74
 
 
ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ
ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ*
 
* Տպագրվել է Սալոնիկում, 1927թ.:


 
75
 
 
ԵՐԿՈՒ ԽՕՍՔ
 
Կþուզէի որ իմ խօսքը` ուղղած քեզ, հա°յ երիտասարդութիւն, կþուզէի
որ դա առաջին հաղորդութեան ազդեցութիւնն ունենար:
 
Կþուզէի որ քեզ համար գրւած խորհրդածութեանց այս էջերն ընդու-
նէիր, ինչպէս ծարաւ դաշտը ցօղն է ընդունում:
 
Հոգեփոխել քե°զ կþուզէի ճշմարտութեան ոյժով. փրկել քեզ եւ քո
միջոցաւ գաղութահայութիւնը կեղծիքի գերութիւնից:
 
Եթէ դու չես - թող խոստովանիմ` գաղութներում միայն քեզ եմ հաւատում
- եթէ չես կամ պիտի չդառնաս ճանապարհ փրկութեան մեր ժո-
ղովրդի համար, նրա համար կը մնայ մի հատիկ ճամբայ... դէպի գերեզմ
անատուն:
 
Եթէ դու էլ պիտ նմանիս այն սերունդներին, որոնցից ՙմի բուռ հող՚
իսկ չի մնացել - օտարի լուծը եւ տառապանքը պիտ մնան քո ժողովրդի
բաժինը: Որբ, գաղթական, հայ անունները պիտ շարունակեն մնալ որպես
նոյնանիշ բառեր: Եւ պիտ երկարի խաչելութեան հոգեվարքը եւ ուշանայ
յարութիւնը ցեղիդ:
 
Չէ°, չէ°, ես հաւատում եմ քեզ, քո ներքին մարդուն եւ Հային: Հաւատում
եմ, որ դու հրամայողաբար պիտ դառնաս ուխտւած եւ վրիժակ
սերունդ - դիւցազնախառն սերունդը մեր, որի ջանքերով Հայաստան
երկիրը պիտ դառնայ Նոր Սպարտա` Արեւելքի սրտի մեջ: Ես հաւատում
եմ քեզ եւ ահա° թէ ինչո±ւ եմ քեզ ուղղում իմ առաջին ՙBon quart՚ը: Դա
քառորդապահի իմ աղաղակն է, ուղղւած քեզ - աղաղակը, կանչը նաւաստին
երի, որ գիշերներն իրար կþուղղեն ամէն քառորդ ժամ:
 
Bon quart! Խռովայոյզ է ծովը. խաւարն անթափանց. վտա°նգ,
վտա°նգ կայ նաւի համար:
 
Սակայն, նաւազներն արթուն են, պատրաստ եւ սթափ: Նաւը`
ալեկոծ, բայց անսոյզ, պիտ հասնի նաւահանգիստ:
 
Այս խռով, խաւար եւ նենգ ժամանակներում, երբ այնքան մեծ եւ
իրական է վտանգը մեր ցեղի համար, քե°զ, հայ երիտասարդութիւն, ես
քե°զ իմ անհանգստացուցիչ աղաղակն եմ ուղղում:
 
Bon quart!
 


 
76
 
 
1.
ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶԵՐՔԻՆ
 
Ազգերի կեանքը ժամանակաշրջաններ ունի, երբ որդիները հար-
կադրաբար իրենց հայրերի դաստիարակիչը կը հանդիսանան:
 
Նման մի ժամանակաշրջան է ապրում օրւայ հայութիւնը, աւելի ճիշտ`
գաղութահայութիւնը: Երբեք, հա°յ երիտասարդութիւն, մեր ազգն ու
ազգայնութիւնը այնքան լրջօրէն վտանգւած չեն եղել, որքան այսօր:
Ինչպէս եւ երբեք մեր ժողովուրդը այն աստիճան պառակտւած ու տկար
ացած չի եղել, ինչպէս այժմ: Քո ժողովուրդը բաց աչքերով աշխատում է
իր մահացու թշնամիների համար. կատարում ամէն ինչ, որ գալիք աղէտը
 
-թրքական վտանգը, որ դամոկլեան սրի նման կախւած է իր գլխին - որ
վաղւայ աղէտը լինի անչափելիօրէն մեծ, անդիմագրաւելի եւ անդար-
մանելի, որ դա լինի ՙիններորդ ալիք՚ը մեզ համար:
Մենք պառակտւած ենք: Իսկ նման ժողովուրդը նւազ է ուշադրութիւն
դարձնում արտաքին իրական թէ հաւանական վտանգի վրայ: Հայութեան
հայեացքն ուղղւած չէ արտաքին թշնամուն, որ հարկադրւած լինի չափ
աւորելու կամ ի սպառ արգիլելու ներքին տարակարծութիւնները: Երբ
ազգերը այսօր կ’եռան հոգով, գիտութեան նորագոյն զէնքերով իրենցմիտքն ու բազուկը կը զինեն` ցեղամիջեան անողոք պայքարում յաղթան
ակելու կամ յաջողութեամբ դիմագրաւ լինելու համար, հայութիւնը կը
շարունակէ կորովաթափ լինել ներքին անփառունակ ճակատների վրայ.
նա կը պատրաստւի վաղւայ մահաբեր պարտութեան համար:
 
Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը, կարծէք արդէն հաշտւել են իրենց
ցեղի գլխովին կորչելու մտքի հետ եւ կը ցուցադրեն մահւան դատապ
արտւածի հոգեբանութիւն: Սրանք արեւելեան ճակատագրապաշտութ
եամբ ամէն ինչ թողել են բախտի կամքին եւ անհանգստանալու
պատճառ չունին: Կան եւ այնպիսիները, որոնք կ’ուզեն ե°ւ անկախ հայրենիք ունենալ, ե°ւ վաղը պարտւած տեսնել արտաքին թշնամուն, բայց
նախապատրաստւելու փոխարէն, կը խօսեն ու կը գրեն միայն: Եւ գրեթէ
բոլորն էլ կը շարունակեն զարմանալ միամտօրէն, թէ ինչո±ւ աշխարհն
անտարբեր կը մնայ մեր Գողգոթայի հանդէպ. թէ ինչո±ւ մենք սպեղանի կը
սպասենք, բայց նորանոր վէրքեր կը ստանանք:
 


 
77
 
 
* * *
 
Դժւար է, ընթերցո°ղ, անկարելիութեան աստիճան դժւար է ընդհանուր
գծերով բնութագրել հոգեբանական այն հեղձուցիչ մթնոլորտը, որի մէջ
շնչում է գաղութահայութիւնը:
 
Սպանի¯չ իրականութիւն, ուր գոյութիւն չունի մի հատիկ օրէնք,
կանոն իսկ, պարտադիր բոլորի, բոլորի համար. ուր որոշ տարրեր յանցապ
արտօրէն ժխտում են ե°ւ ազգային սրբութիւններ, ե°ւ բարոյական արժէք-
ներ. ուր կայ առատօրէն` թոյն, մաղձ, գռեհկութիւն, կայ դիմածռութիւն,
ծաղրանք, չարարւեստ խծբծանք, ուր մարդիկ դառել են դառնախօս,
նեղսիրտ, եսական, ուր տիրող հոգեւոր մրափողութեան պատճառով նոր
հեղինակութիւններ չեն ստեղծւում եւ հիները չեն յարգւում. ուր մտաբարոյ
ական ընդհանուր աղաւաղութեան մէջ մարդիկ, կարծէք դադարել են
իրար հասկանալուց եւ ուր հնարաւոր չէ գլուխ հանել որեւէ ազգաշէն
գործ. ուր կեղծիքն է կազմում որոշ քաղաքական հոսանքների բարոյակ
ան դրամագլուխը, ուր ամբողջ կազմակերպութիւններ ապրում են
կեղծիքի եւ մտաւոր կուրութեան մէջ` շրջելով անդունդի եզերքին:
 
Եւ այդ, եւ այդ ամէնը այն ժամանակ, երբ թրքութիւնը տապարն է դրել
մեր ցեղի գոյութեան ծառի արմատին: Աննպատակ եւ ուղեկորոյս ժողովո°
ւրդ, որ կորցնելով իր ազգային իդէալը` վերածւել է ՙանհատների
փոշու՚: Գողգոթաների տէ°ր ժողովուրդ, որ չի սարսափում իր ողբերգանքի
մէջ տկար եւ ծիծաղելի լինելուց:
 
Մի ժողովուրդ, որի որոշ տարրերի համար ազգային դատ չկայ,
արտաքին պայքար գոյութիւն չունի, տարրեր, որոնք այլեւս ոչինչ չեն
ուզում աշխարհից, բացի ժամանակաւոր կերն ու հանգիստը. յանցաւոր
տարրեր, որոնք մեր դերն այլեւս վերջացած են համարում մարդկութեան
պատմութեան մէջ եւ անվրդով թեքւում` դէպ այլասերում եւ դանդաղ
անհետացում:
 
Ահա° մօտաւորապէս այն սպանիչ մթնոլորտը, ստեղծւած քո հայրերի
կողմից - անուղղայ հայրեր, որոնք շարունակում են իրենց հին մեղքերն
ու սխալները սնուցանել նորերով, ազգ եւ ազգայնութիւն վտանգի մատ-
նած հայրեր, որոնց վերադաստիարակիչը, դո°ւ, հարկադրաբար դո°ւ պիտ
լինես, հա°յ երիտասարդութիւն:
 
* * *
 
Դժբախտութիւն է, սակայն, երբ դաստիարակիչն ինքը եւս կարիք
ունի դաստիարակութեան: Որպէս հարազատ ծնունդը մեր տխուր միջա
 
 


 
78
 
 
վայրի` դու էլ, հա°յ երիտասարդութիւն, հոգեբանօրէն դո°ւ էլ զերծ չես
ստւերային կողմերից:
 
Վերադաստիարակչի վսեմ առաքելութիւնդ յաջողութեամբ պսակելու
համար, քեզ պէտք է նախ ամօթով երես դարձնել այն անիմաստ կեանքէն,
զոր քարշ կու տան կեղծապաշտ հայրերդ, անասնացուցիչ կեանք, որ
մարդը կը դարձնէ այն, որին` աշխարհածանօթ Թոլսթոյի զզւանքը ՙյիմար
միս՚ անունն է տւել:
 
Քե°զ, նախ քե°զ պէտք է հոգեփոխւել, իսկ այդ անելու համար, դու,
օրւայ հայրերիդ երեսին պիտ շպրտես քո վճռական ոչը եւ ապա հռչակ
ես քո նոր ուխտը, թէ հայրերիդ դատապարտելի ընթացքի պատճառով
վտանգւած մեր ցեղի ապագան փրկելու սրբազան մտահոգութեամբ,
վճռած ես յետ այսու ապրիլ միայն երկու բանի -Հայրենիքիդ եւ իր
Անկախութեան համար: Այո°, դու պիտի լինես ուխտւածների սերունդ
եւ որպէս այդպիսին, պիտ վերադաստիարակես քեզ եւ ապա դառնաս
դաստիարակիչը հայրերիդ: Այլ կերպ, հայութիւնը կը մնայ մէկն այն
դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյութիւն ունին, բայց չեն ապրում,
որոնք ՙաշխարհում են, բայց աշխարհից չեն՚: Այլապէս, քո ժողովուր
դը իր տեղն արեւի տակ աստիճանաբար պիտ զիջի իրեն շրջապատող
այն գայլ ցեղերին, որոնց համար կեանքը լոկ առեւտուր կամ լումայափոխութիւն
չէ:
 
Քեզ պէտք է հոգեփոխւել, իսկ դա նշանակում է, թէ դու պիտ դառնաս
հակապատկերը հայրերիդ: Նրանցից շատերը դեռ այն են, որոնց կը
խարազանէր Նազովրեցու խօսքը - ՙծոյլ եւ նենգ ստրուկներ՚: Շատերը
նրանցից չուզեցին գիտենալ, թէ ինչպէ°ս մեր ժողովրդի մի մասը պայքար
եց յանուն ազատ եւ անկախ Հայրենիքի: Մեր անհաւասար Ազատամարտի
օրերին, երբ հայութիւնը աստիճանաբար կը բարձրանար դարերի
ստրկութեան ճահճից, եւ երբ մարդկութեան լաւագոյն ներկայացուցիչները
հոգեպէս կը զինակցէին մեզ, նրանցից շատերը, անընտել` յանդգնելու
եւ զոհաբերելու աստւածային արւեստին, խուսափեցին ազգային դատի
խաչակիր զինւորը լինելու պատւից: Հեռուներից խօսեցին Հայաստանի
մասին, առանց այդ եօթնիցս սուրբ եւ հերոսական երկիրը ճանաչած
լինելու: Հայհոյեցին յաճախ յեղափոխութեանը եւ խծբծեցին նրա Աստւած
աշունչ Նահատակներին, առանց հասկանալու թէ ՙԱստւածութիւնը
հայհոյւած չի° լինիր՚:
 
Հանրապետութեան օրով չվերադարձան երկիր, որովհետեւ մեր
նորազատ Հայրենիքում դեռ բաւարար քանակութեամբ նոյնիսկ չոր հաց
չկար: Կար, սակայն, արտաքին վտանգը, սեւ ամպի պէս կախւած հանր
ապետութեան գլխին: Շատերը դուրս մնացին Հայաստան երկրից, մնացին
անտարբեր ու անկարեկիր, բայց մեծապէս օգտւեցին մեր ժողովրդի
 


 
79
 
 
վարած գոռ ազատամարտի շնորհիւ մարդկութեան մէջ դէպ հայութիւնը
առաջացած համակրանքից:
 
Բարոյապէս չարաշահեցին ե°ւ անօրինակ մարտիրոսագրութիւնը, ե°ւ
նորագոյն հերոսականը մեր ժողովրդի: Ամենուրեք եւ մի°շտ էլ, այդ տարր
երը հայրենասիրութեան սրբազան կրակից օգտւեցին ՙիրենց ծխափողը
վառելով կամ ապուրը տաքացնելով՚: Այդպէս էին երէկ. այդպէս են եւ
այսօ°ր:
 
Զուրկ աստւածութեան զգացումից` սրբութիւն չճանաչեցին նրանք եւ
մնացին անհասանելիօրէն հեռու` ճշմարիտ Հայ եւ մարդ կոչւելու
իրաւունքից: Կեանք վատնեցին առանց հոգեպէս վառւելու եւ մի հատիկ
կայծ վառելու իրենց շրջապատի մէջ: Իմաստասիրութիւն եւ բարոյակա-
նութիւն ունեցան - որոճող կենդանու, կեղծիքներ` որոնցով կը շարունակ
են դեռ իրենց տկարութիւններն ու կեղտերը արդարացնել:
 
Օտար ազգութեանց մէջ, նիւթական դիրքի տէր այդ տարրերը, զոհաբ
երութեան իրենց լիաբուռն բաժինն են բերած եւ կը բերեն ընդհանուր
գործին, մնալով հիացողն ու խնկարկողը իրենց ցեղի հերոսականի: Այդ
տարրը, մեզանում, անընդունակ` յափշտակւելու վսեմ գաղափարներով`
սովոր է ե°ւ մեծութիւնները դիտել անտարբերութեամբ:
 
Ա¯հ, քո հայրերը ... նրանցից շատերը հոգով նպարավաճառ են մնում
եւ ա°յն դէպքում, երբ ապրում են աշխարհի մեծագոյն եւ մեծածախք
ոստաններում: Եւրոպական խօսքեր, ասիական արարքներ! Եղել է այդ
տարրը եւ շարունակում է մնալ տկարը, անփառունակն ու ամօթալին մեր
պատմութեան մէջ - այն ամէնը, որ յաճախ հեշտացրել է օտար տիրապետութիւնը
Հայաստանում:
 
* * *
 
- Մեզ պէտք չէ° Անկախ Հայաստան,- դեռ այսօր էլ աղմկում են քո հայր
երէն ոմանք:
-Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ` հոգով
թզուկներիդ դարձնի կատարեալ մարդ եւ Հայ, արժանի Անկախութեան,պ
ատասխանում է Մայիս Քսանութի շէնքը իր ուսերին կրող ժողովուրդ -
հսկան:
-Պէտք չէ°,- յամառում են մտքի մանկաբարոյութեամբ բռնւածները,
առանց հասկանալու, թէ անկախութիւնից զուրկ ժողովուրդները դատ
ապարտւած են մահւան, ծառայելով գերիշխան ազգերի համար որպէս
պարարտացուցիչ աղբ, ապաւառ:
-Պէ°տք է,- կարճ կտրում է ժողովուրդը:


 
80
 
 
* * *
 
Այսպէս, բորբոքւում է ներքին կռիւը եւ մեր ցեղի տկար տարրերը
դժւարանում են հասկանալ, թէ ՙպէտք չէ՚ - ասել է` պէտք չէ որ ապրի
հայութիւնը:
 
Նրանք չեն ուզում հասկանալ, որ իրենց յաղթանակը պիտի լինի
արտաքին թշնամու յաղթանակը:
 
Պէ°տք է` ասա դու, հա°յ երիտասարդութիւն, ապա հասկացրու հայրերի
դ, թէ իրենց վերջնական պարտութեան մէջ է մեր ցեղի քաղաքական
իդէալի յաղթանակը, թէ իրենց պարտութիւնը պիտ դառնայ պարտութիւնը
այն բոլոր տարրերի - յաւիտենապէս ստրկահոգի, տկար, զէնընկէց պ
արտւողականութեան այն ցաւագար ոգու, որի նիւթած վատութեանց
պատճառով դարերով օտարի լուծն ու ամօթն է եղել մեր ժողովրդի
բաժինը:
 
Այո°, պէտք է: Կրկնի°ր, մէկ է°լ, հազար անգամ, - պէ¯տք է, որովհետեւ
Անկախ Հայրենիք ունենալը իրաւունք լինելուց զատ եւ պարտականու-
թիւն է: Որովհետեւ ցեղերի ուրոյն հանճարը անկաշկանդօրէն աճում է եւ
ստեղծագործում միայն բացարձակ Անկախութեան մէջ: Որովհետեւ միայն
գերիշխանութեամբ են ժողովուրդներն արդարացնում իրենց գոյութեան
իրաւունքը:
 
2.
ԿԵՂԾԻՔԻ ԳԵՐՈՒԹԻՒՆԸ
 
Տարիներից ի վեր հրապարակի վրայ մի կեղծիք կայ, մի հրէշային
կեղծիք, որին կը շարունակի խունկ ծխել հայրերիդ մի մասը, հա°յ երիտաս
արդութիւն: Կեղծ դառնութեամբ սրանք դեռ սգում են յեղափոխութեան
զոհերի վրայ: Փարսեցիօրէն կուրծք են ծեծում, իմաստութիւն ծախում,
երբեմն էլ արամազդեան կեցւածք ընդունելով, այդ դասալիքները երեւան
են գալիս դատաւորի դերում եւ անիծում Անկախութեան գաղափարը:
 
Ա¯խ, տխմար յեղափոխականներ,- միամիտների ականջին փսփսում
են սրանք,- ի±նչպէս կարելի էր զոհեր տալ. ի±նչպէս կարելի էր չգիտենալ,
թէ ազատութիւնը տարւոյ եղանակների նման գալիս է ինքնին, առանց
պայքարի եւ արեան. պտուղի պէս,- պնդում է ծպտւած ստրուկը,- պտուղի
պէս բան է ազատութիւնը, ընկնում է հենց որ հասունացաւ...
 


 
81
 
 
Այս եւ այսպէս են թշւառաբանում հայրերէդ ոմանք, որոնք կեղծում
են, թէ չգիտեն որ ազգերը երկաթով ու արիւնով են հարթել իրենց պատ-
մական ճամբան, որ ազգերի բարօրութիւնը ձեռք է բերւում արիւնով ու
արցունքով, որ ազգերի անցած ճամբաները շարունակում են ծածկւած
մնալ մարդկային գանգերով: ՙՅաղթութիւնը չի պտղաբերի, մինչեւ որ
դաշտերը չոռոգւին արեամբ՚:
 
Արեան հեղեղներով են ներկւած բոլոր հայրենիքները: Անհաշիւ է զո-
հերի թիւը, անչափելի` ժողովուրդների թափած արիւնը յանուն անկախու-
թեան: Այդ գիտեն մեր ցեղի տկար տարրերը, գիտեն, բայց կեղծիք կոչւած
հրէշի դէմ չմեղանչելու համար, դեռ կը պնդեն, թէ Հայոց աշխարհը կարող
էր բացառութիւն կազմել ծանօթ երկաթէ օրէնքից - արեան տուրքից:
 
Եւ զայրացած են սրանք - երկրորդ կեղծիքը - զայրացած են, որ մեզ
չի յաջողել զինաթափելու այն մեծ ու փոքր ազգերը, որոնք սուր մերկացրին
աշխարհի խաղաղութեան դէմ !?!
 
Սրանք կ’ուզէին որ չպայթէր համաշխարհային պատերազմը. կ’ուզէինոր ազգերի իրար անցնելուց յետոյ հայութիւնը մնար չէզոք. եւ կը հաւատ
ան, թէ թրքութիւնը, - դարերի գազանն ու խուժը - պատերազմի օրերին
կարող էր դառնալ մարդ եւ հայասէր !?... Չէզոքութի¯ւն... Համաշխար-
հային պատերազմի օրերին չէզոքութիւն պահանջելը հայ ժողովրդից, կը
նշանակէր մահացիօրէն տգէտ եւ վատ լինել, կը նշանակէր տարրական
հասկացողութիւն չունենալ ստրկութեան մէջ հոգեվարող ժողովուրդների
հոգեբանութեան մասին: Չեխը, Լեհը, Մակեդոնացին, Սերբը, Սիրիացին ք
աղաքականապէս անիրաւուած բոլոր ժողովուրդները կողմ դառան,
դարերի իրենց երազը իրականացած տեսնելու համար:
 
Հոգեբանօրէն աւելի քան հասկանալի շարժումներ էին` կամաւորակ
անը` ռուսահայ իրականութեան, լեգէոներականը` գաղութահայութեան
մէջ:
 
-Արդեօք մեր բացարձակ չէզոքութեան դէպքում, եթէ դա նոյնիսկ
հոգեբանօրէն հնարաւոր լինէր, թուրք կառավարութիւնը պիտի չտեղահ
անէ±ր հայութիւնը:
-Նա պիտ վարւէր մեզ հետ ճիշտ այնպէս, ինչպէս որ վարւեց:
-Ինչո±ւ:
-Որովհետեւ Թուրքն աւելի դրական կարծիք ունէր եւ ունի հայ ցեղի
մասին, քան մեր հայանուն ստրկամիտները, որոնք ազնւութեան վկայակ
ան տալով թրքութեան, վատութիւնն ունին կարծելու, թէ հայութեան մէջ
այլեւս մեռած է մարդն ու Հայը, թէ հայութիւնը կարող էր եւ չյուզւել,
չուրախանալ, թէ ահա° կ’երեւան եւրոպական գայլերը եւ իսլամ շունը կըթողնի, կը հեռանայ հայկական նահանգներէն, թէ ահա կը յայտնւին քրիստոն
եայ զօրքերը եւ հայութիւնը կը թօթափի դարերի ստրկութեան լուծը:


 
82
 
 
Վատերը միայն վատ կարծիք ունին մեր ժողովրդի մասին: Սրանց
համար այնքան զուլումներից զարնւած հայութիւնը, փայտէ ժողովուրդ է,
անընդունակ նոյնիսկ զգալու եւ երազելու լաւ օրերի մասին:
 
Եօթնիցս տգէտ եւ զզւելի° կարծիք...
 
Մեր բարեացակամ չէզոքութեան դէպքում իսկ - եթէ դա, կրկնում եմ,
նոյնիսկ հնարաւոր լինէր - թրքութիւնը պիտ վարւէր մեզ հետ ճիշտ այն
ձեւով, ինչպէս որ վարւեց: Նա չէր կարող հաւատալ մեր բարեկամութեան,
քանզի կար մօտիկ անցեալի խրատական պատմութիւնը: Յունաստան,
Ռումանիա, Սերբիա, Բուլղարիա, Սեւ Լեռ, Բոսնիա, Հերցէք - այդ բոլոր
ժողովուրդները իրար յետեւից, գարշանքով էին թօթափել թրքական
լուծը: Հայը չէր կարող սեւ բացառութիւն կազմել: Որպէսզի Թուրքը վստահ
էր մեզ` յիշատակածս ազգերը ժամանակին պէտք չէ ծառացած լինէին
թրքութեան դէմ: Կարո±ղ էինք այնպէս անել, որ մեր ՙսեւ աչքերի՚ համար
այդ ժողովուրդները շարունակէին մնալ ստրուկ: Ո°չ: Կարո±ղ էինք այնպէս
անել, որ թրքութիւնը մոռանար մօտիկ անցեալի խրատական պատմու-
թիւնը եւ հաւատար մեզ: Ո°չ: Ուրեմն, տեղի պիտ ունենար այն, ինչ որ
տեղի ունեցաւ:
 
* * *
 
Կայ երրորդ կեղծիքը, որին ՙպաշտօն եւ ժամերգութիւն՚ է կատարում
քո անդարձ, անապաշխար հայրերի որոշ մասը: Դա մեծ կեղծիքն է
Կարսի մասին:
 
Չի եղել, հա°յ երիտասարդ, ու չկայ մի ժողովուրդ, որի պատմութիւնը
միայն եւ միայն փայլուն յաղթանակներ արձանագրած լինէր: Ժամանակ
աւոր պարտութեան դառն բաժակը դատարկել են բոլոր ժողովուրդները,
ինչպէս եւ աշխարհակալ Հռոմը: Երէկւայ գոռ ու գոռոզ յաղթականը
պարտւում է այսօր, առանց, սակայն, կորցնելու վաղւայ յաղթանակի
յոյսը: Հարւածներ է, որ կը փոխանակեն ժողովուրդները, եւ վա¯յ նրան, որ
միայն ստանում է առանց վերադարձնելու, առանց հակահարւածելու:
Այդպիսին իր տեղն արեւի տակ ընդմիշտ կ’ազատէր նրանց համար, որոնքկեանքն ու պատերազմը նոյնանիշ երեւոյթներ են համարում, որոնք
խօսում են խաղաղութեան մասին, բայց չեն դադարում պատրաստւելու
հարւած տալու կամ իրենց տրւելիք հարւածը յետ մղելու համար:
 
Եւ սովորութիւն կայ, գրչի ու գիրքի տէր բոլոր ժողովուրդների մօտ ի-
մաստուն սովորութիւն կայ, պատերազմից յետոյ հաշւի նստել, պարզել
իրենց յաջողութեանց եւ պարտութեանց պատճառները: Յաղթականը
կ’ուսումնասիրէ իր յաղթանակի պատճառները` վաղը եւս յաղթանակելուհամար, պարտւածը կþանդրադառնայ իր պարտութեան պատճառներին`
վաղը նրանցից խուսափելու նպատակով: Համաշխարհային պատերազ
 
 


 
83
 
 
մին մասնակցութիւն բերած կողմերը վաղուց են պարզել ճշմարտութիւնն
իրենց զէնքի յաջողութեան ու ձախողանքի մասին, եւ զինւած այդ ճշմարտութ
եամբ, լռիկ ու մնջիկ պատրաստւում են վաղւայ համար:
 
Մի տխուր բացառութիւն է կազմում աստւածապահ մեր ժողովուրդը
միայն: Տարիներ են անցել Կարսի անկման օրէն, տարիներ, եւ ... այդ բեր
դի շուրջը տեղի ունեցած ողբերգութեան մասին հրապարակում կայ ամէն
ինչ, միայն ոչ ճշմարտութիւն: Մի նշանախեց անգամ: Շատ բան գրւեց,
աւելի շատ խօսւեց, եւ դեռ գրում են, խօսում Կարսի անկման պատճառ-
ների մասին, բայց ոչ ճշմարտութիւնը երեւան հանելու մտահոգութեամբ:
Կարծիք յայտնեց մտաւորականը, սրճեփը, դիւանագիտական մարզանք-
ներով զբաղւողը, նպարավաճառը, սափրիչը. չմնաց արհեստ եւ արւեստ,
որի ներկայացուցիչը լեզու չթրջէր Կարսի պատերի տակ հայ զէնքի կրած
անյաջողութեան պատճառների մասին: Բայց ոչ ոք ձեռնահասութիւն եւ
արիութիւն ունեցաւ մազաչափ անգամ մօտենալու ճշմարտութեան, ոչ ոք
ուզեց եւ կարողացաւ տեսնել ճշմարտութիւնը:
 
-Հայաստանի կառավարութեան անհեռատեսութեան կը պարտինք
Կարսի անկումը. պատերազմը դիւանագիտօրէն կազմակերպւած չէր, - աս
ացին եւ ասում են ոմանք:
-Զինւորական նախարարի ապիկարութեան երեսից ընկաւ Կարսը,
որովհետեւ զօրք չկար, որովհետեւ եղածը զօրք չէր:
-Կարսը թշնամուն յանձնեց բարձր հրամանատարութեան անճարա-
կութիւնը. զօրք կար, բայց կռւեցնող չկար:
Սրանցով չէ սպառւում մեղադրականը: Շա¯տ են նրա կէտերը եւ
բազմապիսի:
Եւ ամէն մէկը` երեւակայական այս կամ այն պատճառներին վեր
ագրելով հայկական բերդի անփառունակ անկումը, հագաւ դատաւորի
պատմուճանը եւ գռեհկօրէն հայհոյեց, զրպարտեց, բամբասեց նրանց,
որոնց ձեւականօրէն յանձնւած էր Հայաստանի ծանօթ ամրութեան
պաշտպանութիւնը: Եւ ամէն մէկը, որ տգիտութիւն եւ վատութիւն ունեցաւ
իրենից դուրս փնտրելու աղէտի պատճառները` կրկնեց յիմարութիւններ
միայն:
 
Հետեւա±նքը: Փողոցում եւ հոգիների մէջ ամէն ինչ - տգիտութիւն,
միամտութիւն, կեղծիք, իսկ ճշմարտութիւն` բնա°ւ:
 
Հետեւէ°ք, ընթերցո°ղ, կատարւող ՙքննադատութիւններին՚ եւ փութավճիռ
դատաստաններին եւ պիտ մղւէք համոզւելու, թէ հայրերիդ շարքերում
կան ամէն գնով ծիծաղելի դառնալու մարմաջով բռնւած մտաւորակ
աններ:
 
Ինչի±, սակայն, վերագրել այդ տխուր երեւոյթը. արդեօք, միայն տգիտութ
եա±ն: Ճի°շտ է, հասկանալի պատճառներով մեր ժողովրդի մի որոշ
 


 
84
 
 
մասը - որ անհայրենասիրութիւնն ունեցաւ հեռու մնալու ազգային պայք
արից - ամենադոյզն չափով իսկ հասկացողութիւն չունի պատերազմ
կոչւած բարդ երեւոյթի մասին: Բայց եւ այնպէս օրւայ դատապարտելի
վարքագիծը չի կարելի բացատրել իր տգիտութեամբը միայն:
 
Այդ տարրերի մէջ տգիտութեան հետ զինակցած է վատութիւնը: Երեք
գլխաւոր պատճառներ ունին սրանք - գիտակցօրէն խուսափելու ճշմարտութիւնից:
 
 
Սրանց կուսակցական շահը պահանջում է տեւականացնել Կարսի
անկման առաջին օրերին ՀՀ կառավարութեան դէմ ստեղծւած հասկանա-
լի դժգոհութիւնը: Այդ դժգոհութիւնը մի զէնք է, որից` ազգային իշխանու-
թեան հակառակորդները չեն ուզում զրկւել:
 
Այստեղ, ինչպէս տեսնում էք, կայ մտքի անազնւութիւն:
 
-Ընդունել ճշմարտութիւնը հանրապետական բանակի անյաջողու-
թեանց մասին, պարզել Կարսի անկման իսկական պատճառները - կը
նշանակի պատասխանատւութեան բաժին ընդունել: Ճշմարտութիւնն
ընդունողը առաքինութիւն պիտ ունենար զբաղւելու ինքնաուղղումով,
վաղը իր աղիտաբեր սխալներն ու պակասութիւնները չկրկնելու համար:
Իսկ ինքնաուղղումը պահանջում է մտքի եւ հոգու ճիգեր, մի բան, որ այնք
ան էլ հաճելի չէ հոգեպէս ծոյլերի եւ նիւթականացածների համար:
Այստեղ էլ տեսնում ենք բարոյականի պակասը:
 
-Ճշմարտութիւնից երես դարձնելու երրորդ պատճառը - դա իրենց
դասալքութիւնն արդարացնելու յանցաւոր միտումն է: Հեռատես պիտ
համարւէին, եթէ կարողանային լռել: Չկարողացան եւ մատնեցին իրենց:
Իմաստութիւնը չէր, որ նրանց հեռու էր պահել ազատագրական պայքարից,
այլ` փոքրոգութիւնը:
Հին ծանօթ դասալիքներն են դրանք, որ միշտ էլ փորձել են փիլիսոփ
այել ու արդարացնել իրենց փախուստը ազգային պարտականութիւն-
ներից:
 
* * *
 
-Հառաչող ազգերը, ստրուկ, անիրաւուած, իրենց տառապանքին
վերջ տալու յոյսով մի°շտ էլ դիմած են յեղափոխութեան, որպէս ծայրայեղ
եւ հերոսական միջոցի, մասնաւորապէս Արեւելքում: Այդ նոյն միջոցին
պիտ դիմէր եւ հայ ժողովուրդը:
Փա¯ռք իր խոյանքին, իր զոհերին եւ մայիսեան պատմական շարժու-
ձեւին:
 
-Համաշխարհային պատերազմի բերումով հայ տարրի տեղահանու-
թիւնը օսմանեան սպայակոյտի համար ռազմագիտական անհրաժեշտու-
թիւն լինելուց զատ, աշխարհի հզօրներից ծեծւած ու թքւած թուրք ցեղի


 
85
 
 
գրգռւած բարբարոսութեան յագուրդ տալու հոգեբանական մի միջոց էր,
որին անվարան կերպով դիմեց թուրք կառավարութիւնը:
 
-Կարսի ամօթը Հ.Հանրապետական կառավարութեանը չէ միայն, այլ
ողջ հայ ժողովրդին: Չափւում են, բաղխւում բանակները, բայց յաղթում
կամ պարտւում են ազգերը, ցեղերը: Կարսի պատերի տակ պարտւողը
հայ զինւորն ու զօրավարը չէին միայն, այլ բովանդակ հայութիւնը, հայ
ժողովրդի` իր ամբողջութեան մէջ անմարտունակ, անարի, անմշակ
հոգին:
Ահա° ճշմարտութիւնը, հա°յ երիտասարդ - սպանիչը կեղծիքի, ճշմարտութիւնը,
որով զինւած, դու աննահանջ կռւի պիտ դուրս գաս տգիտու-
թեան ու վատութեան դէմ: Դու պիտ սպանես կեղծիք հրէշը, որ սպառնում
է մեր ազգի նիւթական եւ բարոյական գոյութեան: Վաղուց է, ինչ այդ
եռագլխանի հրէշը, յենւած մեր հասարակական կեանքի գռեհկութեան,
չաստւածաբար պաշտւում է եւ իշխում մեր ժողովրդի որոշ տարրերի
հոգու եւ մտքի վրայ: Նա մեհեաններ ունի ցցւած ամէն տեղ, ուր կը սողայ
տկար, անարի, անանձ հայը: Նա անսուրբ բագիններ ունի, որոնք դո°ւ,
Աւարայրի հերոս Երէցի սրբազան կատաղութեամբ պիտ խորտակես:
Վե°րջ կեղծիքի թագաւորութեանը մեր կեանքում, որ բազմիցս փորել է հի-
մերը մեր ազգային գերիշխանութեան եւ կործանել զայն: Թագաւորող
կեղծիքի երեսից, հալածական է ճշմարտութիւնը մեր իրականութիւնից:
Չկա°յ, ճշմարտութիւն չկա°յ մեր կեանքում եւ դրա համար էլ այնքան ան-
լոյս ու անյոյս է մեր կեանքը, դրա համար էլ այնքան տգեղ են մեր բարքերը,
այնքան խոպան մեր հոգիները: Չկա°յ ճշմարտութիւն, դրա համար էլ
ներքին համերաշխութիւնը շարունակում է մնալ որպէս սնամէջ խօսք,
դրա համար էլ մտքի, զգացումի, ոգու աղքատութիւնն այնքա¯ն աղաղա-
կող է մեր ազգային կեանքում: Չկա°յ ճշմարտութիւն, եւ դրա համար էլ մեր
ժողովուրդի մի մասը Մետերլինգեան կոյրերի նման մոլորւած է ՙտգիտու-
թեան անտառում՚:
 
Կայ փիլիսոփայող եսականութիւն, ատելութիւն, նախանձ, փոքրո
գութիւն, քաղաքական շաղակրատանք: Կայ այն ամէնը, որ դժոխքն
իսկապէս դժոխք է դարձնում: Կայ այդ ամէնը, որովհետեւ ճշմարտութիւն
չկայ: Կայ կեղծիքը եւ - յուրախութիւն թուրքերի - շարունակւում է ներքին
իրարակերութիւնը: Կայ կեղծիքը - եւ հայութիւնը կը շարունակի գրավաստ
ակ լինել - մի մասը շինարարելով, միւսը` քանդելով:
 
Կեղծիքի մէջ կը շնչեն, կ’ապրեն շատերը - եւ ահա°, հայութիւննիր ամբողջութեան մէջ շարունակում է մնալ հոգեպէս տկար, ասել է եւ
անկարող ու անարժան անկախ հայրենիք ունենալու: Ճշմարտութեան
թագաւորութիւնը մեր կեանքում, իրական եւ անսասան պիտ դարձնի մեր
ժողովրդի յաղթանակը իր արտաքին թշնամիների հանդէպ:
 


 
86
 
 
-Ճշմարտութիւնը - ա¯հ, երիտասարդ հայութիւն - դա աստւածային
այն լոյսն ու ջերմութիւնն է, որով կը սնւի ու կը հզօրանայ հոգին` անհատի
եւ ժողովրդի:
Կեղծիքը կը ստրկացնի, ճշմարտութիւնը` կը փրկի:
 
Վերջինն ոյժ է, առաջինը` տկարութիւն:
 
Վախկոտն ու ստորը - ահա° կեղծիքի աշակերտները:
 
Ճշմարտութիւնը կը դաստիարակէ արին ու ազնիւը:
 
Պարտութիւն, ստրկութիւն, տառապանք - ահա° կեղծիքին հարկատու
ժողովուրդների ճակատագիրը:
 
Ճշմարտութիւնն, ընդհակառակը, կը հզօրացնէ ու կը փրկի, դարձնե-
լով ազգերին յաղթական:
 
Առաջինը տխուր ախտանիշն է հոգիների խանգարման:
 
Երկրորդը, կրկնենք իմաստունի հետ` ամենամեծ Աստւածութիւնն
 
է, որ բնութիւնը յայտնաբերել է մարդկութեան համար եւ օժտել զայն
ամենամեծ ոյժով:
Ճշմարտութեան մէջ ապրող անհատի եւ հաւաքականութեան հիմքը
դրւած է լինում ժայռի, կեղծիքի մէջ խարխափողինը` աւազի վրայ:
 
* * *
 
Չե±ս զգում, երիտասարդ ընթերցող, թէ ինչպէ°ս մահաշունչ կեղծիքից
խորշակահար է լինում այն ամէնը, ինչ որ գեղեցիկ, վսեմ, հերոսական է
մեր կեանքում: Չե±ս տեսնում, թէ ինչպէ°ս մանրացել ու գռեհկացել են մեր
ժողովրդի որո°շ տարրերը: Թէ որքան մեծ է ստորութեան ոյժը մեր կեանքում:
Չե±ս զգում, արդեօք, թէ խեղդւում ես շրջապատիդ մահաշունչ կեղ-
ծիքի մէջ: Կեղծիք` մահ ասել է, դանդաղ մահացում, իսկ մեզ պէտք է ապր
ել որպէս ժողովուրդ:
 
Տե°ս, հայրերդ իրար աւելի են ատում, քան արտաքին թշնամուն: Եւ
արդէն շատերի մէջ սկսել է խօսիլ ներումը դէպ թրքութիւնը: Նշան` ազգա-
յին նւաստութեան:
 
Տե°ս, թէ ի±նչպէս ծաղրելի կերպով ինքնաբաւ են շատերը, քչով բաւակ
անացող, փառասիրութեամբ ծոյլ եւ սակաւապէտ:
 
Որքա°ն անխռով են, մտահոգութեան ստւեր իսկ չի նկատւում սրանց
մէջ` իրենց ժողովրդի ապագայի մասին: Կարծէք Թովմաս Մուրի իդէալակ
ան կղզում ապրելիս լինէր հայութիւնը եւ ոչ թէ մեր տխուր Արեւելքում,
շրջապատւած բարբարոս եւ քրիստոնեաւէր իսլամութեամբ:
 
Կեղծաւորնե°րը ... Յովտ գրի մասին աւելի են աղմկում, քան հայ
ժողովրդի վտանգւած ապագայի:
 
Երբեք ջրի եւ հովի հոսանքին հակառակ չնաւել. յաւէտ սպասել
 


 
87
 
 
յաջող հովի ու մակընթացութեան - այս է այն ՙզգաստ քաղաքականու-
թիւնը՚, որով կ’առաջնորդւեն եւ կ’ուզեն առաջնորդել հայութիւնը: 
Տե°ս, թէ ինչպիսի¯ մոլեռանդութեամբ նրանք ազգային գործիչների
մեծագործութիւնները սառոյցի, իսկ սխալները մարմարիոնի վրայ են քան
դակում: Իսկ նրանց կեցւա±ծքը, ծառայական` օտարի, ամբարտաւան`
հայ մարդու հանդէպ: Իսկ իրենց հոգեւոր ծուլութիւնն ու չքաւորութիւնը
սքօղելու զաւեշտական ճիգե±րը: Իսկ սրանց նիւթակրօն վարդապետու-
թի±ւնը, որ մարդկային կեանքը համարելով մի օրւայ ճամփորդութիւն`
յորդորում է - կե°ր, խմի°ր, խնդա°, աշխարհի եւ ազգիդ ցաւերը թողնելով
ուրիշներին: Հետեւա±նքը: - Մի յոռենշան վիճակ, մտաբարոյական ընդհա-
նուր քաոս, որի մէջ վաղուց է սկսւել եղծումն ու խաթարումը մեր ազգա-
յին հաւաքական հոգու: Իսկ գիտենք, որ ՙմի ժողովրդի ոյժը աւելի նւազ
չափով է գտնւում իր բանակների` քան իր զգացումների ընդհանրութեան,
քան ազգային հոգու մէջ: Ազգային հոգին Հռոմէացիներին դարձրեց
աշխարհի տէրը. կորցնելով այդ հոգին` կորաւ Հռոմը՚:
 
Հետեւա±նքը. - մի դրութիւն, որ սպառնում է մեզ մահւամբ:
 
* * *
 
Ի±նչ, հայ երիտասարդութիւն, մեռելի ականջի±ն է հնչում իմ խօսքը:
Ո°չ, ես հաւատում եմ քո ներքին վերանորոգիչ ոյժին, ինչպէս եւ քո ջահիլ
թեւերի թափին:
 
Ես զգում եմ, թէ ինչպէ°ս, զայրոյթն ու ամօթը, միացած` սրբազան ինք-
նադժգոհութեան` այրում են քեզ: Ես տեսնում եմ, թէ ինչպէ°ս սեղմւում է քո
բռունցքը կեղծիք կոչւած հրէշի դէմ: Դու դողում ես կատաղութիւնից եւ
արդէն նախաճաշակում քաղցրութիւնը պայքարի, որի մէջ պիտ սպանւի
կեղծիք հսկան:
 
Ահա°, դու զայրոյթով յետ ես մղում անզիղջ հայրերիդ հոգեւոր խնամ
ակալութիւնը եւ նրան պարտադրում քոնը:
 
Սկսում է պայքարը որդիների եւ հայրերի միջեւ: Ճշմարտութեան եւ
կեղծիքի միջեւ: Կռիւը Դաւիթի եւ Գողիաթի միջեւ!...
 
-ՙԻնձ թեթեւ գործ մի տաք, ես ուզում եմ բարձրացնել այն հսկայ լեռը
եւ նետել ծովը՚:
Ա¯հ, այդ` ձայնն է քո ազնիւ փառասիրութեան, հա°յ երիտասարդու-
թիւն, որի համար անկարելին հայկական բառ չէ:
 
-Պիտ պարտւի, պիտ մեռնի կեղծիքը մեր կեանքում, որ ապրի մեր
ժողովուրդը:
-Ջա°ն, այդ` քո ձայնն է, իդէալի ընդունակ երիտասարդութիւն, որ
սիրում եմ լսել:


 
88
 
 
3.
ԿԵՂԾԻՔԸ ԶԻՆԱԹԱՓԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
 
Ժողովուրդներն աւելի ուժեղ են,
քան ժամանակաւոր դժբախտութիւնը,
կարիքը, բռնութիւնը:
 
Քո սկսած պայքարի մէջ, ուղղւած` հայրերիդ դէմ, կը զարնւի կեղծիքը:
Ճշմարտութիւնը կը տօնէ իր յաղթանակը` վերագրաւելով իր գահը
մեր հասարակական եւ անհատական կեանքում: Նրա արեւը կը լուսաւոր
է մեր հոգեւոր կեանքը, փրկելով մեզ մտաւոր կուրութիւնից: Կը բացւին
աչքերը, եւ նրանք, որոնք բաց աչքերով կ’ապրէին աշխարհում, բայց չէինտեսնի - իրերը եւ երեւոյթները տեսնել ու հասկանալ կը սկսին իրենց
ճշմարիտ լոյսի մէջ: Շարժւիլ կը սկսին ճշմարտութեամբ օծուն գրիչներ:
Ստեղծագործ ոգեւորութեան մի հեղեղ կ’անցնի հայ աշխարհի վրայով,աճեցնելով հոգիներն ու կամքերը: Հայ մարդը, ծանօթ` ինքնաճանաչու-
թեան օրէնքներին, կը զարգացնի իր ներքին թաքուն ոյժերը, իր ներքին
մարդը, որի բաղդատմամբ ինքն այժմ թզուկ է միայն: Կը հրապարակախօս
են վսեմ ու խանդավառ շրթունքներ, եւ երէկի, հակասութիւններով այնք
ան հարուստ մեր կեանքը կ’իմաստնանայ բարոյական ճշմարտութիւն-ներով: Խօսելուց առաջ ամէն ոք ոսկէ կշռով նախ կը կշռի իր խօսքը:
 
Մայրերը զգաստութեան եւ ուղղութեան կը հրաւիրեն ազգայնօրէն
տկարացածներին, դաստիարակելով իրենց զաւակները, նախ հայրենիքի°
համար:
 
Դպրոցը կը դառնայ ազգային ոգու եւ ուխտի դպրոց:
 
Մամուլը` լոյս եւ ջերմութիւն սփռող:
 
Կինը` ընկերն ու օգնականը եւ ոչ աղախինը տղամարդի:
 
Ուսուցիչն ու աշակերտը կ’ունենան իրենց ընդհանուր ուսուցիչը - լուսաւոր ժողովրդասիրութիւնը, այսինքն, որ բաւարարէր անհատի իմացակ
անութիւնը, ջերմացնէր սիրտը, զօրացնէր յոյսը: Վսեմ ժողովրդասիրու-
թիւն, որից հայութիւնը կարողանար ստեղծել մի հրաշագործ ոյժ:
 
Հայը կ’ունենայ աւելի բարձր ըմբռնում կեանքի մասին: 
Պարտականութեան գիտակցութիւնը կը հետեւի մարդկանց` որպէս
խստապահանջ Աստւածութիւն:
 
Գոյութիւն կ’ունենայ մրցումի մի հատիկ ձեւ միայն - բարոյականմրցում: Մարդիկ կը պերճախօսեն գործով միայն, հայրենասիրական եւ
առաքինի:
 


 
89
 
 
Քննադատութեան լաւագոյն ու արդար ձեւը կը համարւի քննադատե-
լիից աւելի բարձր ու օգտակար լինելը:
 
Բարեկեցիկ տարրերը եւս, գիտակցած, թէ պէտք է նախ մարդ եւ Հայ
լինել եւ ոչ թէ հարուստ` կը ձգտեն իրենց երջանկութիւնը ապահովել
իրենց ժողովրդի երջանկութեան հոգը տանելով: Ազնիւ փառասիրութիւ-
նից մղւած` Հայը կը ճգնի գերազանցել իր հարեւանին արիութեամբ, հայր
ենապաշտութեամբ ու անձնւիրութեամբ:
 
Կուսակցականի նշանաբանը կը դառնայ, - կուսակցութեանս հետ,
բայց ազգիս համար:
 
Նւիրո¯ւմ, աւելի¯ նւիրում,- կը լինի մեռնողի վերջին խօսքը:
 
Երկիւղածօրէն կը պաշտւի աճիւնը հայրենապաշտ մեռելների,
նւիրական աճիւն, որ Հայրենիք կը ստեղծի:
 
Եւ որպէս հետեւանք ստեղծւած այդ բարոյաշունչ մթնոլորտի, հայ
մարտիկն իր կրծքի տակ կը կրի գիտակցական մահը, ասել է եւ յաղթան
ակը արտաքին թշնամու հանդէպ, ապահովելով գոյութիւնը զօրեղ,
յարգւած եւ երջանիկ Հայրենիքի:
 
* * *
 
Թօթափած կեղծիքի լուծը, հայութիւնն այժմ իր ամբողջութեան մէջ
խորապէս գիտակցած է մեր դարի եւ օրերի հրամայականը` հզօրացի°ր
կամ մեռի°ր: Այժմ նա չի թաքցնում, թէ ինքը պարտւեց ու պատժւեց խստիւ,
քանզի չկարողացաւ օգտւել իր ցեղի ոգու անսպառ ոյժերից: Պատմու-
թեան դառնադառն դասերից խրատւած` նա գիտի այժմ, որ անիրաւուած
ժողովուրդների արիւնն ու արցունքը պիտի չդադարի մինչեւ որ նրանք
ինքնօգնութեամբ ոտքի չկանգնեն, մինչեւ չհզօրանան հոգւով:
 
Նա չի հաշտւել անիրաւուածի իր դրութեան հետ. հակառակը կը նշան
ակէր գիտակցօրէն ստորագրել իր մահւան դատավճիռը: Նա գիտի, որ
ժողովուրդներն աւելի ուժեղ են, քան ժամանակաւոր կարիքը, դժբախտութիւնը,
բռնութիւնը: Եւ, ահա°, գերմարդկային ճիգեր է կատարում յաղ-
թահարելու իր տառապանքը եւ օրէ ցօր լցւում է ներքին ուրախութեամբ
եւ ոյժով:
 
Նա գիտի, որ դեռ ազգերն ապրում են իրենց կազմակերպւած եսակ
անութեան շրջանը, որոնց ՙմարդասիրութեան՚ ապաւինելը միամտու-
թիւն լինելուց զատ եւ վտանգաւոր է: Գիտակցած այդ ճշմարտութիւնը`
հայութիւնը վճռած է այլեւս չմնալ որպէս նիւթական եւ բարոյական

 


120
 
 
երկրի հայութեան - աննշան է, գոյութիւն չունենալու աստիճան, այլ մեր
գաղութներում: Տարաշխարհիկ հայութեան որոշ տարրերը, անցեալի
իրենց պատմական փոքրոգութիւնը, իրենց դասալքութիւնը մեր վարած
ազատագրական պայքարում` ՙխորքով ու մոխրով՚ ապաշխարհելու եւ
երկրի հայութեան հոգեպէս չարչարակից լինելու փոխարէն, իրենց դաւաճ
ան ընթացքով չարչարել են տալիս նրան:
 
* * *
 
Հոգեբանական անդամահատութիւն - ահա° երկրում տեղի ունեցողը:
Կարմիր հիւսիսից տրւած հրամանի հիման վրայ, բարոյական անդամ
ահատութեան է ենթարկւում երկրի հայութիւնը, նրա հոգեւոր էութիւնը:
Բռնի փորձեր են կատարւում մեր ժողովրդի հաւաքական սրտից կտրել,
նետել իր բոլոր սրբութիւնները, ինչպէս եւ մարդկային այն բոլոր առաքե-
լութիւնները, որոնց շնորհիւ միայն ազգերը կ’ապրեն իրենց, կը ստեղծագործեն մարդկութեան համար:
 
Զոհը կը գալարւի ցաւերի մէջ, մերթ աղերսելով, մերթ սեղմելով
բռունցքը:
 
-Կտրէ°, պարո°ն, կտրէ°, - կ’ասէր բոնապարտեան զինւորը իր վէրքըմաքրող բժշկին, - մի քիչ էլ. եւ ահա° դուք կը տեսնէք թագաւորը:
-Կտրատէ°ք, քրքրէ°ք հոգիս, մի քիչ էլ - եւ դուք իմ էութեան խորքում
կը տեսնէք Մայիս Քսանութի հպարտ հեղինակին,- ասում է Երկրի հայու-
թիւնը, իրեն հոգեբանօրէն անդամահատութեան ենթարկողներին:
* * *
 
Շարունակւում է անդամահատութիւնը:
 
Մէկիկ մէկիկ հայութեան սրտից եւ ուղեղից հեռացնել են փորձում այն
ամէնը, որի շնորհիւ միայն, որպէս ազգ նա կարողացել է դարերով դիմագր
աւ լինել իսլամ Արեւելքի հայասպան փորձերին:
 
Ո±ր մէկը, սակայն, Հայոց սրբութիւններից ո±ր մէկը արմատախլել հայ
հոգուց: Բոլորը: Բայց դա կը նշանակէր դիակի վերածել, սպանել հայու-
թիւնը:
 
-Մոռացի°ր Մայիս Քսանութը,- գոչում են, սպառնում Երկրի հայու-
թեան, գաղութի ապազգայնացած տականքները:
Աղմկում, հայհոյում, բռունցք են սեղմում հայօրէն ընկածները,
առանց հասկանալու, որ դա միեւնոյն է` թէ ասէին Մասիս լեռան - գնա°,
կորի°ր տեղիցդ:
 
-Բոլշեւիզմը սպանում է Հին Աստւածները, առանց նորերը տալու,
իսկ ազգերը չեն ապրել եւ չեն կարող ապրել առանց Աստւածների,պ
ատասխանում է Երկրի դառնացած հայութիւնը:


 
121
 
 
-Մոռացի°ր սրբութիւններդ, մեռելներդ, հերոսներդ, քանզի այդպէս են
կամենում հրեայ Զինովիեւը եւ թուրք Քեմալը,- մոլեգնած կանչում են
Կարմիրների գաղութային կապարճակիրները, առանց հասկանալու, որ
իրենց ՙմոռացի°ր՚ը նշանակում է ՙմեռի°ր՚:
-ՙՏարաշխարհներում օտարացածի եւ այլասերւածի ձեր այլանդակ
ապրումներով մի° չափէք իմ ազատապաշտ հոգին, լռէ°ք, եթէ չէք կարող
վահան ու պաշտպանութիւն ընձեռել ինձ, լռէ°ք եւ մի° խրախուսէք իմ
դահիճների հոգեսպանութեան փորձը: Մի° գրգռէք Կարմիր գազանը՚:
Հայութեան, մասնաւորապէս Երկրի հայութեան այդ հերոսական
կեցւածքից կատաղած, ծանօթ ՙփողոցը՚ աղմկում է անլսելի. ՙԽա°չ հան
այդ ապստամբ ժողովուրդը, խա°չ՚:
 
* * *
 
Ամէն անգամ, երբ կը մտածեմ այդ չարաբաստ հայանունների մասին,
կը պատկերացնեմ այն տեսարանը, որ տեղի է ունեցած հրէական ամբո-
խի եւ Հրէաստանի փոխարքայի միջեւ:
 
Ամբոխը. -Եթէ,- մատնանշելով Նազովրեցուն,- եթէ ազատ արձակես
սրան, կը նշանակի Կեսարի բարեկամը չես:
 
Պիղատոսը. -Ձեր թագաւորի±ն խաչ հանել տամ:
 
Ամբոխը. -Մենք ուրիշ թագաւոր չունենք Կեսարից զատ:
 
Պատմութիւնը. Ինչպիսի¯ խոստովանութիւն. հրէական շրթունք-
ներից: Դա յանձնումն էր մի ժողովրդի ազատութեան ու պատմութեան:
Պիղատոսը հաճոյքով ընդունում է այդ հաստատումը եւ Նազովրեցուն
յանձնում խաչելու:
 
* * *
 
Նոյն տխուր տեսարանը եւ այսօր, մեզանում:
 
Նոյն ամբոխը, դատաւորը` նոյն: Տարբեր է միայն զոհը գերագոյն: Այսօրւ
անը Յիսուսը չէ, այլ` մեր Անկախութեան Գաղափարը: Նոյն աստւած
ասպան ամբոխն է, մեր ցեղի վատասերւած տականքը, որ օտարի միջոցով
խաչել է տալիս այն ամէնը, ինչ որ ազգային է: Նա կատարում է յանձ-
նումը մեր Ազատութեան ու Պատմութեան եւ շնականօրէն յայտարարում.
 
-Մենք այլ թագաւոր չունենք Կեսարից զատ:
* * *
 
Մի սրտառուչ համերաշխութիւն` ստելու, դաւելու, քծնելու մի չտես-
նւած մոլեռանդութիւն, յամառանք եւ վճռականութիւն է տիրում մարդկօր
էն ընկած այդ ազգադաւ արարածների շարքերում, որոնք ազգ ճանաչե
 
 


 
122
 
 
լու եւ սիրելու ո°չ արժանիքն ունեն, ո°չ էլ երջանկութիւնը, որոնք մի կտոր
անսուրբ հացի եւ իրենց անասնական հանգստի համար միշտ էլ արտաքին
թշնամու հետն են եղել: Իրար բերան թքած կարծէք լինեն բոլորը,
բոլոր հակամայիսքսանութականները:
 
Մշակած ու սրբագործած մի գործելակերպ ունեն սրանք, որքան
հանճարեղ, այնքան բարոյազուրկ:
 
-Իրենց դէմ ուղղւած ամէն մի հարւածը, չարամիտ վարպետութեամբ,
ընդունել ուղղւած խորհրդային իշխանութեան հասցէին, այդ վերջինը աւ
ելի եւս գրգռելու Երկրի հայութեան դէմ:
Քննադատեցէ°ք, թքէ°ք, խարազանէ°ք այդ հոգեպէս բորոտներին, եւ
վաղը իրենց թերթերում կը կարդաք, թէ ձեր զայրոյթի քննադատական
խօսքը ուղղւած է եղել Հայաստանի օրւայ վարիչների հասցէին:
 
Ծաղրէ°ք, ծանակէ°ք, ձաղկէ°ք այդ հոգեպէս խեղճ արարածներին եւ
վաղը իրենց փողոցային թերթուկներում պիտ տեսնէք, որ ձեր զզւանքի
խօսքը հայադաւ նպատակով ընդունել են իրենց տէրերի եւ ոչ իրենց հասց
էին:
 
Փորձէք որեւէ տեղ, այս կամ այն առթիւ բանախօսել ամենաակա
դեմիական նիւթի մասին, այդ հայանուն վատերը, անսպասելիօրէն կը
նետւեն առաջ, հիստերիկ ճիչեր կ’արձակեն, ռեկլամային աղմուկ կըհանեն, խուճապ կը ստեղծեն, որ ժամեր անց սկսեն իրենց թղթէ յարձա-
կողականը - թզուկների արշաւանքը հսկաների դէմ - որ հայհոյեն,
հայհոյեն մէ°կ էլ, մինչեւ եօթներորդ քրտինքը, մինչեւ որ ուժասպառ կը
լինեն, մինչեւ որ Երեւանը կը լսի այդ շնորհունակների դոնքիշոտու-
թեան մասին:
 
Այս է, այսպիսին է մեր ցեղի տականքը, ներքին թշնամին - դրուժան,
դաւադիր, հակահայ գործնականում:
 
Իր անսուրբ հացը կամ քաղաքական սիրախաղը ծանօթ հոսանքի
հետ ապահովելու համար, մի աննախընթաց մոլեռանդութեամբ, նա
գրգռում է խորհրդային իշխանութիւնը Երկրի ժողովրդի դէմ, իր չարա
գործութիւնը հակադաշնակցականութիւն համարելով, երբ կատարածը
իրապէս հակահայկականութիւն է:
 
Այսպէս, հա°յ երիտասարդ, երկրի սահմաններից դուրս որոշ տակ
անքներ Հայաստանի ժողովրդի նկատմամբ կատարում են գրգռիչի դեր:
 
Քո անողոք դատաստանին յանձնելով սեւ արարքներն այդ տակ
անքների, որոնք տմարդօրէն թոյն ու քացախ կ’աւելացնեն մեր` քաղաքականապէս դժբախտ ժողովրդին խմելու վիճակւած դառնադառն
բաժակին, զայրոյթի եւ զզւանքի իմ խօսքը կ’ուղղեմ ո°չ թէ բռնութեան,այլ իր հայակերպ գործիքներին:
 


 
123
 
 
11.
ԱՌԻՒԾԱԾԻՆ ՄԱՅՐԵՐ
 
Մայրերի ափի մէջ պիտ փնտռել
ազգերի ճակատագիրը:
 
Տկարութեան եւ կեղծիքի դէմ սկսածդ պայքարի մէջ մենակ չես դու,
հա°յ երիտասարդ: Դու պիտ ունենաս քո մեծ ու վճռական զինակիցը - հայ
մայրը:
 
Ինչպիսի¯ աստւածային հաճոյք մարտնչողի համար` լսել խրախուսիչ
ձայնը հայրենակրօն մօր:
 
Ո±վ չգիտի, թէ ազգային տագնապների օրերին, երբ հայրենասիրօրէն
կը բաբախի տառապող կնոջ սիրտը` կորած չէ դեռ ամէն յոյս:
 
ՙՄիշտ էլ յիշենք, - ասում է գաղիական պատմութիւնը, - յիշենք, թէ
մեր հայրենիքը ծնւած է մի կնոջ ստինքից, նրա սիրուց եւ արցունքներից,
այն արիւնից, որ նա թափեց մեզ համար՚:
 
* * *
 
Մօր ազդեցութիւնը - որպէս դաստիարակչուհին եւ հոգեւորիչը մարտնչող
սերունդների - նրա հրաշագործ ազդեցութիւնը այն ժողովուրդների
համար, ինչպիսին է մերը, կը մնայ միակ լծակը, որ պիտ բարձրացնի
եւ մեր ազգային դատը, որի ծանրութիւնը այսօր սարսափեցնում է միայն
անհայրենասէրներին:
 
Բնութիւնը - ասւած է - կնոջ ձեռքով կը գրի տղամարդկանց սրտի մէջ:
 
Ահա թէ ինչո°ւ հայ կինը պիտ դառնայ հայրենապաշտութեան
տաճարի Վեստեան Կոյսը, նշանակւած` անշէջ պահելու նրա սրբազան
կրակը:
 
Հայուհին, որին կարելի է ճանաչել հազարաւոր օտարուհիների մէջ
այն կնիքով, որ նրա ճակտին դրել է ձիգ դարերի տառապանքը, որ կարող
է փոխարինել խաչափայտի առջեւ իր աստւածանման որդու վէրքերը
սգացող Տիրամօրը - հայ կինը աւելի հերոսուհի, քան թախծութեան մայր
պիտ լինի: Նրա շրթունքներից պիտի չպակասեն Ժանդարկեան բառերը`
ուղղւած մեր սերունդներին. ՙԵթէ յոգնած էք, դադար առէք, բայց մի° լքէք
կռւադաշտը, մի¯ դասալքէ°ք՚:
 
Նա միայն պիտի չողբայ վէրքերն իր Հայրենիքի, այլ եւ մեր սերունդն
երին անսահման սէր ու պաշտամունք պիտ ներշնչի դէպ այդ վէրքերը:
 


 
124
 
 
Նա աւելի պիտ սիրի եւ հպարտանայ, քան կարեկցի:
 
Նրա հայրենասիրութիւնը եւս - աստւածային կրակ, բոց ու ջերմու-
թիւն - պիտ արթնացնի թմրած առիւծը իր ժողովրդի մէջ, պիտ բարձր
ացնի մեր առօրեայ կեանքի թափը, պիտ քաղցրացնի ու հեշտացնի
անձնազոհութիւնը: Ոգիացած հայրենասիրութիւն, որից ժողովուրդն
երը ստեղծում են մի հրաշագործ ոյժ, անհրաժեշտ` Հայրենիքների
անկախութեան ու հզօրութեան համար:
 
* * *
 
Յաճախ վիրաւոր, բայց հոգեպէս անպարտելի - միայն նման ժողովուր
դներն են յաջողում պատմութեան մէջ:
 
Յաջողում են նրանք, որոնք ծանօթ չեն յուսահատութիւն կոչւած
տկարութեան: Իսկ չեն յուսահատւում ժողովուրդները, որովհետեւ մարդ-
կութեան ընտանիքի բոլոր անդամները, մեր մտաւորականութեան որոշ
մասից զատ, գիտեն, որ մէկի հայրենի հողը չի կարող միւսի համար մնա-
յուն հայրենիք դառնալ, որ դա, Յաւիտենական Արդարութեան Օրէնքի
ոյժով, վաղ թէ ուշ, վերադարձւում է իր տէրերին, եթէ այդ վերջինների մէջ
չի նւազել սէրը դէպ հարազատ երկրամասը:
 
Իսկ սէր եւ նւիրում դէպ Հայրենիքը, ներշնչում եւ սնուցանում է հայրեն
ասէր մայրը:
 
Ահա թէ ինչո°ւ մեր իրականութեան մէջ` ՄԱՅՐ անունը պիտ դառնայ ու
մնայ սրբազան մենաշնորհը միայն եւ միայն հայրենակրօն մայրերի, եւ ոչ
թէ բոլորի:
 
Իրենց որդիներով պիտ ճանաչել եւ գնահատել կանանց:
 
Անհայրենասէր ու անարի որդիների մայրը, անկախ` իր հասարակակ
ան դիրքից, մեր կեանքում պիտի չվայելի յարգանք:
 
Ամէն ինչ - սէր, խնամք, ակնածանք հայրենասէր մօրը: Եւ ամէն ինչ
հայրենասէր մօրից - հերոս որդիներ, յաղթական դափնիներ, անկախ
Հայրենիք:
 
Իդէալ մայրեր ունենանք երջանիկ Հայրենիք ունենալու համար:
Այլապէս, քանի դեռ հայրենաշունչ մայրը կը մնայ որպէս ՙբացակայող
աստւածութիւն՚ հայ ընտանիքների համար, թուրքը պիտ շարունակի իր
արնոտ խրախճանքը մեր սգւոր Հայրենիքում:
 
* * *
 
Կան ժողովուրդներ, որոնք դեռ հեռու են անկախութեան եւ քաղ
աքակրթութեան բարիքները վայելելու բախտից, որովհետեւ կնոջ
ազդեցութիւնը տկար է նրանց մէջ:
 


 
125
 
 
Մի ժողովրդի բարքերը - գովելի թէ պարսաւելի - կախում ունեն
մայրերից:
 
Մայրը, միշտ էլ, իր հոգուց մի բան տեղափոխում է իր զաւակների
կրծքի տակ:
 
ՙՈչ իմաստասէրներ, ոչ էլ թագաւորներ օգնութեան կանչենք Հայրե-
նիքին, այլ մայրական ազդեցութիւնը միայն՚:
 
Կը կասկածեմ այն մօր հայրենասիրութեան մասին, որի զաւակները
հայրենասէր չեն:
 
Կ’ողբամ հայրենասիրութիւնը այն ընտանիքների, որոնք հոգեւորՀայրենիքի մանրանկարը չեն:
 
Կը գարշեմ այն բոլորի հայրենասիրութիւնից, որոնք դեռ թուրքերէն
կը խօսեն: Թրքախօս Հայ, հայրենասէ±ր! ... Ողորմելի, փափկամարմին,
ծոյլ հայրենասիրութիւն, որ իր մայրենի լեզուն իւրացնելու ճիգն իսկ չի
փորձում: Անհեթեթութիւն: Լա°ւ է համր, քան թրքախօս լինել:
 
-Սպարտան կը հասցնէր հայրենապաշտ եւ աներկիւղ մարտիկներ,
որովհետեւ մայրերի ցանկութիւնն էր` նման սերունդ տալ Հայրենիքին:
ՙԿեանքի ընկեր ընտրենք կանայք, որոնց կաթը արիւն լինէր, որոնց
ծնունդը` հերոս եւ վրիժակ՚. այսպէս կ’երգէր հին Գաղիացին: 
* * *
 
Հայ կինը:
 
Սրա միջոցաւ հոգեփոխենք հայ ընտանիքը: Այդ վերջինի միջոցաւ`
հայութիւնը:
 
Սկսենք հայ կնոջից. աշխատենք անդուլ, մինչեւ որ սրա կաթը
դառնայ հայրենապաշտութեան սրբազան կաթը:
 
Հայրենապաշտօրէն դաստիարակենք հայ կինը եւ նրան թողնենք մեր
մատաղ սերնդի դաստիարակութեան գործը:
 
Հայ կնոջ միջոցաւ դարձի եւ զգաստութեան հրաւիրենք գաղութահ
այութեան ազգայնօրէն տկարացած տարրերը: Նրա պաշտպանութեան
ու գուրգուրանքին յանձնենք մեր մայրենի լեզուն, Եռագոյնը, անկախու-
թեան Մայիսը - սրբութիւնները մեր ցեղի:
 
Ապագան վտանգւած մեր որբախնամ ժողովուրդը - մէկ էլ կրկնենք չկորչ
ելու համար, հրամայողաբար պիտ դառնայ արիադաւան եւ
արիախնամ: Հայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքը:
 
Ունենանք առիւծածին մայրեր, որոնց արիական որդիները աւելորդ
դարձնէին Հայաստանը պաշտպանող արւեստական ամրութիւնները:
 


 
126
 
 
12.
ՄԻ ՆԱԽԱԳԻԾ
 
Կամքեր ու հոգիներ թրծող աշխատանք է
պէտք, որ պիտ ստեղծի վաղւայ համար
ազգովին նախապատրաստւելու
մեր հաւաքական ճիգը:
 
Դժւար թե գտնւի դիտելու եւ տեսնելու ընդունակ մի հայ մարդ, որ
չտեսնէր Հայաստան երկրի վրա կախւած մեծ եւ աղիտալի գալիքի
ստւերը:
 
Գիտենք, որ օրւայ Թուրքիոյ գոյութեան համար աւելի քան անհրաժ
եշտ է մեր ժողովրդի չգոյութիւնը: Գիտակցում ենք, թէ յանուն իր յանցաւոր
գոյութեան, թրքութիւնը դաւել է եւ պիտ շարունակի դաւել մեր ամբողջ
ական գոյութեան դէմ: Որ նա առիթ պիտի չփախցնի` ոչնչացնելու ե°ւ
Արարատեան դաշտում խճողւած մի բուռ հայութիւնը, հայկական հարցը
բացասական լուծումի յանգեցնելու համար: Այլեւս միամիտ չենք կարծե-
լու, թէ մի փոքրիկ եւ անզօր Հայաստանի գոյութիւնը - որպէս բուֆեր
պետութիւն - անհրաժեշտ եւ ցանկալի է Տաճկաստանի համար, քանզի
գիտենք, որ այդ վերջինի կողմից Հայաստանի անկախութիւնը ճանաչելը
ժամանակաւոր մի զիջում էր` արւած հայութեան, մի բան, որ թելադրում
էր մեր հակառակորդին պատմական վայրկեանը: Ժամ առաջ թրքական
զօրամասերը պիտ նետւէին Բաքու` դաշնակիցներին զրկելու այն անհրաժ
եշտ նիւթերից, որոնք այնքան մեծ դեր խաղացին համաշխարհային
պատերազմում: Այդ զիջումը պահանջում էին նաեւ զինակիցների ռազմա
գիտական եւ քաղաքական հաշիւները: Բաքուին տէր դառնալու համար
թրքական ոյժերը պիտ ազատւէին հայկական ռազմաճակատներից. ահա°
թէ ինչի հետեւանք էր տաճիկների կողմից մեզ արւած ժամանակաւոր եւ
ակամայ զիջումը:
 
Դաշնակիցների համար` պատերազմի անյաջող ելքի դէպքում, Տաճկ
աստանը, մեր տկար Անկախութիւնը ստորագրելու փոխարէն, պիտի
չտատանւէր գրելու Անդրկովկասում փակւած հայութեան տապանագիրը:
Եւ մարդկութեան ծանօթ մասը - որ յաղթական լինելով հանդերձ թրքու-
թեան ներեց հայութեան կէսի բնաջնջումը - իր պարտութեան դէպքում
գուցէ եւ շնականութիւնն ունենար ոչ միայն սեղմելու, այլ եւ համբուրելու
այն արնոտ ձեռքը, որ բռնամահ դարձրեց մեր ժողովրդի մի մասը:
 


 
127
 
 
Տաճկաստանը, չարաչար խրատւած բալկանեան ժողովուրդների ըն-
թացքից, խորապէս համոզւած է, որ Հայաստանը - ինչ աշխարհագրական
սահմաններով էլ լինի դա - իրեն համար ցանկալի թումբ - պետութեան
դերը չի կատարի:
 
Տաճկաստանին պէտք է հայկական գերեզմանատուն եւ ոչ մի դէպքում
կենդանի թումբ:
 
Վաղւայ Ռուսիոյ սարսափից խթանւած` իրերի թելադրանքով նա
վերստին պիտ նետւի Անդրկովկաս, օգտւելով երրորդ Ռուսիոյ ժամանակ
աւոր, բայց անխուսափելի խռովայոյզ վիճակից: Նա պիտ առնի այդ
քայլը, որովհետեւ նրա համար աւելի հեշտ է ռուսական վտանգից պաշտպ
անւել` յենւած կովկասեան լեռնային զանգւածին եւ իսլամ զանգւած-
ներին, քան Արարատեան դաշտում, ուր հայ տարրը, հասկանալի պատճ
առներով, ո°չ կը զինակցի Թուրքին, ոչ էլ կարող է հոգեբանօրէն չէզոք
մնալ նրա նկատմամբ: Պարզ է, ուրեմն, որ բացի քաղաքական ձգտումը,
Թուրքիան ունի զուտ ռազմագիտական պատճառ, վաղն առաջանալու
դէպ Հայաստան, կոխելու Երեւանը եւ անցնելու հեռուները:
 
Այդ բոլորին հետ գիտենք եւ այն, որ կովկասեան իսլամ հանրապետութ
եանց մէջ քեմալական ազդեցութիւնն աւելի մեծ է, քան խորհրդային
իշխանութեան. որ Անդրկովկասի ռազմագիտական բոլոր բանալիները
այսօր գտնւում են Թուրքիոյ ձեռքին - Նախիջեւան, Ադրբէյջան, Դաղստան,
շրջաններ, ուր, քեմալական սրի վաղւայ յաջողութեան համար, անաղմուկ
գործի է լծւած համիսլամականների միտքն ու ձեռքը: Գիտենք այդ ամէնը:
Պարզ է մեզ համար եւ այն, որ գալիքն աւելի ահաւոր պիտ լինի, քան այն,
որ անցկացրինք 1918-ին: Թրքօ-պարսիկ մերձեցմամբ Հայաստանը պիտ
կորցնի դէպ արտաքին աշխարհը բացւող իր փոքրիկ դռնակը: Վաղը մեզ
սպասում է անհաւասար եւ դռնփակ գոյամարտը:
 
Գիտենք այդ ամէնը, տեսնում ենք, թէ ի°նչպէս աստիճանաբար բարձր
անում է թրքական տապարը` մեր ցեղի գոյութեան ծառի արմատին իջ-
նելու համար:
 
Գիտենք այդ ամէնը, անհանգիստ ենք, բայց ոչի°նչ, ոչինչ չենք անում
գալիք վտանգը ժամանակին զինաթափել կարողանալու համար:
 
* * *
 
Եթէ դո°ւ, հա°յ երիտասարդութիւն, պիտ շարունակես ապրել փոքրիկ
հարցերի, փոքրիկ գործերի եւ նոյնքան փոքրիկ օգուտների սպանիչ
մթնոլորտում, երբ կայ մեր հաւաքական գոյութեան սպառնացող մեծ
վտանգը. եթէ դու էլ - նման անցեալ սերունդների - պիտ շարունակես փոր-
ձել սովորական, փոքրիկ ճիգերով կամ արտաքին օգնութեան յոյսերով
լուծել մեր լինել - չլինելու ահաւոր խնդիրը, գլխովին չկորչելու, ինչպէս եւ
 


 
128
 
 
մարդկութեան արգահատանքից միանգամընդմիշտ ազատւելու խնդիրը,
դու արդարացրած չես լինի ո°չ քեզ, ո°չ էլ քո ժողովրդի յոյսերը:
 
Եթէ ցանկութեան դէպքում դու պիտի չկարողանաս լինել աւելին, քան
այն ինչ որ ես - այդ դէպքում վա¯յ ե°ւ քեզ, ե°ւ քո ժողովրդին: Ստեղծւած
հոգեբանական մթնոլորտում հաւատաւորների եւ վրիժակների սերունդ
դառնալու փոխարէն, դու նորանոր զոհեր կը հասցնես թրքական եաթաղ
անի համար: Սպասողական դրութիւնը ժողովուրդների կեանքում ժամ
անակաւոր զինադադար է էապէս եւ ոչ թէ զինաթափութիւն եւ non-agir,
ինչպիսին է մերը: Ժողովուրդ, բանակ, կուսակցութիւն - սրանք երբեք այնք
ան ուժականական եւ լարւած չեն լինում, որքան իրենց սպասողական
վիճակում, երբ այդ հաւաքականութիւնների մէջ կուտակւած կարողական
ոյժերի մի մասը դառնում է կենդանի, ներգործօն, գիտակցական, որի
ընթացքում հոգեպէս աճում են, հզօրանում այդ վերջինները:
 
Խորապէս գիտակցւած չէ մեր անցեալը, ստեղծագործ չէ մեր ներկան:
 
Դու տկար ես եւ անպատրաստ - ահա թէ ինչո°ւմն է քո ժողովրդի
դժբախտութիւնը:
 
Դու այսօր այն չե°ս, ինչպիսին որ պիտ դառնաս հրամայողաբար:
Տկարութիւնը, միշտ էլ պատժւում է` վաղ թէ ուշ: Եւ վաղը քո տկարութեան
պատճառով, չարաչար պիտ պատժւի մեր ժողովուրդը: Չէ°, չէ°, դու իրաւունք
չունես տկար լինելու, գօտելոյծ վիճակում` երբե°ք, որովհետեւ քե°զ
պիտ վիճակւի վաղը վարելու հայութեան ճակատագիրը: Դու պիտ լինես
հզօր` հրաշագործելու աստիճան, որպիսին դառնալու համար, իմաստու-
թեամբ օգտւել պիտ կարողանաս Գիտութիւնից եւ Դաստիարակութիւնից,
որոնք շարունակում են մնալ վերջին խաղաթղթերը մեզ նման ապագան
վտանգւած ժողովուրդների համար:
 
Դու պիտ առաջնորդւես ցեղային բարոյականով, որ պահանջում է
զարգացումը որոշ հոգեկան յատկութիւնների եւ արւեստագիտական
կարողութիւնների` էապէս անհրաժեշտ մեր ժողովրդի գոյութեան պահպ
անման համար:
 
Թողած ներքին անփառունակ ճակատները, որոնց վրայ հայրերդ
տարիներէ ի վեր ընդունայն կորովաթափ կը լինեն, դու բովանդակ ոյժերդ
գործի պիտ դնես, գլուխ հանելու մեր ժողովրդի կատարեալ հոգեբանակ
ան եւ թեքնիքական սպառազինութիւնը:
 
* * *
 
Գիտեմ, ընթերցո°ղ, երկարօրէն ինձ լսելուց յետոյ, պիտ ուզէիր, որ
քեզ տրւէր մի գործնական նախագիծ:
 
Ահա° դա, ընդհանուր գծերով, որ գործի եւ փառքի ընդարձակ դաշտ
պիտ բանայ քո սերունդի առջեւ:
 


 
129
 
 
* * *
 
 
1. - Վտանգը
Աւելի քան հաւանական է, վաղ թէ ուշ, թուրքերի ներխուժումը Անդր-
կովկաս, որի դէպքում երկրի հայութիւնը դարձեալ պիտ ապաւինի միայն
եւ միայն իր ոյժերին` չգաղթելու եւ չբնաջնջւելու համար: Ներխուժումը
հնարաւոր եւ հաւանական է.
 
Ա) Ռուսիոյ մէջ մեծամասնականների պարտութեան դէպքում:
 
Բ) Եւրոպական որոշ պետութեան կամ զինակցութեան կողմից Տաճկ
աստանը որպէս գործիք Խորհրդային Ռուսիոյ դէմ գործածւելու դէպքում:
 
Գ) Տաճկաստանի` իր արեւելեան սահմանները ռազմագիտօրէն ապ
ահովելու փորձի դէպքում, որ ասել է` Երկրի հայութեան բնաջնջմամբ
կամ տեղահանութեամբ, թաթար Ադրբէյջանին միանալու եւ այլ հաւանակ
ան դէպքերում:
 
2. - Վաղւայ մտահոգութիւնը
Վաղ թէ ուշ, հայութեան պիտ տրւի տաճկահայկական հողերի մի մասը,
որի պաշտպանութիւնը կազմակերպելու եւ վարելու համար մեր ժողովուր
դը պիտ յենւի նոյնպէս, նախ իր սեփական ոյժերին:
 
3. - Փոխվրէժի անհրաժեշտութիւնը
Սարսափի եւ պարտւողականութեան հոգեբանութիւնից սրբագրւելու
համար - հետեւանք` դարեր տեւող օտար տիրապետութեանց մեր հայրե-
նիքում, եւ մասնաւորապէս, տաճիկների` Հայաստանում պարբերաբար
սարքած կոտորածների եւ ունեցած զէնքի յաջողութեան - հայութիւնը, մեն
ակ թէ զինակցաբար, պիտ կազմակերպի իր փոխվրէժի պատմական
գործը, հրամայականօրէն պարտութեան պիտ մատնի Տաճկաստանը, որպ
էսզի հոգեփոխւի ու ապահովի իր ֆիզիքական եւ հոգեւոր գոյութիւնը:
 
4. - Նախապատրաստութիւն
Տաճկական վտանգը, Արեւելքի եւ արեւմտեան իսլամների Հայաստ
անի վրայով իրար միանալու քաղաքական ձգտումը, հայութեան երկր
ամասային պահանջը Տաճկաստանից, մեր փոխվրէժի հոգեբանական
անհրաժեշտութիւնը - այդ պատճառներից ամէն մէկն առանձին պահանջում
է անյապաղ եւ լրջօրէն նախապարաստւել վաղւայ համար:
 
5. - Վաղւայ պատերազմը
Դա, ըստ ամենայնի, պիտ լինի գերազանցօրէն քիմիական:
 
Հոգեբանականից եւ թեքնիքականից զատ բոլոր տեսակի գերա-
կշռութիւնները - թւական, քաղաքական, աշխարհագրական եւ այլն պիտ
դադարին վաղը վճռական եւ բախտորոշ դեր կատարելուց: Վաղւայ
 


 
130
 
 
ճակատամարտերի բախտը պիտ վճռի մարդկային հնարագէտ միտքը եւ
ոչ կենդանի ոյժը: Արւեստագիտութեան, տարրաբանութեան, էլեկտրօ
արւեստագիտութեան արագ եւ հրաշագործ յառաջադիմութեան մեր օրերում,
երբ այդ վերջինների օգտագործման կարելիութիւնները պատերազ-
մում դառնում են անսպասելի, մահացու գործիքների եւ ռազմանիւթերի
յարաճուն ճոխացումն ու կատարելագործումը հնարաւոր պիտ դարձնի
մեզ նման թեքնիքապէս տկար ժողովրդի գլխովին բնաջնջումը:
 
6. - Գերազանցելու միջոցներ
Թրքութեան ծանօթ առաւելութիւնները կարելի է եւ պէտք է արհամ
արհելի դարձնել մեր հոգեբանական եւ թեքնիքական գերազանցու-
թեամբ, որպիսին հնարաւոր է եւ պիտ ձեռք բերել`
 
Ա) Մեր գոյութեան եւ բնաշխարհի առարկայական պայմաններին համ
ապատասխանող դաստիարակութեամբ: Վերադաստիարակութեամբ
պիտ սրբագրել մեր ժողովրդի հոգեբանութիւնը, դարձնելով նրան իր ամբողջութ
եան մէջ ազգօրէն ինքնագիտակից, կորովի եւ մարտունակ:
 
Բ) Եւ անհրաժեշտ մասնագիտութիւններով: Մեր թեքնիքական գեր
ակշռութիւնը պիտ ապահովենք, հասցնելով վաղւայ համար անհրաժ
եշտ քանակութեամբ հրարւեստագէտներ, մեքենագէտներ, քիմիագէտ-
ներ, ռազմագէտներ, հանքագէտներ, օդագնացներ, ինչպէս եւ ռազմա-
մթերքի, թունաւոր կազերի, մահացու գործիքների արտադրութեանց
մասնագէտներ:
 
7. - Վարիչ մարմին
Հայ զանգւածների վերադաստիարակութեան եւ անհրաժեշտ մաս-
նագէտներ հասցնելու գործը վարում է Ազգային Ինքնապաշտպանութեան
Վարիչ Մարմինը, ընտրւած` տեղական մարմինների կողմից:
 
8. - Տեղական մարմին
Ստեղծւում է ամէն մի հայաբնակ վայրում, նպատակ ունենալով`
 
Ա) Ժողովրդականացնել ազգովին նախապատրաստւելու անհրաժեշտութ
եան գաղափարը:
 
Բ) Հսկել տեղի հայ տարրի վերադաստիարակութեան գործին:
 
Գ) Հովանաւորել իր վայրի խոստմնալի եւ հայրենապաշտ պատանի
երիտասարդներին:
 
Դ) Ստեղծել նիւթական միջոցներ:
 
9. - Զինւորական յանձնախումբ
Նշանակւում է վարիչ մարմնի կողմից, որի գործը պիտ լինի`
 
Ա) Հայ եւ օտար ռազմագէտների աջակցութեամբ մշակել Երկրի հա-
յութեան քիմիական ինքնապաշտպանութեան ծրագիրը:
 


 
131
 
 
Բ) Եւրոպական եւ ամերիկեան քիմիարաններում, բարձր թեքնիք
դպրոցներում, զինւորական ակադեմիաներում, հրարւեստագիտական
գործարաններում հասցնել անհրաժեշտ թւով մասնագէտներ:
 
Գ) Իրազեկ լինել այն բոլոր ռազմարւեստային գիւտերին եւ նորոյթներին,
որոնցով յարաճուն կերպով հարստանում է եւրոպական եւ նոր
աշխարհի զինւորական միտքը:
 
Դ) Զինւորականացնել բոլոր տեսակի պատանի-երիտասարդական
միութիւնները:
 
Ե) Ստեղծել զինւորական գրականութիւն:
 
10. - Հրատարակչական յանձնախումբ
Ունենում է իր օրգանը, որով`
 
Ա) Հայ միտքն զբաղեցնում է մեր ժողովրդի գոյութեան պաշտպանու-
թեան խնդրով:
 
Բ) Պայքարում է պարտւողականութեան ոգու, անգրագիտութեան եւ
օտարացումի դէմ:
 
11. - Ազգային ուխտի դպրոց
Անսահմանօրէն անձնւէր, հայրենապաշտ եւ գաղափարական երիտ
ասարդ գործիչներ հասցնելու համար, հաստատել ազգային ուխտի եւ
ոգու դպրոց, որի կողմից` մեր ցեղի նիւթական եւ բարոյական ինքնապ
աշտպանութեան գործը դասաւանդւէր եւ հռչակւէր որպէս նոր կրօն:
 
12. - Նիւթական միջոցներ
Մեր ժողովրդի փրկութեան գործը վարելու համար անհրաժեշտ
նիւթական միջոցները պարտադրօրէն հոգում է ի°նքը` հայութիւնը, հետ
եւեալ ձեւով:
 
Ամէն մի հայ մարդ, ազգային տուրքի անւան տակ, վճարում է գաղիակ
ան մի ֆրանկ: Ամէն հայ ընտանիք` այնքան ֆրանկ, որքան անդամ ունի* :
 
* Չնչին տուրք, բայց հայրենասիրական, գիտակցական, փրկարար:
Կաթիլն ընկնելով ծովը` դառնում է ծով:
Նիւթականը չէ պակասելու: Օրւայ հայութիւնը հազարիցս աւելի մեռեալ
ծախքեր է կատարում քան պէտք պիտ լինի` գծածս նախաշաւղի սահմաններում
կազմակերպել ու վարել իր գոյութեան պահպանման գործը:
 
Միացրե±ց Հայը իր չնչին նիւթական զոհաբերութեան` գիտակցութիւն եւ
հայրենապաշտութիւն - ապահովւած է նրա փրկութեան գործը:
 
Նպատակադրւե±ց` ցեղամիջեան պայքարում չկորչելու համար սպառազինւել
հոգեբանօրէն եւ արւեստագիտաբար - հայութեան կը մնայ հայեացքը դարձնել
դէպ վերեւ, տեսնելու համար հրեղէն նշանը - այն միջոցը, որով պիտ յաղթի
դժւարութիւններին ու իր դարաւոր թշնամուն:
 


 
132
 
 
* * *
 
Անտառում նեղ ու դարձդարձիկ ճամբաների վրայ երես առ երես
իրար կը հանդիպին առիւծն ու վագրը:
 
Նրանք կանգ կ’առնեն, գետնին մխւածի պէս, մարմինները կծկածետեւի երկու ճկուն ոտների վրայ, պատրաստ ոստիւնի:
 
Ճիրանները դուրս, մազերը փշաքաղ, բերանաբաց, ամէն մէկը կամե-
նում է զարհուրելի ծամածռութիւններով ահաբեկել, սրտաթափ դարձնել
հակառակորդին եւ խեղդել...
 
Անսահման զգուշութեամբ, մէկը - միաժամանակ եւ միւսը - իր մի ոտը
շարժում է քիչ ետ:
 
Քիչ անց, անաղմուկ եւ կամաց, նոյնն են կատարում մնացած ոտները:
Եւ, գրեթէ աննկատելի` հակառակորդի համար, միաժամանակ հեռա-
նում են իրարից: Սակայն, միշտ երես առ երես, մինչեւ որ երկուստեք
նահանջը նրանց միջի տարածութիւնը կը դարձնի աւելի մեծ, քան պէտք
է մի յանկարծական եւ դաւադիր ոստիւնի համար:
 
Այլեւս հակառակորդները դարձնում են իրենց թիկունքները, վերստա-
նում իրենց բնական կեցւածքը, եւ, քաշւելով իրենց թագաւորութեան
սահմաններից ներս, կորչում են անտառի մէջ:
 
* * *
 
Նոյնը, գրեթէ նոյն բանն է կատարւում եւ ազգերի կեանքում, երբ
նրանք երես առ երես եւ սպառազէն հանդիպում են իրար, իրենց երկրի
սահմանագլխին:
 
Վա¯յ նրան, ով տկարութիւն ցոյց տւեց. մա°հ է:
 
Վա¯յ նրան, ով անկարող եղաւ անթարթափ ու շեշտակի նայելու հակ
առակորդի աչքի մէջ. մա°հ է ստոյգ:
 
Կորած է այն կողմը, որ անզօր է սարսափ ազդելու, աւելին` աւելի
սարսափելի լինելու, քան հակառակորդը:
 
Հա°յ երիտասարդութիւն, վաղը, երբ թրքութիւնը փորձեց պղծել Հայր
ենիքիդ սահմանների սրբութիւնը, պիտ կարողանա±ս աւելի սարսափելի
լինել, քան թշնամին: Պիտ կարողանա±ս վագրային կեցւածք ցուցադրել:
 
Պատասխանի°ր, պիտ կարողանա±ս...
 


 
133
 
 
13.
ԲԱԽՏՈՐՈՇ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
 
Երբեք տեսնւած չէ, որ ժողովուրդն աւելին չտար,
քան կարող են պահանջել իր առաջնորդները:
 
Ժողովուրդներն այն են, աւելի ճիշտը` դառնում են այն, ինչպիսին որ
համարւում են իրենց մտաւորականութեան կողմից:
 
Մի ժողովուրդ, որ իր ղեկավար տարրերի կողմից համարւում է
ՙփափկամարմին՚ կենդանիների տեսակից, երբեք չի լինի յաղթական ու
յարգւած: Տկար, քաղաքականապէս մուրացիկ եւ դիպւածով գոյութիւնը
քարշ տւող - ահա° նման ժողովուրդը:
 
Պարտւում է մի ժողովուրդ, հենց որ իրեն պարտւած է զգում իր
մտաւորականութիւնը:
 
Կորած է այն ազգային դատը, որի ղեկավարները կորած են համ
արում զայն: Պայքարում տեղի է տալիս այն կողմը, որի առաջնորդող
տարրերն առաջինն են յուսահատւում:
 
Այո°, յանձին ժողովուրդների, միշտ էլ չափւում են իրենց մտաւորակ
անութիւնները, յաղթում կամ պարտւում իրենց առաջնորդող տարրերը:
Եւ չի պարտւում այն կողմը, որ չի ուզում պարտւել:
 
* * *
 
Պիտի չպարտւէր հայ ժողովուրդը եւ հոգեբանօրէն, եթէ նրա մտաւոր
ականութեան մի խոշոր մասը չնետւէր պարտւողական ոգու գիրկը:
Դժբախտաբար, այսօր նա ոչ թէ իրեն պարտւած է զգում, այլ եւ պարտւո-
ղական:
 
Նրա որոշ տարրերը մեր պարտութեան եւ բարոյալքումի օրերին ոչ թէ
չկարողացան բարոյական շանթարգել հանդիսանալ զանգւածների համ
ար, այլեւ պարտւողականութեան քարոզիչներ եւ բարոյալքիչներ
դառան: Զուրկ` ապագայի զգացումից, ինչպէս եւ ազգային բարոյակա-
նից, նա առանց մի հատիկ իսկ հարւած փոխանակելու փորձի, թշնամուն
յանձնեց իր դիրքերը, որին այնքա¯ն մեծացրել էր տկարի իր երկչոտ
երեւակայութիւնը: Նա բառացիօրէն բաժանեց ճակատագիրը ծանօթ
առակի այն դժբախտ եղնիկի, որը օդի մէջ քամուց տարուբերւող փետուրից
սարսափահար, նետւում է... ուղղակի որսորդի գիրկը:
 
Նա նմանւեց այն զօրամասին, որ ոչխարների հօտի բարձրացրած
 


 
134
 
 
փոշու ամպը թշնամի համարելով, փախչում է գլուխը կորցրած եւ ընկ-
նում... թշնամու ամրացրած բանակատեղին:
 
* * *
 
Ամենակարող է այն առաջնորդը, որ կարողանում է անպարտե-
լիութեան հաւատ ներշնչել իր ժողովրդին:
 
Ժողովրդասպան է նա, որ իր նկուն կեցւածքով տկարացնում է իր
ժողովրդի ոյժի եւ կարողութեան գիտակցութիւնը:
 
Վերջինին նմանւեց մեր մտաւորականութեան մի մասը: Տեղի տւեց
առանց մի հատիկ պատւոյ վէրք ստանալու, նա փախաւ եւ ոչ նահանջեց
կռւադաշտից եւ իր դասալիքի հոգեբանութեամբ բարոյալքեց թիկունքը:
 
ՙՎա¯տ է մեր ժողովուրդը, տգէտ, անարի՚,- ամենուրեք յայտարարեց
մեր սրտաթափ եղած մտաւորականը:
 
ՙՆա չի կռւում, նա չկռւեց եւ ի±նչպէս կարող էր կռւել տաճիկ բանա-
կի դէմ՚,- գրեց ու տարփողեց ծանօթ մտաւորականը:
 
ՙԼինենք համեստ եւ բաւականանանք քիչով, ո±վ ասեց, որ անպայ-
ման պէտք է անկախ լինել` ապրելու համար, ապրենք այնպէս, ինչպէս որ
կþուզեն թուրքն ու բոլշեւիկը եւ ոչ թէ այնպէս, ինչպէս որ հայ ժողովուրդն
է ուզում՚... ահա° այսպէս գրեց, խօսեց եւ դեռ չարախօսում է անմիտ
պարտւողականը:
 
Տխուր, մեռօրէն տխուր է պարտւողական մտաւորականի պատ-
կերը: Գլուխը կորցրած, նա այսօր ոչինչ չի խնայում վերջնական դարձ-
նելու հայ ժողովրդի պարտութիւնը: Ազգային աստւածութիւնները մի
աման ապուրի հետ փոխելուց յետոյ, նա այժմ իր վատութիւնը փիլիսոփ
այելով է զբաղւած:
 
* * *
 
Այլազան են, ընթերցո°ղ, պարտւողական հայ մտաւորականի հոգեւոր
դիմադրութիւնները:
 
Մէկն այդ փաղանգից հոգեւոր ստրկութիւն է քարոզում, յորդորելով
հայութեան ապրել ՙխոնարհութեան հովտում՚ եւ էլ չերազել անկախու-
թեան մասին:
 
Երկրորդը գտնում է, թէ թուրքից լաւը բոլշեւիզմն է, որի կարմիր
փորձարկութեանց համար հայութիւնը հաւատարմօրէն պիտ նիւթեր
մատակարարի:
 
Երրորդը` կենդանի հողմացոյց, ե°ւ այս է, ե°ւ այն:
 
Չորրորդը չգիտի, թէ ինչ է ուզում, ամէն ինչ է եւ ոչինչ:
 
Հինգերորդը... Նոյնն են բոլորն էլ էութեամբ` ստրկամիտ, տկար,
պարտւողական:
 


 
135
 
 
Սրանք կ’ուզեն ապրեցնել հայութիւնը որպէս կենդանի ողորմելիու-թիւն, արտաքին ողորմութիւններով:
 
Խօսէ°ք հետները, լսէ°ք իրենց եւ պիտ հասկանաք սրանց խորշակահ
ար հոգին, զոր մատնում են իրենց ամէն մի խօսքի եւ շարժուձեւի մէջ:
 
Սրանք ասում են, - եթէ ամէն ինչ դեռ կորած չէ, եթէ կարելի է եւ պէտք
է որեւէ բան անել հայ ժողովրդի ճակատագրի դաժանութիւնը մեղմելու
համար, այդ պիտ արւի վաղւայ սերունդների ձեռքով, եւ ոչ մեր, որովհետ
եւ այլեւս չենք ուզում մեր կերն ու հանգիստը զոհաբերել:
 
Օ¯, այդ եսապաշտ ու անարի արարածները: Եթէ սրանք հնարաւորու-
թիւն ունենային հայ ժողովրդի գոյութիւնը զրընգ դրամի վերածելու եւ
տրամադրելու իրենց հոգեպէս հաշմ եւ դիւրասէր սերունդին` այդ վերջինի
հացն ու անդորրը ապահովելու համար, պիտի չնեղւէին ասելու` ՙմեզնից
յետոյ թէկուզ ջրհեղեղ՚:
 
* * *
 
Ուր մարդիկ խոստովանում են իրենց տկարութիւնը, բայց չեն ամաչում
տկար լինելուց - հոգեւոր ստրկութիւն է տիրում այնտեղ: Այդպիսին
են մերոնք, մեր պարտւողականները, տկար, բայց տկարութիւնից
չամաչող:
 
Հոգեպէս կաթնեղբայր, իրար նման, որոնց մէջ կայ, սակայն, ամենավտ
անգաւորը: Դա ջատագովն է թրքական կողմնորոշման: Հոգեբանօրէն
հասկանալի է եւ այդ ամօթալի երեւոյթը հայ մտաւորականութեան որոշ
մասի մէջ: Վախը, սարսափը թշնամուց` սպանում է դէպ այդ թշնամին տած
ած մեր ատելութիւնը: Պիտ ներել թրքութեան եւ մօտենալ նրան,- ասում
է այդ վերջինը,- քանզի մեզ ճակատագրւած է նրա անմիջական դրկիցը
լինել, տկար հարեւանը:
 
Մտքի եւ հոգու ինչպիսի¯ աղքատութիւն:
 
Հեռատես դիւանագէտ չէ խօսողը, այլ` ծանօթ պարտւողականը, որ
չի ամաչում ծիծաղելի դառնալ իր ողբերգանքի մէջ:
 
Ներե¯լ նրան, որից ծեծւել ես, թքւել, անարգւել:
 
Ներե¯լ նրան, որին քեզնից ուժեղ ես զգացել եւ ծունկի եկել նրա
առջեւ:
 
Ներե¯լ իր տիրոջը, իր բռնակալին, իրեն յաղթողին: Ինչպիսի¯ մահացու
տգիտութիւն եւ բարոյական անկում:
 
Իսկ եթէ թրքութիւնը, հա°յ պարտւողական, կարիք չզգաց քո ներումի
ստրկական արտայայտութեան եւ թքեց քո եւ քո ներումի երեսի°ն: Իսկ եթէ
թրքութիւնն ասեց. ՙՍրի քաշելով հայութեան կէսը` ես արձանի ու պսակի
արժանի գործ եմ կատարել իսլամի համար: Եւ եթէ վաղը սուրս երկարեց
քո միւս կէսի վզին, քո ստրկական ներումը չի փրկի քեզ՚:
 

 


 

136
 
 
Եթէ այսպէ°ս խօսեց Արեւելքի մարդատիպ բորենին:
 
Եթէ լեզուն դրւած լինէր միայն ճշմարտութիւններ ասելու համար`
թրքութիւնը պիտ ասէր մեզ.
 
-Գիտեմ, որ իմ ներկայութիւնը Եւրոպայում շատ կարճ ժամանակի
խնդիր է: Գիտեմ, որ այսուհետեւ առաջանալու մի հատիկ ճամբայ ունեմ`
ռուսահայութեան գերեզմանի վրայով դէպ Անդրկովկաս: Գիտեմ, զգում եմ
եւ այն, որ յետ այսու իմ գործը պիտ լինի - ծեծւել եւրոպական ոյժերից եւ
ծեծել հայութիւնը, ծեծել ձեզ` վերջնականօրէն պարտւածի սպանիչ հոգեբ
անութիւնից զերծ մնալու համար: Աւելացնեմ եւ այն, թէ յաղթականի
իրաւունքն է` զրկել պարտւածին փոխվրէժի դիմելու, ինձ վնասելու
հնարաւորութիւնից:
Եթէ դարաւոր թշնամիդ այսպէ°ս խօսեց քեզ հետ: Եւ կարիք կա±յ խօսքի`
թրքութիւնը ճանաչելու համար: Մի±թէ խօսուն եւ հասկանալի չէ նրա
հայադաւ լռութիւնը: Միջազգային բարոյակա±նը: Բայց այդ երբւանի±ց է
որ գոյութիւն ունի դա: Արեւելքի խուժն ու ստրո±ւկը, հակաբարոյական
թուրքն ու հայ պարտւողակա±նը հիմքը պիտի դնեն ցեղամիջեան բարո-
յականութեան: Վա¯յ ե°ւ այդ բարոյականին, ե°ւ հայութեան:
 
* * *
 
Երբեմն աշխարհի կարեկցութիւնը, երբեմն ծիծաղը շարժող մեր
պարտւողականները կիսով չափ քաւած պիտ լինէին իրենց մեղքը, եթէ
հայութիւնը ծիծաղելի չդարձնէին իր խոր դժբախտութեան մէջ: Այո°,
ծիծաղելի է տկարի ներումը, ինչպէս եւ նրա հաշտարար ոգին: Մարդ-
կութիւնը, եւ ամէնից առաջ թրքութիւնը, իրաւացիօրէն, մեր ներումն ու
հաշտ ոգին պիտ վերագրի մեր նւաստութեան եւ ոչ մեր մեծահոգու-
թեան: Տկարին իրաւունք չէ տրւած մեծահոգի լինելու: Նա չի էլ կարող
այդպիսին լինել: Մեր ներումը կը շարժէր աշխարհի նողկանքը միայն:
Ներելով, մենք հաստատած կը լինէինք, թէ մենք արժանի էինք այն
ամէնին, ինչ որ ապրեցրեց մեզ թրքութիւնը: Ապացուցած կը լինէինք եւ
այն, թէ իսկապէս անկախութեան անարժան հաւաքականութիւն ենք,
գոհ` մեր վիճակից:
 
Ներելով, մենք մատնած կը լինենք մի այլ բան, թէ մահացիօրէն տկար
ենք, եւ թէ այդպիսին էլ պիտ մնանք յաւէտ: Իսկ նմանը պիտի չյանդգնի
անկախ Հայրենիքի մասին երազելու, ինչպիսի աշխարհագրական
սահմաններով էլ որ լինի դա:
 
Ներե±լ էք ուզում - յաղթէ°ք նախ:
 
Բայց թող չանհանգստանան մեր պարտւողականները: Մի օր հայու-
թիւնը պիտ ների թրքութեան, բայց ոչ ծունկի եկած նրա առջեւ, պարտւե-
լուց յետոյ, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց յետոյ:
 


 
137
 
 
Պիտ ներենք մի օր Արեւելքի չարագործին, բայց նրան պարտութեան
մատնելուց յետոյ:
 
Ասւած է` ՙյաղթի°ր եւ ապա անցիր պարտեալի կողմը՚:
 
Մի յաղթութիւն - եւ մենք կը ներենք թրքութեան:
 
Կասկածո±ւմ է մեր անօրինակ մարդկայնութեան մասին հայ պարտւող
ականը: Թող լսի, ուրեմն, մեր յաղթական նահապետի խօսքը.
 
ՙԲայց Հայկ վեհանձն ու բարեպաշտ, կուտայ դիականց պատւաւոր
գերեզման բլուրին վրայ: Իսկ Նեբրովթայ մեծազանգւած մարմինը դիապ
ատելով մեծաճոխ հանդերձանօք կը տանեն ի Հայս լեռնակեաց յաղ-
թական արծիւք, ուր հիմա Թորգոմայ արքայական տան մօտ կը ննջէ
զքուն յաւիտենական ազատազգաց ոխերիմ թշնամին՚:
 
Ճիշտ այսպէս, հայկաբա°ր պիտ վարւենք եւ մե°նք թրքութեան մեռե-
լոտիի հետ, նրա ՙմեծազանգւած դիակի՚ հետ, երբ որ յաղթեց մեր սուրը:
 
Մենք չենք ջախջախի մեր սւինից վիրաւոր թուրք զինւորի գանգը,
որովհետեւ մերը չէ այն շնական վարդապետութիւնը, որ տարբերութիւն
չի դներ չարի եւ բարու միջեւ:
 
Մենք չենք շնանայ նրա գեղեցկուհիների հետ, չենք կրօնափոխի նրա
որբերը, քանզի մերը չէ այն ցեղը, որի մէջ դարերով եւ դարերով շունը
աւելի° ոյժով է եղել, քան մարդը:
 
Մենք մարդ, աւելի քան մարդ կը լինենք թրքութեան հանդէպ, երբ մեր
սուրը նրան ծունկի բերեց մեր առջեւ:
 
Իսկ մինչեւ այդ օրը, նա մեր գլուխը, իսկ մենք նրա գարշապարը պիտ
փնտռենք: Որովհետեւ նա չի կարող մարդ լինել մեր նկատմամբ: Նա չի
զղջայ մեզ հասցրած անլուր չարիքների համար, իսկ մենք ներելու
համար պիտ ճգնենք լինել նրանից ուժեղ:
 
Ա¯հ, գիտեմ, չկայ աստւածօրէն աւելի վսեմ եւ գեղեցիկ շարժուձեւ,
քան մեր սրից ու գնդակից զարնւած հակառակորդի վէրքերը կապելը:
Ինչպէս չկայ աւելի բարբարոս արարք, քան վիրաւորներին նոր վէրքեր
հասցնելը:
 
Գիտե¯մ, գիտե¯մ, արժի ներել, իրեն ուժեղ զգալու համար: Գիտե¯մ,
աստւածային արարք է ներումը, բայց ուժեղի, յաղթականի:
 
Ներե±լ էք ուզում - արիացէ°ք, հզօրացէ°ք, յաղթէ°ք նախ:
 
* * *
 
Ասում են` մեր տխուր Արեւելքում նւաստութիւնը ծառայել է որպէս
ինքնապաշտպանութեան միջոց:
 
Հայ պարտւողականները այդ զազիր զէնքից զատ այլ բան չեն գտել
յանձնարարելու մեր ժողովրդին:
 


 
138
 
 
Չեն հասկանում կարծէք, որ նւաստութիւն - ասել է շպարւած թուլու-
թիւն, որ միշտ էլ - վաղ թէ ուշ - պատժւում է չարաչար:
 
Մեր միամիտները չեն հասկանում, որ նւաստութիւնը ժողովուրդների
համար աւելին չէ, քան փտած եղէգն, որին կռթնել են հրաւիրում հայու-
թեանը:
 
Նւաստութիւն, ներողամտութիւն, խոնարհութիւն. - սրանցով գուցէ եւ
կարելի լինի երկարել հիւանդութիւնը, բայց այս բարոյազուրկ միջոցները
չեն փրկի նրան ո°չ հիւանդութիւնից, ո°չ էլ մահից:
 
Փրկութիւն չէ հոգեվարքի երկարումը: Ինչպէս եւ ցաւերի ժաման
ակաւոր մեղմացումը, երբ հիւանդութիւնը պիտ շարունակի մնալ եւ
սպառնալ մահւամբ:
 
Ցաւերը վերացնելու համար` հիւանդութիւնը, պատճառներն են, որ
պէտք է բառնալ:
 
Թուլութիւնն է, որ պէտք է խաչ հանւի:
 
Անիծւած թուլութիւնը, որի պատճառով դարերով տառապանքի եւ
ստորացումի դառն բաժակն է դատարկել մեր ժողովուրդը:
 
Գիտակցենք վերջապէս, որ ժողովուրդների բախտաւորութեան եւ
անբախտութեան, հզօրութեան եւ տկարութեան աղբիւրը գտնւում է իրենց
մէջ: Հայ հոգուց դուրս չէ եւ հայ տառապանքի, անլուր քաղաքական
զրկանքների աղբիւրը: Հարազատե°նք այդ ճշմարտութիւնը, հա°յ երիտաս
արդ, հասկանա°նք` փրկւելու համար:
 
Բայց մի±թէ տկար ժողովուրդ է օրւայ հայութիւնը: Մի±թէ նա կարող էր
եւ տկար մնալ` իր կէսը թրքական վայրագութեան սրին յանձնելուց յետոյ:
Մինչեւ մեր ցեղի մի մասի ողջակիզումը, դեռ հոգեբանօրէն հասկանալի
էր մեր տկարութիւնը: Իսկ այսօր, երբ կայ թրքութեան կողմից մի միլիոն
հայութեան ոչնչացումի աղաղակող փաստը, իրեն այսօր էլ տկար զգալ -
կը նշանակի ապրելու անարժան լինել:
 
Չէ°, չէ°, չի կարելի հազար եւ հազար զոհեր տալ եւ մնալ նոյնը հոգեպ
էս: Չի° կարելի հազար եւ հազար մեռելներ ունենալ եւ բարոյական
անզօրութեամբ տառապել: Դա կը նշանակէր մարդկային ցեղից չլինել:
 
Ա¯հ, մեռելների անչափելիօրէն զարհուրելի ոյժը:
 
Մի միլիոն անհանգիստ եւ վրէժխնդիր ուրւականներ - ահա° մեր ոյժը,
որի նմանը չի ունեցել աշխարհի ոչ մի ժողովուրդ:
 
Բայց - ամօ¯թ մեզ - հայութիւնը չօգտւեց այդ ոյժէն, չօգտւեց, որովհետ
եւ շուտ, շատ շուտ մոռացաւ իր մեռելները:
 
Աշխարհը կը սպասէր, որ այն հրէշային չարչարանքներից, որոնց
դատապարտեց մեզ ՙվայրագութեան, ծուլութեան եւ գողութեան միայն
ընդունակ ցեղը՚, աշխարհը կը սպասէր, որ, ահա°, հայ մտաւորականու-
թեան շարքերից դուրս կը գան ծայրայեղապաշտներ, անհաշտներ` գայլի
 


 
139
 
 
հոգեբանութեամբ. կը սպասէր, որ ահա° հայ տառապանքը կը ծնի ուխտւ
ածներ, դեմոնական տիպեր` սրբազան խենթութեամբ: Կը սպասւէր, որ
այլեւս հայութիւնը պիտ սովորի խօսել մարդկութեան հետ այնպէս, ինչպ
էս որ կարող էր եւ պէ°տք է խօսէր բազմաբիւր ողջակէզների տէր ժողովուր
դը: Բայց, աւա¯ղ, հայութիւնը, աննշան բացառութեամբ, շարունակեց
մնալ նոյնը - տկար ու մուրացող:
 
Հայութեան ճակատագրի վարողները չգիտցան խօսել աշխարհի
հետ, որ բնազդական արհամարհանք ունի դէպ տկարն ու լալկանը:
 
Գերմարդկային ցաւերից խելագարւածի լեզւով խօսելու փոխարէն,
նա խօսեց կանացի քրիստոնէութեան լեզւով: Գերագոյն վշտի մէջ կատղե-
լու փոխարէն, նա մնաց միեւնոյն ՙբնականոն ջղեր՚ի տէր ժողովուրդը:
Նա չխօսեց բռնամահ եղած հայութեան կէսի լեզւով: Նա, որ կարող էր
այնպէս վարւել, որ թուրք պետութեան ներկայացուցիչները, Թուրքիոյ
սահմաններից դուրս չերեւան. նա, որ կարող էր մի միլիոն չարչարամահ
եղած Հայերի ուրւականներով - առանց բանակների եւ մարտանաւերի ս
արսափով պաշարել Թուրքիան, կտրելով նրա յարաբերութիւնները
արտաքին աշխարհի հետ. նա, որ կարող էր ահաբեկել մարդկութեան
խղճմտանքը վարող հրէշների երեւակայութիւնը, որի վրէժխնդրական
ամէն մի շարժուձեւը հիացումով պիտ լցնէր մարդկութեան սիրտը - նա
ոչինչ արեց իր գերագոյն վշտից մղւած:
 
Եւ աշխարհը հիացում ու սարսափ զգալու փոխարէն, զզւանք ու
զայրոյթ զգաց մեր նողկալի կանացիութեան հանդէպ:
 
Ինչո±ւ այդպէս: Ինչո±վ բացատրել այդ տխուր երեւոյթը:
 
-Մեր կուլտուրականութեամբ,- պիտ աճապարեն պատասխանել մեր
պարտւողականները:
Կե¯ղծ եւ թքելի° կուլտուրականութիւն, որ կայանում է անհամ ոտան
աւորներ գրելու եւ մի քանի եւրոպական լեզուներ գործածելու կարողու-
թեան մէջ:
 
Ծիծաղելի¯ կուլտուրականութիւն, որ մեր ժողովուրդը դարձրել է որբ
եւ որբախնամ:
 
* * *
 
Զայրոյթից չե±ս դողում դու, հա°յ երիտասարդութիւն, որ մի միլիոն
արենակիցներիդ ողջակիզումն իսկ չկարողացաւ խռովել հայրերիդ մի
մասի հոգեւոր մրափը: Դու չե±ս դողում սրբազան կատաղութիւնից, որ
մեր ցեղի միտքն ու բազուկը, իրենց վրէժխնդրական մոլուցքի մէջ,
սատանայի հետ իսկ զինակցելու փոխարէն, մնացին գերին քաղաքական
թոլսթոյականութեան:
 
Վրէժի ու քանդումի - աշխարհին ծանօթ եւ անծանօթ արւեստներին
 


 
140
 
 
աշակերտելու փոխարէն, որ վաղը ի վիճակի լինի հրով եւ երկաթով պատ-
ժելու բարբարոսութեամբ հիւանդ թրքութիւնը, քո սերունդն այսօր, իր
հայրերի շնչով թրծւած, հետեւում է մի կտոր հաց ապահովող գիտու-
թեանց:
 
Սթափւի°ր, հա°յ մարդ, ուշքի° եկ, քանի դեռ ուշ չէ, այլապէս` մարդկու-
թիւնը, որ դեռ սպասում է քո սրբազան խենթութեան, մի օր, յուսախաբ,
պիտ թքի մեր ժողովրդի անունին:
 
* * *
 
Մարդը, որ ստրկացած է պարտւողական հայու մէջ, պիտ մարդկայ-
նանայ:
 
Հայ մտաւորականութիւնը իր ամբողջութեան մէջ պիտ ազատւի
ստրկական եւ սարսափի հոգեբանութիւնից:
 
Պիտ արիանայ նա:
 
Պէտք է ազատւել եւ ոչ թէ միայն ազատագրւել:
 
Մինչեւ որ հայ մարդը չզգայ իր ոյժի գերազանցութիւնը, չի ազատւի
պարտւողական հոգեբանութիւնից, չի փրկւի նա:
 
Թրքական կողմնորոշում, ներում, հաշտութիւն - այդ ամէնը կոչւած է
սնուցանելու մեր տկարութիւնը եւ նախապատրաստելու թուրք զէնքի
վաղւայ յաղթանակը Հայաստանում:
 
* * *
 
Այսպէս, մեր մտաւորականութեան թեւաբեկ մասը, իր առաջնորդու-
թեան ապաւինած ժողովուրդը վաղւայ յաղթանակի համար նախապատր
աստելու փոխարէն, կլանւած է մի ամօթալի խնդրով.
 
-Օտար լուծերից ո±րն է տանելին, ցանկալին, - ահա° հարցը, որով նա
զբաղեցրել է հայութիւնը: Օտար տիրապետութեան դէմ անողոք պայքար
կազմակերպելու եւ վարելու փոխարէն, նա առաջարկում է իր ժողովրդին
ընտրել այս կամ այն օտար լուծը: Փոքրոգութի¯ւն, տգիտութի¯ւն, ստրկա-
մտութի¯ւն:
Այդ հրէշները, միացած` հայ պարտւողականի մէջ, նրան մղել են
ժողովրդասպանութեան:
Ժողովրդասպանութիւն, այո°:
 
* * *
 
Ներսէս Մեծը, լսելով Հայաստանի գլխին եկած դժբախտութիւնների
մասին, յունական օժանդակ զօրքերով կը մտնի Հայաստան:
 
Մերուժանը, հրամայելով բերդի պատերից կախ տալ հայ նախա
 
 


 
141
 
 
րարների կանանց, կը թողնի Հայաստանի սահմանները եւ օգնութիւն կը
խնդրի Շապուհից: Կը հասնեն պարսից զօրքերը եւ դաւաճանը կը շարժւի
Հայաստանի դէմ:
 
Կռիւը կը սկսւի Ձիրաւի տափարակի վրայ... երբ Ներսէս Մեծը կը
բարձրանայ Նպատ լեռը, ձեռքերը կը բարձրացնէ դէպ երկինք եւ աղօթե-
լով, կ’իջեցնի ձեռքերը, մինչեւ որ չեն յաղթի Հայերը: 
Ահա° յաղթելու գաղտնիքը:
 
Ներսէս Մեծը լեռան վրայ! Ինչպիսի¯ վեհ պատկեր:
 
Ինչպիսի¯ վսեմական նիւթ հանճարեղ վրձինի եւ մտահայեցութեան
համար:
 
Իսկ առաջնորդի համար` սկիզբն ու վախճանը իմաստութեան:
 
Ռազմավարի համար` յաղթելու գաղտնիքը, նշանակը այդ աստւած
ային գաղտնիքի, որ շարունակում է արձանացած մնալ մեր պատմու-
թեան ոսկէ էջերից մէկի վրայ:
 
Մեծ Պարթեւը լեռան վրայ! Սիրում եմ ապրել ու վերապրել այդ կախ
արդիչ պատկերի գեղեցկութիւնն ու վեհութիւնը:
 
Նրա` իմ մէջ առաջացրած խոկումներից թելադրւած, ես յաճախ մտովի
կ’այցելեմ մեր հին ու նորագոյն ռազմավայրերը, մեր պարտութեանց եւյաջողութեանց պատճառներն ինձ համար պարզելու ցանկութեամբ:
 
Եւ գտել եմ, որ այն բոլոր դէպքերում, երբ Ներսէս Մեծի նման մէկը
ՙբարձրացել է լեռը՚, երբ մեր ցեղը լարել է իր բովանդակ ոյժերը եւ չի
տկարացել հոգով, մինչեւ որ տեղի կը տար թշնամին - մի°շտ էլ յաղթու-
թեան դիցուհին իր ոսկէ մատներով պսակադրել է հայ զինւորի ճակատը:
 
Իսկ երբ չի գտնւել պարթեւատիպ առաջնորդը, որ կարողանար լարւ
ած պահել ժողովրդի ոյժերը, չթուլացնել ժողովրդի բազուկը, մինչեւ որ
կը տկարանար թշնամին - երբ պակասել է կատարեալ առաջնորդը, պարտութիւնն
ու ամօթն են եղել հայ զօրքի բաժինը:
 
* * *
 
Մի ժողովուրդ, որ եղել է եւ կարող է լինել ուժեղ, բայց իր մտաւորակ
անութեան մի մասի հոգեւոր ծուլութեան բերումով շարունակում է մնալ
տկար:
 
Եւ աշխարհը ասում է նրան - արիացի°ր կամ մեռի°ր:
 
Ոչ մի չար աստւածութիւն յաւիտենական թուլութեան չի դատապ
արտել քեզ, հա°յ պարտւողական:
 
Դու տկար ես, որովհետեւ քեզ պակասում է գիտակցութիւնը ուժեղ
լինելու կարելիութեան:
 
Քեզ տկար ես զգում, որովհետեւ հոգու արիութիւն չես ունեցել թրքու-
թիւնը տկար տեսնելու:
 


 
142
 
 
Ոյժը չի պակասում քեզ, այլ` ուժեղ լինելու կամքը:
 
Պակասում է հայրենապաշտութիւնը, որ հզօրացնել գիտի:
 
Քեզ պակասում է բարձր նպատակը եւ ոչ զայն իրագործելու միջոց-
ները:
 
Գարշի°ր, գարշի°ր թուլութիւնից - եւ պիտ ուզենաս լինել, եւ պիտ
լինես ուժեղ:
 
Իսկ երբ քեզ հոգով ուժեղ զգացիր, պիտ տկարանայ թրքութիւնը,
որին եւ պարտութեան պիտ մատնես, ներելու համար:
 
* * *
 
Ապառաժ լեռան կռթնած չեն մեր մտաւորականութեան եւ այն տարր
երը, որոնք օրւայ անելիքները թողել են` մասամբ գալոց սերունդներին,
մասամբ էլ` եւրոպական դիւանագիտութեան:
 
Կարծէք, սրանք էլ դեռ համոզւած չեն, թէ եւրոպական մարդկութեան
համար միշտ էլ գետին փռւածը, միշտ էլ ընկածն է մեղաւոր:
 
Տկարը մեղաւոր է, որ տկար է - ահա° դատավճիռը:
 
Իր պետութեան շա°հը, - ահա° գերբարոյականը պետական գործիչ-
ների համար: Սրանց սիրտը - Նապոլէոնի արտայայտութեամբ - գլխումն
է լինում: Սրանց համար, նպատակը բարոյականացնում է այն բոլոր միջոցն
երը, որոնք իրենց պետութեան ուժեղացման եւ բարեկեցութեան կը
ծառայեն: Ազգային եսականութեան հզօրացումը - սա° է տիրող իրապաշտ
քաղաքականութիւնը:
 
Ահա° թէ ինչու այս կամ այն պետութեան ճակատագիրը վարողները
երբեմն իրենց թոյլ են տալիս արարքներ, որ թոյլ չէին տայ որպէս սոսկակ
ան մարդ: Արդ, թէ ինչու պիտ հասկանալ, եւ ոչ թէ դժգոհել եւ անիծել աշ-
խարհը:
 
Ergo, միամտօրէն չպահանջենք որ աշխարհը լինի այն, ինչպէս որ
մենք ենք ուզում, այլ` ազգովին մենք դառնանք այն, ինչպիսին լինել դա°
է թելադրում:
 
-Եղի°ր աւելի բարձր էակ, քան մարդը:
Ի±նչ, երիտասա°րդ հայութիւն, պիտ դառնա±ս մեր դիւցազնախառն
սերունդը, պիտ կարողանա±ս կատարել ժամանակի պահանջը ու փրկել`
ապագան վտանգւած մեր ժողովուրդը:
 
Ցանկութեան դեպքում` ԱՅՈ°:
 


 
143
 
 
ՎԵՐՋԻՆ ԽՕՍՔ
 
Գերագոյն հաճոյք է ինձ համար` վերյիշել - թող յիշեցնեմ եւ քեզ, ըն-
թերցո°ղ - մի այլաբանական եւ իմաստալի պատկեր. Կարլ Հաուպտմանի
ծանօթ թատրերգութիւնից:
 
Տարւայ այն եղանակն է, երբ բոլորը ձգտում են դէպ լեռները: Անսպաս
ելիօրէն, ՙՀսկաների Լեռան՚ վրայ պայթում է փոթորիկը: Մարդիկ
ապաստան են գտնում փրկարար տանը: Այնտեղ երգ, երաժշտութիւն,
հանգիստ կայ: Դուրսը փոթորիկը կրկնապատկել է իր կատաղութիւնը:
Երկնահաս կատարների վրայ յայտնւում է արծւահայեաց մի տղամարդ`
ջահել, գլխաբաց, գանգրահեր: Նրա կողքից ընթանում է մի ամեհի
զամբիկ` իր թեթեւօրէն թամբւած եւ ապերասան ձին:
 
Մէկը` պատկերը ոյժի, միւսը` խելայեղ թռիչքի:
 
Մարդը կանգ է առնում ժայռերի վրայ եւ խօսում ինքն իրեն: Յայտնւում
է մի ուրիշը, սպառազէն հրեշտակի պատկերով: Առաջինը ՙԼեռների
Պահակն՚ է, երկրորդը` համագերմանական Ազատութեան եւ Միութեան
թեւաւոր բանբերը: Նայի°ր եւ տե°ս,- ասում է այդ վերջինը եւ նշանացի ցոյց
տալիս ընկերոջ, բարձրացող փոթորկի ալիքները: Անհամար զինավառ
զանգւածներ` ատելութեամբ գինով եւ ոգեւոր: Նրանք կուտակւում են
Արեւելքում, Հարաւում, Արեւմուտքում: Շարժւում են լեռներով, գետերով,
ծովերով: Նրանց ոտքի տակ տրորւում է եւ երկինքը, օդը: Գալիս են
գերման մշտաջահել հայրենիքի դէմ:
 
Ժամանա°կն է, ահազանգի ժամը: Լեռների Պահակը պիտ արձակի իր
ճիչը, նա հեռուները պիտ նետի իր աղաղակը.
 
-ՙՀայրենիքը վտանգի մէ¯ջ է, արթնացէ¯ք՚...
Կանչը գնում է, հասնում հեռուները, բայց մնում անարձագանք:
-ՙՄէկ է°լ՚,- թելադրում է Ազատութեան Ոգին:
-ՙՀայրենիքը վտանգի մէ¯ջ է, արթնացէ¯ք՚...
Թոյլ արձագանք: Լռել են երգն ու երաժշտութիւնը փրկարար տանը,
բայց ոչ ոք դեռ դուրս չի նետւել:
Անհանգիստ` Լեռների Պահակը նետւում է ձիու վրայ եւ շեփորում
զարհուրելի ոյժով.
 
-ՙՀէ¯յ, հայրենիքը վտանգի մէջ է, արթնացէ¯ք, փրկէ¯ք՚...
Այժմ ոտքի վրայ են բոլո°րը, բոլո°րը: Ամէն ոք աճապարում է դուրս եւ
ի զէն:
Այժմ ոտքի վրայ է ողջ ցեղը եւ լսւում է նրա երգերից ամենագոռն ու
էլեկտրացուցիչը:
 


 
144
 
 
* * *
 
Դու°, հա°յ երիտասարդութիւն, պիտ ուզէի, որ դու լինէիր ՙԼեռների
Պահակ՚ը մեր կեանքում:
 
Եւ պահապան հրեշտակը մեր Ազատութեան ու Միութեան:
 
Պիտ ուզէի, որ դու յաճախ ու յաճախ հայ աշխարհի ամբողջ տարա-
ծութեամբ արձակէիր անհանգիստ աղաղակդ.
 
-Հէ¯յ, վտա¯նգ կայ, թրքական վտանգը, սեւ ամպի պէս կախւած
Հայաստանի գլխին, վտա¯նգ, զոր միայն եօթնիցս կոյրերը չեն
տեսնում.