: 
 
Այդ պայքարի առաջին գծի վրայ` հայաթշնամի ոյժերի հետ արիաբ
ար չափուող շարքերին եմ ձօնում էջերը. - մասնաւորապէս նորերին, այն 
հազարներին, որոնք վերջին երկու տարուան ընթացքում Դաշնակցակ
անի, Ցեղակրօնի եւ Կարմիր Խաչուհու անուան տակ եկան միացան 
Եռագոյնի բանակին: 
 
Սօֆիա, 1935, Ապրիլ 
 


 
187
 
 

 
ՄԻՋԱՎԱՅՐԸ 
 
ՙՊէտք չէ իրականութիւնը անիծել, 
այլ` հասկանալ՚: 
 
ԿԱՅԶԵՐԼԻՆԳ 
 
Լափող, կլանող է ամերիկեան միջավայրը: 
 
Հսկայ այդ խառնարանում հայութիւնը աշխարհագրօրէն այնքան է 
ցրուած եւ թուով այնքան կոտորակային է, որ նա իր միջավայրում կենտրոն
անալու, որով քաղաքականապէս զգալի ոյժ ներկայացնելու կարե-
լիութիւն չունի: 
 
Աւելի ողբալի է, սակայն, հոգեբանական ցրուածութիւնը: Թուենք մի 
քանիսն այն գործօններից, որոնք առանձնապէս նպաստում են դրան` 
 
ա) Ամերիկեան միսիոներական քարօզչութիւնը եւ դրա հետեւանքով 
ազդու դարձած յարանուանական պաղութիւնը` երբեմն պսակուած նեղ-
հաւատ անհանդուրժողութեամբ. 
 
բ) Հայաստանի նկատմամբ հեռաւոր թիկունք լինելու պարագան, որ 
ընկերայնօրէն բարեկեցիկ եւ հայօրէն ուծանալու հակամէտ տարրերի մէջ 
արտահայաստանեան տրամադրութիւններ է ստեղծել. 
 
գ) Կրօնակրթական հաստատութեանց նուազութիւն, որի հետեւանքով 
անհատները ազգային կուլտուրական արժէքների եւ հիմնարկութեանց 
շուրջը հաւաքուելու նուազ պատճառներ ունին, որով` մեծ մասամբ զուրկ 
են մնում ընդհանրական շահերի գիտակցութիւնից. 
 
դ) Յատկապէս հայ միջնակարգ դպրոցների չգոյութիւնը, որ նոր 
սերունդը մղում է անգլիախօսութեան եւ ամերիկեան մշակութային 
արժէքներով ապրելու. 
 
ե) Հակազգայնական քարոզչութիւնը, որ յատկապէս վերջերս ոչինչ 
չի խնայում հոգեբանօրէն աւելի° եւս կոտորակելու հայութիւնը: 
 
Աշխարհագրական եւ հոգեբանական այս ցրուածութեան միանում են 
նաեւ նիւթական աննպաստ պայմանները, որպիսիք են` 
 
-Տնտեսական տկարութիւն հայ միջակորեար դասի, որի հետեւանքով 
ազգի մեծագոյն մասը մնում է ճնշուած օրուայ հացի պայքարի 
մղձաւանջի տակ եւ համակւում` աւելի գործ փնտռելու, քան թէ գործ 
ստեղծելու տրամադրութեամբ, որով` էապէս զրկւում է նախաձեռնական 
ոգուց, ինչպէս նաեւ անանձնական բարձր նպատակներով տեւաբար ապր
ելու հնարաւորութիւնից. 


 
188
 
 
-Հայկական առեւտրի ոչ-համագործակցական` անհատական նկար
ագիրը, որ զարգացնում է հոգեւոր մենասիրութիւն եւ եսական շահապ
աշտութիւն. 
-Հայկական դրամագլխի մեծակշիռ չլինելը եւ նրա ոչ-արդիւնաբ
երական հակումը, որ դժուարացնելով գործարանային դրութեան 
ստեղծումը` անկարելի է դարձնում հայ մտաւորականի, արհեստագէտի, 
դրամատիրոջ եւ բանուորի ճիգերի համախմբումը - մի բան, որ կարող էր 
այնքա―ն նպաստել ազգային կեանքի օրգանական կազմակերպման: 
Այսպէս, ամերիկահայութիւնը ցրուած է մարդա-աշխարհագրօրէն, 
ցրուած` հոգեբանօրէն, ցրուած` տնտեսականօրէն: 
 
Նա օրգանիզմը չէ°, այլ մասնատուած օրգաններ. նա ամբողջակա-
նութիւն չէ, այլ տարանջատութիւն: 
 
Այս ծանր պայմաններում սակայն, կա°յ հայութիւնը հոգեբանօրէն 
կենտրոնացնելու, նրան իբր հասարակութիւն կերպաւորելու մի գործօն Հ
ԱՅ ՅԵՂ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ: Կա°յ նաեւ, ինչպէս տեսանք, ազգօրէն 
կենտրոնախոյս տարրերի ինքնակազմալուծման ձգտումը -ՀԱԿԱ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ: 
 
Ամերիկահայութիւնը, ուրեմն, բաժանւում է երկու մասի - հայ հասար
ակութիւն դառնալու իդէալով առաջնորդուող ազգայնական հոսանք, եւ 
ցեղօրէն դիմազուրկ, ապազգայնացած ու տարրալուծուելու հակամէտ 
ցրուածութիւն: Եւ ուրիշ բան չէ ամերիկահայութեան այսօրուայ պայք
արը, եթէ ոչ` այս երկու մտայնութեանց սուր բախումը: 
 
Հակոտնեայ այս տրամադրութիւնները պատմահոգեբանօրէն պայ-
մանաւորւում են նշանակալից այն փաստով, որ հայութեան մի մասը` 
Ամերիկայում արմատ ձգելու, այնտեղ գաղութ կազմելու նպատակով 
չի հեռացել երկրից, այլ եղել է պանդխտութիւն: Զոհ տաճկական հալ
ածանքի` ամերիկահայ պանդուխտը անմիջական նպատակ ունէր դրամ 
շահել եւ երկրում մնացած տան օգնութեան հասնել, իբր աւելի հեռաւոր 
նպատակ` սրտում փայփայելով երկիր վերադառնալու յոյսը: Խռովքոտ 
այդ տարրի հոգում հայրենի հողի զգացումը դեռ այսօր էլ կենդանի է, 
որքան էլ ՙԴէպի Երկի°ր՚ կանչը այժմ չի լսւում: 
 
Դրա հանդէպ, միւս մասը` հայրենիքը թողել է ընդմիշտ, գնացել է 
դրամ շահելու եւ նոր կեանք վայելելու նպատակով, որով հոգեբանօրէն 
դարձել է անհայրենիք -ապահայրենական տարր: Այժմ էլ նա շարունա-
կում է ո°չ միայն հայրենակարօտ պանդուխտի հոգեխռովքից զուրկ մնալ, 
այլեւ ի սպառ մոռացութեան տալով հայոց աշխարհը, ճգնում է մոռանալ 
նաեւ իր գաղութային հանգամանքը, ծպտուել իբր տեղացի, որքան էլ 
ՙներգաղթ՚ նշանախօսքի համար ընդունակ է ահագին խանդավառու-
թիւն կեղծել: 
 


 
189
 
 
Հոգեբանութիւնների այս բեւեռացումով պայմանաւորուած ամերի-
կահայութեան սուր պայքարը` իր խորքով մի մասերեւոյթն է այն ահարկու 
գուպարի, որ ամբողջ մի անցեալում կնքեց հայութեան ազգայնական եւ 
հակազգային տարրերի փոխյարաբերութիւնը, որքան էլ ամերիկացի մակ
երեսային դիտողին այդ թւում է արեւելեան կրքերի ըմբշամարտութեան 
սովորական մի տեսարան: 
 
Ասե°նք, որ ամերիկացու բարոյականը դիմորոշւում է նրանով, որ նա 
ամէն պայքար համարում է կենսաբանօրէն անհրաժեշտ եւ նրա իմաստը 
գտնում է նրանում, որ կողմերից մէկն ու մէկը անպայմանօրէն յաղթանա-
կի: Ըստ նրա հայեցողութեան` մարդս կռւում է յաղթելու համար եւ նրա 
բնազդական համակրանքը մի°շտ էլ յաղթանակի հետ է: Նա չի սիրում 
ողբերգութիւնը, սպորտսմէնի հոգեբանութիւն ունի եւ դիտող է միայն: 
Կրկիսապաշտական այս ըմբռնումին հակադրւում է ցեղօրէն հայ մարդու 
տառապապաշտ հոգեբանութիւնը, որի շնորհիւ հայը ամէն երեւոյթի մէջ 
բարոյական տարրն է փնտռում, ատում է անիրաւ ոյժը, խոցւում է, երբ 
անարդարութիւնն է յաղթանակում եւ արցունքի հետ` իր սրտի արիւնն է 
քամում, երբ արդարութիւնն է պարտւում: 
 
Դրա հանդէպ, ցեղուրաց հայը` իբր հայկական հոգու բացասական 
կողմի արտայայտիչ` իր երջանկութիւնը պայմանաւորում է իր հոգեւոր 
մեկուսիութեամբ: Նա ո°չ ամերիկացու կենսաբանօրէն ուժապաշտ բարո-
յականն ունի, ո°չ էլ տառապապաշտ հայու արդարասիրութիւնը: Չարու-
թեան շտեմարան է նրա հոգին, նա սիրում է մեր կեանքում արդարութիւ-
նը խաչուած տեսնել եւ ցնծում է, երբ ստորնութիւնն է յաղթանակում: 
Անստեղծագործ է. զուրկ ներքին կրակից. անընդունակ` ինքնաբորբոքումի: 
Կարծէք Արարչութիւնը նրան պարգեւատրած է միայն գործիք դառ-
նալու կարողութեամբ: Իբր ներքին չարութիւն` նա սիրում է հրահրուիլ 
արտաքին թշնամուց: Այս է պատճառը, որ նա միշտ էլ զինակցում է մեր 
ցեղի դահիճներին: 
 
Պայքա°ր կայ հայկական Ամերիկայում, եւ մեր ցեղի այս ներքին չարութիւնը 
- ցեղի այս չարարուեստ տականքը - վերստին գործիք է արտաքին 
թշնամու` այս անգամ թրքօբոլշեւիզմի ձեռքին: 
 
Հակադաշնակցական հայը հպարտ է, որ օտար, այլ միջավայրում 
բոլշեւիկեան աստղի շնորհիւ ցեղօրէն ազատ իր կերպարանքը որոշ փայլ 
է ստացել: Ազգայնական հայութիւնը, սակայն, ապրում է հայ ճակատ
ագրի ծանր ողբերգութիւնը եւ ազգային ամօթանքի դառնութեամբ 
չափւում է օտարից գօտեպնդուած իր ցեղի տականքի հետ: 
 
Մե°ծ, յավիտենօրէն մեծ արժէքներ են դրուած այս բորբոքուող պայք
արի մէջ - մեր ազգային ոգին, որ բոլշեւիզմը մարել է ճգնում, եւ մեր 
դատը, որ քեմալական թուրքը սպանել է ուզում: 
 


 
190
 
 
Եւ պայքարը տարւում է այդ մեծ արժէքները խորհրդանշող Եռագոյնի 
շուրջը: 
 
Պայքա°ր, որի մէջ պարզուեց, որ մեր ժողովրդի մէջ դեռ կան օտարահ
ակ տարրեր, որոնք մեզ հետ չէին երէկ, երբ ազգայնական հայութիւնը 
աստուածային խոյանքով ոչինչէն Հայաստան ստեղծեց. մեզ հետ չեն 
այսօր, մեզ հետ չեն լինի ե°ւ վաղը: Եւ որ վաղը, երբ արտաքին վտանգը 
Հայաստանի դռները զարկեց, այդ անդրօշակ տարրերը մեծապէս պիտի 
վտանգեն մեր քաղաքա-հոգեբանական թիկունքը: 
 
Մե°զ, ապա ուրեմն, մեզ կը մնայ կրկնապատկել մեր արթնութիւնը 
ամենավճռական դիրքաւորմամբ: 
 
Ինչո±վ կը վերջանայ այդ պայքարը, որն այլեւս վերածուած է կատ
արեալ դրօշամարտի: Ո±վ կը զարնուի այս պայքարի մէջ եւ ո±վ կը 
յաղթանակի: Անտեղի° հարց, հակադաշնակցական դիրտից զատ ո±վ 
չգիտէ, որ երբ կռիւը դրօշակի շուրջն է, յաջողութեան աստուածուհին 
միշտ էլ պսակադրում է դրօշակակիրի ճակատը: 
 
Դրօշամարտում մի°շտ էլ դրօշակակիրն է յաղթում: 
 
II 
 
ՀԱԿԱԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՈՒԹԻՒՆ 
 
Հակադաշնակցական հոգեւոր ցրուածութեան եւ քանդուածութեան 
տեսակէտից ախտանշական է ռամկավարների ՙԱպագայ՚ թերթի հետեւ
եալ ելոյթը.-ՙԵռագոյնը թշնամական ցոյց մըն է այն երկիրներու հանդէպ, 
ուր մենք կը բնակինք: Մենք այլ դրօշ չունինք, քան դրօշը այն պետու-
թիւններուն, ուր տեղաւորուած ենք իբր եկւոր կամ հպատակ՚: 
 
Ընթերցո°ղ, այդ տողերի իմաստը պէտք է բացատրել ո°չ թէ ռամկավ
արի յորանջող տգիտութեամբ, նրա քաղաքական համբակութեամբ, այլ 
իր հոգեբանութեամբ: 
 
Այս երկու խօսքի մէջ խտացուած է հակադաշնակցական ողջ 
էութիւնը` 
 
Աննպատակութիւն. 
 
Քաղաքականապէս աննպատակ էակը, իրօ°ք որ քաղաքական 
խորհրդանիշի պէտք չունի: 
 
Նուաստութեան հոգեբանութիւն. 
 
Հակադաշնակցականի պատկերումով` հայը հաւասարարժէք չէ 
դրօշատէր ժողովուրդներին, որով` նա չի կարող քաղաքական ուրոյն 
 


 
191
 
 
դատ եւ իդէալ ունենալ: Պատմութիւնը ճշդել է նրա դերն ու արժէքը եւ 
նրան պարտադրել երկրասող աշխարհաքաղաքացիութիւն - տիեզարակ
ան հպատակութի°ւն: Նա օտարահպատակ է, եւ այլ բան չի կարող լինել: 
Եւ այսպէս ամենուրեք եւ յաւիտեան: 
 
Ցեղային անլիարժէքութիւն. 
 
Դրօշատէր լինել` նշանակում է ցեղային բարձր ընդունակութիւններ 
եւ մշակութային արժէքներ յաղթականօրէն արձանացնելու կամք ունեն
ալ: Հակադաշնակցականի ըմբռնումով, սակայն, հայը չի կարող յաղթակ
ան կամք ունենալ, իսկ եթէ ընդունակութիւններ եւ արժէքներ ունի` ապա 
դրանք պիտի զարգացնի եւ պահի աշխարհի կամքին հլու մնալու իմաստութ
եամբ: Նրա համոզումով` հայը ցեղ չէ, այլ ՙցեխ՚ (յիշել ՙցեղակրօն՚ 
բառի պղծումն հակադաշնակցական ամբոխի կողմից, ըստ իր պատկերի 
 
-ՙցեխակրօն՚), այսինքնͺ մարդկային տականք: Տականքն, ի հարկէ, 
միշտ էլ կը մնայ ոտքի կոխան: 
Կեղծ բարեկրթութիւն. 
 
Հակադաշնակցականի ըմբռնումով` համեստութիւն է ուրիշի երկրում 
ամէն տեսակի խաբէութեամբ դրամ շահելը, բայց բարեյուսութեան դէմ է 
Եռագոյն բարձրացնելը, այսինքն` սեփական հայրենիքի վերանուաճման 
մասին մտածելը, որպէսզի հիւրընկալ ժողովուրդները ազատուեն մեր ոչ 
այնքան ցանկալի ներկայութիւնից: 
 
Կեղծ կուլտուրականութիւն. 
 
Հակադաշնակցականը հաւատացած է, որ Եռագոյնից հրաժարուելիս 
ազգերը պիտի ընդունեն թէ` կ’որդեգրենք իրենց մշակոյթը: Նա իրեն վերագրում է տիրող ազգերի մշակոյթին նպաստող միջնորդի դեր, եւ հպարտ
անում դրանով: Նա չգիտէ, սակայն, որ կուլտուրան, եթէ ազգային չէ, 
կուլտուրա չէ, ինչպէս ազգը, եթէ կուլտուրական չէ, ազգ չէ: 
 
Պարտուողականութիւն. 
 
Սարսափից խուճապի մատնուածը լքում է իր հպարտանքը յիշեցնող 
ամէն բան. կորովաթափը ընդունակ է ո°չ միայն իր դրօշը լքել, այլ եւ 
սարսափում է նրա ծածանքից, որովհետեւ դրօշակով մարդս ասում է իր 
թշնամուն -ՙԵս այստեղ եմ՚: Ցեղօրէն սպառուածը, սակայն, անընդունակ 
է այդ անել, հէնց այդ է պատճառը, որ հակադաշնակցականը վատօրէն 
փախչում է Եռագոյնից: 
 
Վախի քարոզչութիւն. 
 
Դրօշապաշտ հայութեան բոլոր ոգորումները հակադաշնակցականին 
թւում են արկածախնդրութիւն: Թուրքի հետ չափուելու միտքը նա համ
արում է յիմարութիւն, այսինքն` ի յառաջագունէ ընդունում է, որ հայն 
 


 
192
 
 
անխուսափելիօրէն պիտի պարտուի: Անարի է նա. իսկ նմանի ամբողջ 
իմաստութիւնը խտանում է մի° բառի մէջ - Վա°խ: Իր հասկացած հայու-
թեան ինքնապաշտպանութեան միակ միջոցը նա համարում է վախի 
քարոզչութիւնը, առանց գիտակցելու, թէ դրանով հայութիւնը նախապ
ատրաստում է նորանոր պարտութիւնների համար: 
 
Քաղաքական անբարոյականութիւն. 
 
Ամէն վախկոտ կենսաբանօրէն անբարոյական է: Նմանի համար 
քաղաքական անբարոյականութիւնը բնական օրէնք է: Հակադաշնակց
ականը գիտէ թէ` Եռագոյնը նաեւ նահատակ Հայաստանի ուրուականն 
է, որից թուրքը չի կարող չանհանգստանալ: Վերջինին, սակայն, այս 
մղձաւանջից ազատելու համար` ռամկավարը ոչ միայն Եռագոյնի քաղաք
ական խորհուրդն է ծաղրում, այլ եւ ճգնում է մոռացութեան տալ Հայաստ
անի նահատակութեան յիշողութիւնը` փորձելով յաչս մարդկութեան 
արդարացնել թուրքը: 
 
Խռովարարութիւն. 
 
Որպէսզի կարելի լինի թուրքը արդարացնել եւ նրա ոճիրները մոռացութ
եան տալ, հակադաշնակցականը փորձում է սրել ամբողջ քաղաքակ
ան աշխարհի եւ ազգայնական հայութեան յարաբերութիւնները: Ըստ 
նրա, ՙԵռագոյնը թշնամական ցոյց մըն է՚ ոչ թէ Հայաստանը յոշոտող 
թուրքի, այլ եւ բոլոր ՙայն երկիրների հանդէպ, ուր մենք կը բնակինք՚, այսինքն, 
օրինակ` Ամերիկայի, Բրազիլիայի, Արժենտինայի, Զուիցերիայի, 
Ռումինիոյ եւն.: Այս ձեւով, նա երազում է ամբողջ աշխարհում հակահայ 
հալածանքներ տեսնել. այդ դէպքում ի հարկէ աշխարհի ՙամենաարդար 
կարգերը՚ խորհրդային իշխանութեանը կը լինեն, իսկ աշխարհի 
ամենաասպետական ազգը` թուրքը: Ի±նչ նպատակ է հետապնդում այս 
ներքին խռովարարը` ինքն էլ չգիտէ, բայց յստակ է մէ°կ բան - նրա բոլոր 
ելոյթները ծառայում են հայը ներքուստ զինաթափելու թուրքատեաց 
հոգեբանութիւնից եւ աշխարհի ատելութիւնները մեր դէմ հրահրելով, 
մարդկութեան ներշնչել այն համոզումը, թէ եռագոյնապաշտ հայութիւնը 
համաշխարհային խռովարար է, որով` արդար էր, որ նա ջարդուեց եւ էլ 
աւելի արդար կը լինի, եթէ նա ի սպառ ջնջուի: 
 
Հատուածականութիւն. 
 
Ժխտելով Միացեալ եւ Անկախ Հայաստանի գաղափարականը 
խորհրդանշող Եռագոյնը, հակադաշնակցականը մատնում է ցեղօրէն 
կենտրոնախոյս իր հոգեբանութիւնը: Վտարուած հայ ցեղայնութիւնից` 
նա սարսափում է Եռագոյնի միացուցիչ իդէալից - անկախ եւ ամբողջակ
ան հայութեան հեռանկարից: Պատմականօրէն այս տիպը մի°շտ էլ եղել 
է պառակտիչ, հատուածական, ու այդպիսին է ե°ւ այսօր: 
 


 
193
 
 
Դաւաճանութիւն. 
 
Անհայրենիք դարձած մի ժողովրդի համար չկա°յ աւելի բարձր եւ 
նուիրական նպատակ, քան իր հայրենիքի` իր յաւիտենական սեփակ
անութեան վերստացումը: Ուրանալով Եռագոյնի խորհուրդը, հակա
դաշնակցականը բնականօրէն հոգեկցում է ա°յն տարրերին, որոնք դէմ են 
Հայաստանի վերականգնումի իդէալին, այսինքն` բաժանում է թշնամու 
տեսակէտը մեր ցեղի ճակատագրի նկատմամբ: Իսկ ընդհանուր տեսակէտ 
ունենալ արտաքին թշնամու հետ` նշանակում է ներքին հակասութեան 
մէջ գտնուել իր ցեղի հետ: Այս հակասութիւնն է ահա ակնաղբիւրը բարո-
յական այն սոսկալի անկումի, որ կոչւում է դաւաճանութիւն: Այո°, ինչպէս 
տեսնում էք, չի կարելի հակադաշնակցական լինել առանց դաւաճան 
լինելու: 
 
Հակադաշնակցականութեան էութիւնը ընդհանուր կերպով բնորոշ
ելուց յետոյ, հարկ է աւելի մանրամասնօրէն հոգեգծել այդ ահաւոր 
տականքի փոփոխականները, յատկապէս ռամկավարը եւ բոլշեւիկը: 
Հնչակեանները զանց ենք առնում, որովհետեւ նրանք կէս այս են, կէս այն, 
եւ ընդհանրապէս ՙկէսկէս՚ են իրենց քանակով եւ որակով: 
 
III 
 
ՌԱՄԿԱՎԱՐԸ 
 
ՙՄիթէ այս ամբոխը 
իմ եղբայրն է, Տէ°ր՚: 
 
Մարդկային ազգերին յատուկ է աշխարհն ու երեւոյթները հասկան
ալու ճիգը: 
 
Նրանց յատուկ է, մասնաւորապէս, իրենց ձախողանքների եւ տառապ
անքների պատճառները հասկանալու ճիգը: 
 
Մե°ծ, անասելիօրէն մեծ եղաւ մերօրեայ քաղաքական հայութեան 
վիճակուած տառապանքը եւ ամօթանքը, մասնաւօրապէս` այդ վերջինը: 
 
Մեր դժբախտութեան պատճառներին գիտակ` մենք աւելի այդ պատճ
առների բնոյթէն ենք տառապում, քան մեզ պարտադրուած անօրինակ 
անարդարութենէն: Տառապողին, սակայն, յատուկ է նաեւ մի ա°յլ ճիգ 
գիտնալ, թէ միեւնոյն պատճառներով մէկ ուրիշը մարդկային ցեղերէն կամ 
մի այլ սերունդ իր ցեղէն երբ եւ իցէ տառապե±լ է իր չափ: Հա°յը - իր 
 


 
194
 
 
գոյութիւնը փոթորկող երեւոյթները պատճառագիտօրէն վերլուծող ազ
գայնական հայը պատասխանում է` Ո°չ: 
 
Ճիշդ է, չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կը մնայ 
անմրցելի: 
 
Գիտե°նք, ներքին թշնամու հետ գործ ունեցել են մեր բոլոր սերունդն
երը, բայց մեր օրերինը կը մնայ unicum, որի երեսէն, որի ազգադաւ 
արարքների պատճառած ամօթանքի մէջ մենք խաչւում ենք ամէն օր, 
ժամ, վայրկեան: 
 
Ինչո±ւ մեզ չի հասկանում ռամկավարը - հայ կեանքի այդ յաւիտենակ
ան Չիչիկովը: 
 
Եկաւ Յեղափոխութի°ւնը - նա հայ յեղափոխականների լեզուն չհաս-
կացաւ: 
 
Եկաւ Ազատութի°ւնը - նա ազատ հայրենիքի լեզուն չհասկացաւ: 
 
Եկաւ Լոզա°նը - նա հայ նորագոյն ցաւի եւ ամօթանքի լեզուն չհաս-
կացաւ: 
 
Չհասկացաւ, որովհետեւ նա զուրկ է սրբութեան, ողբերգականի եւ 
հերոսականութեան զգացումէն: 
 
Ինչո±ւ է նա ժխտում մեր ազատագրական շարժման արժէքը: 
 
Ինչո±ւ է անիծում մեր ցեղի ամենասուրբ վկաներին - դաշնակցական 
նուիրումի հսկաներին, նրա°նց, որոնք ՙգերեզմանի մէջ ննջելով` սուրն 
իրենց գլխի տակ դրին՚, չէ± որ ՙքաջաց բարձն է սուրը՚: 
 
Ինչո±ւ այսպէս. - որովհետեւ այդ տիպը ցեղերի ճակատագրի հերոս
ականն ու ողբերգականը ըմբռնելու չափ սրտի խորութիւն, հոգու 
մեծութիւն չունի: 
 
Ռամկավարը գաղափարի հակառակորդ չէ, այլ թշնամի: Պայքարում 
բարոյական չի ընդունում: Վատութի°ւնն է իր միակ զէնքը: Իր էութեան դէմ 
է բացճակատութիւնը: Աշխատում է բերդը ներսից գրաւել, այսինքնͺ հաւ
ատարիմ է այն մեթոդի տառին եւ ոգուն, որ պատմական մեր ամբողջ 
անցեալում եղել է հայ դաւաճանութեան միակ զէնքը: Իր քաղաքականու-
թեան գլխաւոր միջոցներն են - սեւացում դաշնակցական ղեկավարների 
եւ շարքերը շոյող քսութիւն: Հակազգային ճակատում` ռամկավարն 
աւելի° գործ է տեսնում, քան բոլշեւիկը, ինչպէս եւ բոլշեւիզմի համար նա 
աւելի° է աշխատում, քան իրենք` բոլշեւիկները: Նա բարոյա-քաղաքական 
անընտրող է, նա ձեռք մեկնեց բոլշեւիկին, դարձաւ եւ յամառում է մնալ 
կարմիր կոչնակի ժամկոչը մեր աշխարհում: Իր պրոպագանդի ձեւերը 
գերազանցօրէն բոլշեւիկեան են - սեւացրո°ւ եւ անցի°ր: Նա էլ իր արշաւ
ախմբի առջեւից տանում է որոշ սրբութիւններ - Էջմիածինը, եկեղեցակ
անը, խաչը, եւ վերջերս` նաեւ իբր նորատիպ զէնք - փողոց հանած իր 
ՙհարուածային կին՚ը: 
 


 
195
 
 
Ռամկավարի եւ բոլշեւիկի հոգեկցութեան գաղտնիքը նրանում է, որ 
երկուսն էլ ցուցահանում են հոգեբանութեանց նոյնութիւն. նիւթապաշտ` 
երկուսն էլ դասակարգային շահի կազմակերպութիւններ են: Երկուսն էլ 
անելիք չունեն հայ կեանքում. մէկն իր էութեամբ հակազգային է, միւսը` 
Հայաստանի խորհրդայնացմամբ` փակուած է համարում հայ դատը: 
Ռամկավարը` հակադաշնակցական իր մոլուցքի մէջ` նուազ ատելի դարձր
եց բոլշեւիկը եւ կուրօրէն դեռ աշխատում է իրեն աւելի զզուելի դարձնել, 
քան է` բոլշեւիկը: Նա, մասնաւորապէս վերջին տարիները սկսել է հեգնօր
էն չակերտել հայկական բոլոր արժէքներու սրբութիւնները: Նա զուրկ է 
մեծագործութիւններով հիանալու ընդունակութիւնից. նրա էութեան 
պատշաճում է ռուսական առածը. ՙսպասաւորի համար չկա°յ հերոս՚: 
Ռամկավարը - հայոց պատմութեան հասարակ սպասաւորն է, որ հոգեւոր 
մանրուքով է ապրում: Բոլշեւիկի չարածը նա արուած է համարում, իսկ 
մեր կատարածն` ուրանում: Ծառայական հոգեբանութիւն ունի եւ զզուե-
լիօրէն հացկատակ է: Երբ բոլշեւիկներն ասում են, թէ` ՙամենայն հայոց 
կառավարութիւն չեն՚, որ զզւում են ՙազգ եւ ազգայնութիւն՚ գաղափար-
ներից, ռամկավարը թութակում է, թէ խորհրդային իշխանութիւնը ազգա-
յին իշխանութիւն է, որ նա մտահոգուած է ազգի ճակատագրով եւ զբա-
ղուած է ազգահաւաքութեամբ: Սա արդէն սովորական զինակցութիւն չէ, 
այլ օրուայ տիրողին ամէն գնով հաճոյանալու անազնիւ ճիգ: Օտարը հա-
յութեան ազգային դատը ճանաչում է եւ պատկերում Դաշնակցութեան -
իմա° մեր ազատագրական սերնդի - միջոցով, որն իր հերոսականով 
Հայաստան ստեղծեց. ռամկավարը, սակայն, ոչինչ է խնայում համոզելու 
օտարին թէ` հայոց ազատագրական ճիգն ու զոհողութիւնները եղած են 
անարժէք: Այդ տարրը ոչ միայն չի հանդուրժում հայկական տիրապետու-
թիւնը, այլեւ զայրանում է նրա փաստից: Հոգեախտաբանական տեսակ
էտից ուշագրաւ է այն իրողութիւնը, որ մեր հանրապետութեան օրերին, 
մի հակադաշնակցական պատուիրակութիւն` հաւաքուած Վաշինգտոն, 
դիմում է Սպիտակ Տուն հետեւեալ պահանջներով` - Հանրապետական 
Հայաստան եւ Եռագոյն չեն ճանաչում. պատասխանատու չեն Հայ
աստանին տրուած փոխատուութեան համար. կ’ուզեն, որ դադարի ամէն աջակցութիւն Հայաստանին (իսկ այդ աջակցութիւնը սովահար որբերին 
տրուած ալիւրն էր): 
 
Տեսնում էք, որ նա սովորական դասալիք չէ. նա ե°ւ դասալքում է, ե°ւ 
թշնամանում: Ազգայնականութիւնը ճիգ է պահանջում, նա մասնակից չէ 
ազգային ճիգին եւ ուզում է, որ դա արդիւնք չտայ, իսկ երբ արդիւնաւորւում 
է մեր ճիգը, նա լցւում է ցեղի ահեղ դատաստանի երկիւղով եւ ծեծում 
օտարի դուռը: Սարսափը ազգային ճիգից, կենսաբանական բարոյակա-
նի պակասը մղում են նրան դիտաւորեալ կերպով կողմ դառնալու 
 


 
196
 
 
հնարամտութեան -Դաշնակցութիւնը Հայաստա°ն ստեղծեց, բայց ե°ս էլ 
կամ, նա ժխտո±ւմ է իմ գոյութիւնը, ես էլ նրա ստեղծած Հայաստանը չեմ 
ճանաչում... 
 
Մեր պատմութեան մէջ յաւիտենօրէն բնաեղծուած սրիկան է դա, որ 
հոգեբանօրէն ոչ միայն օտարահակ է, այլեւ մնում է օտարահպատակ 
անգա°մ Հայաստանում: Հէնց այս պատճառով էլ նրա ցայտուն տիպերը 
դառնում են դաւաճան, աւելի անզօրները` եթէ գործի վրայ են, երեւան են 
բերում դիրքի մակաբուծութիւն եւ պաշտօնապղծութիւն: Նա չի նուիրւում, 
չի ստեղծագործում, այլ մնում է միայն օգտուող: Որպէս ընկերային տարր, 
հեշտ ապրելու հակամէտ, որով` հոգով միշտ էլ փերեզակ, նա կեանքում 
նախընտրում է շահաբեր աշխատանքը միայն, զարգացնում խաբէութեան 
արուեստը, կեղեքում է ու անուղղակի կերպով հասնում իր հակացեղային 
նպատակին - յաչս աշխարհի ատելի դարձնել հայութիւնը: Յովհաննէս 
Քսակասէրը - ահա° իր միակ իդէալը: Ծայրայեղ նիւթապաշտութիւնը` իր 
էութեան ամենացայտուն գիծը - նրան միշտ էլ համակուած է պահում նիւ-
թական խորին մտահոգութեամբ, եւ մղում անձնական շահու աստուած
ացման: 
 
Ահա°, հոգեբանական այս գծերի ընդհանրութիւնն է, որ զինակից է 
դարձրել ընկերային դիրքով հակոտնեայ երկու տարրերը` բոլշեւիկը եւ 
ռամկավարը - մեր ազգային դատի դէմ: 
 
Մեր ցեղավար ըմբռնումով` մենք զոհաբերում ենք անցաւորը յաւիտ
ենականին: Ռամկավարի հոգեբանութիւնը թոյլ չի տալիս ենթակային մի 
բան զոհաբերել վաղուայ համար: Հէնց այդ է պատճառը, որ նա քաղաքակ
անութիւն չունի եւ չի կարող ունենալ, որովհետեւ քաղաքականութիւն 
չի նշանակում ներկայի չարաշահութիւն, այլ առաւելապէ°ս ապագայի 
մտահոգութիւն: Նա քաղաքական homunculus է: Մէկ իրաւունք ունի դա, 
այն, ինչ Տիէրը մի ժամանակ ասում էր լեհական ընչաքաղց քաղքենիու-
թեան` - ՙՀարստացէ°ք՚: Ռամկավարի ընչաքաղցութիւնը, սակայն, նրան 
դարձրել է նաեւ քաղաքական շահատակող: Արեւմուտքում նա հաց է 
մուրում, իսկ բոլշեւիկների հետ բարեկամութիւն կեղծում, որպէսզի 
քաղաքական կշիռ ստանայ: Այսպէսով, երկուսն էլ հաշուեյարդարի են 
նստած մեր անցեալի հետ - մէկը ցեղահայհոյութեամբ է զբաղուած` բոլշ
եւիկը, միւսը` հոգեւոր հնավաճառի իր հոգեբանութեամբ, լղրճում է մեր 
ազգային արժէքները` ռամկավարը: Նա կեղծում է նաեւ մի այլ բան, որ իր 
հասկացողութեան սահմանից վեր է: Երբ մենք ճիգ ենք անում վառ պահել 
այն հաւատը, թէ ամէն ճակատագիր ու Լոզան սրբագրելի է, նա, ընդհակ
առակը, ճգնում է քաղաքական յոռետեսութեան մղելու մեր զանգուած-
ները: Գիտէք, թէ իր խանութում որքա°ն լաւատես է ռամկավարը. նա գիտէ, 
որ անազնիւ ճիգն անգամ կարող է իր ճակատագիրը բարելաւել, բայց 
 


 
197
 
 
հասարակական գործում որեւէ ճիգի չի հաւատում: Նա ապրում է այնպէս, 
ինչպէս մտածում է: Անցեղաճանաչ տգէտի իր ըմբռնումով` մեր ցեղը ստոր
արժէք է - մի սպանիչ ըմբռնում, որ նրան պէտք է դարձնէր անկապաշտ: 
Նա իր անկումի գիտակցութիւնն ունի, գիտէ, որ հանրածանօթ է իր ընկա-
ծութիւնը. համակուած է ներուելու անյուսութեամբ, որով` նաեւ սարսափի 
հոգեբանութեամբ: Նա բռնուած է հալածուողական մանիայով: Նա 
կարծում է, որ իրեն հետապնդում են. վախենում է ինչպէս տակաւին չձերբ
ակալուած յանցաւորը: Հէնց այստեղից է նրա կենդանական կոյր ատե-
լութիւնը ազգայնական հայութեան հանդէպ, ինչպէս եւ իր հայհոյելու, 
սեւացնելու, մատնելու, դաւելու եւ դաւաճանելու մոլուցքը: Նա իբր հոգեպ
էս քանդուած էակ` նաեւ պատրապաշտ է. նա այնպէս է խօսում, իրերն 
ու երեւոյթները այնպէս է ներկայացնում, որ իբր թէ յաղթական է, մինչդեռ 
իրականութեան մէջ, ոչ մի յաջողութիւն չունի, եւ հասկանալի է դա: Օտարին 
լծակցողը եւ ցեղի հոգեւոր իշխանութիւնից վտարուածը չի կարող 
կենարար կերպով ազդել: 
 
Բոլշեւիկները, որոնք նոյն հոգեմտավիճակն ունեն, կարծում են, որ 
յանձին ռամկավարների մի լուրջ զինակից են գտել, եւ այդ համարում են 
իրենց քաղաքականութեան մէկ նուաճումը հայ կեանքում: Այն բոլոր 
տարրերը, սակայն, որոնք այսօր բոլշեւիզմի հետ են, երէկ էլ մեզ հետ չէին 
 
-հնուց ի վեր եւ մինչեւ հիմա: Հոգեբանօրէն մեկուսի եւ հացից է°ն կողմը 
չտեսնող այդ տարրը վաղուց է դուրս եկել ցեղային հարազատութեան 
գծից: Բոլշեւիզմի շնորհիւ, սակայն, այս տարրը գոյութեան իրաւունք, 
արդարացում եւ երեւութական կշիռ ստացաւ: Նոր ոչինչ կայ դրանում: 
Ներքին դաւաճանը օտարից միշտ էլ արդարացում եւ կշիռ է ստացել, 
մանաւանդ, երբ պատմական որոշ լուրջ վայրկեաններում անհրաժեշտ է 
եղել գործածուելու իր ցեղի դէմ: Ռամկավարը վախճանաբանութիւն 
չունի, այդ իսկ պատճառով` նա անկարող է գնահատել մեր ցեղի գոյամ
արտի նշանակութիւնը, որովհետեւ սրա խոստացած բարիքները հեռաւոր 
են եւ այսօրուայ համար ո°չ շոշափելի: Այդ նոյն պատճառով, նա 
նախատեսելու կարողութիւն չունի: Այդպիսին նրան դարձրել է նիւթապ
աշտութիւնը: 
Անազատունակ է. ստրուկ, կարող է թերեւս ազատութեան ըմբռնումը 
ունենալ, բայց ապրումը` ո°չ: 
 
Անկուլտուրունակ է. սովորական միջակութիւններ է տալիս. նրանից 
չեն ծնի ՙիմացական առիւծներ՚, նրա հոգին զուրկ է արժէքներից, որով` 
արժէպաշտութիւնից: 
 
Անզոհաբերող է. իր կամքը ընկերային-հասարակական ուղղութիւն 
չունի, ասել է հաւաքականութեան զգացումից զուրկ է: Այդ է պատճառը, 
որ նա հոգեպէս մեկուսի է եւ հակացեղային: Նա ատակ է միայն չարախոր
 
 


 
198
 
 
հուրդ միաբանութեան, նա միանում է միայն քայքայելու եւ քանդելու 
համար, թանձրացեալ օրինակ` ՙՄիացեալ Ճակատը՚: 
 
Ըստ Բերգսոնի ներհայեցողական իմացականութեան` ՙԱտելութիւնը 
բաժանում է, որի հետեւանքով, ճանաչումը դառնում է անկարելի կամ 
սխալ՚: Ճանաչել նշանակում է միութեան մէջ լինել նրա հետ, որին ուզում 
ես ճանաչել, որով` ով ատում է` չգիտէ, չի ճանաչում: Հակադաշնակցակ
անը կարող է յաւիտենապէս սողալ մեր պատմութեան մթին անկիւններում, 
բայց երբե°ք ճանաչել հայ ցեղի հոգեւոր դիմագծութիւնը, երբեք հար
ազատել մեր խօսքի հոգեբանութիւնը, որովհետեւ տկարի եւ ստրուկի ատ
ելութիւնն է նրա էութեան միակ զօրաւոր գիծը: Եթե նա իր ցեղը ճանաչ
ելու, սիրելու, նրա համար զոհաբերելու կարողութիւնը ունենար, նա հակ
ադաշնակցական չէր լինի: Ի զուր է մեր պրոպագանդը` մեր խօսքը նրան 
դարձի բերելու, նա մեզ ո°չ կը հասկանայ, ո°չ կը ճանաչի, ո°չ էլ կը միանայ: 
Նրանք, որ հաւատում են նման հոգեբանական հրաշքի` կա°մ կեղծում են, 
կա°մ էլ միամիտներ են: 
 
Հակադաշնակցականի հոգում ոչինչ կայ ցեղային, աստուածային: 
ՙԱրծիւ, առիւծ՚ գաղափարներն անգամ նա խուսափում է գործածել իր 
մշակած գրականութեան մէջ: Նա հոգեւոր աղուէս է, որ աղէտից առաջ 
քուն է քաշում, չարագուշակ բո°ւ, որ աղէտից յետոյ մարգարէի փետուր-
ներ է հագնում եւ վայում: Նենգագործ է նա. քաղաքական երկչոտու-
թիւնը եւ մտածումի անմաքրութիւնը մղում են նրան խարդախելու իր 
հակառակորդի բոլոր ասածները: Օրինակ, երբ մենք ասում ենք` 
հայութիւնը պէտք չէ զինաթափուի, նա ոռնում է, թէ` Դաշնակցութիւնն 
ուզում է նոր կոտորածների պատճառ դառնալ, չնայած որ գիտէ, թէ 
աշխարհի փոթորկումը մեզնից անկախ է եւ, որ նոր պատերազմը 
կարող է մեզ անակնկալի բերել: Նա խարդախում է մեր յօդուածները, 
նախադասութիւնները, բառերն անգամ: Այդ կողմից նա լուսեղբայրն է 
բոլշեւիկի, չէ որ բոլշեւիկը, ըստ Պրիաբրաժենսկու` ՙԵրկաթէ աւելով 
սրբում է այն ամէնը` ինչ համաձայն չէ իր տեսակէտին՚: Բոլշեւիկն 
ասում է` չեմ հասկանում, որով ժխտում եմ. ռամկավարը տրամաբա-
նում է` տրամադիր չեմ հասկանալու, որով պէ°տք է ժխտեմ: Այդ տարրը, 
որ մինչեւ բոլշեւիզմը Հայաստանի մէջ եւ նրանից դուրս ստրկագրաստա-
յին հնազանդութիւն էր ցուցադրում, բոլշեւիզմի երեւումով` վայրագ, 
այլ անզօր ընդվզում ունի հայութեան այն մասի դէմ, որ նոր ճիգեր եւ 
զոհողութիւն է պահանջում յանուն ցեղի ապագայի: Նա զբաղեցրեց եւ 
շարունակում է զբաղեցնել քաղաքական հայութիւնը ներքին ճակատի 
վրայ, վրիպեցնելով նրա ուշադրութիւնը իր փրկութեան միակ զէնքից -
ինքնապաշտպանութիւնից: Իր չէզոքութեամբ նա փաստօրէն զինակցեց 
թուրքին: Այսօր էլ նա անտարբեր է մեր ճակատագրին կապուած 

 


 
199
 
 
հարցերի նկատմամբ, եւ չի հասկանում, որ անտարբեր մնալ` ասել է 
թշնամանալ: Անձնական եւ անմիջական բարիքներ ձեռք ձգելու համ
ար, նա քանի°, քանի° անգամ կենսական վնասներ հասցրեց հայ 
դատին եւ ապագային: Նա լրտեսների մի լեգէոն հասցրեց հայութեան 
դահիճներին: Քաղաքականապէս տգէտ, բայց օժտուած փերեզակի 
ճարպիկութեամբ` նա այսօր լծուել է նոյն անարգ գործին, միաժաման
ակ շահագործելով մեր ժողովրդի որոշ խաւերի տկարութիւնն ու 
միամտութիւնը: Իր բոլոր գծերով` ռամկավարը ժառանգորդն է հայոց 
պատմութեան այն զազիր մրուրի, որի հոգեբանութիւնը բնութագրում է 
ինքը` Մամիկոնեան մեծ սպարապետ Վահանը - ՙՈւրացութեան շնորհիւ 
պաշտօնի հասնողները (պարսից Պերոզ թագաւորի քաղաքականու-
թեան շնորհիւ) սովորաբար կեղծաւորներ են եւ անպիտաններ, որոնց 
հետ նոյնիսկ հաց ուտելուց կը գարշեն հայոց ռամիկ շինականները՚: 
 
Հակազգայնական այդ չարագործը դեռ այսօր էլ սիրում է երեւալ 
ազգային ղեկավարի դերում, չնայած որ ցեղը նրան վաղուց է վտարել իր 
հոգեւոր սեղանակցութիւնից: Գիտենք, որ անցեալի եւ ապագայի, սկզբի 
եւ վախճանի մասին անասուններն անգամ տարտամ ըմբռնում ունեն. 
ռամկավարն ու բոլշեւիկը զուրկ են դրանից. երկուսն էլ հասկացողութիւն 
չունեն մարդու եւ մարդկային ցեղի մէջ գոյութիւն ունեցող ազգայնօրէն 
աստուածայինի մասին: Վայրի եզը անապատում կանգ է առնում, հոտոտում 
է իր ցեղակցի ոսկորները եւ գոռում, ողբում, հակադաշնակցական 
տականքը զուրկ է անասունի այս սրբազան բնազդից իսկ: Բուլղարական 
մի առակ ասում է. ՙՆա, որ իր ամբողջ կեանքում արայավաճառութեամբ 
է զբաղուել, նրան մի° տաք գնահատելու բեհեզը՚: Ռամկավարը մեր 
կեանքում եղաւ, է° եւ կը մնայ հասարակ արայավաճառ. նա չհասկացաւ, 
չի հասկանում եւ պիտի չհասկանայ մեր ցեղային բեհեզի գեղեցկութիւնը, 
մեր դառն ճակատագրի քաղցրութիւնը, մեր մեծագործ ցեղի խոյանքների 
իմաստն ու արժէքը: 
 
Ահա դիմագիծը հակացեղային այն տականքի, որ կոչւում է հակա
դաշնակցութիւն: 
 
Հակադաշնակցականի էութեան ամենաշնական գիծը, սակայն, նրա 
իւրահատուկ թրքասիրութիւնն է: 
 
ՙԹուրքն եկաւ եւ ամէն ինչ աւեր ու սուգ դարձաւ՚` ողբերգում էր 
յոյն մեծ բանաստեղծը: Հակադաշնակցականը Հայաստանի կործանումի 
փաստից յետոյ էլ անընդունակ է ցնցուել այս խօսքի բովանդակած 
ողբերգութիւնից: Յոյն զանգուածը ապրեց իր բանաստեղծի շնչով եւ 
ողբը վերածուեց պայթուցիկ ոյժի, որ մոխիրների տակից հանեց նոր 
Հելլադան: 
 
ՙԹո°ւրք, դու Ալլահի անիծեալ պատկեր, քո սեւ օրն է°լ կուգայ՚ 
 
 


 
200
 
 
այսպէս ողբերգեց հունգար ժողովուրդը, մինչեւ մի օր կ’ողջունէր իր անկախութեան օրը: 
 
Հակադաշնակցական հայը մեր մոխրացած հայրենիքի համար ո°չ 
միայն ողբ չունի, այլեւ շնականօրէն ծաղրում է հայրենապաշտ հայի ողբն 
ու տառապանքը, ամէն օր նրա ականջին կրկնելով` ՙԲարեկա°մ, թուրքը 
լա°ւ դրացի էր, մեղաւորը քո յեղափոխութիւնն է՚: 
 
ՙԵրբ, ասում է Մինաս Չերազ, արդի կեղծ կամ անկեղծ թրքասիրու-
թեան շրջանը անցնի, մեր ցեղը ծնունդ պիտի տայ ճշմարտապէս անաչառ 
եւ իրապէս իրազեկ պատմիչներու, որոնք արժանապէս գնահատեն իր 
փրկութեան համար կատարուած գործերը, առանց գործիչներուն փոքրո
գի միտումներ վերագրելու՚ (Ազգային խնդիրներ, էջ 41): 
 
Հակադաշնակցականի համար այս շրջանը երբեք, երբե°ք պիտի 
չանցնի: Եթէ նա ցնցուել է հայկական աղէտից, այդ նրա համար չէ, որ Հայ
աստանն է խորտակուել, այլ նրա համար` որ ինքը անձնապէս վնասուել 
է: Ըստ իր հայեցողութեան, այս վնասը հետեւանք է հայ յեղափոխութեան 
եւ կարող է դարմանուել թուրքը սիրաշահելով միայն: Այստեղից է ահա° 
նրա օրգանական ատելութիւնը հայ յեղափոխութեան հանդէպ: Ո°վ պիտի 
հատուցանի նրան, ո°վ պիտի վճարի, յեղափոխական հայութի°ւնը, որ 
միջոցներ չունի - երբե°ք: Բայց թուրքը մի օր կարող է մոռանալ անցեալի 
վատ յիշողութիւնները եւ վերադարձնել նրա ստացուածքը: Այստեղ է 
նաեւ աստառը այն խորհրդաւոր ճիգի, որ թափում է հակադաշնակցակա-
նը յաչս մարդկութեան արդարացնելու թուրքը: Ի±նչ շահ անցեալի արիւ-
նալի յիշողութիւնները հրահրելուց, մինչ մոռացումը կարող է օգտաւէտ 
ներում ընձեռել նրան: Ա°հ, այդ հոգեւոր վարձկանը, որ իր դիրքը աշխար-
հի չարի եւ բարու հանդէպ միշտ էլ որոշում է այս հարցով` ՙՈ°վ ինձ կը 
վճարի՚: 
 
Հակադաշնակցականը - դա այն պատմական տիպն է, որին Վոլա 
լերան վրայ իր հոգեվարքում անիծեց բուլղարական ազատութեան Բոտ
եւը: Բուլղար հայդուկային առաջին վճռական ընդվզումն է Թուրքիոյ 
դէմ: Յեղափոխական խումբը կռուի է բռնուել, կռիւը անհաւասար է, հայ
դուկների 90 տոկոսը այլեւս պաղ դիակների է վերածուած, վիրաւորուած 
է ե°ւ հրամանատար Բոտեւը: Այդ վիճակում, սակայն, նա դեռ շարունա-
կում է օրհասական կռիւը, արձակւում են վերջին գնդակները եւ յեղափո-
խական մարտիկների վերջին հռնդիւնները: Ահա°, ահաւորօրէն այդ վեհ 
վայրկեանին` հոգեվարող Բոտեւին մօտենում է բուլգար մի սայլապան եւ 
հարցնում` ՙՀապա ո±վ կը վճարի ինձ, ես հաց փոխադրեցի զինուորներիդ 
համար՚: Պատմութիւնն ասում է` Բոտեւը մեռնելուց առաջ անիծեց իր 
ժողովրդի անազատունակ, անզոհաբերող, նիւթականացած տարրերը: 
Նզո―վք եւ իր վերջին գնդակի հետ փչեց իր շունչը: 
 


 
201
 
 
Ա°հ, Բոտեւի նզովուած սայլապանն եղաւ ե°ւ հակադաշնակցականը 
մեր կեանքում: Մեր պատմութեան ամենագերագոյն վայրկեանին, երբ 
ցեղը օրհասականօրէն իր գոյամարտը կը վարէր, յաճախ լսուեց նրա 
անիծեալ ձայնը` ՙո±վ ինձ կը վճարի՚: Եւ հոգեբանական այն մթնո-
լորտում, որ պիտի ստեղծուէր յեղափոխական ողբերգութիւնից յետոյ, 
ինչպէս բուլգար, այնպէս էլ հայ երկնքի տակ, այս երկու աղաղակները 
մնում են արձանացած իբր յաւիտենական պայքարի կանչեր -յեղափո-
խական առաքեալի եւ վարձկան սայլապանի: Մէկը իր արիւնն է շռայլում, 
միւսը` հոգեվարող իր սայլի վարձքն է պահանջում: Է― զազրելի տականք, 
ի±նչ ենք պարտական քեզ - սայլիդ վա±րձքը, բայց չէ± որ դու ոչ թէ արիւնդ, 
այլ սայլդ իսկ չտրամադրեցիր արիւնող հայրենիքիդ: Ո±ւր էիր երէկ, դու 
անիծեա°լ յաւիտեանս, երէ°կ, երբ դաւադրուած հայութիւնը մի աստուած
ային խոյանքով Արարատեան երկիրը վերստին ցեղի տունը դարձրեց: 
Ղարաքիլիսայի եւ Սարդարաբատի հերոսամարտերէն մարմնիդ վրայ կա°յ 
մի հետք - մի վէրք, պատուոյ մի սպի: Երէկի մեր փառքերի արեւէն ճակտի
դ վրայ կա°յ մի հատիկ ճառագայթ: Իսկ այսօր - ա°հ, դու պղծադաւան 
թշուառական, դու մեր վէրքերն ես հայհոյում: Եւ մտածել, որ մեր հանդէպ 
սնուցած ատելութիւնդ պիտի յանգէր ախտաւոր թրքասիրութեան - իրօք 
որ սպանի°չ է այս մտածումը: 
 
Հայկական թրքասիրութիւն - եւ այդ ա°յն ժամանակ, երբ թուրքը` 
յանձին իր երիտասարդ մտաւորականութեան` հայութեան եւ Հայաստա-
նի մասին այսպէս է մտածում. 
 
-ՙԴաշնա°կ էֆէնդիներ, չէք կրնար պատմութիւնը խեղաթիւրելով 
հայրենիք ստեղծել, եթէ այն համոզումն ունիք, թէ անպատճառ օտարների 
շնորհիւ պիտի կարողանաք պահել ձեր գոյութիւնը, շէնքեր շինեցէք 
Երեւանի մէջ, որ թուրքական հին նահանգ մըն է եւ տարակոյս չունինք, թէ 
մօտերս պիտի ստանայ իր նախկին անունը: Եթէ հարկ է հայրենիք մը 
ստեղծել ձեր երեւակայած վայրին մէջ, անկէ առաջ փաստեցէք, թէ` ձեզի 
կը պատկանի ձեր կենտրոնն եղող Երեւանը՚ (ՙՊիրլիք՚ - թուրք ուսանո-
ղութեան օրգան): 
Անդրօշակ հա°յ, չե°ս սարսափում, տրամադիր չե°ս քո ՙսիրած՚ 
Երեւանի համար գէթ մէկ վայրկեանով մոռանալ ՙսայլիդ վարձքը՚: Ա°հ, 
զարհուրելի է, զարհուրելի - սթափումի փոխարէն ռամկավարը աւելի° է 
խորացնում իր հոգու թրքացումը: Գիտէինք, որ վաղուց իջնել եւ աղաղակ
ել` ՙվա°ր առէք հայկական եռագոյնը՚, հոգեբանօրէն ասել է` պարզեցէ°ք 
թուրքի դրօշը: Այս սինլքորը հաշտուել է այլեւս այն մտքին, որ դա մի օր 
կարող է բարձրանալ նաե°ւ Երեւանի վրայ. եւ ահա, կարծէք, առ ի կանխապ
ատրաստութիւն այդ գալիքի, նա գաղութահայ դպրոցներում փորձում է 
մտցնել ՙԲարի լոյս՚ (աւելի ճիշտ պիտի լինէր ասել թրքալոյս) դասագիր
 
 


 
202
 
 
քը, յորում հայ մանուկը պիտի սովորի հետեւեալ ձօնը` թուրք դրօշակին, 
թուրք հայրենիքին եւ Աթաթուրք Քեմալին. 
 
-ՙԱստղիկ մը ճակտին` մահիկն անուշակ, 
Երկնքէն իջած է մեր դրօշակ. 
Անոր տեսքն անգամ կը բաւէ, 
Որ թուրք զինուորներն առիւծներ դառնան: 
Մեծ կազին ճամբան գծած է արդէն, 
Յառաջ պիտի երթանք մենք ամէն ատեն՚: 
Իսկ ՙՊիրլիք՚ն ասում է, որ Ղազիի ճամբան տանում է դէպի Երեւան: 
ՙԲարի լոյս՚ն ասում է. ՙՀա°յ մանուկ, հայրենիք ունիս - Թուրքիան,
դրօշակ ունիս - մահիկն անուշակ, մեծ հայրիկ ունիս - Քեմալն Աթա-
թուրք...՚ 
 
Իսկ հայ նահապե±տը, նա վաղո―ւց, վաղո―ւց է մեռել ռամկավարի հո
գում: Այժմ նա փորձ է անում իր նախահայրերի գերեզմաններն իսկ դուրս 
նետել իր սրտից: 
 
Այսպէ°ս, եթէ Խ. Հայաստանում սովորեցնում են հոկտեմբերիկներին 
ասել` ՙԼենի°նն է հայրս՚, Հայաստանից դուրս, հակադաշնակցականը իր 
երեխային ասում է` ՙՔեմա°լն է հայրդ՚: Հոգով թրքացած այդ վատը, որ 
երբեմն ՙհայորդի՚ բառով շաղակրատել գիտէ, փաստօրէն որոշել է իր 
մանուկը լամուկի վերածել: Տեսնել ու զգալ, որ ուրացութեան այդ զազիր 
գործին յատկապէս լծուել է Բարեգործական կոչուածը, որը հայ բար
եպաշտ մեռելների կողոպուտով եւ կտակներով է ապրում: Իրօք որ 
երկրագնդի վրայ տակաւին չապրուած զարհուրանք է: 
 
Հակադաշնակցականի այդ հոգեւոր թրքացումը մեզ հիշեցնում է քաղ
աքական գործիչ Կիրովի ՙԳայլը` առաջնորդ՚ պատմուածքը: - ՙԽոյը 
ճգնում է համոզել ոչխարներին, որ իրենց առաջնորդ ընտրեն գայլը: Երբ 
ոչխարները զայրոյթով ետ են մղում այդ առաջարկը` խոյը խուժանավարում 
է - ՙԼսեցէ°ք, ես ձեզ ասացի, որ գայլը ընտրէք առաջնորդ, զարհուրե-
լի ի±նչ կայ սրանում: Խնդիրը դիտեցէք պատմականօրէն: Պատմութիւնն 
ի±նչ է ասում գայլի մասին. նա ասում է, թէ` դա մի արյունարբու գազան է, 
որ ապրում է աւարով: Լա°ւ հասկացէ°ք, աւարո°վ է ապրում: Բայց ի±նչ է 
աւարը, դա` իւրացումն է ուրիշի սեփականութեան: Գայլը ապրում է 
ուրիշի սեփականութեան իւրացումով: Սակայն, ինչպէ±ս է դրուած մեր 
խնդիրը: Մենք ուզում ենք նրան դարձնել մեզ առաջնորդ: Է°, ասացէք, 
խնդրեմ, սրանից յետոյ տեղի±ն է որեւէ վախ՚: 
 
-Բրա°վօ, ճի°շդ է, միաձայն մայեցին բոլոր ոչխարները` խորապէս 
յուզուած, եւ ընդունեցին խոյի բանաձեւը երկարատեւ ու դղրդագին 
ծափերով՚: 
Խուժանավարող խո°յը - ահա° ռամկավար մտաւորականը: 
 


 
203
 
 
Կենսաբանօրէն անբարոյականը պատմութեան մէջ շատ յաճախ ղեկ
ավարւում է այս խոյի հոգեբանութեամբ եւ բարոյապէս տկար հոտն էլ ոչ-
խարի պէս հետեւում է նրան: 
 
Չարը, զօրաւոր չարը պաշտւում է: Քաղաքականօրէն յիմարը միշտ էլ 
վայրենավայել պաշտամունք ունի չար ուժերեւոյթների հանդէպ: Պաշտում 
է, որովհետեւ գտնում է, որ զինաթափել չի կարող: Հոգեպէս կոյր է 
նա եւ կարճայուշ: Նմանն ընդունակ է ատել իր ցեղի Աստուածը, ներել իր 
դահիճին եւ սիրել նրան: Այսպէս է ահա հակադաշնակցական տականքի 
թրքասիրութիւնից ծնունդ առնում ազգայնական հայութեան ամօթանքի 
ողբերգութիւնը: Այդ ամօթանքը խորապէս ապրելու մէջ է, սակայն, նաե°ւ 
մեր ոյժը: 
 
IV 
 
ՀԱՅ ԲՈԼՇԵՒԻԿԸ 
 
Մեզ համար չկա°յ սոսկական 
բոլշեւիզմ -կայ թրքօբոլշեւիզմ: 
 
Մեր դէմ գործող բոլշեւիկը մենակ չէ: Ուր խօսում է եւ գործում նա, 
այնտեղ նրա կողքին, ստուերի մէջ խօսում եւ գործում է թուրքը - ահա° թէ 
ի°նչն է աւելի վտանգաւոր եւ գարշելի դարձնում բոլշեւիզմը մեզ համար: 
 
Առանձին չի լսւում բոլշեւիկեան հայամերժ խօսքը. այո°, թո°ւրքը, 
թո°ւրքը, թո°ւրքն է ամէն տեղ: Ուր երեւում է բոլշեւիկը, ուր խօսում է նա, 
այնտեղ աներեւութաբար ներկայ է թուրքը, այնտեղ շահում է թուրքը եւ 
շնօրէն ծափ տալիս: Մեզ համար չկա°յ բոլշեւիզմ - կայ թրքօբոլշեւիզմ, 
չկա°յ բոլշեւիկ - կայ թրքօբոլշեւիկը: 
 
Այդ կարմիր չարիքն այսօր յարձակողական է մասնաւորապէս Ամերիկ
այում, ուր դա փոխադրել է մեր դէմ սկսած պայքարի ծանրութեան 
կենտրոնը: 
 
-Անտարբերութիւն դէպի ճշմարտութիւնը - ահա° ամենակարկառունը 
նրա հոգեբանութեան գծերից: Բոլշեւիկը ոչ միայն ճշմարտազանց է, այլ 
եւ ճշմարտութեան թշնամի, եթէ դա իր հաշուին չի գալիս: Նա վարպետօր
էն տիրապետում է խոստանալու, սուտի, կեղծիքի արուեստին: Նրա չափ 
մեր աշխարհում ո°չ ոք է կարողացել օգտագործել անասնականը մարդու 
մէջ: Նա գիտէ զօրահաւաքել մարդկային բոլոր տեսակի կրքերն ու ատե-
լութիւնները իր հակառակորդի դէմ: Նա չէ° տեսաբանում, չէ° լուսաբանում, 
 


 
204
 
 
նա միայն յարձակւում է եւ սեւացնում: Նա ոչ միայն չի լուսաբանում, այլ 
եւ լուսաբանելու բաղձանք չունի: 
 
Բոլշեւիզմը - կոպիտ ոյժի տիրապետութիւնը սարսափի միջոցաւ մ
եր ժամանակի ամենամեծ չարիքն է, որի դէմ պայքարելն աւելի 
դժուար է, քան մարդկային ցեղի որեւէ թշնամու: Դա մի նոր հեթանոսութիւն 
է, մի խելագար վերադարձ դէպի վայրենացում եւ ընկերային 
գայլութիւն: Դա աշխարհ եկաւ եւ իր իշխանութիւնը տեւականացնելու 
նպատակով արդարացրեց յանցանքն ու յանցագործը, եւ հակաբարոյ
ական այս ակտով լենինեան փարախը քաշեց մարդկայնօրէն եւ 
ազգայնօրէն տկար բոլոր տարրերը եւ նրանց վերածեց քանդիչ ոյժի: 
Մի հատիկ չափանիշ ունի նա - շա°հը, նիւթական շահը: Տաքտիքի մի 
հիմնական սկզբո°ւնք - հակառակորդը մեղադրել այն վատութիւնների 
մէջ, որոնք ինքն է կատարում: Թրքատիպ ջարդարար է, զանգուածօրէն 
մարդիկ է ոչնչացնում եւ իր հակառակորդներին փակցնում ՙոճրա
գործ՚ ածականը: Զինակցում է թուրքին, եւ Դաշնակցութիւնը հռչակում 
ֆաշական: Հոգի է տալիս Իտալիոյ եւ Գերմանիոյ հետ բարեկամանալու 
համար, եւ մեզ անուանում է Մուսոլինիի եւ Հիթլէրի դաշնակից: Սուտն 
ու կեղծիքը ոչ թէ պայքարի սոսկական զէնքեր են նրա համար, այլ նրա 
երկրորդ բնաւորութիւնը: Աննման քարոզիչ է եւ լրտես, հաւասարապէ°ս: 
Իր նպատակների համար նա օգտագործում է իր կինը, երեխան անգամ: 
Լրտես է ոչ թէ արհեստով, այլ հոգով: Իր անասնական եսապաշտութիւնը 
նրան դարձրել է անխտրողական: Այդ է պատճառը, որ նա 
լրտեսում է իր մօրը, հօրը, քրօջը: Սատանայօրէն վճռական է, որովհետ
եւ փոխվրէժի սարսափն ունի, որովհետեւ քաջ գիտէ որ բոլշեւիզմի 
պարտութեան դէպքում կը վտանգուի ոչ թէ իր ընկերային դիրքը միայն, 
այլեւ իր ֆիզիքական գոյութիւնը: Ճանաչում եմ շնորհօքն Լենինի 
հայազգի բոլշեւիկներ, որոնք իրար հանդիպելիս հռոմեական աւգուր-
ների նման դժուարանում են չծիծաղել միմեանց վրայ: Բոլոր հայ բոլշ
եւիկները իրենց ստահակ լինելու գիտակցութիւնն ունեն: Մեր կարմիր 
կարապետների համար չկայ քաղաքական բոլշեւիզմ. նրանց դաւան
ածը հոգեւոր կարգի բոլշեւիզմ է: Հայաստանից դուրս սփիւռքի մէջ 
գործող մեծամասնականների հարիւրին առ հարիւրը այդ տիպի արտա-
նկարներն են: Բայց եւ այնպէս ձեւացնում են, թէ նպատակագիտակ 
բոլշեւիկ են: 
 
ՙԹող չլինի° Ֆրանսան, միայն թէ` հանրապետութիւն ունենանք՚` 
ասում էին ֆրանսական ժողովրդի քաղաքական որոշ տարրերը, Նապո-
լէոն Գ.ի մահից յետոյ: Իրենց գործով նոյնն են ասում ե°ւ ամերիկահայ 
բոլշեւիկները -ՙՀայաստանը կարող է ե°ւ չլինել, միայն թէ բոլշեւիզմ 
ունենանք՚: Դրանք էապէս ո°չ խորհրդային Հայաստանն են սիրում, ո°չ էլ 
 


 
205
 
 
Հայաստանի ժողովուրդը, այլ խորհրդային իրաւակարգը, միա°յն իրաւակ
արգը: 
 
Բոլշեւիկի համար կեանքը դասակարգային կռիւ է, պատերա°զմ, իսկ 
պատերազմում ամէն ինչ թոյլատրելի է: Այդ պայքարում նա ճանաչում է 
մի հատիկ օրէնք - օրէ°նքը կոպիտ ոյժի, եթէ ինքը զօրաւոր է, օրէ°նքը 
ստորնութեան, ուր եւ երբ ինքը տկար է: Նա դէմ է տարրական մարդկ
այնութեան, սադիստ է եւ իր անգթութիւններով ձգտում է ահաբեկել իր 
հակառակորդը: Ահաբեկիչ է, ըստ նրա` ահաբեկչութիւնը բնական մի 
երեւոյթ է, քաղաքական մի պահանջ` պայքարում: Ահա° թէ ինչո±վ է 
բացատրւում նրա հոգեկցութիւնը թուրքին: Այդպիսին լինելով հանդերձ, 
բոլշեւիկը ճիզուիտօրէն դատապարտում է անհատական ահաբեկչութիւ-
նը եւ նոյնիսկ բարոյախօս է դառնում, երբ դա գործադրւում է ի°ր դէմ: Նա 
օգտւում է կեղծ բարոյական զայրոյթից իբրեւ քաղաքական կամ մարտ
ական տաքտիքայի միջոց: Օրինակ, մսագործի սառնասրտութեամբ նա 
տասնեակ հազարաւոր կղերականների կեանքը հնձեց, իսկ մի ինչ-որ 
Դուրեանի համար ահագին աղմուկ հանեց: 

 

Յաճախ լուրջ զաւեշտներ է խաղում, ա°յն իմաստով` որ իբր թէ կարեւորութիւն 
է տալիս հանրային կարծիքին եւ այդ անում է ոչ թէ նորածինի 
պէս անմեղ երեւալու մտօք, այլ իր ճիւաղութիւնը չմատնելու համար: Նրա 
համար պայքարում չկա°յ մեղաւոր եւ անմեղ, կայ զօրաւորը եւ տկարը, 
չկա°յ բարոյական եւ անբարոյական, կայ յաղթական եւ պարտեալը: Նա 
բարոյական բաւարարութիւն չի փնտռում ո°չ պայքարում, ոչ էլ բարեկա-
մութեան մէջ, այլ իրական շահեր, միայն շահեր: Մասնաւորապէս մեր 
գաղութներում, ուր բոլշեւիզմը այնքան էլ ցանկալի ապրանք չէ տիրապետող 
ժողովուրդների համար, հայ բոլշեւիկը ծնունդ է տուել հոգեբանակ
ան մի նոր արուեստի: Ծանօթ միջատների պէս նա գիտէ ընդունել գոյնը 
ամէն միջավայրի: Նա սովորական ծպտեալ չէ, այլ նմանակեղծ (սիմու-
լեանտ): Նա չի բաւարարւում արտաքին գոյնով, այլ եւ ձգտում է նմա-
նուել ուրիշին, անգամ իր թշնամուն, եթէ այդ հարկն է պահանջում: Նա 
յաճախ մեզ ներկայացնում է օտար իշխանութիւններին` իբր բոլշեւիկ, իսկ 
իրեն ազգայնական հայ: Իր շրջապատը մոլորեցնելու նպատակով, նա 
գործի է դնում իր խաբուսիկ ոյժերը, ճիշտ այնպէս, ինչպէս նեղն ընկած 
կատուն, որ իր փքումով եւ փշաքաղումով ճիգ է անում իրեն աւելի մեծ եւ 
զօրաւոր ներկայացնելու, քան թէ է: Նա բռնուած է ե°ւ բանաւոր սադիզմով, 
խօսքի Ռօբեսպիեռ է, ռմբային լեզու ունի, նրան յաճախ յաջողւում է 
քողարկել իր տկարութիւնները իր խօսքի զոռութեամբ: 
 
- ՙՀայաստանը` Անտանտի փոքրիկ շնիկը պիտի խեղդուի, փոշի
ացուի մէջտեղից՚` գրում էր Բաքուի հայատառ ՙԿոմունիստ՚ թերթը, 
1920-ին, ա°յն օրերին, երբ բոլշեւիկները ճիգ էին անում Հայաստանի 


 
206
 
 
վրայով միանալու քեմալական Թուրքիոյ: Այսպէ°ս են խօսում հայ բոլշեւիկն
երը: Խօսքի զոռութիւնը յատուկ է բոլոր բոլշեւիկներին, ամենամեծէն 
մինչեւ ամէնէն աննշանը: 
 
Իրենց ոչնչութիւնը քօղարկելու համար նրանք անվերջ խօսում են 
ՙՄեծն Ռուսաստանից՚: Դռնփակ եւ յոշոտուած Հայաստանի դրութիւնից, 
հայ ժողովրդի կոտորակային ցրուածութիւնից, երկրի ազգաբնակչու-
թեան աննշան թուից ցնցուելու փոխարէն` նրանք սուտ խենթեր են ձեւա-
նում եւ իրենց ՙաշխարհի մէկ վեցերորդականի տէրը՚, 160 միլիոննոց 
հսկայի յաղթական եւ երջանիկ անդամն են համարում, ճի°շդ այնպէս, 
ինչպէս մի ժամանակ սակաւաթիւ մօնտէնեգրօցիները ասում էին իրենց 
մասին` - ՙՄենք եւ ռուսները 160 միլիոն ենք՚: 
 
Ի―նչ զաւեշտախառն ողբերգութիւն - շղթայակապ եւ ծուատուած Հայ
աստանի վիճակը հայ կարմիրներին թւում է յաղթական երգ: Սրանք չե±ն 
նմանում այն խենթին, որ մի օր Նիւ Եորքի մէջ փորձում էր ոչնչացնել 
Ազատութեան արձանը, աղաղակելով` ՙԿեցցէ° ազատութիւնը՚: Միեւնոյն 
ճիգն է տեսնւում հայ բոլշեւիկների այն պնդումի մէջ թէ` թուրքը իրենց 
զինակիցն է: Նրանք գիտեն, որ թուրքը ռուսի զինակիցն է եւ ոչ թէ Հայաստ
անի: նրանք ծանօթ են Կարսի հայասպան դաշնագրի կէտերին -Հայաստ
անը մասնատուած եւ նկուն պահելու Մոսկուայի յանձնառութեան: 
Նրանք գիտեն, որ ամէն թուրքի մէջ Երեւանի նկատմամբ կայ այն զգացու-
մը, ինչ որ կայ Վանի, Մուշի, Կարնոյ եւ Կարսի մասին: Գիտեն, ճանաչում 
են թուրքը, բայց, ներքին ճակատում իրենց ոչնչութիւնը քօղարկելու համ
ար, հպարտանում են թուրքի հետ ունեցած իրենց երեւակայական բար
եկամութեամբ: Նոյն նպատակով նրանք իրենց զինակից են համարում 
ցեղերի եւ ազգերի բոլոր տեսակի հակազգայնական տարրերին եւ, 
ազգայնական հայութեան դէմ պայքարելիս` ասպարէզ են քաշում 
սեւամորթին եւ ճերմակամորթին անխտրաբար` ցոյց տալու համար, որ 
մենակ չեն: Մինչ ազգայնական հայութիւնը իրեն թոյլ չի տալիս անգա°մ 
մտածել, թէ կարելի է օգտուել օտարացեղ ազգայնական տարրերից կամ 
իշխանութիւններից: Ես ճանաչեցի ամերիկահայ բոլշեւիզմն ու բոլշեւիկը: 
Նրանց բոլոր ժողովները աղքատ են ծիծաղ շարժելու աստիճան` թէ° 
թուապէս եւ թէ գաղափարական տարողութեամբ: Սակայն, իրենց խեղճութիւնը 
քօղարկելու համար, նրանք իրենց ժողովները բաց են անում 
ՙընկ. Ստալինի պատուոյ նախագահութեամբ՚: Թուապէս մի բան երեւա-
լու համար, նրանք իրենց ժողովներին բերում են օտարազգի ներկայացուցիչն
եր, կազմում են թխովի հեռագիրներ եւ կիսագոյն կամ բոլորովին 
անգոյն կազմակերպութիւնների անունից` ծափողջոյններ ուղարկում 
Մոսկուա, Թիֆլիս, Երեւան: 
 
Ձեր հարցումին թէ` ինչո±ւ չեն գնում իրենց երազած դրախտը, 
 


 
207
 
 
պատասխանում են` ՙՄենք մնում ենք այստեղ համաշխարհային յեղափոխութ
եան համար պրոպագանդ մղելու՚: Հակառակ իրենց այս ման
եակային մեծամտութեան, զզուելիօրէն երկչոտ են: Հարիւրից մէկը չէք 
գտնի, որ դատարանում խոստովանի իր բոլշեւիկ լինելը: Նո°յնը` նաեւ 
ազգայնական հայի ներկայութեան: Սրանց համար չէ Կոշուտի պատուիր
անը - ՙՄի° գրիր եւ մի° խօսիր չհասկացածդ բաների մասին՚: 
Ամէն բանի մասին անգիտաբար խօսելու մէջ իրենց տգիտութիւնը 
սքօղելու նպատակով, նրանք աւելի ժխտում են, քան պաշտպանում: 
Այդպէս են վարւում, որովհետեւ ժխտելիս հարկադրուած չեն գիտու-
թեան կամ տրամաբանութեան դիմելու: Իրենց ժխտականութիւնը 
հետեւանք է նախ իրենց բարոյական քանդուածութեան, ապա իրենց 
մտքի աղքատութեան: Չկա°յ Աստուած, բարոյականութիւն չկա°յ, ազ
գութիւն չկա°յ. չկա°յ - ինչո±ւ չժխտել այդ ամէնը, երբ այնքան հեշտ է դա: 
Հայհոյել բոլոր տեսակի ազգային արժէքներն ու սրբութիւնները -թքե°լ 
ու անցնել - հակազգայնական հայն այսպէ°ս է հասկացել բոլշեւիզմը: 
Նա հոգեւոր վանդալ է - կոխում է եւ անցնում բոլոր սրբութիւնների 
վրայից եւ շնաբար բացագանչում. ՙԻնձնից յետոյ` ջրհեղե°ղ՚: Ա°յս է հայ 
մարդու դաւանած բոլշեւիզմը: 
 
Պօղոս առաքեալի խօսքը` գողցուած է եւ յաճախ գործածուած 
Լենինից թէ` նա որ չի աշխատում, պէտք չէ° որ ուտէ, հայ բոլշեւիկի 
համար չէ ասուած: Մասնաւորապէս Ամերիկայում նրանք չեն աշխատում, 
բայց ուտում են, եւ այն էլ ինչպէ―ս: Հայութեան ամենաանաշխատ, ամեն
ածոյլ տարրը Ամերիկայում հայ բոլշեւիկն է, որ ապրում է նահանգի 
նպաստով կամ մութ միջոցներով: Ի զուր է Մաձձինին պնդում թէ` մարդս 
միայն ստամոքս չէ, այլ եւ գլուխ, սիրտ, հոգի: Հայ բոլշեւիկը մարդկա-
յին ամբողջ կեանքը վաղուց է վերածել ստամոքսի: Ամերիկայում յաճախ 
չգիտէի Խօրէնացու հետ ողբա±լ թէ` Մօնտէսքիոյի հետ զզուել, երբ ինձ 
պատմում էին, թէ Հայաստանից վերադարձած ոմն Մարտիրոսեան` 
բեմերից հացի մի կտոր է ցոյց տալիս միամիտներին հաւատացնելու թէ` 
խորհրդային Հայաստանն էլ հաց ունի, թէ ՙկարմիր հացը՚ նուազ 
չափով աւազ ունի եւ աւելի համով է, քան էր ՙԴաշնակցութեան սեւ հացը
՚: ՙՇատերն ասում են թէ` Հայաստանում հաց չկայ. հացի այս կտորը 
այնտեղից եմ բերել՚: Այս հրէշը չէր հասկանում, որ առանց ուզելու` 
խորհրդային Հայաստանի թշուառութիւնն է մատնում: Այո°, Հայաստանի 
ողբերգութիւնը հէնց նրանում է, որ զանազան Մարտիրոսեաններին 
յանձնարարւում է ապացուցանել թէ` մեր դժբախտ հայրենիքումն էլ 
մարդիկ հաց են ուտում: 
 
Վերջին տարիները` ամերիկահայ բոլշեւիկները մի բանի մէջ մաս-
նագիտացան -խօսքի եւ գործի աճպարարութեան: Իբրեւ թէ մարդ են 
 


 
208
 
 
ուղարկում Հայաստան, իբրեւ թէ մարդ են բերում այնտեղից, հանրօրէն 
անծանօթ, անանուն մէկը տեղափոխւում է Քալիֆորնիա, մէկ ուրիշը 
գալիս Ֆրանսայից - ահա° նմանները հռչակւում են Հայաստանից նոր 
վերադարձածներ եւ ժողովուրդը ժողովի են կանչում` լսելու խորհրդային 
հայրենիքի բարեկամին: Մանր հասարակական աճպարարութիւնների 
այս մեթոդը անհրաժեշտ է դարձել այն պատճառով, որ բոլշեւիկները 
փորձով համոզուել են այլեւս թէ` իրենց խօսքը զանգուածների վրայ ազ
դեցութիւն չունի: Նրանք զարգացրել են նաեւ զգացումների չարաշահու-
թեան արուեստը, սիրում են անվերջ ճառել ներգաղթից, չնայած որ գիտեն 
թէ ազգահաւաքումը անհնար է, թէկուզ ռուսեւթուրք դաշինքի համաձայն 
(այն է` չզօրացնել Արարատեան Հայաստանը): Թուրքն էլ լսում է այդ մասին, 
բայց չի ջղայնանում, որովհետեւ գիտէ, որ ներգաղթի ամբողջ աղ-
մուկը ըստ էութեան քաղաքական շանտաժ է: Ընդհակառակը, Քեմալը 
պատճառներ ունի երախտապարտ մնալու հայ բոլշեւիկներին, որոնք 
Հայաստանի խեղանկարային շինարարութեամբ - Նոր Տիգրանակերտ, 
Նոր Սեբաստիա, Նոր Խարբերդ, Նոր Արաբկիր, Նոր Մալաթիա - ձգտում 
են հայութեան մոռացնել տալ իր յաւիտենական հայրենիքը, նրան հաշտ
եցնելով արեւմտեան Հայաստանը ընդմիշտ թուրքին թողնելու մտքին: 
Քաղաքական այս կաւատութիւնից նիւթապէս օգտուում է ինքը` հայ բոլշ
եւիկը, կողոպտելով հայ միամիտ տարրերը, որոնք զոհ են դառնում 
իրենց խղճալի հայրենասիրութեան, առանց գիտակցելու, որ Խարբերդից 
հրաժարուելը եւ Նոր Խարբերդով խանդավառուելը ոչ թէ հայրենասիրու-
թիւն չէ, այլ եւ հայրենադաւութիւն, ոչ թէ գիտակցուած հայրենասիրութիւն 
չէ, այլ կոյր հայրենաքանդութիւն: Իր գաղափարախօսկան տկարութեամբ 
պայմանաւորուած զգացումների այդօրինակ շահագործումով, իրոք որ, 
հայ բոլշեւիկը տգէտ տարրերի վրայ թողնում է հայ ազգի ապագայով 
մտահոգուողի տպաւորութիւն, չնայած որ ՙԲանուոր՚ թերթը առիթ չի 
փախցնում կրկնելու` - ՙՄենք ազգ չենք խաղցներ, ազգը վաղուց ենք 
դուրս նետած խորհրդային Հայաստանէն՚: 
 
Կը բաւէ` ամփոփե°նք մեր խօսքը: 
 
Խորհրդային իշխանութեան կողմից ազգայնական հայութեան դէմ 
տարուող պայքարի առաջադրութիւններն են` 
 
ա) Ազգայնական ղեկավարութեան սեւացում - հայութեան` դէպի 
Դաշնակցութիւնը ունեցած հաւատքը տկարացնելու նպատակով. 
 
բ) Գաղութահայութեան ամբոխացում` իր քաղաքական որսորդու-
թիւնը հեշտացնելու համար: 
 
Այսքանը` գաղութահայ ներքին կեանքում: 
 
Իսկ համաբոլշեւիկեան չափանիշով, խորհրդային իշխանութիւնը իբր 
բարձր քաղաքականութեան առաջադրութիւններ - ճգնում է` գաղու
 
 


 
209
 
 
թահայութեան ամբոխացումով նաե°ւ հոգեպէս նուաճել երկրի հայու-
թիւնը: 
 
Երկրորդ` օգտուելով մեր ցրուածութեան հանգամանքից, որին այնք
ա°ն կարեւորութիւն է տալիս Մոսկուան, նա ուզում է սփիւռքի հայութիւ-
նը վերածել միջազգային բոլշեւիկեան գործակալութեան, լծելով նրան իր 
լրտեսութեան եւ պրոպագանդի կառքին: 
 
Առ այդ` նա առայժմ, իբր գործունէութեան մեթոդ, որդեգրել է հայկակ
ան ներքին տկարութիւնը ցցել մեր ցեղի դէմ: Այժմ նա նկրտում է պարբեր
ական հրձիգութեամբ լարուած պահել հայկական ներքին բաբելոնը, 
պառակտումը հասցնել անկամրջելի անդունդի խորութեան, եւ այսպիսով, 
ազգայնական հայութիւնը զրկել իր ոյժերը արտաքին ճակատի վրայ 
կենտրոնացնելու կարելիութիւնից: 
 

 
ՑԵՂՈՒՐԱՑ ՀԱՅՈՒՀԻՆ 
 
-ՙՄի ռազմաշունչ ցեղի մէջ - ասում է Ֆաբր դ’Օլիվէն - երկու հակառակորդներ բռնուած են վէճի: Կատաղած, նրանք սկսել են 
հարուածներ փոխանակել: Բայց ահա° մի հերարձակ կին նետւում է 
նրանց միջեւ եւ բաժանում նրանց: Դա մէկի կինն է, միւսի` քոյրը: Նրա 
աչքերը բոցեր են արձակում, ձայնը հնչում հրամայողաբար: Դա աղաղա-
կում է, հեւալով եւ ընդհատ խօսքերով հասկացնում, թէ անտառում տեսել 
է ցեղի նահապետին, թէ իրեն յայտնուել է երբեմնի յաղթական ռազմիկը: 
ՙԴա չի ուզում - ասում է կինը - որ երկու ռազմիկ եղբայրներ կռուեն 
իրար հետ, դա պահանջում է, որ եղբայրները միանան ընդհանուր 
թշնամու դէմ: Մեծ նահապետի ուրուականն ինձ ասաց այդ ամէնը 
աղաղակում է զայրացած կինը: Ինքն ինձ ասաց, ես տեսայ նրան՚: Եւ դա 
հաւատում է իր ասածին, համոզուած` դա համոզում է կռուի բռնուածներին: 
Յուզուած եւ կարծէք մի անդիմադրելի ոյժից սանձահարուած` 
հաշտուած հակառակորդները ձեռք են մեկնում իրար՚: 
 
Ահա թէ ի±նչ կը սպասէինք հայ կնոջից: 
 
Այս ազնուական դերը կը սպասուէր ամէն հայ կնոջից, բայց, աւա―ղ, 
անցքերն եկան հաստատելու, թէ կան կանայք, որոնք հակադաշնակց
ական իրենց ամուսինների չափ քանդուած են հոգով: 
 
Հակազգայնական հայութեան հոգեախտեւոր կեանքի ամենատխուր 
եւ միաժամանակ նողկալի կողմը` դա ապազգայնացած հայ 
կնոջ երեւալն է պայքարի կրկէսում: Նա փողոց իջաւ, փողոցայնացնելու 
 


 
210
 
 
եւ այժմ տիղմի մէջ է: Ճշմարիտ հայը չի կարող չգալարուել ամօթից եւ 
ցաւից այդ կանացի հրէշի արարքները տեսնելիս: Նա երեւաց փողոցում 
այլացեղ տականքների հետ` իր ազգային սրբութիւնները հայհոյելիս, նա 
երեւաց դատարանում` իբր վարձկան վկայ` ինը հայ մարդկանց կեանքի 
թելը կտրել տալու նպատակով, նա մասնակցեց ցոյցերի` իր այլասերած 
էութեան բովանդակ զզուելիութեամբ` առարկայ օտարների ծաղրին, նա 
ասպարէզ իջաւ կատարելապէս կապկացած, երբ իր կեղծ սուգը ցուցա
դրելու նպատակով սեւեր էր հագել եւ մէջքը չուան անցկացրել, երբ տունէ 
տուն ընկած ստորագրութիւններ էր հաւաքում, բողոքի ժողովներ 
հրաւիրում, ուրացողի պատկերը ծախում, ազգայնական տղամարդկանց 
հայհոյութիւններ ուղղում, երբ իր երեխային ՙդրօշակն ու դաշնակը՚ 
հայհոյել էր սովորեցնում: 
 
Ես տեսայ նրան իր ընկածութեան մէջ եւ յիշեցի հռոմէական 
զօրավար Անտոնիոսի կինը` Ֆո°ւլվիան, որ իր վրէժխնդրական մոլուցքի 
մէջ` ասեղով գլխատուած Կիկերոնի լեզուն էր ծակոտում: Յիշեցի 
շեքսպիրեան տիպերից լէյդի Մակբետը, որ մսագործի պաղութեամբ` 
դաշոյնը խրել էր տալիս իր զոհի մարմնի մէջ: Յիշեցի Լիր արքայի 
դուստրը` գիշատիչ, անհոգի, եսասէր, Վալտեր Սկոտի հերոսուհին` լէյդի 
Աշտոնը` ամբողջապէս տգիտանք եւ չարութիւն: Վերջապէս` Տոլստոյի 
հերոսուհին` Գոլովինա°ն - լրբենի, դատարկապորտ, հաճոյապաշտ: Իր 
զազրելիութեամբ, սակայն, այս բոլոր տիպերին գերազանցում է ամերի-
կահայ ցեղուրաց կինը: 
 
Ծանօթ դատավարութեան օրերին` դատարանում եւ դատարանի 
դրան` ամէն օր, առաւօտեան, կարելի էր տեսնել մի խումբ վհուկատիպ 
կանանց, որոնք յիշեցնում էին Բրօքէն լեռը, որի վրայ, ըստ գերմանական 
աւանդութեան, Մայիս մէկի գիշերը հաւաքւում էին բոլոր վհուկները եւ 
պար բռնում Մէֆիստոֆէլի շուրջը: Նրանք հաւաքւում էին այս կամ այն 
մարդու բախտի թելը կտրելու: Նիւ Եորքի փողոցներն ընկած այդ կանայք 
յիշեցնում էին Գորգոնաներին - յունական դիցաբանութեան մէջ դժոխքի 
սարսափները մարմնացնող քոյրերին - որոնք մազերի փոխարէն իրենց 
գլխին իրար պլլուած օձեր էին կրում: Եւ դա ճիշդ է, իդէալապէ°ս ճիշդ: 
Եղաւ ժամանակ, երբ փողոցներում ազգայնական հայ մարդը առանց 
հայհոյուելու սրանց մօտից չէր կարող անցնել: Կորցրած կնոջական 
ամօթխածութիւնը` սրանք դարձել էին պղծախօս եւ պղծագործ: 
Օգտուելով ամերիկեան օրենքից, որ կնոջ գերակշիռ դիրք է տալիս, 
կնամարդ ռամկավարի վախկոտութիւնը մարտի ասպարէզը յանձնեց իր 
կնոջ, եւ վերջինը փլուզուեց հոգեպէս եւ փռուեց ամերիկահայ իրակ
անութեան մէջ իբր շղթայազերծուած ապականութիւն: Նա սարսափով 
ետ քաշուեց միայն այն ժամանակ, երբ ազգայնական տղամարդը 
 


 
211
 
 
ստիպուած որոշեց այս ընկածների լրբութիւնը պատժել շիկացած 
երկաթի խարանով: 
 
Այդ օրերին էր, երբ Ամերիկայի ազգայնական հայութիւնը յղացաւ 
վատութեան մի միւզէի գաղափարը, ուր պիտի հաւաքէր անկման այդ 
շրջանի յիշատակները - հոգով այլազգիացած տղամարդկանց ու կան
անց անուններ, պատկերներ, աղտեղաբան թռուցիկներ, անստորագիր 
նամակներ, պատռուած եւ անարգուած եռագոյններ, իբր այլասերուած 
հոգու վաւերագրեր` հեռախօսային հայհոյանքների եւ անէծքների յուշեր, 
սուտ վկայութեանց, դաւադրութեան, լրտեսութեան դէպքերի եւ անթիւ սեւ 
արարքների նկարագրութիւններ եւն. եւն... 
 
Թող կարդա°ն սրանք զարհուրանքով գալոց սերունդները, որպէսզի 
աւելի խորօրէն ապրեն հայ ցեղի գողգոթան, որպէսզի անազատ վիճակի 
վիժած սոսկումները վերյիշելով, նրանք իրենց գոյութեան խորհուրդը 
խտացնեն աստուածային այն բառի մէջ, որ կոչւում է ազատութիւն: 
 
VI 
 
ԴՈՒՐԵԱՆԸ ԴՈՒՐԵԱՆԻ ԴԷՄ 
 
“Jώaccuse” : ԶՕԼԱ 
 
Երբ մէկը թշնամանում է մէկին` դա հասկանալի է: Բայց երբ ժողովրդի 
մի մասը չի բաւականանում օրէնքի նախատեսած խստութիւններով, այլ 
հաւաքում է մի քանի տասնեակ հազար ստորագրութիւններ, ծախու է 
հանում մեռածի մօրուքի թելերը, օգտւում է թրքատիպ գորգավաճառի 
գրպանից, թրքախօս տականքների լումաներից, օտարացեղ խաժամու-
ժից, մութ աղբիւրներից` թրքական թէ բոլշեւիկեան, գաղութից գաղութ 
ցուցադրում է սպանեալի լէշի պատկերը` դրամ եւ բողոքի հեռագրեր 
մուրալով, երբ զարկում է բոլո°ր դռները` օտար թերթերի, եկեղեցիների, 
համայնքների եւն., երբ մեռած Ղեւոնդի արժէքը յաչս օտարների 
բարձրացնելու նպատակով շահագործում է անգա°մ լուսապսակ Եղիշէ 
Դուրեան Պատրիարքի անունը - սրա գործերն ամերիկեան մամուլում 
նրան վերագրելով, երբ հոգեւոր ճիւաղութեան բոլոր կերպերը, մարդկ
ային ցած հոգու բոլոր հնարամտութիւնները փորձում է մոխրացած 
տեսնելու երկու ընտիր հայորդիներ - ա°հ, այս բոլորն, իրոք որ, անմարդկ
ային է, անըմբռնելի: 
 


 
212
 
 
Այս կեղծ մոլեռանդութիւնը, իբր ախտաբանական երեւոյթ, յիշեցնում 
է իսլամ խուժանավարներին, որոնք մեռած մի հաւատացեալի դիակը 
ծակոտում էին դաշոյնի հարուածներով եւ ցուցադրում իբր քրիստո-
նեաներից սպանուած մահմեդական, ողբում, լալիս, ոռնում, աղաղակում` 
մինչեւ որ յաջողէին սադիստական հոգեվիճակ, ոճրային պսիխոզ 
ստեղծել իսլամ տգէտ ամբոխի մէջ - կոտորած եւ թալան առաջացնելու 
նպատակով: Բոլո°ր դէպքերում, երբ առաջնորդը անազնիւ խուժանավար 
է եւ ամբոխը խաւարամիտ` մասնակի մի պատահար դառնում է առիթ 
հանրային կրքերի բորբոքումի, հոգեւոր ընդհանուր համաճարակի: 
 
Մոլեռանդութիւն արուեստաւորելու առիթը ամերիկահայ տականքի 
համար հանդիսացաւ խորհրդաւոր սպանութիւնը մի կղերականի, որ 
տխուր հետքեր էր թողել Բուլգարիայում, Զմիւռնիայում, Մանչեստրում, 
որ Ամերիկայում գործիք դարձած հակահայ մութ տարրերի ձեռքը, ամէն 
ինչ արեց եկեղեցու միջոցաւ կիսել, բաժանել հայ եկեղեցին, որի մէջ 
սպառուած էր Յիսուսի շունչը եւ ամէն ինչ տեղի տուած հայութիւնը 
կոտորակելու, ներքուստ փլուզման ենթարկելու բոլշեւիկեան քաղաքակ
անութեան: Այդ վեղարաւոր գործակալի ներքին մարդը ցոյց տալու 
համար` նախ խօսեցնել տանք իրեն, նախ լսենք ի°ր ինքնամերկացման 
վկայութիւնը: 
 
ՙՏաթեւ՚ կրօնական տարեցոյցի մէջ գրած ՙՀայ եկեղեցւոյ փոթոր-
կայոյզ գիշերը՚ իր յօդուածում, Դուրեանը ասում է.-ՙՀայ եկեղեցին 
ստուգիւ կ’անցընէ մրրկայոյզ շրջան մը Հայ Խորհրդային Հանրապետութեան սահմանադրութեան այն օրէնքին գործադրութեան հետեւանօք, 
որով եկեղեցական եւ կրօնական բոլոր հաստատութիւններն ու շէնքերն 
պետականացուեցան: Այս պարագան Հայ եկեղեցւոյ համար ճգնաժամ 
մըն է ինչ ինչ տեսակէտներով՚ (Ե-րդ տարի,1929թ., Հալէպ-Սուրիա): Նա 
ընդունում է, որ ՙճգնաժամ՚ կայ, բայց, իբր բոլշեւիզան, փոխանակ հայ 
եկեղեցու տագնապը ուղիղ կերպով ներկայացնելու` ճգնում է մոլորանք 
ստեղծել: 
 
Որպէս թէ եղածը բռնագրաւում եւ կողոպուտ չէ, այլ պետականացում: 
Որպէս թէ չգիտէ, թէ եկեղեցու պետականացում նշանակում է` առանձնաշնորհումն
եր տալ, ինչպէս Տրդատի օրով, երբ հայ եկեղեցին պետական
ացաւ, եւ ոչ թէ իրաւազրկուեց: Իբր թէ ՙՀայ Խորհրդային Հանրապետութ
եան սահմանադրութեան՚ տրամադրութեամբ եղած է այն, երբ աշ-
խարհը գիտէ, որ գոյութիւն չունի ՙՀայ խորհրդային սահմանադրութիւն՚, 
որ եղածը համախորհրդային օրէնքն է, որով կառավարւում է ե°ւ Երեւանը, 
որը, իբր մասնիկը Խ. Միութեան եւ ո°չ թէ իբր ինքնավար հանրապետութիւն, 
չի կարող իր մասնաւոր սահմանադրութիւնն ունենալ: Նա այս 
կեղծիքն անում է կանխելու ժողովրդական զայրոյթը` մտածելով, որ 
 


 
213
 
 
գաղութահայերը առանձնապէս խռովուելու հիմք չեն ունենայ, որովհետեւ 
հայ եկեղեցին գրաււում է ո°չ թէ բոլշեւիկների թելադրութեամբ, այլ ՙՀայ 
խորհրդային սահմանադրութեան՚ օրէնքով: Բայց լսենք խ. իշխանու-
թեան հակակրօնական այդ քայլն արդարացնող հետեւեալ յիմարու-
թիւնը.-ՙՊետութիւնը իր ձեռքը եկեղեցիի շէնքերուն վրայ դնելով չէ թէ 
բուն Եկեղեցիին ոգին իր ճանկերուն մէջ խեղդած կ’ըլլայ, ինչպէս կը կարծեն ոմանք, այլ այդ գործադրութեամբ մեծապէս նպաստած կ’ըլլայ ճշմարտապէս կենդանի եւ ժողովրդական Եկեղեցւոյ մը վերաշինութեան: 
Եկեղեցւոյ շէնքերը պետականացուելով բուն եկեղեցին գրաւուած չի 
նկատուիր: Եկեղեցի ըսուածը շէնքը չէ, Եկեղեցին ժողովուրդին ոգին է. եւ 
այս ոգին այնքան կը զօրանայ, որքան նիւթական կապանքներէ 
կ’ազատի՚:  
Նա այստեղ ցոյց է տալիս թէ° իր բոպիկութիւնը, թէ° բոլշեւիզանու-
թիւնը: Դուրեանը տգէտ է ձեւանում եւ իբր թէ չի հասկանում, որ եկեղեցի-
ների շէնքերը գրաւելը պետականացում չէ, այլ բռնագրաւում, կողոպո°ւտ: 
Նա իբր թէ չգիտէ, որ խ. իշխանութիւնը եկեղեցին չի պետականացնում, 
այլ սպանում. իբր թէ չգիտէ, որ նա անաստուած է, անկրօ°ն: Ամէնից 
եղկելին, սակայն, այն է, որ վեղարաւոր այս չարագործը իդէալիզմ 
կեղծելով` ընկնում է րուհճիական բանդագուշանքների մէջ: Նա եկեղեցու 
փրկութիւնը տեսնում է նրա նիւթական կործանումի մէջ եւ խուժանավ
արում ՙոգին այնքան կը զօրանայ, որքան նիւթական կապանքներէն 
կ’ազատի ու նիւթական կապանքներէն ազատուելու փրկարար միջոց մըն է եկեղեցւոյ պետականացումը՚: Սա° է ՙճշմարտապէս կենդանի եւ 
ժողովրդական՚ եկեղեցին, երբ Դուրեանի տարփողած ՙպետականացումը
՚ ասել է բոլշեւիկեան կողոպուտ: Նշանակում է, որ հայ եկեղեցին 
մինչեւ այսօր ո°չ ՙճշմարտապէս կենդանի՚ եղած է, ոչ էլ ՙժողովրդակ
ան՚, այսինքն` օրինակ, Մեծն Ներսէսը, որ հայ եկեղեցու նիւթական 
բարօրութիւնը նախանձելի դրութեան հասցրեց, կամ Խրիմեանը, որ հայ 
եկեղեցու նիւթական հարստութիւնը փրկելու համար ռուս գիշատիչ կառ
ավարութեան դէմ մաքառեց` նիւթական կապանքներից կաշկանդուած 
անզօր ոգիներ էին կամ քրիստոնէապէս անկենդան եւ մարդկօրէն 
հակաժողովրդական եկեղեցականներ: Ըստ այսմ` րուհճիների խօսքը, թէ 
թուրքերի կոտորածով հայոց հոգիներն ազատուեցին մարմնական եւ 
նիւթական կապանքներից` Դուրեանի սրտին խօսող մի ճշմարտութիւն է: 
Այդ դէպքում, ինչո±ւ երախտապարտ չմնալ թուրքին, որ` օրինակ, թուրք
աց Հայաստանի վանքերն ու եկեղեցիները հիմնահատակ կործանելով, 
հայ եկեղեցին ազատեց ՙնիւթական կապանքներէ՚, եւ հայութիւնը ջար
դելով` դարձրեց ՙճշմարտապէս կենդանի ժողովուրդ՚: Չկայ աշխարհում 
աւելի զազրելի արարք, քան մարդկային ճակատագրի գրքի եղծումն ու 
 


 
214
 
 
պղծումը: Դուրեանը Աւետարանի եղծանիչն է եւ հայ պատմութեան 
պղծիչը: Դուրեանը երախտապարտ է տաճիկներին: Դուրեանը բոլշեւիկ-
ների եկեղեցաքանդ քաղաքականութեան պաշտպանն է: Դուրեանը 
նրանց գործիքն է: Դուրեանը հայ եկեղեցու եւ նրա նահատակների 
թշնամին է: 
 
Անհոգի դաւաճանի յատկանշական գծերից մէկն էլ ինքնահակասումն 
է: Լսե°նք հիմա, թէ ի±նչ է ասում մինչեւ այժմ ՙԵկեղեցեաց պետական
ացումը՚ փրկարար միջոց համարող այս տգէտը, ընդամէնը երեք 
պարբերութիւնից յետոյ.-Նախ պետք է գիտնանք, որ Յիսուս առաջինը 
եղաւ Եկեղեցին պետութենէն զատորոշողն, երբ ըսաւ, ՙտուք զկայսերն 
կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ՚: Այսպէ°ս, Յիսուսը ՙզատորոշեց՚ 
Եկեղեցին պետութիւնից եւ ըստ Դուրեանի` լա°ւ արեց: Բոլշեւիկները 
պետականացուցին եկեղեցին եւ ըստ Դուրեանի` փրկեցին նրան: Յիսուսը 
կայսրի բաժինը տալիս է կայսեր, Աստծու բաժինը` Աստծուն: Դուրեանն 
այդ արդար է համարում. բոլշեւիկները կայսրի բաժինը ուտելուց յետոյ, 
խլում են նաեւ Աստծու բաժինը: Դուրեանն ա°յդ էլ արդար է համարում: 
Տեսէ°ք, թէ խղճմտանքի անմաքրութիւնն ինչպէ―ս է պատժում, ծիծաղելի 
դարձնում տկար էակին: Դուրեանը թէ° Յիսուսի զատորոշումն է ընդունում, 
թէ° բոլշեւիկների պետականացումը, թէ° նրա ՙո°չը՚, թէ սրա ՙայո°ն՚, թէ 
Աւետարանը, թէ° բոլշեւիկեան դեկրէտը: Դուրեանը թէ° քրիստոնեայ է, թէ° 
բոլշեւիկ, թէ° աստուածապաշտ է, թէ անաստուած: Դուրեանը գռեհիկ 
տեսակի ստահակ է - ահա° ճշմարտութիւնը: 
 
Այս վեղարաւոր շառլատանը շարունակում է.-ՙԵկեղեցին երբ կը 
հեռանայ իր կոչումէն, հոգեւորական կալուածէն, եւ երբ կը մտնէ քաղաք
ական կալուածին մէջ, ան իր վսեմ սկզբունքէն շեղած կը նկատուի եւ 
կը դատապարտուի վտանգուելու: Եկեղեցին պէտք է միշտ լուրջ եւ 
չէզոք մնայ եւ չի վստահի քաղաքային (ուզում է ասել ՙքաղաքական՚) 
համակրութեանց՚... 
 
Երէկ այսպէ°ս էր մտածում - եթէ երբեւիցէ յուդայացածը կարող է 
սեփական մտածում, համոզումի անկախութիւն ունենալ - իսկ մի քանի 
տարի յետոյ, ամերիկահայ եկեղեցին դարձնում է ՙքաղաքական 
կալուած՚: Երէկ պէտք էր այդպէս մտածել, որովհետեւ անհրաժեշտ էր 
ՙտեսականօրէն՚ արդարացնել իր ըմբռնած պետականացման քաղաք
ականութիւնը` այսինքն` հայ եկեղեցու նիւթական կործանումը եւ բարո-
յական անկումը: Յետոյ, երբ խորհրդային սահմաններում հայ եկեղեցին 
պետականացաւ, այսինքն փրկուեց իր նիւթական հարստութեան կապ
անքներից եւ դարձաւ հոգով թեթեւացած մուրացկան, երբ կիսամեռ 
եղած հայ հոգեւորականութիւնն իր կաշին փրկելու համար` նետուեց 
բոլշեւիկեան քաղաքական ուռկանի մէջ եւ տնկուեց ազգային Եռագոյնի, 

 


215
 
 
որով` մեր ցեղի բոլոր սրբութիւնների խորհրդանշանի դէմ, Դուրեանը 
պէ°տք է որ հայ եկեղեցին փոխադրէր Չիկագոյի աշխարհահանդէսի 
կալուածը: 
 
Ամէն անսկզբունք մարդ իր գործունէութեան ընթացքում ղեկավ
արւում է միմիայն տակտի թելադրանքով: Իսկ տակտը Դուրեանի պէս 
աննկարագիր մարդուն երբեմն դարձնում է ՙլուրջ եւ չէզոք՚, երբեմն էլ 
անլուրջ եւ խառնակիչ: 
 
Բայց Դուրեանի չէզոքութեան խորհուրդ բանին գտնւում է նրա 
հետագայ խօսքերի մէջ.-ՙՍխալ է ազգային շահերը նոյնացնել Եկեղեցւոյ 
շահերուն հետ, կամ փոխադարձաբար Եկեղեցին գործիք դարձնել 
ազգային շահերուն, ինչպէս սա վերջին յիսուն տարուան մէջ այնքան 
շեշտուեցաւ այս ուղղութիւնը: Եղան շրջաններ` որում ականատես իսկ 
եղայ եւ ցաւօք նոյնիսկ բողոք բարձրացուցի, երբ աշխարհի առջեւ ցոյց 
մը ըրած ըլլալու նպատակաւ եկեղեցիներն փակուեցան եւ պաշտա-
մունքներն դադրեցուեցան ազգային դատին համար: Ասիկա մեծագոյն 
սխալն էր, որ եղաւ, եւ ի±նչ մեծ վիրաւորանք մը մեր Փրկչին անուան եւ 
Աւետարանին: Եկեղեցին չի կրնար փակուիլ ազգային դատի պաշտպա-
նութեան համար՚: 
 
Սակայն, այս ազգուրաց լրբութիւնից մի քիչ յետոյ, նոյն Դուրեանը 
գրում է.-ՙՅիսուս ալ հայրենասէր մը եղաւ. անոր արտասուքը Երուս
աղէմի վրայ հայրենասիրական ցոյց մըն է՚: Այսպէ°ս, երբ Յիսուսն է 
արտասւում իր հայրենիքի համար` ոչի°նչ կայ անբնական, երբ հայ եկեղ
եցին է ողբում իր հօտի, իր հայրենիքի անչափելի վիշտը, որից Յիսուսի 
սիրտը կարող էր պայթել, այդ` ՙվիրաւորանք մըն է Փրկչին անուան եւ 
Աւետարանին՚: Դուրեանը հիանում է Յիսուսի հայրենասիրական ցոյցի 
վրայ, Դուրեանը ՙցաւօք՚ բողոք է բարձրացնում, երբ հայ եկեղեցին է 
նման ցոյց անում: Դուրեանը կեղծում է հայոց քաղաքական եւ եկեղեց
ական պատմութիւնը, ասելով թէ` ՙազգային եւ եկեղեցական շահերի 
նոյնացումը շեշտուեց սա վերջին յիսուն տարուան մէջ՚, այսինքն` մօտ
աւորապէս հայ յեղափոխութեան սկզբնաւորութիւնից ի վեր: Դուրեանը 
թշնամի է Ներսէս Վարժապետեանի եւ Խրիմեանի, Իզմիրլեանի եւ Գեւորգ 
Ե. Վշտակրի քաղաքականութեան: Դուրեանը դէմ է Ներսէս Աշտարակ
եցուն, Ներսէս Շնորհալուն, Ղեւոնդ Երէցին, Յովսէփ Կաթողիկոսին, 
Սահակ Պարթեւին, Մեծն Ներսէսին եւ բոլորի°ն, բոլորի°ն, որոնք մեր 
պատմութեան մէջ սրբացան հայ հայրենիքի դատի համար մաքառելով, 
տքնելով: Դուրեանը լռելեայն սրանց բոլորին համարում է ՙՓրկչի 
անուան՚ վիրաւորանք հասցնող, Աւետարանի ոգուց շեղուող: Դուրեանը 
չի հասկանում հայ-քրիստոնեայ դարձուածքի խորհուրդը: Նա չի ուզում 
գիտնալ, որ սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը 
 


 
216
 
 
ձուլուած են ի մի բնութիւն: Նա չգիտէ, որ այս երկուսի ճակատագիրը 
նոյնացած է: Երբ Տարոնի ժողովուրդն է բնաջնջւում, կործանւում է նաեւ 
Ս. Կարապետի վանքը: 
 
Իբր բոլշեւիկներին վաճառուած մարդ` Դուրեանը նրանց հակահ
այրենական եւ հակազգային քաղաքականութիւնը արդարացնելու 
նպատակով, շահագործում է անգամ Քրիստոսի հեղինակութիւնը` ՙԵկեղ
եցւոյ գլուխը Յիսուս Քրիստոս եւ ոչ հայրենիքը՚: Այս հայրենուրացը` 
հասկանալով, որ հայ հայրենիքի եւ բոլշեւիզմի շահերն իրենց էութեամբ 
խոտորնակ են, որ նրանց միջեւ հաշտութեան եզր չի կարող լինել` ճգնում 
է նախ յանուն Քրիստոսի գերակայութեան` եկեղեցին բաժանել հայրենիքից, 
որպէսզի այնուհետեւ կարողանայ նրան լծել բոլշեւիկեան կառքին` 
հայ ազգայնականութեան դէմ ցցելով Յիսուս-Լենին զինակցութիւնը: 
 
Իբր ցեղօրէն ընկած տիպ` նա ուզում է Քրիստոսն անգամ դարձնել 
բոլշեւիկեան գործակալ եւ լծել կոմունիստների հայաստանասպան 
քաղաքականութեան: 
 
Դուրեանը հայ եկեղեցական չէ°: Դուրեանը մասօն էլ չէ°: Ամէն մասօն 
հայրենիքը չի զոհաբերում: Դուրեանը հայ-քրիստոնեայ չէ°, այլ ծպտուած 
բոլշեւիկ: Բոլշեւիկն է բոլոր բարձր գաղափարները օգտագործում 
ստորին նպատակների համար: 
 
Եւ Դուրեանն արդէն կանգնած է բոլշեւիզմի եւ քրիստոնէութեան 
հաշտութեան եւ միաբանութեան փաստի առջեւ: Լսէ°ք, թէ ի±նչ է ասում 
նա.-ՙՊէտք է գիտնանք, որ Եկեղեցին սկզբամբ հակառակ չէ եւ չի կրնար 
ըլլալ Խորհրդային Հանրապետութեան բոլոր վարչաձեւերուն: Խոստով
անինք, որ Հայկական պետութեան քաղաքային մարդոց մէջ լուրջ եւ 
անձնուէր հեղինակութիւններ կան, որոնք կը խորհին ինչպէս երկրին, 
նոյնքան ե°ւ եկեղեցիին համար՚: 
 
Աշխարհը մինչեւ այսօր այս բանից տեղեկութիւն չունի, մինչդեռ 
Դուրեանը 1928 Յունիս 10.ին - իր յօդուածի թուականը - Մանչեստրում 
լուծել, վերջացրել է եկեղեցու եւ բոլշեւիզմի միացման խնդիրը: Եկեղեցին 
դէմ չէ խորհրդային ՙբոլոր վարչաձեւերուն՚, իսկ բոլշեւիկ հեղինակաւոր 
անձերն էլ մտածում եւ աշխատում են ՙեկեղեցիի համար՚: Հիմք կա°յ 
այլեւս հայրենիքին կառչելու, երբ ապահայրենական բոլշեւիզմը 
եկեղեցին դրել է շատ աւելի նախանձելի, երջանիկ վիճակում, երբ օր ու 
գիշեր նրա մասին է մտածում: Կեղծելու մէջ սատանայի չափ յամառ է այս 
թշուառականը: Համաշխարհօրէն յայտնի է, որ բոլշեւիզմը ըստ էութեան 
քրիստոնէութեան հակասումն է, որ առաջինի նիւթապաշտութիւնը եւ 
վերջինի գաղափարապաշտութիւնը տրամագծօրէն հակառակ, զիրար 
ժխտող ըմբռնումներ են: Աշխարհը գիտէ, որ բոլշեւիկները կրօնը 
հռչակած են թոյն, եկեղեցին` հոգեւորականութեան շահատակութեան 
 


 
217
 
 
վայր, եկեղեցականութիւնը` ժողովրդի թշնամի, բոլորը գիտեն, որ եկեղ
եցիները վերածւում են կինօների, ակումբների, անգա°մ բաղնիքների, որ 
խ. իշխանութիւնը մասնաւորապէս շնական ծաղրանք ունի Յիսուսի եւ իր 
խաչելութեան մասին, որ դա այդ բոլորը համարում է յիմարական 
հէքիաթներ, որ բոլշեւիկները ստեղծած են ՙանաստուածական՚ շարժում, 
որ քրիստոնեայ հոգեւորականութեան մեծ մասը ենթարկուած է 
զանգուածային ջարդի. որ հէնց Հայաստանում բազմաթիւ քահանաներ 
իրենց կաշին փրկած են աստուածուրաց մեղայագրով: Դուրեանի համար 
այս բոլորը նշանակում են ՙխղճի եւ կրօնի ազատութիւն՚: Ըստ սասունցի
ական առակաբանութեան, Դուրեանը ա°յն յիմարն է, որ կարասի մէջ 
գլուխը խօթած եզն ազատելու համար` կտրում է նրա վիզը եւ աղաղա-
կում, ՙե°զը փրկուեց՚: Մորթուած է քրիստոնէութիւնը, եւ այդ փաստը Դուր
եանն արձանագրում է իբր ՙխղճի եւ կրօնի ազատութիւն՚: Դուրեանը 
քրիստոնեայ չէ: Աւելին` նա բարեկամն է, զինակիցը քրիստոնէութեան 
դահիճների: 
 
Դուրեանը շարունակում է-ՙՊետութիւն մը, որ պայքար կը բանայ 
կրօնքի դէմ, պետութիւն ըլլալէ կը դադրի եւ կը դառնայ կրօնական 
աղանդ մը՚: Ճի°շտ է ասում Դուրեանը եւ այս մէկ նախադասութիւնը 
թողնում է այն տպաւորութիւնը, որ նա միամիտ մի մոլորուած է, որ նրա 
սայթաքումները արդիւնք են ա°յն բանի, որ նա բոլշեւիզմի էութեան մասին 
հասկացողութիւն չունի, իսկապէս Դուրեանը չգիտէ±, որ բոլշեւիզմը 
սոսկական պետականութիւն չէ, ոչ էլ սովորական քաղաքական կառոյց, 
այլ ամէնից առաջ` մի ընկերային վարդապետութիւն: Նա չգիտէ±, որ 
կոմունիզմի դաւանաբանութեան հիմքը, այսպէս կոչուած, պատմական 
նիւթապաշտութիւնն է, որն իր էութեամբ մի ընդվզում է քրիստոնէական 
գաղափարապաշտութեան դէմ: Նա չգիտէ±, որ ճիշտ այն օրէնքով, որով 
այս գաղափարապաշտութիւնը ծնունդ է տուել քրիստոնէական դաւան
անքին, հէնց նոյն օրէնքով էլ նիւթապաշտութիւնից ծագել է կոմու-
նիստական դաւանանքը: Որով` եթէ քրիստոնէութիւնը կրօն է կամ աղանդ, 
այդպիսին է նաեւ մարքսականութիւնը: Եւ հէնց այդ պատճառով էլ, 
բոլշեւիկեան աղանդը թշնամի է քրիստոնէութեան - դա անաստուածու-
թիւն է, սա` աստուածապաշտութիւն: Իսկապէ°ս, այս հասարակ բաները 
Դուրեանը չգիտէ±: Չգիտէ°, այլապէս ինչո±ւ է ասում թէ` ՙՀանրավարակ
աններու մօտ կը հանդիպինք հոսանքներու, որոնք բացայայտօրէն 
հակառակ են աւետարանական սկզբունքներուն՚: Ինչպէս երեւում է, նա 
բաւական բաներ գիտէ, եւ եթէ չգիտնալ է ձեւացնում, ապա այդ նրա 
համար, որ յոյս ունի նուաստութեան ճարպիկ մի խաղով ՙԵրուսաղէմը 
գրաւել՚: 
 
Դուրեանը հաւատում է, որ հեռու չէ այն օրը, երբ եկեղեցուն 
 


 
218
 
 
հակառակ բոլշեւիկ հոսանքները ՙմեծարանք պիտի ընծայեն՚ նրան: Եթէ 
այդպէս է` ապա էլ ինչո±ւ կառչած մնալ ազգայնական հայութեան, ինչո±ւ 
այժմեանից իսկ չմիանալ բոլշեւիկներին: Դուրեանը թշնամի չէ 
բոլշեւիկներին, որովհետեւ նրանք մի օր քրիստոնեայ պիտի դառնան: 
Դուրեանը թշնամի է ազգայնական հայութեան, որովհետեւ ներկայի 
քրիստոնեաներ են: Դուրեանը հասկացել է աշխարհի անցաւորութեան 
իմաստը եւ դարձել է կրօնական ապագայապաշտ: Դուրեանն այն սնանկ 
փերեզակն է, որ իր կորած ապառիկների հաշուին խաչագողութիւն է 
անում: Դուրեանը բոլշեւիկեան գործակալ է դառնում, որպէսզի մի օր` 
անաստուածներին քրիստոնեայ դարձնի: Դուրեանը ա°յն հովիւն է, որ իր 
ոչխարները ազատելու նպատակով զինակցում է գայլին: 
 
Եւ սա այն մարդն է, որ քարոզում է.-ՙՄեր եկեղեցւոյ պետերը հեռու 
պէտք է մնան քաղաքական կամ ազգային ոեւէ գործէ, անոնք ներշնչուած 
պէտք է ըլլան Յիսուսէ Քրիստոսէ: Ասով միայն պէտք է վստահութիւն 
ներշնչեն իրենց շուրջը եւ այն պետութեան` որուն հետ կապուած են իբր 
քաղաքացի՚: 
 
Այս խօսքերը գրող Դուրեանը այն մարդն է, որ Չիկագոյի 
ցուցահանդէսում դէմ կանգնեց հայ դրօշին: Դուրեանը չգիտէ±, որ 
դրօշակին դէմ լինել նշանակում է քաղաքականութիւն խաղալ: Նա 
չգիտէ±, որ օրինակ մէկը, որ համակիր է բոլշեւիկներին` քաղաքականու-
թեան է խառնւում, ինչպէս նաեւ մէկը, որ թշնամի է բոլշեւիկներին` 
դարձեալ քաղաքականութեան է խառնւում: Երբ մէկն ասում է, որ 
դրօշակը քաղաքական մի ցոյց է եւ դէմ է նրան` իր դէմ լինելովը ինքն էլ 
որոշ քաղաքականութեան է հետեւում, ինչպէս մէկ ուրիշը, որ կողմնակից 
է նրան` իր կողմնակցութեամբ դարձեալ քաղաքական որոշ ճակատի 
վրայ է կանգնում: Մէկը, որ կողմնակից է Ռուզվէլտին` քաղաքական որոշ 
դիրք է բռնում, մէկը որ դէմ է նրան` դարձեալ քաղաքական դիրք է բռնում: 
Երբ մէկն ասում է` թո°ղ ծածանի մեր դրօշակը` քաղաքական նպատակ է 
հետապնդում - նա ուզում է, որ ՙկործանուի Տաճկաստան՚, երբ մէկ 
ուրիշն ասում է` թո°ղ նա վա°ր իջնէ` նա էլ քաղաքական նպատակ է 
հետապնդում - ուզում է որ Հայաստանը կործանուած մնայ: ՙՔաղաքակ
ան կամ ազգային որեւէ գործէ հեռու՚ մնալ` նշանակում է չէզոք դիրք 
բռնել: Չէզոքը նա է, ով թէ° մէկ տեսակէտի եւ թէ միւսի հանդէպ անտարբեր 
է: Նմանի համար բոլորովին միեւնոյն է թէ` դրօշակը բարձրանո±ւմ է, թէ չի 
բարձրանում, թէ Ռուզվէ±լտն է նախագահ թէ մի ուրիշը, թէ Ռուսաստանը 
բոլշեւիկներին կը մնա±յ թէ չի մնայ: Բայց ի±նչ է անում Դուրեանը, նա 
ասում է.-ՙՊարոննե°ր, ես չէզոք եմ եւ պահանջում եմ, որ այս դրօշակը 
վար առնուի՚: Նա ասում է.- ՙԵս քաղաքականութեան չեմ խառնւում, 
անգլիահպատակ եմ եւ ամերիկահայոց Առաջնորդը, բայց վստահութիւն 
 


 
219
 
 
եմ ներշնչում բոլշեւիկներին: Երբ անգլիական դեսպանն է գալիս` ես 
խանդավառուելու հիմք չունեմ, երբ Լիտվինովն է գալիս` ես պարտաւոր 
եմ նրան ողջունել, սեղանակցել՚: Դուրեանը ոչ միայն ցեղօրէն է 
անհաւատարիմ, այլեւ քաղաքացիօրէն: Նա ա°յն դժբախտներից է, որոնք 
գործում են իրենց ասածին հակառակ, եւ ասում են իրենց գործածին 
հակառակ: Նրանցի°ց, որոնք իրենք իսկ դառնում են իրենց գլխին պատուհ
աս -Դուրեանը` Դուրեանի դէմ, Դուրեանը` Դուրեանին դատաւոր, 
Դուրեանը` Դուրեանին մերկացնող: 
 
* * * 
 
Բոլշեւիկեան քաղաքականութիւնը` կաթողիկոսական գահը որպէս 
խայծ ծառայեցնելու` շեղում է հայ բարձրաստիճան հոգեւորականութեան 
որոշ տարրերը ազգային գծից: Շատերը դառնում են մութ գործիք, 
որոնցից ոմանց դիմակազերծ արեց Չեկայի հիասթափուած գործակալ 
Աղաբեկովը: Սրանց միջացով խ. իշխանութիւնն իր պրոպագանդն է 
տանում արտասահմանում: Յատկապէս Գէորգ Ե. Վշտակիր Կաթողիկոսի 
տկարութեան օրերին եւ մանաւանդ նրա մահից յետոյ, երբ հոգեւոր 
իշխանութիւնը կենտրոնացաւ ՙԳերագոյն Հոգեւոր Խորհուրդի՚ ձեռքը` 
բոլշեւիկներն յարմարագոյն առիթը գտան խորացնել իրենց գործակ
ալների գայթակղութիւնը` նրանց հմայելով կաթողիկասական գահի 
հեռանկարով: Այդ հովերով տարուեցին ո°չ միայն Մեսրոպ Մագիստրոսը, 
այլեւ անբարոյական Ղըլըտճեանը, Դուրեանը եւ ուրիշները: Խ. իշխա-
նութիւնը Էջմիածնին նորանոր զիջումներ պարտադրելու նպատակով, 
ձգձգեց կաթողիկոսական ընտրութիւնը, մինչեւ որ սակարկութիւնը որոշ 
արդիւնքի կը յանգէր: Երկար խաղերից յետոյ, Էջմիածինը ստիպուեց 
տեղի տալ, եւ 1929թ.ին արտասահման հասաւ նրա առաջին կարմիր 
ծիծեռնակը - Գերագոյն Հոգեւոր Խորհրդի սպառնագիրը, որից պարզւում 
էր, որ Էջմիածնին պարտադրուած է լծուել պայքարի` ընդդէմ ազգայ-
նական հայութեան: Դրանից անմիջապէս յետոյ բեմադրուեց կաթողիկոս
ական ընտրութիւնը: Բուն գործակալները չընտրուեցին, եւ կարիք էլ 
չկար, որ ընտրուէին, նրանք այնպէս էին ընկել Չեկայի ցանցերում, որ 
այլեւս իբր հասարակ գործակալներ կարող էին օգտագործուել` առանց 
մեծ վարձատրութեան: Ոմանք արդէն վտարուած արտասահմանից, 
ինչպէս Մագիստրոսը Պարսկաստանից, կամ ուղղակի փախած, ինչպէս 
Ղըլըտճեանը: Իսկ Դուրեանի պէս անձերն էլ, որոնք իրենց կապը իսպառ 
խզել էին ազգայնական հայութեան հետ, այլեւս ո°չ միայն չէին կարող 
դարձ ունենալ, այլեւ իրենց դիրքը մի կերպ պահելու նպատակով, 
ստիպուած էին ամբողջովին անձնատուր լինել իրենց տիրոջ - Չեկայի 
հրահանգներին: 
 


 
220
 
 
Հասկանալի պատճառներով` խ. իշխանութիւնը մեծ ուշադրութիւն 
պիտի դարձնէր ամերիկահայ գաղութի վրայ, որ համեմատաբար 
մեծազանգուած է, նիւթական առատ միջոցներ ունի, որից կարող էր 
օգտուել: Ապա որ` հայ դատն այնտեղ տակաւին իր բարեկամներն ունի, 
ու վերջապէս` նա Դաշնակցութեան կարեւորագոյն ամրոցներից մէկն է: 
Սրելով ներքին պայքարն Ամերիկայում, խ. իշխանութիւնը հաւատացած 
էր, թէ կարելի պիտի լինի վարկաբեկել հայ դատը ո°չ միայն յաչս 
ամերիկեան հասարակական կարծիքի, այլեւ Հայաստանի ջերմ բարեկ
ամների: Կար նաեւ ա°յն համոզումը, որ եթէ յաջողուի Դաշնակցութիւնն 
այնտեղ քարին զարկել` Չեկան ընդհանրապէս տկարացրած կը լինի 
Դաշնակցութիւնը: Այս պատճառներով, նա իր կարմիր թաթը երկարեց 
Ամերիկա եւ գործակալ եպիսկոպոսն իր արբանեակներով լծեց գործի: 
 
Բոլշեւիկները նախ ջնջել տուին ՙՆահատակաց Տօնը՚ - եւ առաջին 
գործադրողը գաղութում եղաւ Դուրեանը, առանց հասկանալու, որ 
եկեղեցին նահատակներով է եկեղեցի, որ նահատակ չունեցող եկեղեցին 
ամէն ինչ է, բայց ո°չ եկեղեցի, որ հայ եկեղեցին ազգային եկեղեցի է, որ 
ազգային բացառիկ մի աղէտի զոհերը, որպիսիք են վերջին կոտոր
ածների զոհերը, որոնք ընկան ո°չ միայն իրենց զուտ ազգային, այլեւ 
կրօնական հաւատին հաւատարիմ մնալու գաղափարականութեան հետ
եւանքով - եկեղեցական նահատակներ են: ՙՀայ-քրիստոնեաներ՚ էին 
նրանք, որոնք մեռան ո°չ միայն իրենց ՙհայութեան՚, այլեւ ՙքրիստո-
նէութեան՚ համար: Այս փաստն ուրացող Դուրեանի եկեղեցին ո°չ հայ 
եկեղեցի է, ո°չ էլ քրիստոնէական: Դուրեանը ո°չ միայն ազգային դաւաճ
ան է, այլեւ կրօնական, նա ո°չ միայն բոլշեւիկների կամակատարն է, 
այլեւ թուրքի, թո°ւրքը չի կարող հանդուրժել, որ նրանց յիշատակն ապրի` 
ապրեցնելով ժողովրդի մէջ վրէժի զգացումը` թրքութեան հանդէպ: Թրքասիր
ական պրոպագանդի ամենախելացի ձեւն է` հայութեան ասել 
ՙՄոռացի°ր նահատակներդ՚: Դուրեանը թրքասիրական ախտից բռնուած 
հայ բարձր հոգեւորականների ամենակարկառուն ներկայացուցիչն է: 
 
Դուրեանը ճշտօրէն նկատում է` եկեղեցին` դա ՙժողովուրդն՚ է, բայց 
չի հասկանում, թէ երբ ժողովուրդը ցաւի յիշողութիւն ունի եւ եկեղեցին 
անտարբեր է մնում` նա այլեւս ժողովրդական եկեղեցի չէ, երբ ժողովուր
դը դրօշակ ունի եւ եկեղեցին ճգնում է նրան անդրօշ դարձնել` նա 
այլեւս ժողովրդի թշնամին է: Դուրեանը չհասկացաւ, որ երբ ժողովուրդը 
անդրօշակ է, այսինքն աննպատակ, եկեղեցին էլ անդրօշակ է, որով` 
աննպատակ ու անսուրբ: Որքան զզուելի է անդրօշ ժողովուրդը, նոյնքան 
ե°ւ աւելի զզուելի է ե°ւ անդրօշ եկեղեցին: Ժողովուրդը` որ զուրկ է բարձր 
իդէալից` դատարկ է մարդկայնութիւնից, եկեղեցին` որ զուրկ է մարդկայ-
նութեան բարձր իդէալից` դատարկ է աստուածային շնչից: Դուրեանը 
 


 
221
 
 
չհասկացաւ այս բոլորը եւ իբր կրօնական էակ նուիրուեց սատանայի 
ծառայութեան, իբր մարդ` հասարակական չարագործութեան, իբր հայ 
մարդ` հայ ցեղի դահիճներին: 
 
Թուրքն ու բոլշեւիկը դէմ են մեր նահատակների յիշատակին` նրանց 
սգատօնին - դէմ է նաե°ւ Դուրեանը: 
 
Նրանք դէմ են մեր դրօշակին - դէմ է նաե°ւ Դուրեանը: 
 
Նրանք դէմ են մեր ցեղի ժամանակակից պատմութեան հերոսակ
անին - Մայիս 28.ին - դէմ է նաե°ւ Դուրեանը: 
 
Եւ այդ էր պատճառը, որ Չիկագոյի աշխարհահանդէսի իր գայ-
թակղութեան առթիւ` նա արժանացաւ թուրք մամուլի ծափողջոյններին: 
 
Իր ըմբռնումը եկեղեցու եւ եկեղեցականի կոչումի մասին` այս 
դժբախտին պիտի մղէր Զմիւռնիայում թողնել ժողովուրդը եւ փախչել: 
Ո±րն էր աւելի սիրում - չգիտենք, բայց թողեց թէ° մէկը եւ թէ° միւսը: Նա 
կաշուապաշտ էր, ո°չ աստուածապաշտ, նա եսասէր էր, ո°չ ժողովրդասէր: 
Եկեղեցին ՙժողովո±ւրդն՚ է - եթէ այո°, ինչպէ±ս եղաւ, որ նա լքեց նրան: 
Յոյն մետրապոլիտ Խրիսոստոմոսը հասկացաւ, թէ եկեղեցին եւ ժողովուր
դը նո°յնն են, մնաց իր հօտի հետ եւ ստացաւ նահատակի լուսապս
ակը: Նրա համար եկեղեցականի կոչումը վտանգուած հօտի տառապ
անքի խաչն է. Դուրեանը տառապել չգիտէ, խաչը նրա համար պաշտօն
ապղծութեան միջոց է, խաչը նրա ձեռքում մոլորանքի գործիք է: 
Հայր Գապոնի զէնքն էլ խաչն էր, որով այդ գործակալ հոգեւորականը 
մոլորեցրեց տասնեակ հազարաւոր բանուորներ եւ առաջնորդեց դէպի 
սպանդանոց: Գապոնը խաչով իր զոհերը քաշեց դէպի ՙյեղափոխութիւն՚, 
նոյն զէնքով Դուրեանն ուզեց սրբաթափ անել ամերիկահայութիւնը եւ 
նրան առաջնորդել դէպի բոլշեւիզմ: 
 
Եւ այդ մարդը, որ թուրքի եւ բոլշեւիկի չափ ատեց մեր դրօշակը, որ 
իր ձեռքի խաչը ցցեց մեր սրբազնագոյն զգացումների դէմ, որ յաչս 
ազգայնական հայութեան այլեւս կնքած էր իր բարոյական մահկանացուն, 
մի օր Նիւ Եորքում պիտի սպանուէր նաեւ ֆիզիքապէս: 
 
Այս խորհրդաւոր սպանութիւնը, որ վերագրուեց ինը անմեղ հայ 
մարդոց, որ թուրք-բոլշեւիկեան գործակալների հրահրումով ոտքի հանեց 
հակազգայնական հայ տականքը` իր սուտ վկաներով եւ այլ անպատմելի 
մեքենայութիւններով, բոլշեւիկների էութեան ծանօթ եւ տարրական 
ողջամտութիւն ունեցող մարդուն կարող է մղել միմիայն հետեւեալ 
խորհրդածութեան: Նախ` բարոյապէս մեռած այս մարդու ֆիզիքական 
մահուան մէջ իր տէրերը - բոլշեւիկն ու թուրքը - աւելի շահ ունէին, քան 
ազգայնական հայութիւնը: Աշխարհը գիտէ, որ բոլշեւիկները ոչնչացնում 
են իրենց բոլոր գործակալները, որոնցից օգտուել են սպառիչ կերպով 
կամ որոնց ընկածութիւնն այլեւս ակնյայտնի դառնալու շնորհիւ` իրենց 
 


 
222
 
 
դատն ու պրոպագանդը այլեւս շահելու փոխարէն կորցնում է միայն: 
Բոլշեւիկները նմանում են ա°յն վայրենիներին, որոնք որսի մեկնելուց 
առաջ ճարպ են քսում իրենց կուռքերի շրթներին, իսկ անյաջողութեան 
դէպքում` անսիրտ կերպով գանակոծում նրանց: Բոլշեւիկեան ՙճարպից՚ 
յետոյ` իր ընկածութեան մէջ դիմակազերծուած Դուրեանը` պէտք է որ 
արժանանար նրանց ՙգանակոծման՚: 
 
Ո±վ սպանեց` հարցի պատասխանը կարելի է ստանալ նաեւ 
Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդից, որին անդամ է նաեւ Չեկայի 
գործակալ Ղըլըտճեանը: 
 
Էջմիածինը կեղծ չէզոքի յանցապարտ դիրքը բռնեց, երբ ամերիկահ
այութիւնը յանձնուած էր կրքերի ջրապտոյտի, երբ կրքերը ոռնում էին եւ 
պատճառ տալիս, որ Վաշինգտոնում նստած թուրք եւ բոլշեւիկ դեսպան-
ները շնօրէն հռհռան: 
 
Էջմիածինը, որ սովորութիւն ունէր յաճախ ամենադատարկ բանի 
համար իր պատուիրակը գաղութ հանելու, այս անգամ մնաց Պիղատոսի 
դերում, մինչեւ որ բոլշեւիկեան դաւադրութիւնը բեմադրուէր Նիւ Եորքում: 
Նա ո°չ միայն չյարգեց մեծամասնութեան կամքը, քուեն, այլ ականջը 
խցեց ազգայնական հայութեան բազմիցս արած դիմումների դէմ: 
Ընդհանրապէս նա արիութիւն չունեցաւ կրաւորական չէզոքութիւն իսկ 
պահպանելու, այլ անբարեացակամ եղաւ բոլոր այն թեմակալ առաջ-
նորդների հանդէպ, որոնք տրամադրութիւն ցոյց չտուին 30 արծաթով 
վաճառուելու, որպիսին է օրինակ` հայ եկեղեցու հսկաներէն` Ատրպատ
ականի Մելիք-Թանգեանը: Էջմիածինը չկարողացաւ անգամ Բուլ-
ղարիոյ Յովակիմեան Արքեպիսկոպոսը պաշտպանել հակազգայնական 
տարրերի դաւերից, որոնք տարօրինակօրէն սրբակրօն այս նահապետը 
մղեցին յուսահատ մահուան: Միւս կողմից` նոյն Էջմիածինը խորհրդային 
արտաքին ներկայացուցչութեանց միջամտութիւնն ու հովանաւորութիւնը 
ապահովեց հայօրէն եւ կրօնապէս ընկած բոլոր այն առաջնորդների 
համար, որոնք, ինչպէս Յունաստանի դեւը - Մազլըմեան - դժոխքի վերած
եցին մեր գաղութները: Անգամ Դուրեանի կործանումից յետոյ` Ամերի-
կայի առաջնորդական փոխանորդ նշանակեց Գալֆայեան կոչուած եկեղ
եցական սիբարիտը, որի տեսքից ամենաբարեպաշտ քրիստոնեան իսկ 
կարող է մղուել իր Քրիստոսն ատելու: Դրա հանդէպ նա սկսեց եւ շարու-
նակում է հալածել հայ եկեղեցու հաւատարիմ սպասաւորներին: Նա 
կարգալոյծ յայտարարեց Մարդուկէսեան վարդապետին եւ ուրիշներին, 
որոնց վայելած ժողովրդականութեան ու յարգանքին հազուագիւտ 
բարձրաստիճան հոգեւորականներ արժանացած են: 
 
Մենք կ’ուզէինք Էջմիածինը տեսնել նահատակ, քան կողմ, իսկ ամենասարսափելին` գործիք եւ այն էլ որի± դէմ - ազգայնական հայութեան: 
 


 
223
 
 
Դարերը պիտի չմոռանան այս փաստը: Կաթողիկոս կայ - բայց կաթողիկոսութիւն 
չկա°յ: Հայաստանում որոշ եկեղեցիներ կան - բայց եկեղեցին 
չկա°յ: Կան պատեր եւ գմբէթ - բայց տաճար չկա°յ: Կան նուիրապետական 
աստիճաններ եւ տիտղոսներ - բայց հոգեւորականը չկա°յ: Կարճ` կայ 
սրբաթափ եղած եկեղեցին իր կաշուապաշտ եկեղեցիականութեամբ: Ո°ւր 
էր եթէ հակառակը տեղի ունեցած լինէր, ինչպէս եղաւ Ռուսաստանում, 
Վրաստանում, ուր եթէ եկեղեցուն եւ եկեղեցականութեան նահատակու-
թեան դառն ճակատագիրը վիճակուեց, բայց յաչս ժողովրդի նրանք 
հոգեպէս մնացին կանգուն: 
 
Արդեօ°ք, հայոց վերջին Կաթողիկո±սը պիտի մոռանար, թէ եկեղեցին 
նահատակութեամբ է ապրում: Նա± պիտի մոռանար բոլշեւիկների բռնամ
ահ արած Գիւտ եպիսկոպոսի արդար արիւնը: Նա± պիտի հարկադրուէր 
կեղծ երեմիականներ կարդալ Դուրեանի պէս հասարակ մի ուրացողի 
դիակի վրայ: Եւ եթէ չի կեղծում, եթէ Երեւանի համար օրհնութիւն չէ 
ամերիկահայութեան համար ստեղծուած պառակտեալ վիճակը, ինչո±ւ չի 
հրամայում, որ օր, ժամ, վայրկեան առաջ հոգին յանձնուի սուտ սուրբի 
դիակը: Չի± ըմբռնում, որ մինչեւ այդ դիակը չթաղուի` ամերիկահայ 
կեանքը կրծող չարիքը չի թաղուի: 
 
Չգիտենք` ովքե±ր են ուրացողի տեքնիք սպանիչները, բայց մի բան է 
յայտնի - նրա հոգեւոր սպանիչը ինքը` խ. իշխանութիւնն է: 
 
Չգիտենք` ովքե±ր շահ ունէին նրա սպանութիւնից, բայց մէկ բան է 
պարզ, որ հակադաշնակցական տականքը բաւական շահեց նրա 
անսուրբ դիակի շնորհիւ: 
 
Հոգեբանօրէն հասկանալի է նաեւ նոյն տականքի ճիգը` ուրացողը 
ՙսրբացնելու՚: Դուրեանը, որ Եռագոյնին անարգանք հասցնելու օրից 
կնքել էր ուրացողի իր մահկանացուն, ազգայնական հայութեան համար 
դադարել էր ապրել` մինչդեռ իր սպանութիւնը ծափահարուեց թուրքից, 
բոլշեւիկից եւ հայ տականքից: Վերջինս ուրացողի այդ արարքը եւ 
Եռագոյնը դնելով նժարի վրայ, գտաւ, որ առաջի°նն է ծանր կշռում: Միշտ 
էլ այսպէս է վարուել աստուածասպան ամբոխը: Ամէն անարգանք 
սրբութեան դէմ` սրբութեան սպանութիւն է: Անասնացած ամբոխը միշտ էլ 
սրբութեան սպանիչ է, բաւական է, որ նա անասնատիպ մի առաջնորդ 
ունենայ: Մինչեւ բարոյապէս սպանուածի մահը` այդ ամբոխը ժխորեց, 
աղմկեց: Սակայն ինչո±ւ է շարունակում իր ոռնոցը նաե°ւ նրա դիակի 
շուրջը: Արդեօ°ք, նրա± համար, որ ցաւում է, գնահատում - ո°չ, ի հարկէ: 
Յանձին Դուրեանի նա տեսնում է ուրացողի, մեղսակցի իր դէմքը եւ ինք-
նապաշտպանուելու կոյր բնազդից մղուած, կառչել է նրա դիակին: Դա մի 
ճիգ է` իր անկումի գիտակցութիւնը խեղդելու: Արդարացնել իր զոհը -
նշանակում է արդարացում գտնել իր անկման համար: Յանցակցութիւնը 
 


 
224
 
 
Դուրեանի հետ այս ամբոխի երեւակայութեան մէջ բորբոքում է նաեւ նրա 
ճակատագրի սարսափը: Նրա մահուան մէջ տեսնում է նաեւ իր իսկ 
պատիժը, եւ ահա ճգնում է աղմուկի մէջ մոռացնել տալ այդ: Կայ նաեւ մի 
այլ պատճառ: Հակադաշնակցական տականքը չունեցաւ, չունի եւ պիտի 
չունենայ սուրբը եւ հերոսը: Եւ ահա իր հոգեւոր չտեսութեան շնորհիւ` այս 
պատահական ուրացողը նրան թւում է երկնքից ընկած բարիք` մի 
ՙսուրբ՚, որի դիակը վերածուեց կանխիկ դրամի: Փերեզակը սրբացնում է 
ամէն բան, որ կարելի է վերածել դրամի: Իսկ Դուրեանի դիակը կշտացրեց 
եւ շարունակում է լիացնել շատերին: 
 
Բայց ի զո°ւր ճիգ: ՙՄեռելներ կան, որոնց մէ°կ էլ պէտք է մեռցնել՚ 
ասում է Սիամանթօն: Հէնց այդ կարգի մեռելներից է Դուրեանը: Հայոց 
պատմութիւնն աւելի անողոք եւ արդար է, քան ապրող ժողովուրդը: Նա 
կը գա°յ, կը գա°յ վաղը, կը բանայ միացեալ խաչագողների ձեռքով 
թաղուած ուրացողի գերեզմանը եւ նրա դիակի հետ կը վարուի այնպէս, 
ինչպէս դարերի հեռաւորութեան վրայ վարուել է բոլոր ուրացողների հետ: 
 
Դրօշասպան Դուրեանը պիտի չկարողանայ խուսափել մեր պատ-
մութեան թուքից: 
 
VII 
 
ԱՆԴՐՕՇԱԿ ԶԻՆՈՒՈՐԸ 
 
Չէ°, դաշնակցական չեղած, չի կարելի 
ճշմարիտ զինուոր լինել: 
 
Հռչակաւոր նկարիչ` Լէօնարդօ դա Վինչին կ’աշխատէր իր ՙԽորհրդաւոր Ընթրիքը՚ պատկերի վրայ, սակայն, աշխատանքը 
դանդաղ կ’ընթանար:  
Երբ նրան խնդրեցին արագացնել նկարի աւարտումը` պատասխան
եց - ՙՊատկերս աւարտելու համար պակասում է մի հատիկ գլուխ, այն 
է` Յուդա Իսկարովտացու գլուխը, հէնց որ գտայ այդ գլուխը, պատկերս 
կ’աւարտեմ մի օրէն՚:  
Եւ, իսկապէս, մի քանի օր անցած, Լէօնարդօն գտնում է փնտռած 
մարդը եւ նրա վրայ գծում Յուդայի գլուխը - մի դէ°մք, որի վրայ կարելի 
է կարդալ երեսուն արծաթի ահաւոր պատմութիւնը, մի հրէշային դէ°մք, 
որի վրայ ուրացումն ու մատնութիւնը իրենց յաւիտենական կնիքն են 
զարկած: 
 
Զգում եմ, ընթերցո°ղ, խորհրդածութիւններս` հակադաշնակցութեան 
 


 
225
 
 
մասին երկարեցին, սակայն, զգում եմ եւ ա°յն, որ պատկերս պակասաւոր 
պիտի լինէր, եթէ նրան չաւելացնէի ՙՅուդայի գլուխը՚: 
 
-Ամերիկայում ես տեսայ ե°ւ անդրօշակ զինուորը` նախկին 
լեգէոնականը: Հայ Լեգէոնական Միութիւնը նոյնպէ°ս հոգեւոր ճեղքուածք 
էր տուել` պառակտուել: Լենինի շունչը` անապատէն եկած խորշակի 
նման` զարկել էր ե°ւ Հայ Զէնքի մարդուն: Վերջին տարիները կարմիր սատ
անան քար էր խառնել ե°ւ այդ Միութեան մէջ: Ճեղքուածքը առաջացել էր 
լեգէոնականների մի մասի ուրացումով - Եռագոյնից հրաժարուելու 
վատութեա°մբ: 
Անդրօշա°կ զինուոր - անիծապարտ բոլշեւիզմը մեզ պիտի պարգեւէր 
ե°ւ այդ անմարդկային ամօթանքը: 
 
Ունէինք անաստուած եկեղեցականը - Դուրեա°ն, ունէինք Սուրբ 
Գիրքը, բոլշեւիզմը եւ թրքութիւնը հաշտեցնելու աշխատող խմբագիրը Քիւրքճ
եա°նը, Լենինին եւ weesky-ին մեծ պատիւ ընծայող ՙԲանւոր՚ը, իր 
զաւակները լափելու տրամադիր կինը, եւն.: Ի լրումն չարեաց - ունեցանք 
ե°ւ անդրօշակ զինուորը: 
 
Գիտենք, որ ժողովուրդների ոգին աբսօլիւտ չէ, որ դա ենթակայ է 
վերելքի եւ անկումի, որ դա կախուած է մի շարք գործօններից` հոգեւոր, 
ընկերային, քաղաքական, եւն.: Գիտենք այդ, բայց եւ այնպէս չէ° կարելի 
հաշտուել այն մտքի հետ թէ` զինուորն էլ կարող է այսպէս ընկնել: Իր 
ծիրանին ծախու հանած արքա°ն - իր սուրը սակարկող զօրավա°րը - իր 
դրօշակը պատռող զինուո°րը` հաւասարապէ°ս զզուելի են, բոլո°րն էլ: 
 
Անդրօշա°կ - անցե°ղ, անպատի°ւ, անհայրենի°ք: Անդրօշա°կ - անսի°րտ, 
անսո°ւրբ, անհոգի°: Անդրօշա°կ - անարի°, աներկի°նք, անդէ°մ: 
 
Միջազգային այդ անդիմութիւնը - անդրօշակ հայութիւնը - սիրում է 
կապկել օտարին եւ յաճախ գերազանցել նրան: Նա անդրալեռնակա°ն է, 
ծայրայեղապաշտ, ի հարկէ, բացասական իմաստով: Երբ օտարը, 
զգաստացած, մի օր թիկունք է դարձնում իր երէկուայ կուռքերին` օտարին 
աշակերտող հայը շարունակում է կառչած մնալ իր փոխառիկ յիմարու-
թեանց: Նա քարանում է: Դարձի, զղջումի ճամբով հոգեւոր հերոս դառ-
նալու փոխարէն` նա յամառում է մնալ ցեղային դասալիք: Հայ մարդու 
այս հոգեւոր քարացումը հետեւանք է` նախ իր քաղաքական տգիտու-
թեան եւ պարտուողական ոգուն: Նա կոյր է` չի տեսնում, թէ ի±նչ է կատ
արւում իր շուրջը: Այսօր ոչ ոք է գլուխ կոտրում ընկերային հին վարդապ
ետութեանց վերաբերող վերջակէտի կամ ստորակէտի վրայ: Այսօր 
ընկերվարական Մագդոնալդը այնպէս է ծառայում բրիտանական կայսրութ
եան, ինչպէս զինուորն` իր դրօշակին: Բրիա°նը - ո±ր բռնապարտ
ապաշտ ֆրանսացին սրանից աւելի ջերմօրէն սիրեց Ժան դ’Արկի եւ Նապոլէօնի ծածանած դրօշը: 
 


 
226
 
 
Իտալիայում - ուր նորահաս սերունդը սնւում է կլասիկ Հռոմի 
պաշտած էգ գայլի կաթով - հայրենապաշտութիւնը կազմում է պետական 
դաւանանքի հիմքը: Գերմանիայում, հայրենապաշտութիւնը հասել է 
զայրուցքի: Այնտէղ ցե°ղն է Աստուած: Ճամբա°յ ցեղիս, ճամբա°յ տւէք, կամ 
կուրծքովս կը բանամ - գոռում է գերման զինուորը: ՙԶա°րկ թշնամիներին 
եւ պաշտպանիր Ունգարիան՚` ասում է ունգար վերաքննչականը: 
Հայրենի°քն է օրուայ աստուածութիւնը` Լեհաստանում, Չեխիայում, 
Բալկանեան երկրներում, Ասիայում - ամենուրե°ք: Նո°յնը կարմիր ցարերի 
երկրում, ուր ընկերային յեղափոխութիւնը սկսուեց միջազգայնականու-
թեան անունով, իսկ այսօր հայրենասիրութեան մշակումը պարտադրւում 
է պետական դեկրէտներով, ուր Ստալին, Տուխաչեւսկի, Վորոշիլով 
քնարական գինովութեամբ ճառեր են ասում ռուս հողի եւ հայրենիքի 
մասին: Այսպէ°ս է ամենուրեք -աշխա°րհն ազգայնանում է: 
 
Մարդկութիւնը - եւ ամէնից առաջ եւրոպական ազգերը թիկունք են 
դարձրել այն անիրականանալի քիմերաներին - մաքսիմալիզմ, սոցիա-
լիզմ, կոմունիզմ - որոնք իրենց համարձակ, բայց կեղծ մարգարէու-
թիւններով աւելի քան կէս դար մոլորանքի մէջ պահեցին երջանկութեան 
ծարաւի աշխարհը: Արեւմուտքն այսօր հնչեցնում է իր ահազանգը ուտոպիստն
երը մեզ հասցրին անդունդի եզրը, յե°տ, յե°տ, դէպի իրական 
կեանքը, յե°տ, սո°ւտ է, խաբուսի°կ է, էլ մի° անսաք սոցիալիզմին - լինի դա 
մարքսեան թէ լենինեան: Պէ°տք է ծառայել մարդկութեան, այո°, սակայն, 
դա պիտի տեղի ունենայ մեր ցեղի միջոցաւ` մեր ցեղին ծառայելով: 
 
Ա°յս է օրուայ իրականութիւնը` համաշխարհօրէն: Բայց, հակադաշ-
նակցական տականքի համար ոչինչ է փոխուել եւ փոխւում - ինչպէս իր 
հոգում: Եւ հասկանալի է դա, չէ որ մարդս իրենից դուրս տեսնում է միայն 
այն, ինչ որ կայ իր հոգու մէջ: Անդրօշակ տականքը մնում է անտարբեր, 
երբ աշխարհում դարագլխային անցքեր են տեղի ունենում: Ռուս 
բոլշեւիկը իր հողն ու հայրենիքն է երգում, իսկ բոլշեւիզմի այբուբէնին 
հազիւ ծանօթ հայն Ամերիկայում իր ազգային դրօշակն է պատռում: 
 
Գիտե°նք, գիտե°նք, որ հայկական բոլշեւիզմը` հացի խնդիր է, ծուլու-
թեան իրաւունք` կեանքի պայքարի համար վատ զինուած թշուառակ
անների համար: Գիտենք այդ, բայց եւ այնպէս մահու չափ դժուար է 
հաշտուել անդրօշակ հայ զինուորի գոյութեան հետ: Հայը, հասկանալի 
պատճառներով, պիտի մնայ իր վահանի, իր դրօշակի տակ, անգա°մ այն 
դէպքում, եթէ հոգեբանական հրաշքով թուրքն իսկ բոլշեւիկանայ: 
 
Մասարիկն ասում է` ՙԱսացի±ր` ես չեխ եմ - պէտք է գիտնաս, թէ ի±նչ 
պէտք է անես, պէտք է ծրագիր ունենաս: Ի±նչ անելդ գիտնալու համար 
պէտք է յստակ ըմբռնում ունենաս ազգիդ առաքելութեան մասին: Իսկ այդ 
առաքելութեան մասին ուսուցանում է պատմութիւնը՚: 
 


 
227
 
 
Ասացի±ր` հա°յ եմ - պէտք է ուխտ ունենաս. եւ Կատոնի պէս ամէն օր 
պիտի կրկնես` Cartago delenda est! Եւ Կարթագինէ ասելով` պիտի 
հասկանաս Թուրքիան: Եւ պիտի պատրաստուես մի օր - աշխարհը 
միշտ էլ բարեկամ չի մնայ թուրքին - մի օր պատուհասելու թրքութիւնը: 
Ինչպէ±ս` հարցիդ կը պատասխանեն երկու իմաստուն խորհրդականներդ 
 
-Սիրտդ ու Ժամանակը: Առ այդ` հայ մարդը յետ այսու մի հատիկ արժէք 
պիտի ունենայ - թէ որքա±ն նա վտանգաւոր է Թուրքիոյ համար: Այո°, 
այսպէ°ս, չկեղծենք. ՙջայլամի քաղաքականութիւնը՚ չի° փրկի մեզ: Եթէ 
թուրքն իրեն ազատ զգաց Արաքսն անցնելու, նա կը կատարի ե°ւ 
արեւելահայութեան թաղումը: Ահա° թէ ինչո°ւ հայ անհատի գերազանցութիւնը 
թուրք մարդու վրայ` դառնում է պատմական անհրաժեշտութիւն: 
Ահա° նաեւ թէ ինչո±ւ հայ զինուորի անունը կրելու արժանի է նա°, ով հայ 
արիւնի վրէժխնդիր է, ով դաւանում է թէ` թրքութիւնը պէ°տք է եւ կարելի 
է պատժել Թուրքիոյ սահմաններէն ներս: 
Անդրօշակը` զինուոր չէ°: Ամերիկաբնակ հայ սակաւաթիւ դրօշուրաց 
լեգէոնականները իրենց ընթացքով հաստատեցին ա°յն, որ զէնք կրել` չի 
նշանակում ճշմարիտ զինուոր լինել: Զէ°նքը չէ մարդս զինուոր դարձնողը: 
Կայ մի ա°յլ բան - ոգի°ն, մարտական խմո°րը, արիութի°ւնը, հայրենի հողի 
զգացո°ւմը, սրբութեա°ն զգացումը, իր կեանքէն աւելի° իր դրօշակը 
սիրելու եւ նրա համար ամէն վայրկեան մեռնելու յոժարա°նքը: 
 
Եռագոյնը պատռող նախկին լեգէոնականները մատնեցին երեք բան` 
 
-Որ իրենք ճշմարիտ զինուոր չեն եղել. 
-Որ իրենք արժանի չեն դրօշակ կրելու. 
-Որ իրենք, ընդհանրապէս, անդրօշա°կ են, անարի°, անզօ°ր - որեւէ 
դրօշակ պաշտպանելու իրենց կեանքի գնով: 
Հակադրօշակեան այս վատութիւնը, հարուածելով ճշմարիտ լեգէո-
նականների հպարտութեանը, աւելի° եւս դղրդեց նրանց ազգայնական 
մոլեռանդութիւնը եւ մղեց դէպի մեզ: Արձագանքելով Դաշնակցութեան 
կանչին` նրանք Եռագոյնը իրենց աչքի մէջ, եկան` վիշապն զգետնող 
հերոսի վճռականութեամբ կանգնելու Դաշնակցութեան կողքին, ազգայ-
նական պատնէշի վրայ: 
 
Եկան եւ հաստատեցին` 
 
-Որ չէ° կարելի ճշմարիտ զինուոր լինել` դաշնակցական չեղած. 
-Որ միայն մե°ծ սրտերը գիտեն, թէ ի±նչ ասել է դաշնակցական լինել. 
-Որ միայն արիները գիտեն, թէ ի±նչ է դաշնակցականութիւնը: 


 



 
228
 
 
VIII 
 
ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆԸ 
 
ՙԱնհատների պէս - ասում է Ֆույէն - ազգերն էլ մի հոգի, մի ՙես՚ 
ունեն, եւ այդ հոգին ու ՙեսը՚ կազմւում են ցեղի հաւաքականութիւնից: 
Այնտեղ, ուր այդ հաւաքականութիւնը ընկնում է իր պատմական 
արժէքների բարձրութիւնից, ազգը գտնւում է անկումի շրջանում եւ նրա 
հոգին խանգարւում բարոյական հիւանդութեամբ՚: 
 
Ահա° մի դատավճիռ օրուայ հակադաշնակցութեան մասին: 
 
Հակադաշնակցութիւնը - իբր ուրոյն հոգեվիճակ - կարող էր ախտաբ
անօրէն շեշտուել, եւ շեշտուեց բոլշեւիկների կողմից մեր գաղութներում 
ստեղծուած հոգեբանական մթնոլորտի շնորհիւ: 
 
Մեր դարը զանգուածների եւ ամբոխների դար է: Ամբոխից կարելի է 
օգտուել երկու ձեւով - դրական եւ բացասական: Բոլշեւիզմը այդ վերջի-
նից օգտուեց եւ շարունակում է օգտուել բացասական ուղղութեամբ: Դա 
ձգտում է տեւականացնել ընկերային պսիխոզին նպաստող հոգեբանակ
ան մթնոլորտը, գիտնալով, որ հոգեբանօրէն բնականոն մարդ էակից 
կարող է միայն մի° վերաբերմունքի արժանանալ -մերժումի: Հայութեան 
այն մասը, որ իր ճակատագրով եւ հասարակական դրութեամբ -
կոտորածների խելացնորող յիշողութիւն, տեղահանութիւն, տնտեսական 
անկայուն վիճակ, նոր միջավայրին յարմարուելու յաճախ ապարդիւն 
ճիգ -դարձել է ջղայնապէս անկայուն եւ հոգեպէս խախտուած տարր` 
մեծապէս օգտագործուեց բոլշեւիզմից ո°չ դրական ուղղութեամբ: Ուր 
չկայ պսիխոզի վիճակ` բոլշեւիզմը ճգնում է ստեղծել, ուր կայ` նա 
շտապում է ձեռք առնել պսիխոզի ենթակայ տարրերի ղեկավարութիւնը: 
Այս տեսակէտից յատկանշական է, որ մինչեւ Նիւ Եորքի դէպքը` ծանօթ 
տականքների ղեկավարութիւնը գտնւում էր ռամկավարների ձեռքում, 
սակայն, երբ դէպքից յետոյ գերագրգիռ վիճակ ստեղծուեց եւ ախտաւոր 
տականքը փողոց իջաւ, ղեկավարութիւնը անմիջապէս անցաւ բոլշեւիկ-
ներին, եւ այդ օրից սկսած` խ. իշխանութիւնը խելագար ճիգ է թափում 
տեւականացնելու պսիխոզային մթնոլորտը, որ կարողանայ ընկերահո
գեախտային տրամադրութիւնների վարակչութեամբ ցնցումի մէջ պահել 
ցեղայնօրէն եւ ջղայնապէս անկայուն տարրերը: Այո°, դժբախտաբար, 
ընկերային հոգեխանգարումը իրողութիւն է ամերիկահայութեան այն 
մասի համար, որ ազգային պարտականութեան բեռը նետել է իր ուսերից 
եւ սարսափով փախչում է ցեղօրէն մտահոգուելու ճիգից: 
 
Այդ հոգեխանգարման ախտանշանները անհատի մէջ արտայայտու
 
 


 
229
 
 
թիւն են ստանում, երբ որոշ հաւաքականութեան մէջ ախտաբանական 
այդ երեւոյթը աստիճանաբար զարգանալով յանգում է ընկերային 
պսիխոզի, որում, ըստ մի շարք հոգեախտաբանների - Լըբօն, Սիգէլ, 
Տարդ, Կինկէլ - ենթական մատնում է հետեւեալ գծերը. 
 
1. -Գիտակցութեան տկարացում, որի դէպքում բանականութիւնը չէ° 
վարում ախտաբանական ենթակային, այլ դիպուածական գրգռուածու-
թիւնը: 
2. -Զգացումների եւ գաղափարների միակողմանի ուղղութիւն: Այս 
դէպքում` ենթական կորցնում է շրջահայեցողութեան ընդունակութիւնը, 
պատասխանատուութեան զգացումը եւ, իբր խտացուած կիրք, կուրօրէն 
մղւում իր մտասեւեռման առարկային` թէկուզ մարդկութեան անդար-
մանելի չարիք հասցնելու եւ աշխարհի ամբողջ բարոյակարգը 
ոտնահարելու գնով: 
3. -Բարձր զգացումների անկում, որի շնորհիւ նա դառնում է 
ընկերայնօրէն անպիտան, բարոյապէս անընտրող, զրկւում է սրբութեան 
զգացումից, ինչպէս նաեւ գեղագիտական ճաշակից, կորցնում է հոգեւոր 
վայելքի ընդունակութիւնը եւ դառնում է - եթէ այսպէս կարելի է ասել -
հոգեւոր գիշակեր: 
4. -Գերագրգռութիւն: Կորցնելով բարձր գաղափարներով ապրելու 
ընդունակութիւնը, ենթական դառնում է անտարբեր հանդէպ բարձրի, 
հեռաւորի, եւ յափշտակւում ներկայով միայն: Իբր այդպիսին` նա 
կորցնում է բարոյական չափի գիտակցութիւնը եւ ղեկավարւում է այն 
բանով, ինչ նրան մասնաւոր գրգիռ է տալիս` տուեալ վայրկեանում: 
Յաւիտենականութեան մասին զգացում չունի, իսկ պատմութիւնից 
խրտնում է: Նրա հոգեւոր տեսողութեան շրջագիծը այսօրուանից դէնը չի 
տեսնում, որով անընդունակ է ապրելու իր ցեղի անցեալով, համակուելու 
նրա ապագայով: 
5. -Յուզականութիւն: Սիրում է վայրկենական ապրումների տեղատ
արափը. յոյզից յոյզ է անցնում եւ յաջորդաբար մոռանում դէպքերը. 
տեւական ապրումի ընդունակութիւն չունի, ո°չ էլ հասկացողութիւն 
ողբերգականի մասին. լալիս է եւ ծիծաղում` առանց լուրջ պատճառի, 
արագաշարժ է, բայց միշտ էլ ձախաւեր, գործում է եռանդով, բայց առանց 
կարեւոր նպատակի, աղմկարար է` շփոթի եւ քայքայումի ազդակ: 
6. -Կրքերի յորդահոսութիւն: Անժուժ է, զուրկ է բարոյական ոյժից, 
որով եւ տոկալու, համբերելու առաքինութիւնից: Ներմղական է, ձգտում է 
արագօրէն իրականացնել իր մէջ բոյն դրած ամէն կիրք, ցանկութիւն: 
7. -Դատելու անկարողութիւն: Չի հասկանում պատմական դէպքերի 
իմաստը, հակում չունի տրամաբանելու, ո°չ էլ ճշմարտութեան ընկոյզի 
վրայ ատամ կոտրելու, անկարող է իրականը անիրականից զատորոշելու, 


 
230
 
 
դիւրահաւատ է եւ յատկապէս հաւատում է այն բանին, որ իր հաշուին 
գալիս է: Այդ բոլոր պատճառներով` բնական յարմարութիւն ունի գործիք 
դառնալու: 
 
8. - Անյարկի վայրագութիւն եւ շնականութիւն: 
9. -Թեթեւամտութիւն, որ բացատրւում է ենթակայի հոգեկան տկարութ
եամբ: Չունենալով ինքնավար բարոյական եւ ինքնակամութիւն, 
ենթական դառնում է եռանդի մուրացկան: Թեթեւամտութիւնն էլ նրա մէջ 
ծայրայեղութեան է հասցնում հրահրուելու բաղձանքը, որպիսի պատճ
առով նա դառնում է` ամէն չարիքի գործիք: 
Ահա°, մօտաւորապէս, այն հոգեախտանշանները, որոնք վերլուծելու 
կարող դիտողը կը նկատի ամերիկահայութեան անդրօշակ տականքների 
մէջ: 
 
Հակադաշնակցականը իբր ախտաբանական տիպ` եսական է եւ 
հաճոյապաշտիկ. հոգեպէս խո°ւլ է, անկարեկի°ց է, չի զգացւում մերձաւորի 
տառապանքից, անհամբեր է, անհանդուրժող, վայրագօրէն անարդար, 
ատող, չար, նրա մէջ գլուխ է բարձրացրել նախրայինը. նա իրեն թելա
դրուած գաղափարները, կարծիքները, հաւատալիքները կա°մ ընդունում է 
ամբողջութեամբ, անքննադատաբար, կա°մ ամբողջութեամբ մերժում: 
 
Ախտաբանական այդ հոգեվիճակի շնորհիւ, նա հեշտութեամբ 
յանձնւում է զանազան պատրանքների, երբ այդ պահանջում է իր ղեկավ
արը: Օրինակ, նա հաւատում է, որ կարելի է Դաշնակցութիւնը գլխատել, 
Ամերիկայէն դուրս հանել, ծովը թափել, այդ նպատակով ստորագրու-
թիւններ է հաւաքում, հանրագրութիւններ կազմում, չնայած որ տասնեակ 
տարիներով Ամերիկայում ապրող այդ եղկելին գիտէ որ, նման անհեթե-
թութիւնը դէմ է երկրի օրենքին. գիտէ, բայց հաւատում է: Նրա հոգեւոր 
աշխարհն հարուստ է ցնորական բազմազան գաղափարներով, բան
դագուշանքներով, նա հաւատում է ամէն բանի, ինչ որ յարմար է իր 
հոգեբանութեան. ինչպէս շեշտեցինք մի տեղ, նա զուրկ է չափի եւ 
իրաւախոհութեան զգացումից, որովհետեւ ներքին հրամայականով, 
այսինքն իր խղճմտանքի ձայնով շարժուելու եւ գործելու փոխարէն, նա 
ղեկավարւում է արտաքին դրդումներով: Այս տարրը զգալիօրէն ներ
գործօնացաւ եւ փողոց իջաւ Նիւ Եորքի դէպքից յետոյ: Արդեօք, դժբախտ 
մի հոգեւորականի մա±հը յատկապէս հոգեցնցումի ենթարկեց նրան, թէ 
այն ամէնը, որ այդ առիթով դրսեւորւեց` անթեղուած կար նրա մէջ: 
Արդեօք պայմաննե°ր կը պակասէին նրան` իր հոգու ողջ չարութիւնը 
արտավիժելու համար: Գիտէինք, որ նա մեզ հետ չէր ազատագրական 
կռիւներում. գիտէինք, որ նա այժմ էլ մեզ հետ չէ` մեր ազգային մաքառումի, 
մեր ողբերգութեան, մեր վերափրկչական ոգորումների, մեր 
ինքնապաշտպանողական ճիգերի մէջ: Արդեօ±ք, Նիւ Եորքի դէպքից 
 


 
231
 
 
յետո±յ միայն փլաւ այդ տարրերի հոգին, թէ նա փլած էր վաղուց: Արդեօք, 
հիմա± միայն նա միացաւ մեր ցեղի թշնամիներին, հիմա±, երէկ էլ նրա հետ 
չէ±ր. ապա ի±նչ էին հայ մատնիչները - ցեղի երեսից ընկած հրէշների այն 
լեգէոնը, որ մութի մէջ գործեց հայոց յեղափոխութեան դէմ, մինչեւ որ 
իսլամ մոլեռանդութեան քարի վրայ կը սրուէր այն ահաւոր դանակը, որով 
թուրքը ո°չ միայն հայ յեղափոխականները պիտի մորթօտէր, այլեւ մի օր 
ամբողջ արեւմտահայութիւնը պիտի քաշէր պատմութեան մէջ իր 
զարհուրանքով եզակի սպանդանոցը: 
 
Չէ°, չէ°, նրա էութիւնը վաղուց էր դատարկուել բարոյական այն յենակ-
ներից, առանց որոնց անհատի եւ ամբոխի մէջ գլուխ է բարձրացնում 
անասնականը: 
 
Հակադաշնակցութիւնը - հասկանա°նք, հասկանա°նք այդ - որպէս 
ցեղալքումի արտայայտութիւն, նշանակում է` հրաժարում ցեղի արժէք-
ներից եւ սրբութիւններից, նրա վախճանաբանութիւնից - ա°յն ամէնից, 
որ ազգերի յաւիտենականութիւնն է ապահովում: 
 
IX 
 
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՈՒԹԻՒՆ 
 
Դաշնակցութեան շուրջն է դառնում 
հայոց ճակատագիրը: 
 
Մեր ըմբռնումը` ապագայի մասին, որով պայմանաւորւում է մեր 
տքնութիւնը ապագայի համար - ահա° թէ ի±նչն է կառուցանում մեր 
ճակատագիրը: 
 
Այդ ըմբռնումն է մեզ - որպէս անհատ եւ հաւաքականութիւն - քշել 
տալիս պատմութեան առջեւից կամ նրա յետեւէն: Դա° է մեզ դարձնում 
ստեղծագործ կամ անպտուղ, մարտիկ կամ դասալիք, մուրացկան կամ 
արքայ, ի մի բան` յաղթական կամ պարտեալ: 
 
Ապագայի պրոբլե°մը - հայ հայրենիքի, հայ ճակատագրի պրոբլե°մն է 
մեզ համար. աւելի պարզ` դա հայ եւ թուրք յարաբերութեանց պրոբլեմն է. 
 
-երկու ժողովուրդների, որոնք այլեւս չեն թագցնում, որ իրենցից մէկի 
հետագայ գոյութիւնը պայմանաւորուելու է միւսի մահով: Այդ իսկ 
պատճառով` մեծապէս խռովուած է ազգայնական հայը, ամէն բանից 
առաջ, է°լ աւելի` դաշնակցական հայը: Դաշնակցականը - դա հա°յն է, որ 
ընթանում է պատմութեան առջեւից, որպէս զինուոր` իր ցեղի ձայնին 


 
232
 
 
հնազանդ: Իր ցեղի գոյութեան եւ ապագայի հետ կապուած խնդիրներով 
ապրող հա°յն է դա: Ապագայի դրան արթուն հսկող, խռովքոտ հա°յը հ
արազատ զաւակն իր քաղաքական նախահայրերի - նախադաշ-
նակցութեա°ն: Հայրենաբաղձ հա°յն է դա` սեփական երկրի ճակատագիրը 
ազատօրէն տնօրինելու տենչանքով: Հայ մա°րդը, որ իր ցեղի ճակատ
ագիրը դարձրել է ի°ր սեփական ճակատագիրը, որ կապուած է մնում իր 
ժողովրդին` նրա դժբախտութեան եւ պայքարի օրերին, անձնուիրաբար 
ծառայում, զոհաբերում եւ մեռնում նրա համար, երբ հարկն է պահանջում: 
 
 
Հա°յը, որ խորապէս ապրում է ողբերգութիւնը երկրի հայութեան` 
հերոսաբար կառչած Արարատի փէշերին, եւ` տարագիր հայութեան, որ 
Նազովրեցու պէս դեռ շարունակում է նախանձել բոյն ունեցող երկնքի 
թռչուններին: Հա°յը, որ հայրենիք ասելով, միշտ էլ պատկերում է Եօթնիցս 
սրբազան մի երկիր, որը սիրաշատ մօր նման կանչում է իր զաւակներին 
ՙԵկէ°ք, եկէ°ք, ես ձեր մայրն եմ, իմ մշտաբուխ ստինքները կաթ ունեն 
բոլորի°դ համար՚: 
 
* * * 
 
Դաշնակցութեան ոյժն ու հմայքը Ամերիկայում ամէն բանից առաջ 
այն բարձր ըմբռնումի մէջ է, որ իր մասին արդարօրէն կազմած է 
ազգայնական հայութիւնը: -Չէ° կարելի հակադաշնակցական դառնալ, 
առանց ուրացող դառնալու: Այսպէ°ս է մտածում ամերիկահայը եւ, որպէս 
քաղաքական աղօթք, ամէն օր կրկնում` ՙԱստուած երկու բան չտայ 
հայութեան - Արաքսին` կամուրջ, Դաշնակցութեան` պարտութի°ւն՚: Այո°, 
թող ժամանակները այդ երկու բանը չտան մեզ, որովհետեւ Հայաստանը 
Պարսկաստանին միացնող մի կամուրջի գոյութեան դէպքում` այլեւս 
դժուար թէ մարդ մնայ մեր չեկայավար հայրենիքում, իսկ առանց 
Դաշնակցութեան` այլեւս ազգ չենք լինի, այլ` մարդկային փոշի: 
 
Ազգայնական ամերիկահայը գիտակցում է, որ Դաշնակցութեան 
պարտութիւնը պիտի դառնայ հայ ոգու եւ դատի վերջնական պարտու-
թիւնը - նա խորապէս գիտակցում է այդ, եւ այդ իսկ պատճառով կանգնած 
է Դաշնակցութեան կողքին: 
 
Ի±նչ է, սակայն, Դաշնակցութիւնը: 
 
- Հայ ցեղի մշտնջենաւորման նախամտահոգութիւնը, նրա յաւիտեն
ական տքնութիւնը, նրա ինքնահզօրացման, ինքնաազատագրման եւ 
լիարժէքաւորուելու ճի°գն է դաշնակցութիւնը: 
Ցեղերի ստեղծագործ ոգին անցումներ ունի` դէպի գոյութեան բարձր 
ձեւերը: Դաշնակցութիւնը հէնց այդ անցումն է մեր նորագոյն պատ-
մութեան մէջ: 
 


 
233
 
 
Դա ցեղի յաւիտենական անբաւականութիւնն է սեփական ճակատ
ագրից, որ յատուկ է կենսաբանական բարոյականի տէր բոլո°ր ժողովուր
դներին: 
 
Դա ցեղի ազնուութեան - նրա տքնաջանութեան, մարտունակութեան 
եւ ազատունակութեան բարձրագոյն աստիճանն է` ժողովրդի մէջ: Դա մեր 
ցեղի յիշողութիւնն է, որով ժողովուրդը չի° մոռանում անցեալի իր 
մեծութիւնը, չի° հաշտւում իրեն պարտադրուած անփառունակ վիճակի 
հետ: Ամերիկահայ ցեղակրօնի համար` հէնց այդ անհաշտուողակա-
նութիւնն է դաշնակցականութիւնը: 
 
Մարդկութեան հանդէպ ազգն իր պարտականութիւնը չի կատարի, 
եթէ իր ձեռքից հանէ սեփական ճակատագրի ղեկը` եթէ դա յանձնէ 
օտարին: Իր ցեղի պատմութեան ընթացքը վարելու արիութի°ւնն է 
դաշնակցականութիւնը: 
 
Ո±վ չգիտէ, որ դեռ սուրն է գծում ազգերի յաւիտենականութեան 
ճամբան: Իր ճամբի վրայ ցցուող վտանգներին եւ անիրաւութեանց 
կուրծք տալու քաջութիւնն է դաշնակցականութիւնը: Դա տուրքն է մտքի, 
սրտի եւ արեան, որ պահանջում է ցեղերի ինքնապաշտպանութիւնը: Դա 
այն հոգեբանական վահանն է, որով մեր ցեղը պաշտպանուեց դարերով: 
 
Մեր ցեղի ինքնայաւիտենականացման ծարաւն է դաշնակցականու-
թիւնը: Դա հայ մարդու անհանգիստ, մշտախռով մտածումն է Հայաստա-
նի մասին: 
 
Դա ցաւն է, որ ապրող հայ մարդն է զգում ի տես վիրաւոր Հայաստա-
նի: Եւ վիշտը մեռնողի, թէ իրեն քիչ բան յաջողուեց կատարել հայրենիքի 
համար: Դա ճիչն է սրտաճաք Անդրանիկի, թէ ՙԳործս կիսատ մնաց՚: 
 
Եւ առաւելագոյն զոհաբերութիւնը, որ ցեղահոգ հայը ժպտադէմ 
կատարում է Հայաստանի համար: 
 
Դա` պատմութեան հայացիր եւ Հայաստանակործան ընթացքը յաղ-
թահարելու մեր ճիգն է: Մեր մղո°ւմն է ցեղի ինքնակենտրոնացման եւ 
ինքնափրկութեան: 
 
Դա` ցեղի ինքնանուաճումի ճի°գն է, նրա արթնութիւնը, որ չի դադարում 
ամենակենտրոնախոյս տարրերին ուղղելու իր զգաստացուցիչ 
կանչը` ՙԵկէ°ք առ իս՚: 
 
Դա գաղութահայութեան հոգեւոր ուղեհարթումն է` դէպի Հայաստան: 
Մեր ցեղի հայրենաստեղծումի խա°նդը. օրուայ հայութեան ազատագրելու 
աննուաճ կա°մքն է դաշնակցականութիւնը: 
 
Այսպէ°ս է հասկացւում դաշնակցականութիւնը Ամերիկայում: 
 
Այս ըմբռնումը` դաշնակցականութեան մասին, հայ մարդուն մղել է 
դաւանելու թէ` ամէն մեղանչում Դաշնակցութեան դէմ` մեղանչում է 
ցեղի դէմ: 
 


 
234
 
 
* * * 
 
Ամերիկահայ դաշնակցականը սիրում է աշխատել իր անձի վրայ եւ 
իր վրայ կատարած աշխատանքով էլ նա չափում է դաշնակցականի իր 
պիտանիութիւնը: Նրա համար իր անձի վրայ աշխատելը - դաշնակցակ
ան աշխարհայեցողութեան եւ առաքինութեանց մշակումը - դարձել է 
հրամայական պահանջ, մասնաւորապէս այժմ, երբ հայ կեանքի ներքին 
չարիքը` հակադաշնակցականութիւնը - դարձել է ակտիւ եւ անցել 
յարձակողականի: 
 
Ամերիկայում ես չտեսայ ինքնաշխատութիւնը թերագնահատող 
ընկեր: Ամէնքը գիտակցում են, որ պատմութեան վայրկեանի` մեր առջեւ 
դրած ծանր խնդիրները պահանջում են կուսակցական աւելի° մեծ 
կուլտուրականութիւն: Ինքնաշխատութիւնը չէ° թելադրւում, ինչպէս տեղի 
է ունենում բոլշեւիկների մոտ: Դաշնակցականը զբաղւում է ինքնաշխատութ
եամբ, ոչ թէ օտար գաղափարախօսութեանց ազդեցութեան տակ 
ընկնելու երկիւղից, այլ իր տեսաբանական հորիզոնը ընդլայնելու ներքին 
ցանկութիւնից, ջանալու ներքին ուրախութեան զգացումից: 
 
Այնտեղ, ամէն ընկեր ինքնիրեն զգում է որպէս արժէքաւոր միաւոր 
այն մեծ ուխտի մէջ, որ կոչւում է Դաշնակցութիւն: Բարձրօրէն ընկերական 
է նա: Ջերմ ընկերականութիւն, հաւատաւորութիւն եւ խանդավառութիւն 
ահա° նրա կուսակցական բարոյականի երրեակ սիւները: Նրա զոհաբերութ
եան չափը մնում է անծանօթ մեր շատ գաղութների համար: 
 
Դաշնակցականը, Ամերիկայում, իր գործն ու զոհաբերութիւնը 
չափում է ոչ թէ իր կարողութիւններով, այլ իր պարտականութեան չափով, 
որ միշտ էլ աւելի մեծ է եւ աւելի°ն է պահանջում: 
 
Այսպիսով, դաշնակցականութիւնը Ամերիկայում դարձել է մի տեսակ 
միւրիդիզմ - աննահանջ պայքարի եւ աննուազ զոհաբերութեան խա°նդ: 
 
Քաղաքական խորհողութեան ընդունակ` նա անսխալ կերպով 
սահմանել է թրքօբոլշեւիզմի կողմից մեզ պարտադրուած պայքարը, նրա 
արժէքը եւ իմաստը: Նրա համար իրերի վիճակը լիովի°ն պարզ է: Նա 
սիրում է եւ գիտէ խորհել, եւ ոչ թէ դատել պատրաստի բանաձեւերով: 
Պայքարի մէջ դրած է առողջ միտք, տաք սիրտ եւ Վարդանանց մարտ
ական բարոյականը` ՙխիզախ քաջութեան վատութիւն չխառնել՚: 
Մշտարթուն է, գիտէ, որ պայքարը ՙտօն օրեր՚ չունի: Ներկայացնելով 
ազգն ու ազգայնականութիւնը` նա միշտ էլ տիրապետող դիրքերի վրայ է, 
այսինքն` վայր չի իջնում իր կոչումի եւ պատմական արժէքների 
բարձունքից: Նա խստօրէն կարգապահ է: Նա նմանում է աւելի ֆրանս
ական զինուորին, քան` գերմանականին: Առաջինը` իր հրամանատարը 
 


 
235
 
 
կորցնելուն պէս` անցնում է նրա տեղը: Նման դէպքերում - իր պետերի 
վիրաւորուելու, սպանուելու դէպքում - գերման զինուորն իրեն զգում է 
անտէր, անգլուխ, ամբոխանում եւ դադարում կազմակերպուած ոյժ 
լինելուց: Ֆրանսականը, ինչպէս ասացի, փոխարինում է իր ամենաբարձր 
պետերին: Վերդենի շուրջը բորբոքուող ճակատամարտերում եղան 
դէպքեր, երբ շարքային պարզ զինուորը փոխարինեց իր գնդապետին եւ 
զօրամասի վերաբերմունքը մնաց նո°յնը դէպի նոր հրամանատարը: Ա°յս 
է ճշմարիտ կարգապահութիւնը: Դաշնակցականի կարգապահութիւնը 
մեքենական չէ, արտաքին չէ, դա` արտայայտութիւնն է մի բանաւոր 
անհրաժեշտութեան. դա արտայայտութիւնն է գիտակցօրէն ու կամաւոր
ապէս ընդունուած պարտականութեան: Կարգապահութիւն ասելով` մեր 
ամերիկաբնակ ընկերը հասկանում է շարքերի բացարձակ վստահութիւնը 
դէպի իրենց ղեկավարները: Ռէմարկեան զինուոր չէ նա, եւ պատահական 
անյաջողութիւնները միշտ վերից վար չի փնտռում: Նա չի ասում` 
ՙսպանե°րն առաջ՚, որովհետեւ գիտէ, որ իր մարմինները առաջնորդում 
են, եւ ոչ թէ ղեկավարում` հեռուից: Նա նպատակագիտակ է եւ դրական է 
իր նպատակադրութիւնը: Տանելով իրեն պարտադրուած անօրինակ 
պայքարը` նա, ինչպէս ամէն դաշնակցական, հետապնդում է ո°չ թէ ապա-
խորհրդայնացումը, այլ իրականացումը Միացեալ եւ Անկախ Հայաստանի 
գաղափարի: Նա համակուած է ուժեղ հայրենաբաղձութեամբ: Նրա 
համար հակադաշնակցականութիւնը` այն ներքին պատմական չարիքն է, 
որ տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր անուան եւ ձեւի տակ, 
մեծապէս դժուարացրել է մեր ցեղի չուն` իր յաւիտենականի ճամբի վրայ: 
Ահա° թէ ինչո°ւ նա ներքին չարիքին մօտենում է ոչ թէ մակերեսայնօրէն, այլ 
ապրելով մեր ողբերգութեան խորութիւնը, գիտակցում է, որ հայ կեանքի 
հազար գլխանի չարիքը կը վերանայ մեր ճակատագրի բոլոր հանգոյց-
ների քակումով - Միացեալ եւ Անկախ Հայրենիքի ստեղծումով միայն: 
 
Ամերիկահայ դաշնակցականը գաղափարական կեանք ունի, ինչպէս 
եւ զգացումների մե°ծ հարստութիւն, բայց չի սիրում լաց լինել անցեալի 
վրայ եւ ամէն բանում անցեալն օրինակել: Նրա մէջ նկատւում է հոգեկան 
մեծ լարուածութիւն: Դրա հետ` նա անասելիօրէն ընկերահաղորդ է: 
Ծանօթ դատավարութեան օրերին մեր շարքերը - պատի°ւ իրենց -
հսկումի ամիսներ բոլորեցին: 
 
Նա չի հաւատում թուղթէ բանաձեւերի ՙփրկչական՚ զօրութեան, 
ինչպէս` նպաստաւոր պայմանների ՙկախարդական՚ ոյժին` - նա 
աշխատում է, աշխատում եւ աշխատո°ւմ: 
 
Իրեն պարտադրուած պայքարում նա ցուցահանեց հոգեբանական 
խորին հասունութիւն: Նա մի հատիկ չափանիշ ունի - դաշնակցական 
բարոյականը: ՙԴու պէտք չէ° անես այն, ինչ կարող է վնասել Դաշնակ
 
 


 
236
 
 
ցութեան՚ - նրա համար ասել է` ՙդու պէտք չէ° անես այն, ինչ կարող է 
վնասել ազգիդ՚: 
 
Նրա կեանքի ամենախռովիչ հարցն է - Հայաստանից դուրս ես 
ապրո±ւմ եմ այնպէս, ինչպէս որ պէ°տք է ապրել յաւիտենական հայ մար
դուն: Եւ նա գիտէ, որ այս հարցի լուծումը պէտք չէ փնտռել շրջապատի 
աննպաստ պայմանների, այլ` իր ցեղային գիտակցութեան մէջ: Նա գիտէ 
նաեւ, որ այդ հարցի լուծումից է կախուած իր վարած գոյամարտի ելքը` 
յաջող թէ անյաջող: 
 
Նա անասելիօրէն հպարտ է իր երեք ՙՀայրենիք՚ներով - երեք 
ազգային օրհնութիւններ ամերիկահայութեան համար - որոնցով յաջողել 
է օտար հեռաւոր ափերի վրայ իր աննիւթեղէն հայրենիքն ստեղծել: 
 
Հոգեբանական յարմարումն անծանօթ է նրան - ցեղակրօնութի°ւնը 
վկայ: Յարանուանականութիւն եւ հատուածականութիւն չգիտէ, նա 
համահայ է: Հայնէի հայրենապաշտ զօրականն է, որ հայրենիքից դուրս` 
տոչորւում է իր հողի կարօտով եւ դժուարանում է մեռնել: Մինչ հակա
դաշնակցականը վատաբար երգում է կոմունիստական գրականութիւնից 
առնուած հետեւեալ տողերը. ՙՄիեւնո°յն է - հանգիստ կը պառկեմ եւ 
օտարութեան մէջ, հողն այստեղ թէ այնտեղ - միեւնո°յն է՚: Հայրենի 
կարօտը ոչ միայն ամերիկահայ դաշնակցականին պահում է պանդխտի 
հոգեվիճակում, այլեւ մղում է նրան տառապել նաե°ւ մեռած հարազատի 
գերեզմանի պանդխտութիւնից: 
 
Դաշնակցական Բաբկէն Տէր Մանուէլեանի ցեղակրօն զաւակնե°րն 
էին, որ իրենց հօր գերեզմանից ինձ ՙափ մը հող՚ տալով, ասացին - ՙԵթէ 
հնարաւոր չէ Հայաստանի հողին` գէթ խառնէք Քրիստափորի գերեզմանի 
հողին՚: 
 
Հէնց ա°յդ է դաշնակցականութիւնը: 
 


 
237
 
 

 
ՑԵՂԱԿՐՕՆ ՈՒԽՏԵՐ 
 
-ՙԵս հազար անգամ յանձն 
պիտի առնէի բռնութեան վտանգը, 
քան` ցեղիս այլասերումը՚: 
ԳԱՆԴԻ 
 
ՙՀայ կեանքը, սակայն, ունի ե°ւ մի ուրիշ կողմ, ուր տեղի է ունենում 
ցեղի ոգու նոր շարժը, ուր հոգիների մէջ սկսել է հոսել թրքատեցութիւնը 
որպէս հրեղէն հեղեղ, նոյնքա°ն զօրաւոր, որքան ցեղապաշտութիւնը մեր: 
Մեր կեանքի այդ բաժնում հայ տառապանքն ու ամօթանքը միացած, 
նախապատրաստում են ծնունդը նոր հայու: Մեր տիտանական ցաւից 
ծնունդ է առնում մի նոր կրօն - հպարտութեան կրօնը: Իր սեփական 
տառապանքի մէջ մկրտուած հա°յն է աշխարհ գալիս: Նա իջնում է ցեղի 
ոգու բարձունքներից` ցեղի խօսքը շրթունքներին: Նա սէր է աւետար
անում, սէ°ր դէպի ինքնակառուցում` ինքնայաղթահարումի ճամբով: Եւ 
մահ է քարոզում, մա°հ հայ տկարութիւնը սնուցանող բոլոր չաստուած-
ներին` հին ու նոր: Նա գալիս է վերականգնելու մեծութիւնը հայ անունի, 
որ այնքան հայհոյուած է այսօր: 
 
Չէ° այլեւս չի կարելի այսպէս ապրել, քանզի աննախընթացօրէն 
սպանիչ է մեր նուաստութիւնը - այս ցնցող գիտակցութիւնից ծնունդ 
առած աշխարհ է գալիս ցեղային բարոյականով միւռոնուած հայը: Նա°, 
որ ներոյժ կերպով ապրած է մեր ժողովրդին վիճակուած ողբերգութիւնն 
ու ամօթանքը - նո°ր հայը, որի դրօշակից վաղը պիտի կախուի մեր ցեղի 
յաղթանակը: Այդ օրուայ համար է ապրում եւ գործում դաշնակցականը: 
 
Դեռ իր լինելիութեան մէջ է Դաշնակցութիւնը - նա դեռ չի ասել իր 
վերջին խօսքը: 
 
Ահա° թէ ինչո±ւ եմ ասում` օրհնի°ր ճակատագիրը, որ հայ ես ծնած, 
բայց որպէսզի օտար ափերի վրայ հայ մնաս, եղի°ր դաշնակցական՚ 
(ՙՑեղի ոգու շարժը՚): 
 
Այսպէս էի գրում ընդամէնը երեք տարի առաջ: Նախատեսում էի 
ծնունդը նոր հայու: Սպասում էի ցեղայայտնութեան: Եւ յայտնուեց 
ցեղակրօնը: 
 
Ընթերցո°ղ, ճանաչո±ւմ ես ամերիկահայ ցեղակրօններին, որոնք 
անճառելի քաղցրութեամբ ասում են իրենց մասին` ՙմենք լեգէոն ենք՚. 
 


 
238
 
 
որոնց ցեղականչ ՙԼսի°ր՚ը զրնգում է, որպէս բարձր զանգակատնից 
իջնող ղօղանջ եւ Մեծ Ուխտի առջեւ ծռում հազարաւոր ծունկեր, 
խոնարհեցնում հազարաւոր ճակատներ, սարսռեցնում հազարաւոր 
սրտեր: Ճանաչո±ւմ ես ամերիկահայ ցեղապսակ սերունդը, որն աշխատում 
է դառնալ արդարութեան գործիք` այն խուժ ազգի դէմ, որ փորձեց 
գոյութեան գրքից մեր ցեղի անունը սրբել: 
 
ՙՀայերը հպարտ զգալու որչա―փ իրաւունք ունին, եթէ անգամ մը 
գիտնան, թէ իրենք փառապանծ անցեալ մըն են ունեցած: Բայց չեն 
գիտեր, դժբախտաբար՚: 
 
Անգլիական արդի մեծագոյն մարդաբաններից պրոֆ. Հետտընի այս 
խօսքին, որպէս պատասխան, ամերիկահայ նորահաս սերունդը 
յայտարարում է` ՙԵս ճանաչում եմ իմ ցեղը, ես հաւատում եմ իմ ցեղին, 
ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրօն եմ՚: 
 
Նա յայտարարում է, որ այլեւս ըմբռնել է Էմըրսնի խօսքի իմաստը, 
թէ` “Every man is un bundle of his ansestors”. նա սկսել է հասկանալ, որ ամէն անհատ իր նախահայրերի կծիկն է, նա ըմբռնել է ժառանգակա-
նութեան օրէնքի այն ոյժը, որով նախահայրերի զօրութենականութիւնը 
փոխանցւում է անհատին, որպէս կենսաբանական կարողականութիւն-
ներ. նա ըմբռնել է, որ մարդկային բոլոր կենսակարողութիւնները միայն 
ցեղի արեւի տակ են ծլում, ծաղկում եւ բացւում: 
 
Նա հասկացել է թէ` ցեղը եւ ժամանակը յաւիտենակից են. թէ` անանց 
է ցեղի ազդեցութիւնը. թէ` ցեղն է ժողովրդի ուժերի աղբիւրը. թէ` մարդ-
կօրէն եւ ազգայնօրէն զօրաւոր է նա°, ով ազատ է ասելու -ցեղի°ս զաւակն 
եմ եւ ահա°, օտարութեան մէջ իսկ, ի°ր կաթը կը ծծեմ: Նա հասկացել է թէ` 
անհատը կտրուելով իր ցեղից, իր գոյութեան նախաղբիւրից - ապրելով 
մեկուսի, առնուազն դժւարացնում է իր հոգեւոր աճումը: Եւ ընդհակ
առակն` մնալով մշտահաղորդ ցեղի գերագոյն ոյժերին - նա` անհատը 
ապրում ու ապրեցնում է ցեղի յաւիտենական արժէքները եւ հէնց դրանով 
էլ նպաստում է իր հոգեկան ինքնահսկայացումին: 
 
Նա սկսել է հասկանալ, թէ անհատների եւ ժողովուրդների վերելքն 
ու անկումը պայմանաւորւում են իրենց հարազատ ցեղի մասին կազմած 
ըմբռնումով: Որքա°ն բարձր է անհատների եւ ժողովուրդների հասկացո-
ղութիւնը իրենց գերագոյն ծնողի - ցեղի մասին - նոյնքան հոգեպէս 
կայտառ, զօրաւոր, ստեղծագործ են նրանք: Ժողովուրդների բարոյակ
անը, որոնց հոգեւոր կեցուածքը, պայմանաւորւում են նոյնպէ°ս իրենց 
ցեղի մասին կազմած պատկերումով: Եւ հէնց այս պատկերումը, ցեղաճ
անաչումի այդ հոգեւոր հայելիացումն է կռում ու կոփում ժողովուրդն
երի նկարագիրը, որով ե°ւ ճակատագիրը: 
 
ՙԵս ցեղակրօ°ն եմ՚, - այսպէս են խօսում Նոր Աշխարհի հայ մանուկը, 
 


 
239
 
 
պատանին, երիտասարդը - մեր ցեղի բարեկամներին` ուրախութիւն եւ 
թշնամիներին` ցաւ պատճառելով: 
 
Այսօր, երբ հայ ճակատագրի վերեւ կախուած է եռագլխանի վտան
գը - թուրքը, բոլշեւիզմը եւ հակազատագրական տարրերի պարտուո-
ղականութիւնը - ամերիկահայ նորահաս սերունդը ճիգեր է թափում 
հանդիսանալու կենտրոնը` ցեղային ոյժի, քաջառողջութեան եւ գեղեց-
կութեան: 
 
Այսօր, երբ բոլշեւիկները` հայութեան տականքն իրենց տապարին 
կոթ դարձրած, փորձում են մեր ցեղի հոգեւոր անտառը կտրել` ամերի-
կահայ ցեղակրօնութիւնը ճիգ է թափում իր ուխտերի միջոցով կեանքի 
կոչել կրօնա-քաղաքական թէ յարանուանական կաշկանդումներից 
զերծ ամբողջական հայը, նո°ր հայը, որ զօրէ դիմանալ մերօրեայ 
աշխարհի քայքայիչ պայմաններին: Նա ցեղաճանաչ է, նա գիտակցում 
է, որ իր ցեղը ամենադաժան պայմաններում իսկ եղել է եւ մնում է 
ինքնատիպ ստեղծագործող, որ ինքը զաւակն է այն մեծ նախահայրերի, 
որոնք հոգեվարելիս լալիս էին, որ չեն մեռնում ձիու վրայ` գոռ 
ճակատամարտում: Նա գիտակցում է, որ ինքը ցեղային բողբոջն է սրտի, 
մտքի եւ կամքի ա°յն հսկաների, որոնք մի հատիկ փառք ճանաչեցին.
ՙՊատուոյ վէրքերով զարդարել իրենց մարմինները եւ կռիւներում իրենց 
ճակտի քրտինքը սրբել նիզակներով՚: 
 
Քիչ է խօսում ցեղակրօնը, որովհետեւ գործնապաշտ է, ջանապաշտ, 
որովհետեւ ՙջանքն է, որ իրապէս մեր մէջ ստեղծում է նոր էակը, 
մարդկային անասունի մէջ պատրաստում մարդու յայտնութիւնը եւ 
մարդու մէջ` դիւցազնի արշալոյսը՚: 
 
Նա խօսում է` ուսանելու եւ ուսուցանելու համար, իսկ ուսանում եւ 
ուսուցանում է գործելու համար: Նա այնպէս է խօսում, որ իր ձայնի մէջ 
իր ունկնդիրները իր ցեղի ձայնը լսեն: Նա խօսում է այնպէս` որ իր 
լսարանը զգայ, թէ կայ գերագոյն հեղինակութիւնը -ցե°ղը, որ խօսում է 
ցեղակրօնի շրթունքներով: Ցեղային ինքնայարգանք, ինքնավստա-
հութիւն եւ նկարագիր - ահա° թէ ի±նչ է մշակում ցեղակրօնը իր մէջ: 
 
Ասուած է` ՙԱմերիկան կ’աշխատի, աշխատութիւնը կը պատուէ եւ գիտէ զայն կազմակերպել՚: Նոյնը կարելի է ասել ե°ւ ցեղակրօնի մասին: 
Նա իր գործն անթերի կերպով կատարելու կամք ունի: Նա ատում է 
անաշխատութիւնը եւ արհամարհում անջանութիւնը: Լեցուն քսակի 
սնոտի հպարտութեան փոխարէն` նրա մեծագոյն հպարտանքն է` 
դժուարութիւններ յաղթահարել: 
 
Ամերիկեան միջավայրում, նրան գրաւողը երկնամերձ շէնքերն ու 
տիտանական կամուրջները չեն, այլ ամերիկացու ընկերա-մարդկային 
ճիգը, որի ծնունդն է իր նիւթական վիթխարի քաղաքակրթութիւնը: 
 


 
240
 
 
Ցեղակրօնը սկզբունքի բարձրութեան է հասցրել իր ժամանակը 
օգտակարապէս գործածելու ձեւը: Նա ունի իր սրբավայրը - իր ո°ւխտը որում 
նա կռւում ու կոփում է յարանուանական, դասակարգային եւ 
ընկերային եսականութիւններից զերծ նո°ր հայը: 
 
Ցեղակրօնը չի սիրում նրանց, որոնք ցեղը սիրում են իրենց 
զգացումի ոյժով, բայց մտքի տկարութեամբ, ինչպէս եւ նրա°նց, որոնք 
սիրում են մտքի ոյժով, բայց կամքի տկարութեամբ: Ցեղակրօնը նրա°նց 
հետ է, որոնք ցեղը սիրում են իրենց անհատականութեան բովանդակ 
ոյժով - մտքի, զգացումի եւ կամքի բովանդակ թափով: 
 
Ցեղակրօնի համար հայ կոչուելու արժանի չէ նա, ո°վ մեր երկրագնդի 
վրայ հայ անունից աւելի մի ա°յլ բան է սիրում: Ցեղակրօնը` իր կեանքից 
աւելի իր ցեղն է սիրում: 
 
Օտար միջավայրի գունատ արտացոլումը չէ ցեղակրօնը, այլ հայ 
ցեղայնութեան ճառագայթումն` օտար հորիզոնների տակ: Նա համ
ակուած է պարտականութեան խոր գիտակցութեամբ` նրա°նց հանդէպ, 
որոնք էի°ն եւ չկան եւ նրանց` որոնք չկան, բայց պիտի գան: Ա°յդ իսկ 
պատճառով` նա ապրում է աւելի բարձր կեանքով, նա իր կեանքին 
միացնում է անցեալի խորհուրդը եւ ապագայի հրայրքը: 
 
Նրա կեանքում աւելի գեղեցկութիւն, ուրախութիւն եւ քաղցրութիւն 
կայ: Եթէ ամէն ոք, ինչպէս ասում է Շիլլերը` իր մէջ կրում է մի իդէալական 
մարդ - ապա` ամերիկահայ ցեղակրօն սերունդը իր մէջ կրում է վաղուայ 
անխառն ցեղամարդը: 
 
Իմ արիւնի մէջ, ասում է ցեղակրօնը, կան ու կը մնան հետքեր Անիէ°ն, 
Մամիկոնեաններէ°ն, Մայիս 28ի սերունդէն - իմ ցեղի մեծութիւնէն: 
 
Այդ իսկ պատճառով` բոլոր հայրենիքներէն եւ քաղաքական 
սահմաններէն ներս` նա մնում է հպատա°կն իր ցեղի: 
 
Նա ձգտում է` 
 
ա) Ցեղակրօնութեան միջոցաւ զարգացնել իր մէջ այն բարոյակ
ենսաբանական յատկութիւնները, որոնք կերտած են մեր ցեղի 
դիմագծութիւնը: 
 
բ) Հայկական առհաւութեան դրական ոյժերը վերածել կենդանի ոյժի: 
 
գ) Կեանքի կոչել հոգեւորապէս եւ կենսաբանօրէն զօրաւոր հայը, 
որպիսին պահանջում է իրերի նոր վիճակը գաղթաշխարհում` առաջ եկած 
մեր տեղահանութեան, կոտորածների եւ տարտղնումի բերումով: 
 
դ) Աճեցնել օտար այլասերիչ ազդեցութեանց հակազդող հայ ոգու 
դիմադրողական ոյժը: 
 
Ասենք անցողապէս, որ ցեղակրօնը չի սիրում լսել միջավայրի 
այլասերիչ ազդեցութեան մասին: Այո°, դա ազդում է, բայց դա անզօր կը 
լինի սպանել ինձ, քեզ, նրան, եթէ մենք ապրում ենք ցեղօրէն: 

 


 

241
 
 
Ցեղերի պատմութիւնը մեզ սովորեցնում է, թէ առանձին մարդը, 
ինչպէս եւ ժողովուրդը այնքան հզօր է եւ արդիւնազօր, որքան իր 
էութիւնը բաց է իր ցեղի հոգեւոր մակընթացութեան առջեւ: 
 
Ցեղակրօնը չի սիրում ցեղօրէն անկերպարանը, նւաստը եւ վախ-
կոտը - մասնաւորապէս այդ վերջինը: Այդ իսկ պատճառով` ցեղակրօն 
ուխտերի մէջ խստիւ արգիլուած է ՙմի° վախնար՚ խօսքը: Վախենալ մէկի 
համար` ցեղակրօնի հասկացողութեամբ` ասել է թշնամանել նրան: 
 
Վախը ենթակային դարձնում է անակտիւ, ինքնապաշտպանուելու 
անկարող. դա սպանում է նրա պայքարելու կամքը եւ խղճմտանքի անկա-
խութիւնը, կարճ` ամէ°ն վսեմ զգացում: Նա յաճախ անհատների միջոցավ 
հոգեպէս հարուածում է, կազմալուծում ազգը: Ըստ ցեղաբանների -վա-
խի թագաւորութիւնը տարածւում է մինչեւ ցեղերը: Դա արտայայտւում է 
կա°մ տարերայնօրէն, կամ պարբերաբար: Վերջին ախտանշական ձեւը ն
ախերգանքն է ցեղի հոգեվարքի: Դա նշան է, որ ազգն այլեւս ազգ չէ, այլ 
մարդկային նախիր: 
 
Իսկ նախրանում են ազգերը, երբ մնում են անցեղահաղորդ: Երբ 
ցեղահաղորդ չէ ազգը` նրա մէջ ցեղի ոյժերը - Տիգրան, Վարդան, Վահան 
կամ Մեսրոպ, Նարեկացի, Շնորհալի - մնում են քնած: 
 
Ցեղակրօնութիւնը գալիս է հրահրելու այդ ոյժերի զարթօնքը եւ 
նրանց արտայայտութիւն տալու: 
 
Ցեղային կարողութիւնների եւ առաքինութիւնների զգացումն ու 
արտայայտութիւնը պահանջում են որոշ հոգեբանական մթնոլորտ: 
Ցեղակրօնութիւնը ձգտում է հէնց այդ մթնոլորտը ստեղծել: 
 
Նա ճգնում է աշխարհ բերել ցեղամարդը - ամբողջակա°ն հայ մարդը 
 
-որի մէջ եւ միջոցով պիտի արտայայտւեն ցեղի բովանդակ դրական 
ոյժերն ու յատկութիւնները: 
Անցեղահաղորդը քարշ է տալիս իր մանր եւ պարզ գոյութիւնը: Նա չի 
ճանաչում աւելի բարձր եւ ընդարձակա-հորիզոն կեանք: Նմանը տկար է 
եւ դժբախտ, քանզի դեռ չի զգացել իր միութիւնը ցեղի հետ: Նաեւ երկչոտ 
է անցեղապաշտը, որովհետեւ չգիտէ օգտուել իր էութեան մէջ մթերուած 
կենսաբանական եւ հոգեւոր ոյժի ակնաղբիւրից, նրա շտեմարանից - իր 
ցեղի ոյժից: 
 
* * * 
 
Երկար այն ճամբան, որ մեր ցեղն է կտրել, անցել, իրաւունք է տալիս 
ցեղակրօնին հաւատալու, որ դա հիւթասպառ եղած չէ, որ, ընդհակ
առակը, նրա հողը անախտ է, մաքուր, իսկ հունտը` ազնիւ, զօրաւոր: 
Ցեղակրօնը լաւատես է խորապէս եւ հաւատում է իր գործին: Նա 
սովորելու կամք - աւելի°ն գիտնալու եւ կարենալու ծարաւ ունի: Նրա 
 


 
242
 
 
պրոպագանդը առաւելապէս անձնական օրինակի պրոպագանդ է: Նոր 
ուխտակից գտնել - ահա° մի գործ, որի մէջ ցեղակրօնը յոգնել չգիտէ: Նա 
համոզուած է իր դաւանանքի փրկարար ճշմարտութեան: Նա տառապում 
է` տեսնելով ցեղի ստինքից կտրուած հայ մանուկը, պատանին, երիտաս
արդը: Ոգեկոչական է ցեղակրօնի խօսքը` խռովիչ, հոգեփոխող եւ` նոր 
ապրումի ու հոգեւոր լիութեան սնուցիչ: Չէ± որ ցեղն է նրա հոգեւոր 
կեանքի աղբիւրը: Ցեղաշունչ է իր խօսքը. դա խորհել է ստիպում: Նա չի 
սիրում պայքարի մտնել հին սերունդի - իր նախորդների թողած զէնքերով 
միայն, նա գիտակցում է թէ` անարդիական զէնք, ասել է անզինութիւն, 
անզէն բազուկ: Նա աշխատում է գիտութեան զինարանէն առնել իր կռուի 
զէնքերը: 
 
Այսպէս վարուելով հանդերձ, նա չի մոռանում, որ ՙմարդս ի°նքն է իր 
առաջին զէնքը՚: 
 
Յաղթել` ասել է գերազանցել: Գերազանցելու ճիգ է ցեղակրօնու-
թիւնը: Պէ°տք է գերազանցել իր ցեղի արտաքին թշնամիներին, իսկ այդ 
բանում յաջողելու համար` պէտք է գերազանցել իր նախորդ սերունդին: 
Այդպիսով միայն ճշմարտօրէն յարգած կը լինենք մեր նախորդներին: 
Բաւական չէ հիացիկ վերաբերմունք, անգա°մ պաշտամունք ունենալ 
դէպի անցեալ սերունդը - պէ°տք է գերազանցել նրան: Հէնց սա է կեանքի 
առաջադիմութեան օրէնքը, եւ յարգանքի այն պսակը, որ իւրաքանչիւր 
յետնորդ պարտաւոր է դնել նախնեաց յիշատակների կոթողին: 
 
Ցեղակրօնի համար չկայ աւելի մեծ վատութիւն, քան հոգեւոր 
խզումը սերունդների միջեւ: Նորահաս սերունդը կտրուե±ց անցնող կամ 
անցած գնացած սերունդներէն - նա էապէս կտրւում է մինչ այդ գոյութիւն 
ունեցող ցեղի արժէքներէն ու սրբութիւններէն, կրօնէն ու բարոյականէն: 
Հին սերունդէն կտրուողը դառնում է հոգեպէս անհող եւ անուղի: Էականը 
հոգեհաղորդակցութիւնն է սերունդների միջեւ, որի շնորհիւ վերջինները 
փոխանցում են ցեղի յաւիտենական բոցը, ինչպէս մոմը բոց է առնում 
մոմէն: Անդարմանելի չարիք է հոգեխզումը ժողովուրդների կեանքում` 
հին եւ նոր սերունդի միջեւ, որովհետեւ մի° է, միեւնո°յն է, օրգանապէս 
իրար կապուած աւանդութեանց, բարոյականի եւ արժէքների խախտման 
հոգեբանական հիմքը: 
 
* * * 
 
Գերազանցօրէն հայկական է ցեղակրօնութեան գաղափարը: Այդ 
շարժումը կաղապարուած է մեր ցեղի էութեան վրայ: Դեռ խօսք չկար 
ֆաշիզմի եւ հիթլէրականութեան մասին, երբ ցեղակրօնութեան գաղափ
արը 1919ին ոտքի էր հանել մեր Դաւիթ Բէգեան ուխտերը Սիւնեաց 
աշխարհում, այն ուխտերը, որոնց զարկերի տակ փրկուեց բազմահազար 
 


 
243
 
 
հայ մտաւորականութիւնը բոլշեւիկեան տապարէն, ինչպէս եւ Ադրբէյջ
անին թողնուած հայոց լեռնաշխարհը ճանաչուեց որպէս Հայաստանի 
անբաժան մասը: Փոխառիկ գաղափարները - սոցիալիզմ, կոմունիզմ չ
ե°ն փրկի մեզ, նրանք օտարներէն փոխ առնուած տեսաբանական 
զգեստներ են, որոնք այնքան են խօսում մեր հոգուն, մեր արիւնին, որքան 
սովորական զգեստը` մեր մարմնին: 
 
Ցեղակրօնութիւն ասելով` Լեռնահայաստանում ժամանակին հաս-
կանում էին ցեղային առիւծութիւն: Ամերիկայի մեր ուխտերի խորհրդա-
նշանն էլ առիւծն է, որ վեդական կրօնի մէջ կը խորհրդանշէր երեք բան` 
կռիւ թշնամու դէմ, պաշտամունքի հասնող սէր եւ գերագոյն հրաժարում 
անձնական ՙես՚ից: 
 
Իսկ բագրատունեան զինուորի համար, Անիի շրջանին, առիւծը կը 
խորհրդանշէր` հայ մարդու հաւատը դէպի իր ցեղի ոյժը: 
 
* * * 
 
Ցեղակրօնութիւնը - յաջողապէս ուղղուած այս շարժումը դարձել է մի 
դպրոց ամերիկահայ նորահաս սերունդի համար: Դա` ամերիկահայու-
թեան ցեղահոգ ՙեղիցի°ն՚ է: 
 
Ցեղի հետքերով - ահա° թէ ի±նչ ասել է ցեղակրօնութիւն: Ցե°ղը, 
ցեղային արի°ւնը, ցեղի կա°մքը` աստուածացուած - ահա° դա° մի այլ 
բացատրութեամբ: Դա ասել է` խանդավառ ծառայութիւն եւ հնազանդու-
թիւն ցեղին. դա պաշտամունքն է ցեղի - իր ոյժի, հանճարի եւ բազուկի: 
Դա մեր հաւատն է` դէպի մեր ցեղի կարողութիւնները: 
 
Պաշտել ցեղը, ասել է` բոլորանուէր յանձնուել ցեղի կամքին եւ 
աշխատել, որ այդ կամքը դառնայ ինքնազօր եւ յաղթական: Ցեղակրօնը 
 
-ներկայացուցիչը իր ցեղի ոգու - դաւանում է թէ` Հայաստանը է°ր, է° եւ 
պիտի մնա°յ մինչեւ վախճանը ժամանակների: 
Ցեղակրօնը, որի պաշտամունքի տարրերն են - ցեղային հանճար, ոյժ 
եւ արիութիւն - իր մէջ մշակում է զօրութեան մարդը: Նրա մօտ կենդանի է 
ոյժի զգացումը: 
 
Նա զգում է, որ մօտենում է օրը` վերջին վճռական ճակատամարտի, 
որի համար չի ուզում անպատրաստ գտնուել: 
 
Ցեղակրօնը, դա հայն է` նոր կենսազգացողութեամբ, հա°յը, որ իր մէջ 
սկսել է զգալ հայ երկրի ընդերքում քնած երկաթը: Հա°յը, որի էութեան մէջ 
ցեղի առիւծ-կամքն է արթնացել - ճակատելու, նորաստեղծելու եւ 
յաւերժանալու կամքը: 
 
Հոգով արծիւ հայն է դա, որ նոր է իջել ցեղի պատմութեան բար-
ձունքներից եւ ահա° թեւահարում է վերստին դէպի վե°ր, դէպի հայոց 
 


 
244
 
 
պատմութեան կատարները: Դա գորշ առօրեայից, կեանքի թմբիրից, 
հոգեւոր մեռելութիւնից արթնցած հա°յն է, որ շնչում է խոր, որի աչքերը 
վառւում են նոր յոյսի խանդից, որն իր կրծքի տակ զգացել է իր ցեղային 
ոյժերի ալեկոծուող ծովը, որը` նոր կենսազգացութեամբ` ապրում է մի նոր 
կեանք - ոյժի, արիութեան եւ հպարտանքի: Դա վահագնապա°շտ հայն է ուժ
ապա°շտը, զոհապա°շտը: Ցեղահոգ Հա°յն է դա, որ յայտարարեց 
ՙԼոզա±նը - ո°չ, երբե°ք՚: Նա°, որ զայրոյթով մերժում է աշխարհի 
անիրաւութեան դատակնիքը իր ցեղի ճակատագրի մասին: Ցեղապրումի 
ընդունակ հայն է դա, որ մի օր իր աչքը օտար հորիզոններից դարձրեց 
դէպի մեր երկիրը - մտասուզուեց մեր պատմութեան ալեծուփ ովկիանում, 
եւ մեր ցեղի կեանքի մագաղաթին նայելով, իր էութեան խորէն 
աղաղակեց,-
 
ՙԵս կարդացի ցեղիս թողած աստուածային հետքերը երկրագնդի 
վրայ, տեսայ, համբուրեցի, պաշտեցի - ես դարձայ ցեղակրօն՚: 
 
XI 
 
ՑԵՂԱԿՐՕՆՈՒԹԵԱՆ ՀԱՒԱՏԱՄՔԸ 
 
(Մի հատուած իմ ՙՑեղային Արթնութիւն՚ յօդուածաշարքից) 
 
Մի ժողովուրդ, որ ինքզինքը դեռ չի նուաճել -իսկ ինքնանուաճումը 
հնարաւոր է ինքնաճանաչումի ճամբով միայն - ընդունակ չէ°, արժանի չէ° 
մեծագործութիւնների: 
 
Ժողովուրդների - ասենք եւ մի ա°յլ ճշմարտութիւն - հոգեւոր 
արդիւնազօրութիւնը մե°ծ է այնքան, որքան բիւրեղացած, պայծառացած 
է նրանց ցեղային գիտակցութիւնը, որքան բացայայտուած է նրանց 
նախաէութիւնը, հոգի°ն: 
 
Հազար խորհուրդ ունի հայ հոգին, որ իր խանդավառ մարգարէին է 
սպասում, որը պիտի յայտնուի մի օր եւ այն բացայայտ է մեզ: 
 
Հայութիւնը ցեղաճանաչութեամբ միայն կարելիութիւն պիտի 
ստանայ իր էութեան չգիտակցուած ոյժերը լծելու իր ցեղին վիճակուած 
անհաւասար գոյամարտի գործին: Այո°, դեռ ցեղաճանաչ չենք, դեռ 
կանչում ենք մեզ, ձայն ենք տալիս, փնտռում, բայց դեռ չենք գտել մեզ, 
դեռ չենք ճանաչել մեզ, որպէս ցեղ: 
 
Փնտռում ենք Յաւիտենական Հայը, փնտռում ենք նրան իր հեթանոս 
դարերում, իր քրիստոնէութեան մէջ, իր պատմութեան լոյսի տակ, իր 
գրականութեան մէջ, իր իմաստասիրութեան եւ վարած ճակատամար
 
 


 
245
 
 
տերի, իր ինքնիշխանութեան եւ ստրկութեան, իր կոտորածների, արտա
գաղթերի եւ հայրենաշինութեան մէջ - փնտռում ենք նրան իր բնաշխար-
հում եւ օտար հորիզոնների տակ, փնտռում ենք, բայց դեռ չենք գտել: 
Գիտենք, սակայն, որ միայն ինքնաճանաչութեամբ կարելի է տիրապետել 
այն տարերքին, որ յաւիտենական է հայ էութեան մէջ - մեր ցեղայնու-
թեա°ն: 
 
Ցեղօրէն անինքնաճանաչ` դեռ կոյր հայ հոգու խորքերում, եւ այդ իսկ 
պատճառով` անզօր մերօրեայ ճակատագրական խնդիրների առջեւ, 
որպէս ժողովուրդ, մենք շարունակում ենք մնալ նուաստ ու նահատակ, 
երբ աշխարհը պահանջում է լինել ինքնայարգ եւ յարգանք պարտադրե-
լու աստիճան զօրաւոր: 
 
Անասելիօրէն զօրութենական` բայց դեռ իր ինքնայաղթահարումը 
գլուխ չհանած` հայ էութիւնը իր անսպառելի շինարարական եռանդը 
մսխում է ընդունայն: Մեր ժողովուրդը դեռ շարունակում է արիւնի տուրք 
տալ իր ցեղային անինքնաճանաչութեան: Ա―հ, դեռ շարունակւում է հայոց 
ողբերգութիւնը, - մի անօրինակ ողբերգութիւն, որ մեր ազգային ոյժի եւ 
հպարտութեան փոխարէն` մեր տկարութիւնն ու նուաստութիւնն է 
սնուցանում: Արդ` մեկնելով այն կենսաբանական ճշմարտութիւնից, թէ` 
երբ ժողովուրդների մէջ տկարանում է ցեղի շունչը - սկսւում է նուազիլ 
սերունդների կենսունակութիւնը, հոգեպէս մանրանում են անհատները, 
շեշտւում է նրանց վատասերումը եւ վրայ է հասնում անժամանակ 
զառամութիւն, - մեկնելով այդ ճշմարտութիւնից` քե°զ, նորահաս սերունդ, 
ցեղիդ ձայնն եմ բերում: Ես քեզ ցեղակրօնութիւն եմ քարոզում: 
Ցեղակրօնութի°ւն, որով անհայրենիք հայութիւնը հոգեւոր զրահ կը 
հագնի` օտար միջավայրերի այլասերիչ ազդեցութիւններին յաջողապէս 
դէմ դնելու համար: 
 
Այդ դաւանանքը, քո միակ դաւանանքը, որեւէ հանգիտութիւն չունի 
այլ վարդապետութիւնների հետ. իսկ եթէ կրօն է դա, ապա դա կրօ°նն է 
ցեղային հպարտութեան, ոյժի եւ արիութեան, դա կրօնն է հայ նորահաս 
սերունդի: 
 
* * * 
 
Ցեղակրօնութի°ւն -
 
Լոզանում եւ Լոզանից յետոյ, անասելիօրէն վիրաւորուած, 
զարնուած անարգանքի փոշիների մէջ, իր խորքի մէջ ապտակուած, 
ցնցուած հայ հոգու ծնունդն է դա: 
 
Չէ°, այլեւս այսպէս ապրել չէ° կարելի, ապրել առանց սեփական 
իրաւունքի, արժէքի եւ արժանիքի գիտակցութեան, առանց ներքին 
 


 
246
 
 
հպարտութեան - առանց սեփական կեանքի - չէ°, այսպէս չէ° ուզում ապրել 
նորահաս սերունդը: 
 
Անցեղաճանաչ` անզօր ու նուաստ է հի°նը. մեզ պէտք է նո°ր հայը, 
որին սպասում ենք ցեղակրօնութիւնից: Մեզ պէտք է ցեղակրօն հայը, որ 
զօրէր դիմանալ մերօրեայ քաղաքական աշխարհին: 
 
Ցեղակրօնութի°ւն -
 
Ցեղիս ճանաչումն է դա, ճանաչումը մի գերիվերոյ ոյժի, էութեան. 
 
Երկրորդ` այդ ոյժ-էութիւնից ծնած լինելուս գիտակցութիւնն է դա. 
 
Ապա` այդ ոյժ-էութեան ցմահ հաւատարիմ մնալուս ուխտն է դա: 
 
* * * 
 
Ա. 
 
Ես ցեղակրօն եմ 
 
 
Եւ ահա` կ’երդնում Վահագնի աջի վրայ` երբեք չմեղանչել ուխտիս դէմ - ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ: 
 
Բ. 
 
Ինձ համար անհատականութեան եւ ազատութեան ամենաբարձր 
արարքը - դա հնազանդուելն է ցեղիս: 
 
Գ. 
 
Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա` գիտեմ, թէ մե°ծ է իմ ցեղը, թէ իմ ցեղն 
աւելի°ն է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ 
հայոց նորագոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան. 
գիտեմ, թէ ի±նչ բաների ատակ է իմ ցեղը: 
 
Դ. 
 
Ես ցեղահաւատ եմ, եւ ահա° պաշտում եմ ե°ւ մի այլ աստուածութիւն 
 
-ցեղիս արի°ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան: 
Ե. 
 
Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա° զգում եմ, որ իմ անձը աւելի° իմ 
գերագոյն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական 
ծնողներին: 
 


 
247
 
 
Զ.
 
 
Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտակ
անութիւն ունիմ ես, եւ ահա° պայքարում եմ մի մե°ծ ճակատագրի համար, 
որին արժանի է իմ ցեղը: 
 
Է. 
 
Ցեղակրօն ե°մ, ասել է` ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ 
ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի: 
 
Ը. 
 
Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ի°նչ վիճակում էլ որ լինեմ` 
մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր` անդարձ 
պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ°, վերադարձ կայ: 
 
Թ. 
 
Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի° մեծ պարտականութիւն ունի, 
քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ` 
ցեղակրօնի իմ բաժինը - առիւծի բաժինն է, ամենամե°ծը: 
 
Ժ. 
 
Ցեղակրօնը, որի նշանաբանն է - աւելի°, է°լ աւելի զօրութիւն - պաշտ
ամունք ունի իր ցեղի մարտական ոյժի, իմա° Հայ Յեղ. Դաշնակցութեան 
հանդէպ: 
 
ԺԱ. 
 
Զոհապաշտ եմ ես, եւ ահա° երկիւղածօրէն կ’ոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան իրենց արիութեան 
մէջ, աստուածացան իրենց հոյակապ նուիրումի մէջ - որոնք իրենց 
արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենական
ացնելու համար: 
 
ԺԲ. 
 
Ցեղակրօնն էլ է ձգտում երջանկութեան - տեսնել թէ ինչպէ―ս աճում է 
իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը: 
 


 
248
 
 
ԺԳ.
 
 
Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը: 
Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ, 
թէ ինչու ցեղային անհատականութեան եղծումը` ցեղակրօնը համարում է 
ոճիր` ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ: 
 
ԺԴ. 
 
Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ 
հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել 
ցեղի կազդուրիչ ստինքէն - կաթէն: 
 
Նա խորշում է հայ իրականութեան մէջ զեռացող այն բոլոր ոյժերէն, 
որոնք թէպէտեւ հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր 
հոգեբանութեամբ միացած ճակատ է յարդարած մեր լուսաւոր 
ազգայնականութեան դէմ: 
 
Աւելի° պարզ: Ազգայնականութեան երկու ձեւերից` - ազգայնական 
անհատապաշտութիւն եւ եսապաշտութիւն - ցեղակրօնը ողջունում է 
առաջինը, որն այլ բան չէ, եթէ ոչ ազգ-անհատի արդար եւ արգասաւոր 
ձգտումը` հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատ-
մական տիպը, եւ պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը: 
 
Ցեղակրօնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամ
արդկային բարոյականի եւ յառաջդիմութեան բարձր սկզբունքներին: 
 
ԺԵ. 
 
Մե°ծ է ցեղակրօնի իմ թշնամանքը, ինչպէս մե°ծ է իմ պաշտամունքը: 
 
Ցեղիս թշնամիներ են - թուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ 
գործակալները, ամէն անուան ու ծպտումի տակ - որոնց վճռաբար կը 
հակադրեմ իմ զօրութենական ցեղապաշտութիւնը: 
 
-Ինձ համար գոյութիւն ունի հարցերի հարցը` հապա բախտահաս 
թո±ւրքը: 
-Ես խորշում եմ բոլշեւիզմից, որովհետեւ հակամարդկային է: Երիցս 
ատում եմ դա, որովհետեւ հակահայ է` թուրքի չափ, որովհետեւ թուրքի 
հետ զինակցած մտաւ Հայաստան, որովհետեւ նրանից ցայսօր օգտուեց 
ցեղիս գերեզմանափորը - թո°ւրքը, միա°յն թուրքը: 
Ցեղադրուժ բոլշեւիկը իր շնական հրաժարիմքն ունի. 
Ես` իմ վճռական այո°ն` ցեղիս. 
 
 


 
249
 
 
Նա իր թուղթէ անզօր եղիցի°ն ունի. 
 
Ես` իմ հանապազօրեայ ազատագրական աշխատանքը ցեղիս 
համար: 
 
Զզուելիօրէն բացասական է բոլշեւիկը, եւ դիմազուրկ` հոգեպէս: 
 
Ցեղակրօնը մարդկութեան ներկայանում է ցեղադրոշմ ճակատով: 
 
ԺԶ. 
 
Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի 
հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական 
անդէնականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւն 
 
-այդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը: 
ԺԷ. 
 
Ցեղակրօն եմ, ասել է` պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ 
պէ°տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին - նա°խ թուրքին: 
 
ԺԸ. 
 
Ուժապաշտ` տկարութիւն ու նահանջ չի ճանաչում ցեղակրօնը: Նրա 
մօտ կենդանի է ծարաւը` ոյժի, քաղցրութիւնը` զոհաբերութեան, եւ ճիգը` 
ցեղի ոյժերի կենտրոնացման: 
 
Արտաշիսեան իր նախնիքների մեծութեան հետամուտ` նա պատկառում 
է իր ցեղէն, եւ աշխատում ամէնուրեք արժանաւորապէս ներկայ
ացնել դա: 
 
ԺԹ. 
 
Նրա համար նուիրական է հայոց նորագոյն քաղաքական գոյառու-
թեան օրը - Մայիս 28-ը - եւ այն խորհրդանշող սրբազան Եռագոյնը, որ է` 
սրբութի°ւն, քաղաքական դա°տ եւ վախճանաբանութի°ւն, միաժամանա°կ: 
 
Ի. 
 
Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ 
գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր 
մահը: 
 


 
250
 
 
ԻԱ. 
 
Ինքնամսխումի մէջ ազատ չէ° ցեղակրօնը: 
 
Քաջառողջ լինելու իրաւունք եւ պարտականութիւն ունի նա, որի 
ձեռքին է գալոց սերունդների ճակատագիրը: 
 
ԻԲ. 
 
Նրա համար նախասիրելի են ա°յն գիտութիւնները, արուեստներն ու 
արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզօրութեան եւ 
յաղթանակին: Ցեղակրօնը` մարտիկ է կամ պատրաստւում է դառնալ 
այդպիսին: 
 
ԻԳ. 
 
Անձնական կամքի մշակութեամբ` ցեղակրօնը սատարում է հայ ոգու 
հսկայացումին: 
 
Ցեղի կամքի աստուածացումը - ահա° թէ ինչի է ձգտում նա: 
 
Այդ անմեռ կամքին ահա°, որ չմեռաւ դաժան դարերի հարուածների 
տակ, եւ չթողեց որ հայութեան մէջ Մամիկոնեանների ռազմաշունչ ոգին 
մեռնի, ցեղակրօնն ասում է վճռաբար` այո° եւ ամէ°ն: 
 
XII 
 
ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉ ԱՐԾՈՒԻԿՆԵՐ 
 
Դուք ուզում էք ծառայել ձեր հայրերի± 
հայրենիքին. բարի°. այդ դէպքում 
ծառայէք ձեր զաւակների հայրենիքին: 
 
ՎԻԼԷ 
 
Մանկական դաստիարակութիւնը, իբր ազգային խնդիր, այն բովան
դակութիւնն է, որով ազգայնական ամերիկահայութիւնը շօշափում է իր 
ապագայի սիրտը: Ազգային դաստիարակութեան նպատակն է` կաղապար
ել, ձեւաւորել մանուկի ցեղային գիտակցութիւնը - այսինքն` մարդ էակի 
կենսաբանական բովանդակութիւնը կերպադրել, տիպարօրէն, ցեղայ-
նօրէն: 
 


 
251
 
 
Մի ժողովրդի ապագան կախուած է ցեղային ա°յն թթխմորից, որ 
դաստիարակութեան միջոցով դրւում է մարդ-էակի էութեան մէջ` սրա 
ամենաճկուն հասակում: Ցեղակրօնութեան միջոցաւ` ամերիկահայու-
թիւնը ձգտում է իր մանուկի մէջ զարգացնել հէնց ցեղային թթխմորը ժ
առանգականութեան տուեալները: 
 
Մանուկին յատուկ է ամէն ինչ ընդունել անքննադատաբար, մաս-
նաւորապէս արտադպրոցական նիւթերը: Բաւական չէ, որ դաստիարա-
կութիւնը ըստ ձեւի եւ մանկավարժօրէն նպատակայարմար լինի, պէտք է 
նախանձախնդիր լինել յատկապէս բովանդակութեան մասին, իսկ 
դաստիարակութեան բովանդակութիւնը - դա հոգեցեղային կարելիու-
թիւններն են: Մեթոդն այն չափով արժէք ունի, ինչ չափով որ դա նպաստում 
է բովանդակութեան յայտնաբերման: Ամէն նիւթ մանկան գիտակցութ
եան համար ձեւաւորիչ ոյժ ունի: Ա°յդ իսկ պատճառով, ամէն բանից 
առաջ անհրաժեշտ է նիւթերի ընտրութիւնը, իսկ ընտրողն ամէն բանից 
առաջ նկատի պիտի ունենայ մանուկի ցեղա-հոգեբանական յատկութիւն-
ները: Նիւթը պիտի նպաստէ մանուկի զգացական խորութեան: Պէտք է 
խուսափել բոլոր տեսակի անբովանդակ նիւթերից, որոնք եթէ չեն քան
դում, գէթ թուլացնում են մանուկի հոգեւոր կարողութիւնները: 
 
Մեր հետապնդած դաստիարակութիւնը նախ պիտի մշակէ հայ 
մանուկի ցեղաշունչ սիրտը, ինչ որ հասուն տարիքում դժուար է ստեղծել, 
եթէ չասենք անկարելի: Իսկ ցեղաշունչ սիրտ ստեղծելու գործում 
դաստիարակչական բոլոր ազդակներից - ընտանիք, հասարակութիւն, 
աւանդութիւններ, դպրոց -մա°յրն է ամենավճռական դեր խաղացողը: 
 
Այլ ժողովուրդների կեանքում ընտանիքը միայն լրացնում է դպրոցի 
գործը: Բայց ամերիկահայութիւնը ազգային դպրոցներ չունի, որով` ընտ
անիքը, որ առաւելապէս ասել է մայր` պիտի փոխարինէ ե°ւ դպրոցը: Եւ 
այդ ընտանիք-դպրոցի նպատակը պիտի լինի ուժեղացնել հայ մանուկի 
հոգե-ցեղային դիմադրականութիւնը: Իսկ այդ անելու համար` դա հրամ
այողաբար պիտի դառնայ հոգեկան եւ ցեղային առողջութեան աղբիւր: 
 
Մայրը տալիս է նիւթը - ցեղանի°ւթը, դաստիարակիչը` հոգի°ն: Այս 
երկուսն են կռում, կոփում ցեղի ճակատագիրը` մանուկի միջոցաւ: Այս 
երկուսի միջոցաւ տարւում է նաե°ւ ցեղի գոյամարտի նախապատրաստութիւնը: 
 
 
Հայրը, որպէս ընտանիքէն դուրս գործող, նուազ դաստիարակչական 
ազդեցութիւն ունի իր զաւակների վրայ, քան մայրը: 
 
Այդ իսկ պատճառով, Արծուիկների կազմակերպութիւնը ամերիկահայ 
ազգայնական կնոջ - Կարմիր Խաչի ցեղահոգ գործն է: 
 
Ամերիկահայ ազգայնական կինը կատարում է երկու գործ` 
 
ա) Նա ճիգ է անում ընտանիքը վերածել դպրոցի: 
 


 
252
 
 
բ) Նա ճգնում է թափ տալ ցեղակրօն շարժման, նոր կեանքի եւ 
հոգեւոր վերանորոգութեան այս գործին: 
 
Կարմիր խաչուհին սկսել է գիտակցել, որ ինքը վերանորոգչական 
կարեւորագոյն ազդակն է, ինչպէս եւ գլխաւոր կռողը ցեղային առաքի-
նութիւնների: Լծուած նորահաս սերնդի դաստիարակութեան գործին` նա 
իր հոգու հետ` իր զաւակին տալիս է մեր ցեղային առաքինութիւնների 
տախտակը: 
 
Չկա°յ ազգային ապագայի կառուցում` առանց մօր, առանց հոգեփոխու
ած` նաեւ բանապէս ցեղայնացած կնոջ: 
 
Մայրն աւելի° է մօտ իր երեխային, նա աւելի°ն է տալիս նրան. ա°յդ իսկ 
պատճառով, երեխան աւելի իր մօր պատկերն է: 
 
Այդ գիտակցութեամբ ահա° Հայ Կարմիր Խաչը, որ 1934ի ընթացքում 
կրկնապատկեց իր թիւը, նոր սերունդի դաստիարակութեան զուգահեռ` 
աշխատում է ստեղծել հոգեփոխուած մայրը: Նա գիտակցում է, որ 
վերանորոգումը պէտք է սկսել հասարակական առաջին բջիջից` 
ընտանիքից, իսկ ընտանիքում նա°խ իրենից` հայ կնոջից: Այս նպատակով 
էլ նա տքնում է հոգեցեղօրէն վերարարչագործել ամերիկահայ կինը: 
 
Կարմիր Խաչի ստեղծած շարժման մէջ ցեղօրէն կայտառանում է 
նաեւ հայ կինը: Այդ շարժումը պատրաստում է ցեղային ոգու դաստիար
ակչուհին: Ամերիկայի կարմիր խաչուհու համար է նաե°ւ գերման կնոջ 
ուղղուած նոր տասնաբանեայի առաջին պատուիրանը - ՙԴու պէտք չէ 
մոռանաս, որ մօր եւ կնոջ քո պարտականութիւններից զատ` պէտք է մաս-
նակցես ազգիդ կեանքում տեղի ունեցող ճակատագրական անցքերին՚: 
 
Եւ կարմիր խաչուհին աշխատում է իր բախտորոշ բաժինը բերել իր 
զաւակներին տուած ցեղայարմար դաստիարակութեան գործին: Նա 
աշխատում է դառնալ ցեղամայր, որպէսզի իր զաւակները դառնան ցեղաճ
անաչ, ցեղահաւատ, ցեղակրօն: 
 
Նա հասկացել է, որ գերագոյն է մօր առաքելութիւնը - որ նա կոչուած 
է իր երեխայի դաստիարակութեան միջոցաւ կառուցելու իր ցեղի 
ապագան: Այո°, երեխան ներկայացնում է ապագան. նա մի խոստումնալի 
կարելիութիւն է, մի ժպտացող յոյս` լաւագոյն ապագայի: Եւ երեխայի հէնց 
այդ հանգամանքն է իրեն դարձնում սրբազան ժողովուրդների համար: 
Կեանքի բոլոր մեծագործութիւնները, յաղթանակները` ցեղերի ոգու 
արծուային թեւաբախումներ են: Ամերիկահայուհին հասկացել է այդ եւ 
ճգնում է արծուամայր դառնալ եւ իր արծուիկին սովորեցնել լայնաթռիչ 
խոյանքը` յանուն իր ցեղի Մեծ Վաղուան: 
 
Հայ Կարմիր Խաչի ամէն մասնաճիւղ պարտադրօրէն ստեղծում է 
արծուիկների բոյն, իր թեւի տակ, վարում է նրանց կեանքը, դաստի
արակում նրանց: Աւելացնենք, որ արծուիկների կազմակերպութիւնը 
 

 

253
 
 
մէկ մէկ տնկարաններ են ցեղակրօն ուխտերի համար: Տասներեք տարին 
անց` արծուիկները միանում են ցեղակրօն ուխտերին: Այդ շարժումը մեծ 
խանդավառութիւն է ստեղծել թէ° մանուկների թէ° շրջապատի մէջ: 
Արծուիկը սովորում է ճանաչել եւ սիրել ցեղը, ապրել նրա արժէքներով: 
Իրենց պաշտամունքը Եռագոյնի հանդէպ արտայայտելու համար յաճախ 
նրանք իրենց անուանում են ՙԵռագոյնի մանուկ՚: 
 
-Americas future lies an its youths. 
Նայելով հայ արծուիկի աչքերին, որոնք իրենց ցեղի հոգու խորքն են 
արտացոլում, մենք հպարտօրէն կարող ենք ասել, որ աւազի վրայ դրուած 
չէ ամերիկահայութեան շէնքը, որ նա ապագայ ունի, որովհետեւ 
արծուաբոյններ - արծուիկների սերունդ ունի: 
 
Աշխատէ°, աշխատէ°, աշխատէ° կարմիր խաչուհի, որ վաղը Հայաստ
անը արծիւների բոյն դառնայ: 
 
XIII 
 
ՈՒՍԱՆՈՂՈՒԹԻՒՆ 
 
ՙՊիտի ապրեմ, քանի դեռ 
Մասիսը չի կործանիր՚: 
 
ՈՐԲԵՐԵԱՆ 
 
Նորահաս սերունդի առջեւ բանալով իր դուռը, Դաշնակցութիւնը նրա 
առջեւ էապէս բացեց Հայոց ապագայի դուռը: Այդ սերունդի մէջ բացառիկ 
տեղ է գրաւում ուսանողութիւնը - մեր վաղուայ մտաւորականութիւնը: 
Մեր կանչին, առաջինը լինելով, արձագանգեց Բոստոնի ուսանողութիւնը, 
որ այժմ գործում է ՙԱհարոնեան Ակումբ՚ անուան տակ: 
 
Բոստոնին հետեւեց Նիւ Եորքի ուսանողութիւնը: Այժմ ջանքեր են 
թափւում միութիւններ ստեղծելու այն բոլոր համալսարանական քաղաք-
ներում, ուր հայ ուսանողութիւն կայ: 
 
Ամերիկահայ ուսանողութեան մի մասը - բարեբախտաբար աննշան 
մասը - տեղաւորուած է հայ կեանքի ապազգային բեւեռի վրայ: Ցեղօրէն 
կոյր` այդ տարրը հայկական երկնակամարի վրայ լուսատուներ չի 
տեսնում: 
 
Նիւթապաշտութեամբ թունաւորուած` նա ուսանում է հացի, միա°յն 
հացի համար: Նա բանիւ եւ գործով հաստատել է Ֆիխտէի խօսքը, թէ` 
 


 
254
 
 
ՙԱյս կամ այն փիլիսոփայութեան ընտրութիւնը կախուած է մարդու 
անձնական յատկութիւններից՚: Իր հոգեբանութեան համաձայն` նա 
ընտրել է նախանձի եւ հացի փիլիսոփայութիւնը -բոլշեւիզմը: Այդ ուսա-
նողութեան հոգեւոր կեանքը կարելի է բնորոշել մի հատիկ բառով -
ինքնաունայնացում: Մի° սէր ունի - ժամանցը, հաճոյալի ժամանցը: Նրա 
համար ՙհաւասար են` երկինքն ու չուանը՚: Գերագոյնը կեանքում` իր 
ա°նձն է: Իր ծագումից զատ ոչի°նչ ունի հայկական: Անարժէք է, կորա°ծ 
ցեղի համար, որով` պարարտ հող է ՙլենինեան սերմունք՚ի համար: 
 
-Ուսանողութեան միւս մասը - ցեղօրէն առողջ տարրը - թրծւում է 
Դաշնակցութեան շունչով: Սրանց համար Հայոց ցեղայնութիւնը մարած 
հրաբուխ չէ°, ոչ էլ կիսաշէջ, այլ անընդհատ գործող հրաբուխ: 
Ցեղի ներքին աճումը - հակառակ անպատում արհաւիրքների -
իրողութիւն է: Չդադարեցրին նրա աճումը` ո°չ կոտորածները, ո°չ տեղահ
անութիւնը, ո°չ էլ տարագրութիւնը: Դա նշան է, որ մեր ցեղն իր ընդերքում 
կրում է, կարողական վիճակում, պահեստի հոգեւոր եւ կենսաբ
անական հսկայական ոյժեր: Հասկանալի է, որ նման ցեղի զաւակները 
չէին կարող չգիտակցել, թէ` աններելի տգիտութիւն եւ վատութիւն է ս
եփական արժէքների ուրացումով օտարութեան մէջ կեղծ իրաւահաւաս
արութիւն փնտռելը: 
 
Ազգայնական ուսանողութիւնը գիտէ, որ համամարդկային քաղաքա-
կրթութեան ճամբան միագիծ չէ, որ ամէն ազգ զարգացման իր ուրոյն 
եղանակն ունի, եւ որ ոչ մի արդարացում ունի ազգային առանձնայատ-
կութիւնների զոհաբերումը այս կամ այն օտար մշակոյթին, որքան էլ այդ 
վերջինը մեծ լինի: 
 
Օտարը միշտ էլ բնազդական, այլ արդար արհամարհանք ունի 
այլասերուածի հանդէպ, անկախ նրա ընկերային դիրքից: Ճշմարիտ 
իրաւահաւասարութիւնը այլացեղ ազգերի եւ անհատների միջեւ հնար
աւոր է միայն եւ միմիա°յն սեփական արժէքների միջոցաւ: 
 
Ա°յս ըմբռնումն է գծել ՙԱհարոնեան Ակումբ՚ին պատկանող ուսանո-
ղութեան ճամբան: 
 
Եւ ո°չ մի զիջում ի հաշիւ մեր ցեղային անհատականութեան եւ 
արժանապատւութեան - ահա° նրա նշանաբանը: 
 
Ցեղաճանաչ` այդ ուսանողութիւնը իր ցեղային անեղծ էութեամբ 
աշխարհն ընդունում է անմիջական կերպով - թա°րմ կենսազգացողու-
թեամբ: 
 
Նա զգում է մեր ապրած ժամանակի մեծութիւնը, եւ աշխատում է` 
աննշան սերունդ չկոչուելու համար: Աշխատում է, քանզի գիտէ, որ պատ-
մութիւնը վաղը վերստին ազգերը դատաստանի պիտի կանչէ եւ պիտի 
ոտնակոխէ, տրորէ այն ամէնը, որ տկա°ր է, անզօ°ր, անպատրա°ստ: 
 


 
255
 
 
Նա զգում է գալիքը, որն աննախընթացօրէ°ն փոթորկաբեր պիտի 
լինի: Մօտենում են նոր աշխարհաւերութեան օրերը: 
 
Եւ նա խորապէս գիտակցում է, որ ոճիրի համազօր տգիտութիւն կը 
լինէր կարծել, թէ` հայութիւնը լենինեան շանթարգելի շնորհիւ կարող է 
զերծ մնալ աշխարհի գլխին պայթող փոթորկից: 
 
* * * 
 
Տիեզերիմաստութեան պէտք չկայ հասկանալու համար, թէ` մեր 
օրերը - նոր վերածնունդի, նոր ոգեկառուցումի օրեր են: Վերանորոգումի 
ճիգ են կատարում բոլո°րը, անխտիր, բոլոր ազգերը - զօրաւոր թէ` տկար, 
յաղթական թէ` պարտեալ: 
 
Աշխատա°նքն է եռում ազգերի ծոցի մէջ - ոգո°ւ աշխատանքը, որով 
աշխատող ազգերը կռում, կոփում են իրենց մօտաւոր ապագայի դէմքը, 
որ ասել է` իրենց հոգեւոր դէմքը: Դասակարգային եսականութեամբ 
բռնուած` դեռ երէկ նրանք ինքնաթշնամական հարուածներով իրենց դար
աւոր քաղաքակրթութիւնը կը վտանգէին, իսկ այսօր` ցեղի ճակատագրի 
ընդհանրութեան զգացումով զինուած, գործի է լծուած, որպէս մի° մարդ: 
Գրկած իրենց պատմութեան անիւը` նրանք ճգնում են զայն դարձնել դէպի 
իր բնական ճամբան: 
 
Աշխատո°ւմ են ազգերը, առաջին հերթին ֆաուստեան խռովքով, 
աշխատում են նրանց մտաւորականութիւննե°րը - տքնում, քրտնում այն 
մեծ օրերի համար, որ գալիս են: 
 
ՙՈյժն է կրօնք, վա―յ տկարին՚ - ահա° օրուայ նշանաբանը: Ճշմարիտ 
մտաւորականութիւնը - իր անունին արժանի - ցեղի ոգու գրականու-
թեամբ, ցեղի խօսքի բոցով հրդեհում է ապրումները, մասնաւորապէս, 
նորահաս սերունդի եւ նրան նուիրումի, զոհաբերութեան ու գործի մղում: 
 
Երբե°ք, երբե°ք, մարդ էակի հայեացքն այնքա―ն վճռականութեամբ 
դարձած չէր եղել դէպի կեանքի ամենամե°ծ ոյժը, ամենամե°ծ արժէքը, 
ամենամե°ծ աստուածութիւնը - աշխատա°նքը: Հայրենիքները դարձած են 
մէկ մէկ հսկայ դարբնանոցներ, ուր դարբին-ազգերը ճակատագրի սալին 
իրենց ծանր կռանն են իջեցնում: Ոտքի վրա°յ է ազգը - մե°ծ, քրտնաթո°ր, 
յաղթակա°ն: Այլեւս իրար հասկացել են ու միացել` ժողովուրդն ու 
ընտրանին, պարտականութիւնն ու գիտակցութիւնը: Նման վիճակում են 
իրականանում համերաշխութիւնն ու հաւասարութիւնը` ընկերային 
խաւերի միջեւ: Նրանց աշխատանքի առաջացրած ներքին ջերմութիւնից 
սկսել է հալուել դասակարգերի միջեւ ցցուած սառոյցէ լեռը: Այդ 
աշխատանքի մէջ, վերջապէս, պիտի յաջողուի սպանել մարդկային 
երջանկութեան թշնամին - Մեդուզա°ն: Այլեւս աշխատանքը դառնում է 
օրհնութիւն: Աշխատողը նրա մէջ դնում է իր այրական ուրախութիւնը, իր 
 


 
256
 
 
խանդավառութիւնը, իր մտածումը` իր հոգին: Աշխատանքը թափանցւում 
է աշխատողի էութեամբ, որով` աշխատող ազգը դառնում է ինքնաճանաչ: 
 
Չէ± որ անխօս ինքնախոստովանութի°ւն, ինքնաարձանացում, ինք-
նաարտայայտութիւն է աշխատանքը: 
 
Այսպէ°ս, ոգու այդ նոր աշխատանքի մէջ ընկերայնօրէն սրբւում են, 
երիտասարդանում, վերածնւում -ազգայնանո°ւմ են ազգերը: 
 
* * * 
 
Աշխարհն ազգայնանում է: 
 
Օրինակնե±ր: Ահա° Ֆրանսան, ուր ֆրանսիստների - ՙբանուորի, 
գիւղացու եւ զինուորի՚ շարժումը տարածւում է ինչպէս հրդեհն` 
անտառում: Այդ միութեան անդամները, որպէս խորհրդանշան, կրում են 
հին ֆրանկների զինուորական տապարը - ա°յն ծանր եւ հատու զէնքը, որ 
մի ժամանակ կ’երգէին գաղիական դիւցազներգակները - ՙՄեր հայրերը կը կռուէին երկսայրի տապարներով. նրանք ընկան ճակատամարտերում 
եւ արծիւները նրանց մահը ողբացին՚: Ժոռէսի հայրենիքի իսկական 
խորհրդանշանն այսօր, վերստին, հին, ծանր եւ երկսայրի տապարն է, 
որով ֆրանկները ժամանակին գոռ Հռոմի դռները խորտակեցին: Տապա°ր 
 
-դա հոգեբանօրէն նշանակում է - զա°րկ, ֆրանսացի, որ Ֆրանսան ապրի: 
Երէ°կ էր, երբ երկու ընկերվարական ղեկավարներ - Փարիզի երեսփո-
խան Մոնտանիոն եւ Բորդոյինը` Մարկէ°ն - յայտարարեցին իրենց ընտրող 
բանուորութեան` ՙՄենք ապրում ենք մէկը պատմութեան ամենամեծ 
անկիւնադարձերից: Չենք կարող ժխտել փաստը, թէ նոր զօրաւոր իշխա-
նութեան գաղափարները կենդանացուցիչ կերպով տարածւում են ողջ 
աշխարհում: Չէ±ք խորհում, որ դա իր հասարակական արդարացումն 
ունի: Երբ մարդ վտանգի մէջ է` նախ եւ առաջ նա մտածում է իր մեր-
ձաւորների մասին: Թոյլ տւէք մեզ մտածելու մերոնց մասին, ձե°ր մասին, 
եւ զոհաբերելով սքոլաստիկան, դարբնե°նք նոր կեանք: Լինե°նք կնքահ
այրը նո°ր հասարակութեան` դրուած ազգային հիմունքների վրայ՚: 
 
Մարկէն, որ վերջերս ծառացաւ Երկրորդ Միջազգայնականի դէմ, 
ասում է մի այլ տեղ` ՙՀասել է ժամը, երբ պէտք է վերջ տալ կեղծիքներին, 
քարացած ու խուլ դոկտրիններին: Չէ±ք զգում խռովքը վաղուան օրուայ: 
Գնացէ°ք, դիտէ°ք երիտասարդութեան մէջ, որ չի ուզում այլեւս խմել դառն 
բաժակից, եւ դուք էլ կը տեսնէք սարսուռը նոր օրուայ, կը տեսնէք աչքերի 
փայլը նրա°նց, որոնք կոչուած են դառնալու դարբինը մի նոր եւ պայծառ 
ապագայի: Աճապարե°նք -երբ մի ազգ կործանւում է` նրա ինքնապաշտպ
անութեան համար ձեռք են առնւում գերագոյն միջոցներ: Հասկացէ°ք, 
մեզ փրկելու համար պէտք է նո°ր երգ երգել՚: 
 


 
257
 
 
Այսպէ°ս է աշխարհի ամենաառաջաւոր մասում - Եւրոպայում: Եւ ո±ւր, 
ո±ւր ՙնոր երգ՚ չի երգւում, ո±ւր հայրենիքի փրկութեան համար ձեռք չեն 
առնւում ՙգերագոյն միջոցներ՚, ո±ւր, մեր երկրագնդի վրայ, հակադաշ-
նակցական հոգիներից դուրս, ո±ւր չի գործում կեանքի բնաշրջումը: 
Ժողովուրդները ազգայնանում են, որովհետեւ նոր ցեղաբախումների 
վտանգ կայ: Ազգայնանում են` ինքնապաշտպանուելու, փրկուելու համ
ար: Ցեղաշարժ կայ ամենուրե°ք: Ցե°ղը - ընտանիքէն, տոհմէն, ժո-
ղովրդէն, պետութենէն վեր -ցե°ղը, որպէս ուժածնութեան եւ ուժադար-
մանումի միջոց: Ինչպէս երէկ, այսօր էլ ցեղի ինքնապաշտպանուելու 
կարողութիւնը պայմանաւորւում է ազգային անհատի ինքնապաշտպ
անուելու կարողութեամբ: 
 
Վա°յ այն ազգին, որ իր մէջ ոյժ եւ միջոց չի գտնում ինքնապաշտպ
անուելու համար - թշնամու դէ°մ, բոլշեւիզմի դէ°մ, օտար վատասերիչ 
ազդեցութեան դէ°մ: Իր գոյութեան համար պայքարում է ծղօտը, ցողո°ւնն 
անգամ: Բնութեան հիմնական օրէնքն է` ինքնապաշտպանութիւնը: 
 
Կ’ուզէի, որ այդ ամէնը գիտակցէիր, եւ լա°ւ գիտակցէիր, ամերիկահայ ուսանողութիւն: Կ’ուզէի, որ այդ բոլորի հետ գիտակցէիր եւ ա°յն, որ հին աշխարհի վերակառուցման մեր օրերում հայութեան պէ°տք են Ոգու հզօր 
առաջնորդներ, հոգեւոր Սամսոններ, մտքի, սրտի եւ կամքի հսկաներ: 
Պէ°տք են առաջնորդներ, որոնց անձնաւորութիւնը լոյս, ջերմութիւն եւ 
հաւատք ճառագայթէր, որոնք տէ°ր լինէին իմացական կեցուածքի, 
կարողանային գրել, կախարդել, գործել, կազմակերպել, որոնց խօսքը 
թափանցուած լինէր երկաթէ տրամաբանութեամբ եւ զրնգար որպէս 
դամասկեան սուր: Առաջնորդնե°ր, որ պաշտուէին: Առանց նմանների ո
գո°ւ առաջնորդների - ազգերը դատապարտուած են քարշ գալու պատ-
մութեան յետեւից: 
 
Երբ չկան հսկաներ` ազգը դիտում է աշխարհն ու երեւոյթները 
հալածուող կենդանու պղտոր աչքերով, եւ իր օրերն սպանում հին, 
մաշուած բառեր ու բանաձեւեր որոճալով: Երիցս դժբախտ է անմար
գարէ ազգը` նա տեսիլներ չի° ունենայ: Սակայն, զզուելի° է մարգարէն, 
որ Աստուած չունի, կամ չաստուած ունի - նմանը կե°ղծ է եւ անզօ°ր: 
Զօրաւո°ր է կենդանի Աստծու - կենդանի ցեղի անունով մարգարէացողը 
միայն: Նա°, ով ուզում է վարել, առաջնորդել, պէ°տք է լինի ցեղի ոգու 
ներկայացուցիչը: Մեր օրերում ղեկավարել կարող է նմա°նը միայն: 
Կ’ուզէի, որ ամերիկահայ ուսանողութիւնը իր շարքերից մեզ զօրաւոր, կամային ղեկավարներ տար: 
 
Ամերիկահայ ուսանողութիւնը - վաղուայ մտաւորականութիւնը - իր 
անունն արդարացնելու համար` հայ կեանքում պիտի կատարէ այն, ինչ 
դեր կատարում են ուղեղն ու սիրտը մարդկային էակի համար: Նա 
 


 
258
 
 
հրամայողաբար պիտի դառնայ գիտութեան եւ ցեղային պարտականու-
թեան մարդ: Եւ որպէս այդպիսին, առաջին հերթին նա պիտի հայացնէ 
օտար համալսարաններում ձեռք բերած իր գիտական պաշարը, ապա 
գիտական մտքի քիմիարանից պիտի անցկացնի հայութեան օրուայ 
ՙճշմարտութիւնները՚: Պիտի հիմնաւորէ ու աշխատէ համազգայնացնել 
Դաշնակցութիւնը, որպէս ազգային կենդանի դաւանանք: Վերջապէս` նա 
պատճառագիտօրէն պիտի բացատրէ հայ կեանքի չարիքներն ու 
թերիները, պիտի սրբագրէ ու վարէ զայն: 
 
Ահա° այն մեծ դերը, որ վերապահուած է ամերիկահայ վաղուայ 
մտաւորականութեան - ուսանողութեա°ն: Նա այսօր դաւանում է` 
 
-Որ իր սերունդին վիճակուած է ապրել իր ցեղի պատմութեան 
ամենագերագոյն ժամանակաշրջանը: 
-Եւ որ իր սերունդը ճակատագրապէս կապուած պիտի մնայ իր 
ցեղին: 
 
XIV 
 
ՄԻ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ 
 
Մեր օրերը շատ տեակէտներով յիշեցնում են Հայոց պատմութեան V-
րդ դարը: 
 
Առաջին կէտը, որ մատնանշում է նմանութիւնը մեր ժամանակի եւ 
Աւարայրի օրերի, դա հայութիւնը բաղկացնող տարրերի հոգեւոր 
բեւեռացումն է - ազգայնական եւ հակազգայնական: Հայ կեանքի այս 
շերտաւորումը Աւարայրի շրջանի պատմագիրը բնութագրում է հետեւեալ 
երկու յատկանշական սահմանումով: Նա ազգայնական հայութիւնն 
անուանում է` ուխտապահ, հակազգայնականը` ուրացող: Սասանեան 
Հարստութիւնը, Հայաստանի ապագայ համաիրանացման ու ձուլումի 
ճամբան հարթելու պետական առաջադրութեամբ, ճգնում էր հայութիւնը 
բաժանել երկու անհաշտ հատուածների, ինչպէս վարւում է ե°ւ 
խորհրդային իշխանութիւնն այսօր: 
 
Այդ առթիւ մեծապէս խռովուած էին հայութեան ազգայնօրէն արթուն 
տարրերը, ինչպէս ե°ւ այսօր: 
 
Հայաշխարհի գլխին գալիք փորձանքների նախազգացումը հրդեհել 
էր ազգը, ինչպէս ե°ւ այսօր: 
 
Վարդանը յանուն համօրէն հայութեան էր բարձրացրել դրօշակը, 
ինչպէս ե°ւ Դաշնակցութի°ւնն այսօր: Ազգային շարժման մասնակցում էին 
 


 
259
 
 
ժողովրդական բոլո°ր խաւերը` հոգեւորական, իշխան, ազատ, սեպուհ, 
ռամիկ, ինչպէս ե°ւ այսօր: Արտաքին թշնամին գործ ունէր հայ ժողովրդի 
ծառացած խղճմտանքի հետ, ինչպէս Խ. իշխանութիւնն` այսօր: V դարու 
ցեղապաշտ հայութիւնը - դա ՙԱրտաշատի ժողովն՚ է, ուր հայը 
խրոխտում է. ՙԱյս հաւատից ո°չ ոք կարող է մեզ խախտել... Անկարելի է, 
որ մեր Աստուածը փոխենք մարդու հետ՚: 
 
Դա` այսօրուայ մարդկային հասկացողութիւնների լեզուով, նշանա-
կում է, թէ` աշխարհը ոչինչ ունի, որի հետ ազգայնական հայութիւնը 
փոխել ուզէր իր աստուածային Եռագոյնը: 
 
Ահաւոր է այդ շրջանի, մանաւանդ, ցեղաշունչ կղերի ազդեցութիւնը: 
Նա° է քաջալերիչը ժողովրդի, եւ խորհրդատուն` բանակի: Ղեւոնդ երէցն է 
Հայաստանի հոգեւոր տէրը. նրա ձայնն է դղրդել, շարժել, ոտքի հանել 
Հայաշխարհը. նրա սրբազան զայրոյթն է այդ ժամանակաշրջանի 
աստուածապետական դաժան օրէնքի խարիսխը` ՙՀայրը թող չխնայի 
ուրացող որդուն, որդին` հօրը, ծառան` տիրոջ՚... Օրուայ անաստուած եւ 
յուդայացած եկեղեցականը չկար երէկ` Վարդանանցին. սակայն, 
ղեւոնդատիպ եկեղեցականներ, թէկուզ նուազ թիւով, բայց կան ե°ւ այսօր: 
Ցեղի եւ նրա հաւատի փրկութեան համար հայ եկեղեցին ոտի տակ է 
առնում յիսուսական ներողամտութեան բովանդակ բարոյականը եւ դառ-
նում է քրիստոնէութեան զինուած բազուկը: Ահաւո°ր մի ոյժ, որի հանդէպ 
յանկարծակիի եկած թշնամին ասում է. ՙԵթէ իրենք` աստուածներն էլ մեզ 
օգնութեան գան, անհնար է մոգութեան օրէնքները հաստատել հայոց մէջ. 
մարդիկ, որոնք ո°չ կապանքներից են զարհուրում, ոչ տանջանքներից 
վախենում, որոնք մահը կեանքից նախամեծար են համարում - ո±վ կարող 
է նրանց դէմ կանգնել՚: 
 
Հայոց պատմութեան դատավճիռն այդ շրջանում որոշ է եւ զարհուր
ելի` ՙՍատանան - Վասակի մասին ասում է Եղիշէն - ձեռք առած էր իբրեւ 
վահան, հագած էր դա իբրեւ զրահ` դառնալով նրա կամքին իբրեւ կատար
եալ զինուոր՚: 
 
Օրուայ հայ քաղաքական վասակութեան մասին, նուազ դաժան 
չպէտք է լինի ե°ւ վաղուայ մեր պատմութեան դատաստանը: 
 
Ղազար Փարպեցու սրբազան զզուանքը բառ է կերտում ուրացողը 
դիմագծելու - ՙաղուեսակնի°ք՚: Այսպէս, այն ժամանակ էլ ուրացող հայը 
եղել է երկչոտ ու խարդախ: 
 
Հայ պատմագրի ատելութիւնը ցեղուրաց հայու հանդէպ, ստեղծել է 
նաեւ մէկ ուրիշ որակում` ՙցուրտ մարդիկ՚: 
 
ՙՑուրտ՚ է նաե°ւ օրուայ ուրացողը - հակադաշնակցակա°նը, հայու-
թեան ներքին եռանդը պաղեցնողը - նա ե°ւ դասալիք է, ե°ւ դասալքութեան 
մղող: 
 


 
260
 
 
Սո°ւգ է ուրացող նախարարների տան մէջ. տնեցիները նրանց 
ընդունում են լացով. ՙոչ ոք չէր ուզում նրանց սեղանակից լինել` ո°չ կին, 
ո°չ որդի, ո°չ ազատ, ո°չ ծառայ, ո°չ սպասաւոր՚: 
 
Վարդանը Աւարայրի ճակատամարտէն առաջ, իր բանակին ուղղած 
ճառի մէջ ասում է. ՙՄեր ծառաներն իսկ կը խրտնէին ու մեզմէ հեռու կը 
փախչէին՚: 
 
Հայ կանայք - ինչպէս կարմիր խաչուհիներն այսօր - ոչ միայն 
գարշում էին մոգերի երեսը նայել, այլ իրենց տղաներն ու աղջիկները 
նրանց մօտից չէին անցկացնում՚: 
 
Հայ սպարապետն է խօսում` ՙԿռիւն այլեւս նիւթի վրայ չէ, այլ 
պատիւ, հայրենիք, կրօնք պաշտպանելով մեռնել, եւ քաջութեամբ 
անմոռաց անուն թողնել՚: 
 
Խանդավառ է - ինչպէս ցեղակրօններն այսօր - ե°ւ նորահաս սերուն
դը. ՙՊատանիները վազելով դէպի մկրտութեան աւազանն` աղաղա-
կում էին. ՙԱյս գիշեր ջրով, վաղն առտու` արիւնով՚: Եւ սպարապետը 
որ սեփական ոյժի գիտակցութիւնն ունի, յիշեցնում է հայ բանակին` 
ՙՄենք աւելի շատ յաղթական ելած ենք քան թէ պարտուած՚: 
Ճակատամարտից առաջ նա չի մոռանում` իր հոգու ամբողջ բիւրեղու-
թեամբ ասել իր մարտիկներին` ՙՄիայն թէ մեր խիզախ քաջութեան 
վատութիւն չխառնենք՚: Եւ սկսւում է կռիւը: Վարդանի արդար 
վրէժխնդրութեան հարուածից Վասակն ազատւում է թագնուելով պարսից 
ՙփղերի թիկանց ետեւը՚, ինչպէս միշտ արել եւ անում է ցեղուրաց 
հայը: Նա վատօրէն դաւաճանում է իր ցեղին եւ նրա հարուածներից 
ազատուելու համար ապաւինում է օտարին` թշնամու թիկունքին - երէկ 
պարսիկին, այսօր բոլշեւիկներին: 
 
Յատկանշական է, որ արտաքին թշնամին աւելի առարկայական է 
դէպի հայը` քան ուրացող հայը: 
 
Պարսիկ մոգերն հայոց մասին ասում էին. ՙԱնպարտելի° են՚, իսկ 
ուրացող Գդիհոնը յոխորտում էր. ՙԵս Վահանի եւ բոլոր հայոց հետ ոչ թէ 
նետով կը կռուեմ, այլ նետիս կոթովը բոլորին կը ցրուեմ՚: Խօսքի 
գոռութիւնը յատուկ է բոլոր ժամանակների ուրացողներին: Նոյնպէս չե±ն 
յոխորտում նաեւ մեր օրերի Գդիհոնները - Բոլշեւիկները: 
 
Եօթը հարիւր մոգեր ՙՎռամական Հուրը՚ Հայաստան բերելով, 
Նաւասարդից Նաւասարդ, այսինքն մէկ տարուայ ընթացքում, պիտի 
թաղէին հայ հոգին: Բայց այդ օրից անցել են աւելի քան հազար 
Նաւասարդներ եւ մեր ազգութիւնը կայ ու կը մնայ: Այսօր Վռամական Հրոյ 
փոխարէն բոլշեւիկ մոգերը Լենինեան հոգեւոր մոխիրն են բերել 
Հայաստան: Ուրացողը, օտարի կրակով ու մոխիրով սնուող հայը, միշտ էլ 
կոխել, անցել է մեր ցեղային արժէքների վրայից, եւ սողացել թշնամու 
 


 
261
 
 
ոտքի տակ: Հայ դասական ուրացողներից Մերուժանը մասնաւոր ատե-
լութիւն ունէր հայկական արժէքների եւ սովորութեանց հանդէպ: Նա 
ճգնում է ծպտուել իբր պարսիկ` սովորութեամբ եւ ճաշակով: Հոգեբան
ական այդ տիպը ապրում է ե°ւ այսօր: Նա արհամարհանք ունի 
սեփական արժէքների եւ սրբութիւնների հանդէպ - անկապաշտ ռամ-
կավա°րն ու բոլշեւի°կը: Սրանց որդիներն այսօր թուրք դրօշի գովքն են 
երգում: Մերուժանաշունչ չէ±ր այն սինլքորը, որ Ամերիկայում մեր ըն-
կերների դատապարտութեան լուրն առնելով, Եռագոյնը փռում է իր 
տան մուտքին եւ հրաւիրում իր քաղաքական դաւանակիցները գինարբուքի: 
Մարդկօրէն անասնացածները կոխելով Եռագոյնի վրայ` ներս են 
մտնում եւ բազմում ռամկավարի անսուրբ սեղանի շուրջը: Կայ ամեն
ազզուելին: Հայ ուրացողը միշտ էլ եղել է քաղաքական կաւատ: Երբ 
օտարը տրամադիր է եղել հաշտուել պայքարող հայութեան հետ` ուրացողը 
նրան յիշեցրել է իր կորուստները, որ հայերն են պատճառել: 
Մերուժանը յաճախ այս լարի վրայ էր խաղում. նա սուգ էր կեղծում 
պարսից տուած զոհերի համար եւ հրահրում Շապուհի կրքերը: 
 
ՙՀարցրէ°ք Անդրանիկից, Նժդեհից, ինչո±ւ այնքան թուրք գիւղեր 
աւերակ դարձրին՚, ասում է Մանուէլեանը` իր ՙՄղձաւանջ՚ պատ-
մուածքի մէջ: Զզուելի° կաւատութիւն: Հայկական ջարդերը, աւելի քան 
երկու հազարամեակների մշակոյթի կործանումը, միլիոնների լլկաբար 
կառափնատումըͺ 1915-ի զարհուրանքը սովորական մի ակտ է, իսկ մի 
քանի հարիւր թուրք գիւղերի աւերումը, ա°հ, հայօրէն թշուառականաց
ածի համար` անմարսելի, անսովոր մի երեւոյթ է: Տառապում է նա, որ 
թուրքը թեթեւօրէն պատուհասուած է: Աւելին` նա մղձաւանջ է ապրում: 
Զզուելի չէ±: 
 
Տիզբոնում, 452-ին ապստամբութեան ղեկավարների դատն է տեղի 
ունենում: Ուխտապահները շղթայակապ են, Վասակը շքախումբով, եւ 
հայոց թագն ստանալու տենչով վառուած, յոխորտ: Բայց, ահա° 
մերկացւում է նա իր շքազգեստներից եւ կնաբար նստած մատակ ձիու 
վրայ` նետւում է բանտ: Հայ պատմագիրն ասում է` նա մեռաւ որդնալից, 
չարատանջ մահով, գլուխը ծեծելով: Մեռաւ ժառանգելով դարերի 
անէծքը: Օտարից թագ ակնկալեց եւ թուք ստացաւ: 
 
Վասակը օտարի ՙփղերի թիկանց ետեւը՚ - հակադաշնակցականը 
բոլշեւիկի պաշտպանութեան տակ: 
 
Այս նզովեալ փաստը պիտի չմոռանայ մեր պատմութիւնը: 
 
Վասակը թքուած Շապուհից - V դարու այս անողոք դատավճիռից 
պիտի չխուսափի ե°ւ մեր օրերի ներքին վատութիւնը - հակադաշնակց
ականութի°ւնը: 
 
Անհնա°ր է, որ վաղը մեր պատմութիւնը այս փաստն էլ չարձանագրի: 
 


 
262
 
 
Վասակը սեւացած հայոց պատմութեան մէջ - ֆիզիքապէս սպանուած 
օտարէն, բարոյապէս` իր ցեղէն: 
 
Իսկ Վարդանը - յաւիտենօրէն սո°ւրբ, եւ զօրաւոր: 
 
Այսպէ°ս է: Յաճախ խաչւում է Աստուածութի°ւնն անգամ: Յաճախ 
գերագոյնը, գերարժէքը ենթարկւում է ամենաստորինի իշխանութեան, 
սակայն, կա°յ, գործում է ողբերգականութեան դիալեկտիկան, որի ոյժով 
պայքարում ընկած հերոսի կորուստը վերածւում է բարոյական 
յաղթանակի: 
 
Այսպէ°ս է: Արի եւ արիադաւան ժողովուրդը գնահատումի իր 
դիալեկտիկան ունի: Նա գիտէ արհամարհել կեղծ մեծութիւնն ու 
արժէքները` թէկուզ նրանք տուեալ պատմական ժամանակաշրջանում 
յաղթական լինեն: Ինչպէս եւ գիտէ գնահատել ու պաշտել յաւիտենապէս 
արժէքաւո°րը, մե°ծը, սուրբը` թէկուզ մարդկային տականքների կողմից 
նրանք հայհոյուած լինեն: Դարերով ու դարերով ա°յս է եղել հայ 
ժողովուրդի գնահատումի եղանակը: 
 
Դա տարբեր չէ° կարող լինել ե°ւ այսօր: 
 
Չէ°, անհնա°ր է, անհնար, որ մեր ցեղի գահը թափուր մնայ, երբ 
Վարդանների պաշտամունքը կայ: 
 
Չէ± որ ամէն սրբութիւն, ամէն զօրութիւն ձգտում է յաւերժանալու: 
 
Ինչպէս ամէն յաւիտենականութիւն ուզում է պսակաւորուել: 
 
Իսկ ամէն պսակաւորում լինում է արիւնի ճիգով -դաշնակցակա-
նութեա°մբ: 
 
XV 
 
ԽԱՉԻ ՍՏՈՐԸ 
 
Ամերիկա°, ո±ւր է արդարութիւնդ: 
 
Ինը հայորդիներ խստագոյնս պատժուած մի հասարակ ուրացողի 
համար: 
 
Ի±նչ, քո երդուեալները չդողացի±ն իրենց խղճմտանքի առջեւ, երբ 
ելեկտրամահուան դատապարտեցին նրա°նց, որոնք դեռ երէկ քո դրօշի 
համար էլ կուրծք տուին շնացեղ թուրքին: 
 
Չէ°, չէ°, Արարչութեան օրէն ի վեր տեղի ունեցած չէր նման վատութիւն: 
 
Գիտցի°ր, սակայն, որ քո դատարանէն զատ, ուր մեր մե°ծ ցեղի 
այլասերած տականքը իր ատելավառ կրքերի ողջ ապականութիւնը 
թափեց, կա°յ եւ Հայոց պատմութեան դատաստանը: 
 


 
263
 
 
Քո մեծութեան մէջ որքա°ն միամիտ ես դո°ւ, Ամերիկա°: Իսկապէս, 
չգիտե±ս, որ դատապարտածդ հայերը` զոհերն են թրքօ-բոլշեւիկեան 
դաւի: Չհասկացա±ր, թէ ինչ-ինչ պատճառներով չկարողացար արդարութիւն 
անել դաւադրուած հայութեան: 
 
Քո դատարանում, որ ասել է` քո հոգում, պաշտպանութիւն գտաւ հայ 
փերեզակի հերմեսացուպը - նիւթական շահի խորհրդանշանը` մեր 
աստուածային Եռագոյնի դէմ: Եւ կարող է լինել, որ վաղը, յուրախութիւն 
բոլշեւիզմի գործակալների` երկու հայ կորիւններ մոխիր դառնան քո 
հնարած ելեկտրական աթոռի վրայ: 
 
Ի±նչ, չե±ս լսում թուրք եւ սովետ դեսպանատներէն բարձրացող 
մեֆիստոֆէլեան հռհռոցը` քո արդարութեան հասցէին: 
 
Գիտենք` յաճախ այսպէ°ս է գործում օտար արդարութիւնը: Ոչի°նչ ք
աղաքական գիշերը ո°չ յաւիտեանս տեւէ: Աշխարհը դառնում է, 
ժամանակը գործում: Դեռ երէկ էր, ինչ նա մի շարք գահեր գետին զարկեց: 
Կոյրե°րը, միա°յն կոյրերը չեն տեսնում, թէ ինչպէս պատմութեան որդը 
կրծում է խորհրդային իշխանութեան հիմերը: Ոչի°նչ, մենք կը սպասենք 
սեփական արդարութեան, որ պիտի գործէ վաղը` մեր Հայրենիքում` 
ապախորհրդայնացա°ծ Հայաստանում: 
 
* * * 
 
Մերժուեց վերաքննութիւնը եւ... մեր երկու ընկերների թիկունքում 
սպառնալիօրէն ցցուեց խաչը: 
 
Եւ խաչի նսեմ ստուերը փռուեց ազգայնական հայութեան հոգե
աշխարհի վրայ: 
 
Ա°հ, գիտե°մ, ցեղադաւան ամերիկահայութիւն - գիտե°մ, չէ° որ դեռ երէկ 
քեզ մօտ էի, քեզ հետ էի, երբ կարմիր շէյթանը դաւադրեց քեզ - գիտե°մ, 
այժմ սիրտդ ուռած է զայրոյթից եւ բարկութիւնդ կը մխայ: 
 
Գուցե եւ վաղը սուգ հագնի ճակատդ, բայց, թող չկորանա°յ դա տղ
ամարդ պայքարողին վայել չէ° տկարութիւնը: Վե°ր գլուխդ, չէ± որ դու 
այն ազգն ես, որ գիտէ յաւիտենականութեան բարձունքէն դիտել 
աշխարհն ու անցքերը: Գլուխդ վե°ր, ուր մշտարթուն մի աչք կայ, որ 
հսկում է թշնամիներիդ վրայ: Վե°ր, որտեղից մի սաստող ձեռքի ստուերն է 
կախուել թշնամիներիդ գլխին: 
 
Տեսնո±ւմ ես միա°յն հացով ապրող երկրասող տականքը: Լա°ւ, 
դիտիր, - նրանք այնպէս են շարժւում, կարծես, ներքնապէս մի ծանր բեռ 
կրէին: 
 
Ա°հ, ներքին չարութեան համար քաղցած այդ չարարուեստ տականքը 
 
-նա վաղուց է ոռնում դատարանների դրան եւ երկու որդիներիդ արիւնն 


 
264
 
 
է պահանջում: Նա յոգնեց սպասելէն: Իր չարութեան քաղցը յագեցնելու 
համար` օր, ժամ, վայրկեան առաջ նա ուզում է մեր արդարների աճիւնը 
տեսնել: 
 
Եւ, ո±վ գիտէ, գուցէ վաղը աշխարհի ամենահարուստ նահանգի 
պետն էլ չուզեց զգալ վեհափառութիւնը մեր ողբերգութեան` այն 
ժամանակ կը մոխրանան, կը մեռնեն Եռագոյնի նո°ր վկաները - Մատթէոսն 
ու Նշանը: 
 
Եւ գիտէ±ք ինչպէս - ինչպէ°ս հայ լեգէոնականն է մեռնում` ստոյիկեան 
խրոխտութեամբ եւ ժպտադէ°մ: 
 
Ես տեսայ, ես ճանաչեցի նրանց: Ամերիկան թողնելէս առաջ, գնացի 
հրաժեշտի` մեր բանտարկեալներին, եւ երկարօրէն, ծունկ ծնկի, խօսեցի 
մահուան դատապարտուած երկուսի հետ: Աստուա°ծ իմ, ի±նչ տղամար
դիկ են: Սրանց ոտքի հետքերը պիտի համբուրէին գողուղի ռամկավարն 
ու պղծադաւան բոլշեւիկը, եթէ զուրկ չլինէին մեր ցեղի ճակատագրի 
զգացումէն: Ժամեր տեւող մեր տեսակցութեան ընթացքին նրանց կողմից 
ո°չ մի խօսք եղաւ այն մասին, թէ ի±նչ աշխատանքներ են տարւում դուրսը` 
իրենց ճակատագրի դաժանութիւնը մեղմացնելու համար: Այո°, այդ մասին 
եւ ո°չ մի ակնարկ: 
 
Երկուսն էլ, սակայն, խորապէս ազդուած էին Վարանդեանի մահէն: 
 
-ՙԻնչպէ±ս է Ահարոնեանը, յոյս կա±յ, որ նորէն գրիչը ձեռքն առնէ՚` 
հարցրեց Մատթէոսը: 
-ՙԱրդեօ°ք, յոյս կա±յ, որ մօտիկ ապագայում Իտալիան կամ մի այլ 
ոյժ զարկի Թուրքին՚` հարցրին երբ ոտքի վրայ էինք եւ կ’ողջագուրուէինք բաժանուելու համար: 
-ՙԱյո°, տղա°յք, աշխարհը դառնում է. անկիւնադարձի առջեւ է 
մարդկութիւնը. մեզ կը մնայ աշխատել եւ պատրա°ստ լինել՚: Այս 
խօսքերով բաժանուեցի մեր երկու ցեղահոգ ընկերներէն, որոնց աչքերի 
մէջ ցաւով կարդացի այրող կարօտը զէնքի, ծածա°ն Եռագոյնի, կռուի 
թուրքի դէմ: 
Մատթէո°ս, Նշա°ն - ահա°, ամերիկահայութի°ւն, երկուսը սրտով մեծ ու 
զօրաւոր զաւակներէդ, որոնք վաղը, ներքին թշնամուդ ցանկութեամբ, 
պիտի մեռնեն, եթէ ամերիկեան մի նահանգապետ նրանց մահն ուզեց: 
 
Ի±նչ արած, գիտես, որ ժամանակը ազգերի վրայ կոխելով է անցնում: 
Նրա ոտքի կապարեայ ծանրութեան անծանօթ չես դու: Այս անգամ էլ նա 
ոտքը սրտիդ վրայ, ազգային վէրքիդ կոխեց: Վա°յ քեզ, եթէ ոյժ եւ 
արիութիւն չունեցար խրոխտալու, որ քո սիրտն աւելի° ուժեղ է քան 
ժամանակի գարշապարը: Այո°, այսպէ°ս է վայել այն ազգին, որ աշխարհի 
անարդարութեան հետ պայքարի մտած` դժբախտութիւն ունի նեղուելու 
ե°ւ իր տականքէն: 
 


 
265
 
 
Բարոյական ա°յս կեցուածքն է վայել քուրմին, որ քաղցրաբար իր 
զոհն է մատուցանում: Զոհարարի քո վիճակում հաւասարապէս աններելի 
են` տրտունջն ու տկարութիւնը: 
 
Ո°չ Յովբի մռայլ շեշտը, ո°չ էլ Բայրոնեան յուսահատութիւն - ո°չ մէկը 
եւ ո°չ միւսը: 
 
Գիտցի°ր, սակայն, որ այն օրը, երբ գոծադրուեց մահապատիժը` 
մի խորհրդաւոր ձայն զարհուրանքով պիտի գոռայ թշնամիներիդ 
ականջի մէջ -memento -յիշի°ր: 
 
Այն օրէն ծանօթ տականքները վատաբար պիտի դողան իրենց 
 
հետապնդող ձեռքի ստուերէն: 
Երկու ուրուականներ, ամէն գիշեր, նրանց դռները պիտի զարկեն: 
Նրանք ամէն օր պիտի մեռնեն, պիտի մեռնեն` դեռ չմեռած: 
Այն օրը, երբ քեզ, ամերիկահա°յ երկու զաւակներիդ մահը գուժեցին` 
 
դու կը բարձրացնես ճակատդ, գուրգուրանքով կը նայես Եռագոյնիդ, 
զայն մտովի կը խոնարհեցնես արիներիդ համբուրելի աճիւնի առջեւ, 
ապա կը բարձրացնես - ամենաերկիւղածօրէն կը համբուրես, մէկ է°լ, եօ°թն 
անգամ, եւ կը յանձնես օրուայ իր պահակին` ցեղակրօ°ն զաւակներիդ: 
Այսպէ°ս է վայել այն ազգին, որ յանուն իր յաւիտենականի գիտէ իր 
 
զաւակներէն ամենաընտիրնե°րը զոհաբերել: 
Այսպէ°ս է կատարւում ամէ°ն մարտիրոսութիւն: 
Այսպէ°ս է ստեղծւում ամէ°ն հերոսական: 
Այսպէ°ս են յաղթանակում ազգերը: